
Կազմակերպության հիմնական միջոցների մաշվածության գումարը մեծ թիվ է
Լուսինե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնեք: Կազմակերպության հիմնական միջոցների մաշվածության գումարը մեծ թիվ է իրենից ներկայացնում, և եթե այն վերագրում ենք ծախսերին, ապա ստացվում է, որ կազմակերպությունը աշխատել է վնասով, բայց իրականում դա այդպես չէ: Ինչպիսի՞ լուծում կարելի է տալ այս հարցին: Կանխավ շնորհակալություն:

Շահութահարկի հաշվարկի լրացման հետ կապված
Արա Ա.
Հարգելի կոլեգաներ, շահութահարկի հաշվարկը լրացնելիս այսպիսի մի հարց է առաջացել. կազմակերպությունը հաշվետու տարում (2012) վնասով է աշխատել (-100 միավոր), սակայն տարվա ընթացքում կատարված ստուգման արդյունքում հայտնաբերվել է 2011-ին պակաս ցույց տրված եկամուտ (110 միավոր): Երբ այդ պակաս ցույց տրված գումարը տեղադրում ենք "հաշվետու տարում հայտնաբերված (նաև` ստուգմամբ)` դրան նախորդող 3 տարիներում պակաս (ավելի) ցույց տրված եկամուտները (նվազեցումները)" տողում, 2012-ին օգուտ է ստացվում (10 միավոր), սակայն.
"Հաշվետու տարվա շահութահարկի գումարը" (0600) տողը (10 * 20 % = 2 միավոր) պակաս է "- այդ թվում` ստուգմամբ հայտնաբերված լրացուցիչ շահութահարկի գումարը (0600Ա) տողից (110 * 20 % = 22 միավոր), ինչը տրամաբանական չէ, և էլեկտրոնային հաշվետվությունների ծրագիրը չի էլ ընդունում:
Հարց 1. Որտե՞ղ է արտացոլվելու ստուգմամբ հայտնաբերված 110 միավոր եկամուտը և դրան համապատասխան` 22 միավոր շահութահարկը
Հարց 2. Արդյո՞ք այդ 22 միավոր 2011 տարվա շահութահարկը պետք է մասնակցի 2013թ. կանխավճարների հաշվարկին:

Եկամտահարկի տարեկան հաշվարկ
Արմինե.
1. Տարեկան եկամտահարկի հաշվետվության մեջ ո՞րն է համարվում անձնական նվազեցում:
2. Եթե ֆակտուրաները շատ են, քան տարեկան շրջանառությունն է, ինչպե՞ս վարվել:

Ինչպե՞ս ձևակերպել տույժերը
Սաթեն.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք.
- տարվա ընթացքում մուծած տույժերը ինչպե՞ս պետք է ձևակերպեմ և դրանք շահութահարկի հաշվարկում ինչպե՞ս պետք է ձևակերպեմ:
- տարվա ընթացքում կատարվել է 2 000 000 միլիոն դրամի գործուղման ծախս` օրապահիկ և գիշերավարձ, իսկ տարվա շրջանառությունը 11 000 000 դրամ է, կարո՞ղ եմ ամբողջ գործուղման գումարը ծախս ճանաչել:

Կազմակերպությունը աշխատում է վնասով
em.
Խնդրում եմ պատասխանեք` քանի՞ տարի կարող է ՍՊԸ - ն աշխատել վնասով, կանոնադրական կապիտալի նվազեցում երբվանի՞ց պետք է անի, ո՞րտեղ կարող եմ նայել:
Շնորհակալություն:

Կազմակերպությունը աշխատել է վնասով
Նանա.
Հարգելի փորձառու հաշվապահներ, խնդրում եմ արձագանքեք: Տարվա վերջի դրությամբ ընկերության պահուստային կապիտալը կազմել է 10 000 000 դրամ, ընկերությունը նաև ունեցել է հիմնադրից վերցրած փոխառության գումար` 10 000 000 դրամ, հաշվետու տարվա վնասը 16 000 000, 9 600 000 վնասը փակել եմ պահուստային կապիտալի հաշվին, մնացած 6 400 000 դրամը փոխառության գումարի հաշվին: Արդյո՞ք ճիշտ եմ վարվել: Եվ ի՞նչ հարկային հետևանք կարող է դա ունենալ: Լրացուցիչ հարկային պարտավորություններ կառաջանա՞ն, թե՞ ոչ: Առհասարակ նման դեպքերում ինչպես են վարվում: Կանխավ շնորհակալ եմ:

Կազմակերպությունը աշխատել է վնասով
Astxik.
Ա Կազմակերպությունը իրենից ներկայացնում է անավարտ շինարարություն: Շինարարարությունը կանգնել է դեռևս 2010թ: Բայց կա տնօրեն, հաշվապահ, պահակ, կատարվում են կոմունալ ծախսեր, այսինքն կատարվում են միայն վարչական ծախսեր: Շահութահարկը 2010թ. եղել է զրոյական: 2011թ. վարձակալությամբ օգտվում են նրա հաղորդալարից, և դուրս է գրվում հարկային հաշիվ յուրաքանչյուր եռամսյակ 90000 դրամով առանց ԱԱՀ, և մի անգամ էլ ապրիլին Ա կազմակերպությունը վաճառել է իր նյութերից մոտ 850000 դրամ արժեքով: Հիմա Շահութահարկս միանշանակ վնասով է, բայց ես նախկինում նվազագուն շահութահարկ չեմ վճարել, միայն մի քանի օր առաջ 15000 դրամ ընդամենը այդ հասույթի պահով: Այս դեպքում ես չեմ կարող ՀՄ-ի մասհանում կատարել, անյպե՞ս չէ: Ի՞նչ ենք կարծում` արդյո՞ք տույժեր կառաջանան: Եվ մյուս հարցս էլ այսպիսին է` քանի որ ես արդեն զրոյական եմ փակում, ինչպե՞ս վարվել: Այսինքն 2012թ. ապրիլի 25-ից հետո այդ 15000-ը կնստի՞ կազմակերպության մոտ որպես գերավճար բյուջեի գծով: Կուզեի իմանալ կարծիք:

Ա/Ձ Սոց. ապահովության վճարի տարեկան հայտարարագիր
lusine.
Ա/Ձ Սոց. ապահովության վճարի տարեկան հայտարարագրի 22 տողում ո՞րն է հարկային վնասը համարվում: Խնդրում եմ պարզաբանել մանրամասնությամբ, թեկուզև օրինակով:

Կազմակերպությունը 3 ամիս եկամուտ չի ունեցել
Anna.
Բարև ձեզ:
1. Կազմակերպությունը 3 ամիս եկամուտ չի ունեցել, այսինքն չենք աշխատել, և գրանցված եղել է միայն տնօրենը: Այս դեպքում ես ի՞նչ կարգի դիմում պետք է ներկայացնեմ շահութահարկի հաշվարկի համար:
2. Շահութահարկի հաշվարկի մեջ եթե հաշվետու տարվա շահութահարկի գումարը մեծ է հաշվետու տարվա նվազագույն շահութահարկի գումարից, ապա դրա տարբերությունը նունպե՞ս պետք է վճարեմ բյուջե: Ես բանկային հաշվում գումար չունեմ, ապա ինչ պետք անեմ: Ես կարո՞ղ եմ այդ տարբերությունը չմուծեմ: Շնորհակալություն:

Ապրանքի դուրսգրում
Արթուր.
Խնդրում եմ, եթե հնարավոր է, շտապ պատասխանել մի հարցի՝ ջրահեռացման խափանման պատճառով վնասվել է ապրանքների մի մասը, որոնք պիտանի չեն վաճառքի: Ինչպե՞ս է դուրսգրման կարգը:

ՍՊԸ 2011թ. վնասով է փակել
Anna.
Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ շտապ օգնեք: ՍՊԸ 2011թ. վնասով է փակել: Ես այդ դեպքում ի՞նչ պետք է անեմ, կարո՞ղ եք ասել իմ հետագա քայլերը, դիմում ու՞մ գրեմ կամ մինչև ամսի քանի՞սը ներկայյացնեմ այդ դիմումը: Կարո՞ղ եք ասել` ես սկզբից ինչ պետք է անեմ:

Շահութահարկի հաշվարկը վնասով է
Քրիստինե.
Բարև Ձեզ, հարգելիներս: Շնորհավոր Ձեր Նոր Տարին և Սուրբ Ծնունդը: Խնդրում եմ ասեք, եթե շահույթահարկի հաշվարկը 2011 թվականի համար բացասական թիվ է ստացվում, ես կարող եմ այդպես էլ լրացնել և հանձնել հաշվարկը (հիմնարկը կես տարի գործունեություն չի ծավալել): Կանխավ շնորհակալություն:

ԱՁ հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկ
Անի.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք ճիշտ կողմնորոշվելու համար: Ես Ա/Ձ եմ և 2 ամսական հղի եմ, ինքս աշխատում եմ իմ կազմակերպությունում: Սակայն իմ նախորդ տարին ես եկամուտ չեմ ունեցել և աշխատել եմ վնասով: Ինձ կարո՞ղ եք ասել` ինչպե՞ս կհաշվարկվի իմ հղիության նպաստը, և հնարավո՞ր է արդյոք ինքս ինձ նշանակել տնօրեն և աշխատավարձ:

Չօգտագործված հարկային վնաս
Նունե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք` ինչ է նշանակում չօգտագործված հարկային վնաս, երբ է այն առաջանում, և ինչպես են այն փոխանցում առաջիկա ժամանակաշրջան:
Եվ հետաձգված հարկային ակտիվը ինչպե՞ս է ձևակերպվում,
դտ` հետաձգված հարկային ակտիվ
կտ`
Նախապես շնորհակալություն:

Գերավճարի վերադարձն իրականացնելու համար անհրաժեշտ քայլեր
Ռուբեն.
Ողջույն: 2010թ․ ընթացքում տրվել են շահութահարկի կանխավճարներ, սակայն ընկերությունը 2010թ․ ավարտել է վնասով։ Անհրաժեշտ է դիմել ՀՀ ԿԱ ՊԵԿ կանխավճարների հետվճարի դիմումով։ Նշեմ, որ ընկերությունը չունի հարկային պարտավորություն և զուգահեռ դիմել է ԱԱՀ 0-ական դրույքաչափով հարկվելուց առաջացող ԱԱՀ դեբետային մնացորդի վերադարձման։
Խնդրում եմ նկարագրել գերավճարի վերադարձն իրականացնելու համար անհրաժեշտ քայլերը, ինչպես նաև գործընթացը կարգավորող իրավական ակտերը։
Շնորհակալություն:

Վնասի տեղափոխում հետագա տարիներ
Anna.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Կազմակերպությունը 2008 տվականին ունեցել է վնաս, և այդ վնասը տեղափոխվել է հետագա տարիներ: Այժմ հարկայինից ստուգում է անցկացվում, և ասում են, որ իրավունք չունեինք 2008 թվականի վնասը տեղափոխել հետագա տարիներ: Շահութահարկի ո՞ր հոդվածով է դա կարգավորվում: Եվ արդյո՞ք նման բան կա:

Ծախսերի հետաձգում
Hayk.
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում: 2010-ի շահութահարկի գծով նվազեցվող ծախսերս շատ են, այսինքն շահութահարկիս հաշվարկը վնասով է: Ես կարո՞ղ եմ ծախսերիս մի մասը հետաձգել և հաշվեգրել 2011-ին, և եթե կարող եմ, ապա ո՞ր ծախսերին է դա վերաբերվում: Կանխավ շնորհակալություն:

Եթե կազմակերպությունը վնասով է աշխատել
Մարինե.
Բարև Ձեզ, խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում. եթե նույնիսկ կազմակերպությունը վնասով է աշխատել, այն պե՞տք է վճարի շահութահարկ շրջանառության 1, թե՞ 2 տոկոսը, և որտեղի՞ց կարող եմ գտնել այդ որոշումը, կամ օրենքի ո՞ր հոդվածով է դա սահմանվել:
Կանխավ շնորհակալություն:

Ա/Ձ հաշվապահություն
Ծովինար.
Խնդրում եմ, ինձ օգնեք: Ես վարում եմ Ա/Ձ-ի հաշվապահություն: Եվ ստացվել է այնպես, որ իմ ծախսերը ավելի շատ են, քան եկամուտը: Ի՞նչ կարող եմ անել այս դեպքում:

Ի՞նչ ընթացակարգ պետք է անցնել լուծարման դեպքում
Արմո.
Հարգելի կոլեգաներ,
Եթե որևէ մեկն առնչվել է նշված խնդրի հետ, խնդրում եմ արձագանքեք: ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալը մեծ է զուտ ակտիվներից, և ընկերության հաշվեկշռում կա կուտակված վնաս, որն առաջացել է ընկերության գործունեությունից և ֆինանսավորվել է հիմնադրից ստացված փոխառության հաշվին: Ի՞նչ ընթացակարգ պետք է անցնել լուծարման դեպքում, և ինչպե՞ս պետք է զրոյացվի հիմնադրի նկատմամբ պարտավորությունը:
Շնորհակալություն:
Վերջին մեկնաբանություններ