
Ինչպե՞ս են վարում տաբելը
Մառա․
Բարև Ձեզ։ Ինչպե՞ս են վարում տաբելը, և ի՞նչ պատասխանատվություն է նախատեսված տաբել չվարելու համար:

Ու՞մ անունով պետք է գրել հրամանները
Անի.
Բարև Ձեզ:
Եթե տնօրենն ազատվել է աշխատանքից և հանձնման-ընդունման գործընթացը կազմակերպելու համար 20-օրյա ժամկետ է նշանակվել և մինչ այդ գործընթացի ավարտը ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել:
Մինչև հանձնման-ընդունման գործընթացի ավարտը հրամաններն ու՞մ անունով է գրվելու, նախկին տնօրենի, թե՞ նրա ժամանակավոր պաշտոնակատարի, այդ ընթացքում նոր աշխատողի ընդունման դեպքում ու՞մ հետ է կնքվելու պայմանագիրը՝ նախկին տնօրենի, թե՞ ժ/պ-ի հետ, և մինչև հանձնման-ընդունման գործընթացի ավարտը ազատվող տնօրենը տաբելում ներկա է ստանալու, թե՞ ոչ: Նրա ժ/պ-ն նույն ընկերությունում է աշխատում, նա տաբելում որպես տնօրեն է ներկա ստանալու՞ այդ ընթացքում:

Տաբելի լրացման հետ կապված
Անի.
Բարև Ձեզ։ Հաճախումների տաբելում պահակի ժամերը լրացվում են ամեն օր՝ 12 ժամ, իսկ տոն օրերին կամ կիրակի օրերին՝ 24 ժամ։ Նշեմ, որ դպրոցի պահակը մեկն է: Գիտեմ, ճիշտ չէ, ուղղակի ցանկանում եմ իմանալ՝ ինչպե՞ս նշեմ տաբելում։

Երեխայի խնամքի արձակուրդից վերադարձած աշխատողի արտոնությունների վերաբերյալ
Ողջույն, հարգելի փորձագետներ:
Մինչև երեխայի 1.5 տարին լրանալը աշխատակիցը վերադարձել է իր ցանկությամբ աշխատանքի` երեխայի խնամքի արձակուրդից: Աշխատողն ունի արտոնություններ և կարող է աշխատել ոչ լրիվ աշխատաժամանակով: Ոչ լրիվ աշխատաժամանակը ի՞նչ տևողությամբ կարելի է սահմանել, անհրաժե՞շտ է արդյոք համաձայնագիր և հրաման ձևակերպել, և այդ աշխատաժամանակը ևս տաբելում նշվու՞մ է:
Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք անհրաժեշտ է հրաման գրել անաշխատունակության թերթիկ ներկայացնելու դեպքում
Անի.
Բարև Ձեզ:
Եթե աշխատողը վարակվել է կորոնավիրուսով և հիմա գտնվում է հիվանդանոցում, նրա համար անաշխատունակության թերթիկ է բացվել, այս դեպքում նրա համար հրաման պե՞տք է գրվի, թե՞ հրամանը գրվելու է անաշխատունակության թերթիկը գործատուին ներկայացնելու դեպքում, և ինչպե՞ս է տաբելում նշվելու այդ աշխատողի բացակա օրերը: Եվ քանի՞ տոկոսով է վճարումն իրականացվելու:

Շաբաթական քանի՞ ժամ պետք է լրացնել հաճախումների տաբելը
Լիաննա.
Բարև Ձեզ: Դպրոցները, որ անցել են 6 օրյա աշխատանքային շաբաթի, քանի՞ աշխատ. օր վերցնենք հոկտեմբերի համար և շաբաթական քանի՞ ժամ ենք լրացնելու հաճախումների տաբելը:

Արդյո՞ք հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող աշխատակցի անունը նշվելու է տաբելում
Ani.
Բարև Ձեզ: Եթե աշխատողը հոկտեմբերի 1-ից գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում, ապա նրա անունը նշվելու՞ է տաբելում, և եթե այո, ապա ինչպե՞ս:

Ինչպե՞ս ձևակերպել կամավոր կերպով դիրքեր մեկնած աշխատողի հրամանը
Ani.
Բարև Ձեզ: Եթե աշխատողը կամավոր կերպով մեկնել է դիրքեր` ինչպե՞ս պետք է նրա հրամանը ձևակերպել, արդյո՞ք պահպանվում է նրա աշխատատեղը, աշխատավարձը, եթե այո, ապա նրա բացակա օրերը ինչպե՞ս պետք է նշել տաբելում:

Տաբելում նշումներ կատարելու վերաբերյալ
Հայկ․
Բարև ձեզ: Որ խնդրեմ, կարո՞ղ եք ուղարկել տաբելի լրացման տառերը, օր, չվճարվող արձակուրդ՝ ՉԱ, և այլն։

Աշխատանքի վարձատրություն գործուղման դեպքում
Հերմինե․
Հարգելի ՄՌԿ մասնագետներ, հարցս այսպիսինն է․ եթե աշխատակիցը գործուղման մեջ է շաբաթ և կիրակի օրերին, ինչպե՞ս է վարձատրվում։ Եվ ինչպե՞ս է նշվում տաբելում։

Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրի ձև
Աննա.
Բարև ձեզ:
Հարցս վերաբերում է աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրին: Արդյո՞ք կա նոր ձև այն լրացնելու, քանի որ 2005 թվականի 1471-Ն որոշմամբ սահմանված տեղեկագրի ձևը ուժը կորցրած է ճանաչվել:

Տաբելի լրացում
Շուշանիկ.
Բարև ձեզ: Խնդրում եմ ասեք, եթե կազմակերպությունում 1 դրույք տնտեսագետի վրա դրված է նաև 0.5 դրույք գանձապահի պարտականությունը, օրական քանի՞ ժամ պետք է տաբելում լրացվի:
Հ.Գ. Ես գիտեմ, որ շատ տարբեր է համատեղումը և համատեղության կարգով տերմինները:

Տաբելի վարում առանց ներքին հրամանի
Sona.
Եթե աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր շարունակել ենք վարել, բայց ներքին հրաման չենք տվել, շա՞տ կոպիտ խախտում է: Շնորհակալություն:

Տաբել չվարելու համար ի՞նչ պատասխանատվություն է սահմանված
Արթուր.
Գործընկերներ, ի՞նչ պատասխանատվություն է սահմանված տաբել չվարելու համար, և ընդհանրապես ի՞նչ հետևանքներ կարող են լինել տաբել չվարելու դեպքում:

Տաբելում նշումներ կատարելու վերաբերյալ
Մարիամ.
Ճի՞շտ է արդյոք հաշվապահություն ներկայացվող տաբելում ամենամյա արձակուրդի դեպքում գրել ՎԱ, չվճարովի արձակուրդ՝ ՉԱ:

Աշխատաժամանակի հաշվարկի հետ կապված
Վահագ.
Բարև ձեզ:
Հարցս կայանում է հետևյալում.
Աշխատանքային օրենսգրքի փոփոխության համաձայն հանվել է գործատուների կողմից ՀՀ կառավարության սահմանած ձևին և վարման կարգին համապատասխան աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր վարելու պահանջը, և փոխարենը գործատուներին հնարավորություն է տրվել հաշվառել յուրաքանչյուր աշխատողի օրական և (կամ) շաբաթական աշխատաժամանակը իրենց նախընտրած ձևաչափով, սակայն այնպես, որ ապահովվի այն տեղեկատվությունը, որով հնարավոր կլինի պարզել Օրենսգրքի 17-րդ գլխով սահմանված նորմերի պահանջների կատարումը:
Հիմա ուզում եմ հասկանալ, ես կարո՞ղ եմ շարունակել օգտագործել ՀՀ կառավարության սահմանած ձևին և վարման կարգին համապատասխան աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիրը, թե՞ պետք է պարտադիր աշխատողի համար կազմվի օրինակ շաբաթական աշխատաժամանակի հաշվարկի ձև:

Համատեղությամբ աշխատողը հիմնական աշխատավայրից գնում է հերթական արձակուրդ
Լալա.
Բարև ձեզ, մեզ մոտ համատեղությամբ աշխատողը հիմնական աշխատավայրից գնում է հերթական արձակուրդ և հիմնական աշխատավայրից մեզ չի կարող ներկայացնել արձակուրդի վերաբերյալ քաղվածք: Մեզ մոտ անհրաժե՞շտ է հրաման տալ արձակուրդի համար, թե՞ ոչ, եթե ոչ, ապա ինչի՞ հիման վրա կազմել հերթական տաբելը: Կանխավ շնորհակալություն:

Նոր աշխատանքային օրենսդրության փոփոխությունների հետ կապված
Աստղիկ.
Բարև ձեզ, հարգելիներս: Նոր աշխատանքային օրենսդրության փոփոխությունների հետ կապված, որքան որ ուսումնասիրեցի, ոչ մի նորություն չգտա, բոլոր հոդվածները հին պայմանագրերում էլ էր գրվում: Ճիշտ է՝ հրամանագիրքը պարտադիր չէր, բայց ես վարում էի, ինչպես նաև տաբելը, հիմա նոր հրամանագիրք բացե՞մ: Հին հրամանները գրե՞մ, թե՞ կարելի է հին հրամանագիրքը շարունակել վարել:

Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրի լրացման վերաբերյալ
Նվարդ.
Խնդրում եմ պատասխանել այս հարցին.
համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 173-րդ հոդվածի՝ աշխատողը գտնվում է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում, աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրում լրացվու՞մ է արդյոք աշխատողի անուն-ազգանունը, և ի՞նչ է նշվում համապատասխան վանդակներում: Կանխավ շնորհակալություն:

Տաբելի մեջ քանի՞ ժամ պետք է գրվի աշխատաժամանակը
Անժելա.
Հարգելի կոլեգա, ուսուցիչը աշխատում է համատեղությամբ, հիմնական դպրոցում 18 ժամ, մյուս դպրոցում 10 ժամ, տաբելի մեջ քանի՞ ժամ պետք է գրվի աշխատաժամանակը: Շնորհակալություն:
Վերջին մեկնաբանություններ