Tag: տնօրեն

Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվությունների վերաբերյալ

Անուշ. Բարև Ձեզ։ ՍՊԸ-ն բացվել է օգոստոսին։ Այս պահին եկամուտներ չունենք։ Ի՞նչ հաճախականությամբ է պետք հանձնել շրջանառության հարկի և եկամտային հարկի հաշվետվությունները։ Եկամտային հարկի հաշվետվությունների ո՞ր ձևերը պետք է հանձնել։ Ընկերությունը այլ աշխատողներ բացի տնօրենը չունի։ Եթե տնօրենը գնա ադմինիստրատիվ չվճարվող արձակուրդ, այս դեպքում պե՞տք է եկամտային հարկի հաշվետվություն հանձնել։ Այլ հաշվետվություններ պե՞տք է հանձնել բացի շրջանառության հարկի և եկամտային հարկի հաշվետվությունները։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ամենամյա արձակուրդ

Մարինե. Հարգելի հաշվապահներ, եթե հիմնարկի տնօրենը իր պարտականությունները ստանձնում է 2022 թվականի փետրվարի 14-ից, նա կարո՞ղ է 2022թ. հոկտեմբերի 10-ից 15 աշխատանքային օր տևողությամբ մեկնել արձակուրդի: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Աշխատանքային պայմանագիր

Աննա. Բարձ Ձեզ: Կարո՞ղ եք ինձ պատասխանել, եթե կազմակերպության նոր գլխավոր տնօրեն է նշանակվում անձը, ով արդեն երկու կազմակերպությունում աշխատում է որպես տնօրեն, աշխատանքային պայմանագիր կնքվու՞մ է, թե՞ ոչ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Տնօրեն գրանցելու վերաբերյալ

Վարդան. Նորաբաց ՍՊԸ-ն ունի իր առաջին աշխատողը, որի հետ կկնքվի աշխատանքային պայմանագիր։ Ընկերության կողմից ո՞վ պետք է ստորագրի՝ սեփականատերերից մեկը։ Պարտադիր պետք է տնօրենին էլ գրանցե՞լ։ Կարո՞ղ է հաշվապահի գործառույթներն էլ տնօրենը իրականացնի։ Ուզում եմ հասկանալ՝ նվազագույն ծախսերով ո՞ր հաստիքները պետք է գրանցվեն։ Շնորհակալություն նախապես։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքի ընդունման վերաբերյալ

Աննա. Անձը դիմել է տնօրենին աշխատանքի ընդունվելու վերաբերյալ, դիմում է գրել, տնօրենը այն մակագրել է: Բայց աշխատանքի ընդունման օրը տնօրենը գնացել է հերթական արձակուրդ և նրան փոխարինող է նշանակվել: Տնօրենի պաշտոնակատարը իրավունք ունի՞ ընդունել աշխատանքի նոր աշխատողին: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ուսուցչի աշխատավարձի հաշվարկ

Նարինե. Բարև ձեզ։ Դպրոցի ուսուցիչը մեկ այլ դպրոցում նշանակվել է տնօրենի պարտականություններ կատարող։ Ինչպե՞ս է հաշվարկվելու նրա աշխատավարձը։ Շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՍՊԸ գործունեության ժամանակավոր դադարեցում

Լիլի. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ ԱԱՀ֊ով աշխատող ՍՊԸ-ն հունիսից ժամանակավոր դադար եմ տվել (ՍՊԸ֊ն գրանցվել է ապրիլին, լրիվ զրոյական է եղել, չի աշխատել)։ Այսօր եմ տեսել, որ տնօրենին չեմ ազատել։ Հիմա, եթե ազատեմ` խնդիր կլինի՞, թե՞ ազատեմ ու տամ 0-ական 189, 260 հուլիսի և օգոստոսի համար։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Քանի՞ արձակուրդային օր է հասնում ՀՈԱԿ տնօրենին

Աննա. Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է. ՏԻՄ-ի ՀՈԱԿ-ի տնօրենին հատկացվել է արձակուրդ 24 աշխատանքային օր, 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում: 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում քանի՞ արձակուրդային օր է հասնում ՀՈԱԿ-ի տնօրենին: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Իրավական ակտերի հետ կապված

Վարդուհի. Հարգելի գործընկերներ, հարցս ավելի շատ իրավական ակտերի մասով է... Եթե մանկապարտեզի տնօրենը մասնակցել է նախադպրոցական հաստատությունների տնօրենի իրավունք՝ հավաստագիր, ստանալու վերապատրաստումներին։ Վերապատրաստող կազմակերպությունից բերած տեղեկանքն այն մասի, որ մասնակցելու է դասընթացներին, ներկայացրել է համայնքապետարան, սակայն իր կողմից տեղեկանք չի ներկայացրել համայնքապետարան։ Իրավունք ունի՞ վերադաս կազմակերպությունը նկատողություն տա տնօրենին, պատճառաբանելով, թե վերջինս ինքնուրույն է որոշել մասնակցել դասընթացներին և բացակայությունները համարել անհարգելի։ Կա՞ այնպիսի իրավական ակտ, որ կպաշտպանի վերապատրաստվող տնօրենի շահերը։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՍՊԸ հիմնադիրը նաև տնօրեն է

Գոհար. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս հետևյալն է․ եթե ՍՊԸ-ի հիմնադիրը նաև տնօրեն է, ապա ի՞նչ հարկային պարտավորություն կառաջանա։ ՍՊԸ-Ն գործում է միկրոյով, ունի 1 գրանցված աշխատող։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձ

Սաթեն. Կազմակերպության տնօրենի ամսական աշխատավարձը լրիվ գրաֆիկի դեպքում 400 000, բայց քանի որ աշխատում էր ոչ լրիվ գրաֆիկով՝ ֆիքսված ստանում էր 200 000:Այժմ պետք է աշխատի լրիվ գրաֆիկով, արդյո՞ք կարող եմ սահմանել աշխատավարձ 250 000, թե՞ պետք է ստանա 400 000։ Ցանկանում ենք աշխատավարձի իջեցում կատարել կազմ. ցածր եկամտաբերության պատճառով:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եթե ԱՁ-ն հանդիսանա ՍՊԸ-ի տնօրեն

Լիանա․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ ասացեք՝ եթե ԱՁ-ն հանդիսանա ՍՊԸ-ի տնօրեն, հարկատեսակի մասով փոփոխություններ կլինե՞ն, թե ոչ։ Նախապես շնորհակալ եմ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի հաշվարկ

Աննա. Բարև ձեզ։ Կօգնե՞ք խնդրում եմ՝ արձակուրդայինի հետ կապված։ Ինչպե՞ս հաշվեմ մանկապարտեզի տնօրենի արձակուրդայինը, այս ամիս ինչքա՞ն աշխատավարձ պետք է ստանա, եթե 27.07.2022 մինչև 16.08.2022 գնացել է արձակուրդ։ Ամսական աշխատավարձը կազմում է 150 000, 5 օրյա է։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նվազագույն աշխատավարձ

Նարե. Բարև, հարգելի հաշվապահներ։ ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրենին, ում գրանցել ենք շաբաթական 8 ժամ աշխատաժամանակով, նվազագույն որքա՞ն կարող եմ աշխատավարձ գրել եկամտայինի հաշվետվության մեջ: 94 000/5 կարո՞ղ եմ նշել, թե՞ կա կոնկրետ նվազագույն չափ տնօրենի աշխատավարձի մասով: Աշխ. օրենսգրքում չկա նման բան:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Վարձակալության պայմանագրի հետ կապված

Մաշա․ Հարգելի հաշվապահներ, ֆիզ․ անձը նույն հասցեում գտնվող երկու տաղավար վարձակալության է հանձնել երկու տարբեր կազմակերպությունների։ Նշեմ, որ Ֆիզ․ անձը բացի տվյալ տարածքի սեփականատերը լինելուց նաև նույն տարածքում իրականացվող առևտրային գործունեության (սուպերմարկետ) հիմնադիր տնօրենն է (կազմակերպաիրավական տեսակը ՍՊԸ, գործում է հարկման ընդհանուր համակարգում)։ Արդյո՞ք ճիշտ էր պայմանագրերը կնքել ֆիզ. անձով։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Տնօրենին հասանելի արձակուրդ

Կիմա․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Տնօրենի ժ/պ (2022թ․ հունվարի 3-ից) արձակուրդ հասնու՞մ է 25 օր, թե՞ որպես ուսուցիչ 35 օր։ Մեկ հարց ևս․ ինչպե՞ս լրացնել հետ հաշվարկի 12 ամիսները, եթե այդ ամիսները համընկնում են 2021թ․ արձակուրդի ամիսներին։ Հին արձակուրդը իրավունք ունե՞նք հաշվել նորի մեջ։ ՇՆՈՐՀԱԿԱԼՈԻԹՅՈՒՆ