Tag: տուրիստական

Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ զբաղվելու է տուրիստական գործունեությամբ

Մար. Բարև ձեզ, 25.02.2019թ. դրությամբ պետռեգիստրում գրանցվել եմ որպես Ա/Ձ, գործունեությանս ոլորտը տուրիստական ընկերություն է, կասե՞ք որպես հարկատու ինչ հարկատեսակներն են գործում, և ե՞րբ եմ պարտավորվելու 1-ին վճարումս կատարեմ: Շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկեր է վճարում տուրիստական գործակալությունը

Նելլի. Բարև ձեզ: Ա/Ձ-ով տուրիստական գործակալություն բացելուց հետո, կխնդրերի ասել սպասվելիք հարկերի մասին, կամ որտե՞ղ կարող եմ ծանոթանալ տուրիստական գործակալության հարկերի մասին:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Ա/Ձ-ով տուրիստական գործունեություն ծավալելիս

Գոհար. Հարգելի մասնագետներ, խնդրում եմ հուշել` Ա/Ձ-ով տուրիստական գործունեություն ծավալելիս օտարեկրյա տուր օպերատորների հետ պայմանագրեր կնքելիս որպես պայմանագիր կնքող կողմ նշում եմ ընտրված տուրիստական գործակալությա՞ն անունը, թե՞ Ա/Ձ ի անունը: Շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Սոց. փաթեթներ սպասարկող տուրիստական ընկերությունն աշխատում է շրջանառության հարկով

Հաշվապահ. Հարգելի փորձառու հաշվապահ, Սոց. փաթեթներ սպասարկող տուրիստական ընկերությունն աշխատում է շրջանառության հարկով: Եթե ընկերությունը ծառայություններն ընդլայնի և ներգնա տուրիզմով էլ զբաղվի, այսինքն արտերկրից եկած հյուրերի համար տուրեր կազմակերպի, որևէ այլ հարկային պարտավորություն կավելանա՞, թե՞ կշարունակի նույն՝ եկամտի 5% հարկատեսակով աշխատել: Կանխավ` շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Զբոսաշրջային կազմակերպությունների արտոնությունները ՀՀ-ում

Ռոզա. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կցանկանայի իմանալ` ինչպիսի՞ հարկային առանձնահատկություններ ունեն զբոսաշրջային կազմակերպությունները ՀՀ-ում, արդյո՞ք կան որոշակի արտոնություններ, եթե այո, կնշե՞ք` որ դեպքերում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք պետք է դուրս գրել հաշվարկային փաստաթուղթ ֆիզիկական անձի անունով

Մհեր. Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Կազմակերպությունը զբաղվում է զբոսաշրջային գործունեությամբ և ստանում է ծառայությունների մատուցման հաշվարկային փաստաթղթեր հյուրանոցներից: Արդյո՞ք ես պետք է դուրս գրեմ հաշվարկային փաստաթուղթ ֆիզիկական անձին, թե՞ միայն ֆիզիկական անձի պահանջի դեպքում:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

2017թ-ից կգանձվի ԱԱՀ ներգնա տուրիստական փաթեթներից

Արամ. Հարգելի գործընկերներ, որքանով տեղյակ եմ, 2017թ-ից կգանձվի ԱԱՀ ներգնա տուրիստական փաթեթներից: Հարց. արդյո՞ք դա վերբերում է միայն ԱԱՀ-ով աշխատող տնտեսվարող սուբյեկտներին: Եթե այո, արդյո՞ք չի ստացվի, որ ԱԱՀ-ով աշխատող տնտեսվարողի կողմից ներկայացված նույն տուրիստական փաթեթը ԱԱՀ մասով ավելին կարժենա, քան հաստատագրված հարկ վճարող տնտեսվարողինը: Խնդրում եմ, պարզաբանեք: Շնորհակալություն, Արամ
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք պետք է հաշվարկային փաստաթուղթ դուրս գրել ֆիզիկական անձին

Լիլիթ. Հարգելի կոլեգաներ, ես զբաղվում եմ տուրիստական ընկերության հաշվապահությամբ, որը հիմնականում զբաղվում է ավիատոսմերի վաճառքով: Ընկերությունը չունի ՀԴՄ, իսկ ավիատոմսերի վաճառքն ազատված է ՀԴՄ-ից: Հարցս հետևյալն է. արդյո՞ք վաճառված յուրաքանչյուր ավիատոմսի համար պետք է հաշվարկային փաստաթուղթ դուրս գրեմ ֆիզիկական անձին, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ծավալում է միջնորդային գործունեություն զբոսաշրջության ոլորտում

Նարինե. Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Եթե կազմակերպությունը (ՓՄՁ) միջնորդ է (ավիտոմսերի վաճառք, տուրիստական գործնեություն), հաճախորդը ցանկանում է և պահանջում, որ հաշիվ դուրս գրեմ ու փոխանցումով, այդ դեպքում ի՞նչ պետք է անեմ, չէ՞ որ կազմակերպությունը հարկվում է միջնորդավճարից, և երկրորդ հաշիվ դուրս գրեմ ավիտոմսերի համար, կանցնեմ ԱԱՀ-ի դաշտ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Տուրիստական կազմակերպություն բացելու համար

Հասմիկ. Բարև ձեզ, ես ուզում եմ բացել տուրիստական ֆիրմա և չգիտեմ` որտեղից սկսել: Խնդրում եմ ինձ հուշեք, եթե գիտեք, թե ինչ սիստեմայով է աշխատելու գործակալությունը: Ո՞ր օրենքներին է պետք ծանոթանալ:
Accountant.am
.ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք նման գործունեության դեպքում անհրաժեշտ է ՀԴՄ

226 Arsine. ՍՊԸ-ն զբաղվում է զբոսաշրջային գործունեությամբ: Հանդիսանում է որպես գործակալ: Ձեռք է բերել նոր սերնդի հսկիչ դրամարկղային մեքենա: Հարցս հետևյալն է. Արդյո՞ք նման գործունեության դեպքում անհրաժեշտ էր ՀԴՄ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը զբաղվում է տուր-փաթեթների և ավիատոմսերի վաճառքով

Ani. Կազմակերպությունը զբաղվում է տուր-փաթեթների և ավիատոմսերի վաճառքով: Ավիատոմսերի վաճառքի ենթագործակալության պայմանագրի համաձայն տասն օրը մեկ հաշվետվություն պետք է կազմել, որը ներառում է աուդիտ, ագենտ և չիրացված թռիչքային կուպոնները: Կարող եք իմ էլ. պոստի հասցեին( larush-ani շնիկ mail.ru ) ուղարկել նման հաշվետվության ձև կամ օրինակ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ավիատոմսերի վաճառքով զբաղվող ընկերությունների հարկային առանձնահատկություններ

Վարդան. Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք ինչ հարկային առանձնահատկություններ, նրբություններ կան` կապված ավիատոմսերի վաճառքով զբաղվող ընկերությունների գործունեության հետ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք զբոսաշրջության ոլորտը ազատված է հարկերից

Տաթև. Բարև ձեզ: Ես հիմնել եմ մի ընկերություն, որը զբաղվում է ավիատոմսերի վաճառքով և տուրիզմով: Ընկերությունում միայն ես եմ աշխատում: Տարբեր աղբյուրներից լսել եմ, որ տուրիզմն ազատված է հարկերից: Արդյո՞ք դա այդպես է: Եվ երկրորդ հարցս` ի՞նչ հարկեր պետք է վճարվի ընկերության կողմից:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հյուրանոցը ո՞ր գումարից պետք է հաշվարկի շրջանառության հարկը

Կարեն. Խնդրում եմ պատասխանել. Հյուրանոցը հարկվում է շրջանառության հարկով և գործակալական պայմանագրերով աշխատում է սոց. փաթեթ սպասարկող տուրիստական ընկերությունների հետ, որոնք հանդես են գալիս որպես գործակալ և ստանում որոշակի միջնորդավճար, օրինակ 10%: Հյուրանոցը գործակալին դուրս է գրում հաշիվ, օրինակ 100 000 դր., բայց լրացում դաշտում նշում է միջնորդավճարի գումար` 10 000, վճարման ենթակա 90 000: Հյուրանոցը ո՞ր գումարից պետք է հաշվարկի իր շրջ. հարկը` 100 000-ից, թե՞ 90 000-ից:
.ԱյլՀարց ու պատասխան

ՀԴՄ-ում պետք է նշվի ողջ գումարը, թե՞ միայն միջնորդավճարը

201 Lilit. Հարգելի գործընկերներ, ուզում եմ ուղղել ձեզ հետևյալ հարցը: Տուրիստական ընկերությունը զբաղվում է տուր փաթեթների վաճառքով` գործակալության պայմանագրի հիման վրա: Կազմակերպության համար հասույթ է դիտվում միայն գործակալական միջնորդավճարը, սակայն խնդիր է առաջանում` կապված ՀԴՄ -ի կիրառման հետ: Հարցս հետևյալն է. ՀԴՄ-ում պետք է նշվի ողջ գումարը, թե՞ միայն միջնորդավճարը, և եթե նշենք ողջ գումարը, այդ դեպքում ինչպե՞ս պետք է հիմնավորել հարկը` միայն միջնորդավճարից գանձելու պայմանը: Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկի դաշտում: Շատ շնորհակալ կլինեմ հարցին արձագանքելու դեպքում: Նախօրոք շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Տուրիստական կազմակերպությունը միջնորդ է հանդես գալիս

Emili. Հարգելի կոլեգաներ, կխնդրեի օգնեիք այս հարցում: Նորաբաց տուրիստական կազմակերպություն է, որը միջնորդ է հանդես գալիս: Այսինքն` այլ տուրիստական կազմակերպություններից ձեռք է բերում տուր-փաթեթներ և վաճառում ֆիզ. անձանց: Հարցս հետևյալն է` ֆիզ. անձին ՀԴՄ կտրոն տալիս ինչքա՞ն պետք է գումար ցույց տալ` ամբո՞ղջ փաթեթի արժեքը (ներառյալ միջնորդավճար): Ուղղակի տվյալ դեպքում կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով, մի՞թե ամբողջ գումարը չի դիտվի շրջանառություն ու հարկվի: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ աշխատում է զբոսաշրջության ոլորտում

Հայրոյան. Սկսնակ հաշվապահ եմ, խնդրում եմ ուղղություն տալ. տուրիստական միջնորդային կազմակերպություն է` ԱՁ, ինչպիսի՞ հարկով է հարկվում և ինչպիսի՞ հաշվետվություններ է ներկայացվում:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Զբոսաշրջային գործունեություն

209 Emily. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Կխնդրեի, որ պատասխանեին զբոսաշրջության ոլորտում աշխատող հաշվապահները: Ա/Ձ սկսել է զբաղվել արտասահմանյան երկրների զբոսաշրջային կազմակերպությունների հետ զբոսաշրջային գործունեությամբ և հյուրանոցներում, հանգստյան տներում տեղեր ամրագրելով: Հարցերս հետևյալն են` 1. Արդյո՞ք պետք է Ա/Ձ-արտասահմանյան երկրներ ուղարկվող պայմանագրերի և հաշիվ-ֆակտուրաների համար համար ձեռք բերի կնիք կամ հակառակ դեպքում պե՞տք է արդյոք գլխավոր պայմանագրերը նոտարով հաստատված լինեն: 2. Արդյո՞ք պետք է պայմանագրերը և հաշիվ-ֆակտուրաները լինեն նաև հայերեն տարբերակով, բացի տվյալ երկրի լեզվով գրվածից: 3.Արդյո՞ք Ա/Ձ չի կարող աշխատել միայն բանկային հաշիվներով և պետք է ունենա ՀԴՄ և բացի ՀԴՄ կտրոնից հաճախորդին տրամադրի հաշիվ-ֆակտուրա ռուսերեն կամ անգլերեն, կամ այն երկրի լեզվով, ուր որ գնում է հաճախորդը: Ա/Ձ դեռ շրջանառության հարկ վճարող է: Եվ վերջում շատ կխնդրեի, որ այս ոլորտում աշխատող հաշվահապներից մեկը իր հեռախոսի համար գրեր, որ հարցերի դեպքում դիմեի, իհարկե եթե կարելի է :)