Tag: փոխհատուցում

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ե՞րբ պետք է աշխատողը ծանուցվի ընկերության լուծարման մասին

Բարև Ձեզ: Ես գրանցված աշխատող եմ, բայց չունեմ աշխատանքային պայմանագիր: Եթե ընկերությունը լուծարվում է, քանի՞ ամիս առաջ աշխատողը պետք է ծանուցվի դրա մասին, և ի՞նչ կոմպենսացիա է տրվում:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Հայկ. Բարև Ձեզ: Այսպիսի հարց ունեմ: Ընկերությանը պատկանող մեքենան վթարի է ենթարկվել, որից հետո ընկերությունը ստացել է հատուցման գումար ապահովագրական ընկերության կողմից՝ բանկային փոխանցումով: Այդ գործարքը ինչպե՞ս պետք է ձևակերպել:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Սերգեյ. Ընկերությունը սեփական միջոցներով սեփական օգտագործման համար կառուցել է հիմնական միջոց՝ շենք: Ծախսերը կազմել են 30 մլն դրամ։ Շենքը հանձնելուց հետո՝ պետական ծրագրով, պետության կողմից ստացել է փոխհատուցում՝ 20 մլն դրամ։ Խնդրում եմ տալ հաշվապահական ձևակերպումները՝ սկզբից մինչր վերջ, ներառյալ՝ հաշվարկվող ամորտիզացիան։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Տեղեկանքի օրինակ

Լիաննա. Բարև Ձեզ: Որտեղի՞ց կարող եմ ներբեռնել, եթե տվյալ ամսվա համար հաշվարկված եկամտային հարկը բավարար չէ նպաստի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա գումարները վճարելու համար, գործատուն նպաստի պակասող մասը վճարում է իր միջոցներից, որը փոխհատուցում է լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, գործատուի կողմից հարկային մարմին ներկայացրած տեղեկանքի ձևը:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Քաղաքաշինության բնագավառում լիցենզիա ունեցող ընկերությունը կարո՞ղ է հանդես գալ որպես բնակարանների կառուցապատող

Nona. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք. շինարարական ընկերությունը, որն ունի լիզենզիա քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացման, կարո՞ղ է չէ առանց որևէ խնդիր հանդես գալ բնակարանների կառուցապատող, երիտասարդ ընտանքիներին տրվող հիփոթեքային վարկի միջոցներն ուղղել կառուցապատմանը, գնել տարածք ընկերության անունով, կառուցել բնակարանը կամ սեփական տունը և վերջում կադաստրի միջոցով հանձնել երիտասարդ ընտանիքին: Խնդրում եմ մանրամասն բացատրել՝ ո՞նց է կատարվում պրոցեսը, վարկը ընտանիքին է տրվում, թե՞ կազմակերպությունն է վերցնում: Եվ եկամտային հարկի հետ կապված, եթե տվյալ երիտասարդ ընտանիքը գրանցված աշխատող է՝ կարծեմ կառուցապատողից եկամտային հարկի գումար է հե՞տ ստանում:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս օգտվել եկամտային հարկի փոխհատուցումից

Անի. Բարև Ձեզ: Ես աշխատում եմ և ուզում եմ այս տարի դիմել մագիստրոսական ծրագրի համար՝ բիզնեսի ոլորտում: Կարո՞ղ եք ինձ հուշել՝ արդյոք կկարողանամ օգտվել եկամտահարկի փոխհատուցման օրենքից: Եվ կարգն ինչպե՞ս է, արդյոք համապատասխանու՞մ եմ, ու՞ր պետք է դիմել, ինչպե՞ս պետք է ստանալ փոխհատուցումը: Կանխավ շնորհակալություն
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Կազմակերպությունը իր միջոցներով շենք է կառուցում

Արմեն. Բարև ձեզ: Կազմակերպությունը իր միջոցներով կառուցում է շենք, որի ծախսերը մասնակի արդեն փոխհատուցվել են պետության կողմից՝ համաձայն ծրագրի: Ի՞նչ ձևակերպումներ պետք է տալ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Արդյո՞ք ճիշտ է ձևակերպումը

Համլետ. Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, ես պետք է իրականացնեմ մեր գործընկեր կազմակերպությանը պատճառած վնասի փոխհատուցում: Արդյո՞ք ճիշտ է տալ հետևյալ ձևակերպումը՝ դտ 714 - կտ 5312, դտ 5312 - կտ 252: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Չօգտագործված արձակուրդի քանի՞ օր ունի աշխատակիցը

Արսեն. Ողջույն: Ընդհանրապես շաբաթական 5-օրյա աշխատանքի դեպքում տրամադրվում է 20 աշխատանքային օր արձակուրդ: Ես աշխատել եմ 1,5 տարի և հիմա որոշել եմ ազատվել աշխատանքից: Արձակուրդից օգտվել եմ վերջերս և գնացել եմ 25 աշխատանքային օր արձակուրդ: Այս պահին ես դեռ քանի՞ օր ունեմ արձակուրդային, այսինքն՝ վերջնահաշվարկին քանի՞ օր կհաշվարկվի: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի կատարում

Անի. Բարև ձեզ: Հարց - բարձրագույն հաստատության դասախոսի պայմանագիրը լրանալուց հետո, նրան պետք է տրամադրել վերջնահաշվարկ: Արդյո՞ք վերջնահաշվարկում պետք է հաշվի առնել հասանելի 35 արձակուրդային օր: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատակիցը մեկնել է արձակուրդ ու հետ է կանչվել

Թամարա. Բարև ձեզ, խնդրում եմ օգնել: Աշխատակիցը հրամանով գնացել է արձակուրդ ու հետ է կանչվել, որի արդյունքում վճարվել է ամբողջ արձակուրդային վճարը և չօգտագործված օրերի համար աշխատավարձ: Վերջնահաշվարկ կատարելիս վճարված, բայց չօգտագործված արձակուրդային օրերը ենթակա՞ են վերջնահաշվարկի, թե՞ ոչ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ամենամյա արձակուրդի հետ կապված

Արմենուհի. Բարև ձեզ: Արձակուրդների հետ կապված հարցեր ունեմ, եթե կարող եք, խնդրում եմ օգնեք: 1. Քաղաքացին 17 տարի աշխատել է ՏԻՄ-ում և չի օգտվել տարեկան արձակուրդներից: Ազատվելու դեպքում ինչպե՞ս է կատարվում վերջնահաշվարկը: Ում ինչ պատասխանատվություն է սպառնում այդ չօգտագործած արձակուրդների հետևանքով առաջացած պարտքի համար: 2. Քաղաքացին 2014թ. ապրիլի 1-ից աշխատում է գրասենյակում և երբևէ չի օգտվել իրեն հասանելիք արձակուրդից (նույնիսկ 1 անգամ մերժվել է անհիմն): Հիմա կազմակերպության ղեկավարը պատրաստվում է լուծարել կազմակերպությունը: Ի՞նչ կերպով է կատարվում այդ աշխատողի վերջնահաշվարկը: Հնարավորության դեպքում խնդրում եմ պատասխաններն հիմնավորել համապատասխան իրավական ակտերով:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի կատարում

Աննա. Բարև ձեզ, խնդրում եմ օգնել ճիշտ հաշվարկել վերջնահաշարկը: Աշխատողը աշխատել է 01.07.2010թ. - 01.08.2015թ., արձակուրդ է գնացել միայն 01.12.2015թ.՝ 24օր, (6 օրյա աշխատանքային ռեժիմ): 01.08.2015թ. ազատվել է աշխատանքից, միջին ամսականը ո՞ր տարիների աշխատավարձը պետք է հաշվարկեմ` 2010թ., 2011թ., 2012թ., 2013թ., և հատուցման ենթակա քանի՞ չօգտագործված օրեր ունի:
.ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Փչացած սննդամթերքի փոխհատուցում

230 Մարգարիտա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել: ՍՊԸ-ն զբաղվում է սննդամթերքի ներմուծմամբ: Ներմուծումից 10 օր անց պարզվել է, որ ապրանքը փչացած է: Արտահանող ընկերությունը որոշել է փոխհատուցում կատարել և նվիրաբերել (անվճար տրամադրել վերընշված ՍՊԸ-ին նույն քանակությամբ մթերք) սննդամթերքը: Հարց. ինչպե՞ս կարելի է ձևակերպել տվյալ գործարքը հարկայինին ներկայացնելու համար: Կարելի՞ է արդյոք ձևակերպել որպես նվիրատվություն: Կանխավ շնորհակալություն: