Tag: ֆիզ. անձ

Ֆիզ. անձանց եկամուտների հայտարարագիր

Սոֆյա․

Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն առ այսօր չի ստացել ծանուցում ֆիզ. անձանց եկամուտների հայտարագրման մասով, չնայած, որ իրական շահառու է։ Ի՞նչ անել՝ սպասել ծանուցեն, թե՞ ուղարկել հայտարարագիրը առանց ծանվուցելու։

Ոչ ռեզիդենտի եկամուտների հայտարարագիր

Սոֆյա․

Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ՝ ֆիզիկական անձանց հայտարարագիր ներկայացնելու՞ է արդյոք ՀՀ ոչ ռեզիդենտ քաղաքացին, ով 2023թ-ին 6 ամիս հեռավար աշխատել է ՀՀ-ում գրանցված ՍՊԸ-ի համար գրանտային ծրագրի շրջանակներում։ Նրա համար ուղարկվել է 165 ձևը 29․02․2024թ-ին։

Փոխառության վերադարձը հայտարարագրում

Աննա․

Բարև Ձեզ։ Եթե ֆիզ․ անձը 2023թ-ին ստացել է 2021թ-ին տրամադրված փոխառության վերադարձ, արդյո՞ք այդ գումարը պետք է ներառել 2023թ-ի հայտարարագրում։

Ֆիզ. անձը պե՞տք է ներկայացնի հայտարարագիր

Հայկ․

Բարև Ձեզ: Խնդրեմ օգնեք: Ֆիզ․ անձը իրեն պատկանող կոմերցիոն տարածքը 2023թ.-ին տվել է վարձակալության իրավաբանական անձի, վերջինս որպես հարկային գործակալ պահել և վճարել է եկամտային հարկը: Առկա է նաև պայմանագիր: Հիմա ֆիզ անձը պե՞տք է ներկայացնի տարեկան հայտարարագիր, և եթե այո, ապա ո՞ր հիմքով:

Վարձակալությունից ստացված եկամուտների մասին հաշվետվություն

Սուսաննա․

Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել՝ ֆիզիկական անձը 2023թ. բնակարանի վարձակալությունից ստացված եկամուտների մասին հաշվետվության ո՞ր ձևը պետք է լրացնի: Շնորհակալություն:

ԱՁ-ն համարվել է ԱԱՀ վճարող

Արթուր․

Բարև ձեզ, հարգելի խումբ։ ԱՁ-ն աշխատում էր շրջանառության հարկի դաշտում, և 10.04.2024 թվականին տալիս է հայտարարություն ԱԱՀ վճարող դառնալու համար 01.04.2024 թվականից։ ԱՁ-ն առանց ԱԱՀ հաշիվ է գրել ֆիզ․ անձանց ամսի 2-ին և 9-ին, ունի նաև ստացված հաշիվներ այդ ընթացքում ԱԱՀ-ով։

1) Այս երեք հաշիվները արդյո՞ք պետք է ճշտգրտել, թե՞ այլ տարբերակ կառաջարկեք

2) Ստացված հարկային հաշիվների մասով, ոնց հասկանում եմ, խնդիր չկա, քանի որ 1-ից հետո են գրվել

Եկամուտների հայտարարագիր միկրոձեռնարկատիրության դեպքում

Նելլի․

ՍՊԸ-ն ունի երկու հիմնադիր իրենց բաժնեմասերով, 2023թ-ին աշխատել է միկրոձեռնարկատիրության ոլորտում, շահաբաժինների վճարում չի կատարվել։ Արդյո՞ք պետք է ներկայացնեն եկամուտների հայտարարագիր:

Տուրիստական գործունեություն

Եվա․

Բարև Ձեզ, խնդրում եմ կասե՞ք՝ տուրիստական գործունեություն ունեցող ԱՁ ի՞նչ առանձնահատկություններ ունի։ Հաշի՞վ է գրում ֆիզ անձանց միջնորդության ու վե՞րջ։

Էլեկտրոնային ստորագրության ստացում

Անահիտ․

Ինչպե՞ս ստանալ էլեկտրոնային ստորագրություն վարձով տված բնակարանի եկամտային հարկի հաշվետվություն ներկայացնելու համար, եթե սեփականատերը Հայաստանում չի, ՀՎՀՀ ունի, e-request.am էջում ներկայացրել է հայտարարություն բնակարանի վարձով տալու մասին։

Եկամուտների հայտարարագիր առցանց աշխատանքի դեպքում

Նարե․

Բարև Ձեզ: Upwork.com կայքի միջոցով աշխատող ֆիզ․ անձը և՞ս պետք է ներկայացնի եկամուտների հայտարարագիր։ Ինքնուրույն հնարավո՞ր է դա ճշգրիտ անել, թե՞ հաշվապահի օգնություն հարկավոր կլինի։

ՀՈԱԿ-ի աշխատակիցները լրացնու՞մ են հայտարարագիր

Սուսաննա․

Բարև ձեզ, խնդրում եմ, կպարզաբանե՞ք՝ արդյո՞ք ՀՈԱԿ-ի աշխատողները պետք է լրացնեն ֆիզ. անձանց հայտարարագիրը։ Շնորհակալություն։

Տարեկան հայտարարագրի ներկայացում

Նաիրա․

Հարգելի գործընկեր, իրական շահառուն ունի ID քարտ և էլեկտրոնային ստորագրություն: Տարեկան հայտարարագիրը ներկայացնելիս ի՞նչ օգտվողի անուն և ի՞նչ գաղտնաբառ պետք է գրի: Փորձում ենք էլեկտրոնային ստորագրության գաղտնաբառը, գրում է՝ սխալ է, խնդրում ենք օգնել։

Վարձատուն և վարձակալն ամուսիններ են

Սոֆյա․

Ֆիզ. անձը վարձակալությամբ է տվել իր տարածքը ԱՁ-ին, վարձատուն և վարձակալը ամուսիններ են։ Հաշվի առնելով ամուսնության գրանցման ակտը՝ կարիք կա՞ արդյոք դիմել ՊԵԿ կամ կադաստրով գրանցել։ Նախապես շնորհակալ եմ:

Եկամուտների հայտարարագիր

Կարեն․

Բարև Ձեզ։ Ֆիզ․անձը 2022 թվականին ընկերությանը տրամադրել է 35 000 000 ՀՀ դրամի փոխառություն։ 2023 թվականին ընկերությունը վերադարձրել է նույն ֆիզ․ անձին 25 000 000 ՀՀ դրամի փոխառություն։ Արդյո՞ք այս տարի ֆիզ անձը պետք է ներկայացնի եկամուտների հայտարագրում։

Հողամասի առք և վաճառք

Կարո․

Բարև ձեզ։

Ես ունեմ հողատարածք Հայաստանում, որը ցանկանում եմ վաճառել և փոխարենը գնել բնակարան։ Հողը գնել եմ 1 մլրդ և վաճառում եմ 10 մլրդ, իսկ բնակարան արժե 50 մլրդ։

Ի՞նչ հակեր պետք է վճարեմ։

Ավելացնենք, որ ես աշխատում և ապրում եմ Հայաստանից դուրս, բայց Հայաստանի քաղաքացի եմ։

Վարձատուն գտնվում է արտերկրում

Աննա․

Բարև Ձեզ։ Եթե ֆիզ․ անձը տարածքը տալիս է վարձակալությամբ ԱՁ-ին, բայց գտնվում է արտերկրում, ինչպե՞ս պետք է հայտարարագիր ներկայացնի։ Եվ եթե լիազորագրով է՝ օրինակ կտրամադրե՞ք։

Ֆիզ. անձի հայտարարագրի համար մուտքանուն/գաղտնաբառ

Եվա․

Կասե՞ք՝ այս հասցեով – https://self-portal.taxservice.am/sign-in/ մուտք գործելու մուտքանուն գաղտնաբառ ինչպե՞ս կարող ենք վերցնել, դիմում-լիազորագրո՞վ ՊԵԿ-ից։

Ֆիզ. անձի եկամուտների հայտարարագիր

Լուսինե․

Բարև Ձեզ։ Ֆիզ․ անձանց հայտարարագրերի հետ կապված է հարցս։ Այսինքն, որևէ կազմակերպության իրական շահառու հանդիսացող ֆիզ․ անձը պետք է մոտենա ՊԵԿ սպասարկման գրասենյակ և ստանա ՀՎՀՀ։ Հետո այս հասցեով – https://self-portal.taxservice.am/sign-in/ մուտք գործի և հանձնի հայտարարագիրը։ Իսկ ինչպե՞ս է հանձնելու, եթե նույնականացման քարտ չունի։

Շնորհակալություն։

Ծանուցում հայտարարագիր ներկայացնելու վերաբերյալ

Աննա․

Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ ստացել է ծանուցում, որ ծանուցվեն կազմակերպության անդամները, իրական շահառու հանդիսանալու հիմքով ներկայացնեն հայտարարագիր, կասե՞ք խնդրեմ՝ դա պետք է ներկայացնեն պարտադիր, անկախ եկամտի ստացման չափից։ Կանխավ շնորհակալ եմ։

ՊԵԿ-ը գործարկել է ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգը

💻Պետական եկամուտների կոմիտեն գործարկել է ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգը՝ https://self-portal.taxservice.am/, որը հասանելի է վեբ տարբերակով։ Համակարգով քաղաքացիները կարող են ներկայացնել եկամուտների համընդհանուր հայտարարագիր։

«Ես եմ» ազգային նույնականացման հարթակում ֆիզիկական անձինք հնարավորություն ունեն պարզեցված կարգով հաշվառվել հարկային մարմնում և ստանալ հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ), տեսնել իրենց եկամուտները և կատարած սոցիալական ծախսերը, ներկայացնել «Եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկ (հայտարարագիրը)» և ստանալ ծախսերի փոխհատուցում։

ՊԵԿ-ը հայտարարագիր ներկայացնող քաղաքացիներին ևս մեկ անգամ հիշեցնում է, որ հայտարարագիր ներկայացնելու համար նախօրոք պետք է իրականացնել անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն:

«Ես եմ» hարթակում անձի նույնականացման համար գործում է երկու տարբերակ՝ բջջային հեռախոսի միջոցով կամ էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով։

Ավելին՝ https://src.am/am/getNews/431