Tag: ֆինանսական հաշվառում

Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Մի քանի ձևակերպում

Լիա. Սիրելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ տալ հիմնական միջոցների անալիտիկ և սինթետիկ հաշիվների, սկզբանական տվյալների մուտքագրման, ծախսերի և եկամուտների, աշխատաժամանակի տեղեկագրի վերաբերյալ ձևակերպումներ ՀԾ հաշվապահական ծրագրով:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահական մի քանի ձևակերպում

Անի. Խնդրում եմ օգնեք ինձ տալ աշխատավարձի, հեռախոսավարձի, տարածքի վարձակալության, սոց. վճարի, եկամտահարկի, շահութահարկի ճիշտ ձևակերպումներ ՀԾ հաշվապահական ծրագրով: Ինչպես նաև, եթե հնարավոր է, գրեք, թե որ հաշվներով պետք է ֆինանսական արդյունքը փակեմ: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Առաջանու՞մ է արդյոք եկամտահարկ

Վիկա. Խնդրում եմ օգնել մի հարցում, եթե հասարակական կազմակերպության աշխատողը, որը քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություն է մատուցում` մեկնելով գործուղում, նա վճարել է իր ճանապարհածախսը վարորդին ստացականով 40000դր, ո՞նց պետք է ձևակերպվի այդ ծախսը: Առաջանում է արդյոք եկամտահարկ: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ապրանքային մնացորդ

Արփինե. Բարևի երեկո, հեռակա գործընկերներ, ինձ հուզում է այսպիսի մի հարց, նախկին հաշվապահը վաճառքի համար ստացված ապրանքը բալանսով ցույց է տվել որպես հիմնական միջոց, ինչպե՞ս կարող եմ այս բալանսով հիմնական միջոցից հանել, թողնել որպես ապրանքային մնացորդ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Կազմակերպությունը կանխավճար է տվել

Լիանա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հաշվապահական ձևակերպումներում: Կազմակերպությունը կանխավճար է տվել փոստային ծառայությունների կատարման համար, ինչպե՞ս այդ գործարքը ծախսագրել: Եվ կազմակերպությունը փոխառություն է ստացել, ինչպե՞ս այն վերագրել որպես հաշվետու ժամանակաշրջանի եկամուտ: Օրինակ, երբ դրամաշնորհ ենք ստանում, կատարում ենք, կտ 541 և դտ 2521 ձևակերպում, իսկ հաշվետու ժամանակաշրջանում` դտ541, կտ 6146:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Թղթակցող հաշիվների վերաբերյալ

Կարինե. Դրամարկղային գրքում լրացվող թղթակցող հաշիվների վերաբերյալ մանրամասն տեղեկություն որտեղի՞ց կարող եմ ձեռք բերել:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Գրավատան գործառնությունների հաշվապահական ձևակերպումներ

Աշոտ. Հարգելի կոլեգաներ,խնդրում եմ հնարավորության դեպքում ashot1-9-6-4 շնիկ rambler.ru հասցեով ուղարկել գրավատան գործառնությունների հաշվապահական ձևակերպումները սկսած գրավի առարկան վերցնելուց,գումարը տալուց մինչև գումարի վերադարձը:Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ստացված կանխավճար

Նարե. Հարգելի հաշվապահներ, գործընկեր կազմակերպությունից բանկային փոխանցման միջոցով ստացել ենք կանխավճար` 200.000 դրամի: Սակայն 2 օր հետո ապրանքնեըը ձեռք բերվել` 120.000 դրամի: Մանրամասն
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շահութահարկի հաշվարկ

Սաթենիկ. Հարգելի փորձառու հաշվապահներ,ես խնդրում եմ ձեզ,որևէ օրինակով ներկայացնել շահութահարկի հաշվապահական ձևակերպումները,եթե կազմակերպությունը նախորդ տարում վնաս է ունեցել:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ապրանքի ձեռքբերում գնման ակտով

ԱՆՆԱ. Բարև Ձեզ հարգելի հաշվապահներ : Խնդրում եմ ինձ օգնել մի հարցում : Շուկայից միակողմանի գնման ակտով ձեռք եմ բերել նյութ , ինչպես պետք է տալ հաշվապահական ձևակերպումները : Նախապես շնորհակալ եմ :
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ներմուծում

Տաթևիկ. Խնդրում եմ ինձ օգնեք, ներմուծել ենք ապրանք ,որի համար վճարել ենք 17000 $,որը փոխանցման օրը եղել է 17000*387=6 579000 դրամ,իսկ ապրանքի ստացման ժամանակ կուրսի բարձրացման պատճառով այդ 17000 $-ը դարձել է 17000*401=6817000 դրամ,այս դեպքում այս դրամային տարբերությունը (238000 դրամը )ես կարող եմ ձևակերպել որպես արտարժույթային տարբերություն ,725 կամ 625 հաշիվներով ձևակերպել : Կանխավ ' շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Դեկրետային արձակուրդ

Ելենա. Հարգելի հաշվապահներ, ողջունում եմ բոլորիդ: Կազմակերպությունում ունեմ աշխատակցուհի, ով մոտ ապագայում պատրաստվում է գնալ դեկրտային արձակուրդ: Խնդրում եմ մանրամասն բացատրեք ինչ հերթական ձեւակերպումներ պիտի ունենամ, ինչ թղթեր պահանջեմ, ինչ լրացնեմ աշխ. գրքույկում....
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Մեկ մուտքի օրդեր

Artavazd. Աշխատողը ստացել է առհաշիվ գումար, գնումներ կատարել, հաշվարկային հաշվից գումար ստացել և այն առհաշիվ տրված գումարի մնացորդի հետ մուտքագրել է դրամարկղ: Կարո՞ղ ենք մեկ մուտքի օրդերով մուտքագրել երկու գումարներն էլ` բնականաբար ձևակերպումը տալով 251/252,228: