Tag: ԱՁ
Զարդերի ներմուծում և վաճառք Wildberries հարթակում
Անի․
Բարև Ձեզ։ Ես ունեմ գրանցված ԱՁ՝ դիջիթալ մարքեթինգի ոլորտում։ Այժմ ցանկանում եմ նաև Չինաստանից զարդեր ներմուծել և վաճառել Wildberries-ի և Facebook-ի միջոցով։ Կասե՞ք՝ արդյո՞ք պետք է նոր ԱՁ գրանցեմ և ՀԴՄ սարք ձեռք բերեմ։ Շնորհակալություն։
Մոմերի արտադրության գործունեություն
Գոհար․
Բարև ձեզ։ Ցանկանում եմ տանս մեջ արտադրել մոմեր և օճառներ, և օնլայն վաճառք իրականացնել։ Կասե՞ք խնդրեմ՝ գրանցվե՞մ որպես ԱՁ, և ի՞նչ քայլեր են հարկավոր, որպեսզի օրինական դաշտ մտնեմ։
Փոխանցումների ստացում Wise համակարգով
Տիգրան․
Բարև ձեզ, ֆրիլանսով եմ զբաղում, ստացածս գումարները մեծ չեն, թե իմ ու թե փոխանցողի համար հարմար է Wise-ից օգտվել: Wise-ում ունեմ անձնական հաշիվ, որտեղ որ ստանում եմ փոխանցումները, ու որոշակի պարբերականությամբ փոխանցում եմ ՀՀ բանկում ունեցածս անձնական հաշվին (դոլարային): Ուզում եմ իմանալ՝ ԱՁ բացելու դեպքում կարո՞ղ եմ նույն կերպ շարունակել ստանալ փոխանցումները Wise հարթակում ու էնտեղից նույն ձևով փոխանցել ՀՀ դոլարով հաշվին, իսկ ԱՁ-ով հայտարարագրել դրանք: Առանց ԱՁ հաշիվ ունենալու:
Արտելի գործունեություն
Տաթև․
Բարև Ձեզ, ես Տաթևն եմ։ Ունեմ հաշվապահական բազային գիտելիքներ ու պետք է ընկերուհուս արտելի հաշվապահությունը վարեմ։ Հաշվառումից հանած ԱՁ-ն կրկին հաշվառել եմ, ՏԳՏ դասակարգիչը՝ 95․29․0 ՝ ճի՞շտ է սա։ Այժմ պետք է՝ ներկայացնեմ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն որպես ԱՁ, կամ որպես ԱՁ չհանդիսացող ֆիզիկական անձ։
Հարցս հետևյալն է․ 1-ինի դեպքում առանց ՀԴՄ կարո՞ղ է աշխատել արտելը, թե ոչ, իսկ եթե այո, ապա ի՞նչ պետք է անել։ Իսկ 2-րդի դեպքում, տեղյակ եմ Արտոնագրի մասին, դա ինչպե՞ս ունենալ։ Խնդրում եմ նաև վճարումների մասով օգնել։ Տեղյակ եմ միայն տարեկան 12 000 դրոշմանիշային վճարի մասով միայն։ Կանխավ շնորհակալ եմ։
ԱՁ դադարեցրել է գործունեությունը և ցանկանում է գործել որպես ֆիզ. անձ
Արմինե․
Սիրելի հաշվապահներ, ԱԱՀ վճարող համարվող ԱՁ դադարեցման դիմում է ներկայացրել։ Այժմ ցանկանում է գործունեություն ծավալել որպես ֆիզիկական անձ՝ միկրոձեռնարկատիրության համակարգում։ Արդյո՞ք դա հնարավոր է ԱՁ առկայության պայմաններում։ Շնորհակալություն։
Ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան
Լիլիթ․
Եթե ԱՁ-ն չունի աշխատող, գործունեություն չի ծավալել 2025-ին, ոչ մի հարկման ռեժիմ չի ընտրել տարվա սկզբում, արդյո՞ք կառաջանան հարկային պարտավորություններ։
Ապահովագրավճարը ո՞ր պահից սկսած պետք է վճարել
Սևան․
Բարև Ձեզ: Եթե ԱՁ-ի 2025 թվականի համախառն եկամուտը չի գերազանցել 2 400 000 ՀՀ դրամը, իսկ 2026-ին այն շուտով կգերազանցի: Այս դեպքում ո՞ր պահից սկսած պետք է վճարել ապահովագրավճարը: Ներկայացված հաշվետվությունների հիման վրա համախառն եկամտի 2 400 000 ՀՀ դրամի շեմն անցնելու պահից, թե՞ հաջորդ տարվա հունվարի 1-ից: Եվ ապահովագրավճարը պետք է վճարվի միանգամից 129 600 դրամ, թե՞ կա վճարման վերջնաժամկետ կամ ամսական սահմանված վճար: Պատասխանելիս խնդրում եմ հղում անել օրենքի համապատասխան հոդվածին:
Նորաբաց ԱՁ հաշվառումից հանում
Անահիտ․
Ա/Ձ-ն բացվել է այսօր, և ուզում եմ փակել, դեռ էլեկտրոնային հարթակում լիազոր չեմ բացել և ոչ մի հաշվառում չեմ անցել, բացի պետական գրանցումը, եթե հիմա հաշվառումից հանեմ, որևէ այլ գործողություն կա՞ կատարելու։
ԱՁ շրջանառություն չի ունեցել
Լանա․
Բարև ձեզ, կարո՞ղ եք ասել՝ եթե ԱՁ-ն շրջհարկով է աշխատել 2025թ-ին, սակայն շրջանառություն չի ունեցել, սոց․ վճար և շահութահարկի հաշվետվություն պե՞տք է ուղարկել ու վճարել (երկուսը միասին 120 000դրամ)։
ԱՁ դրոշմանիշային վճար 2026
Լաուրա.
Բարև Ձեզ, 2025 թ-ի համար ԱՁ-ի դրոշմանիշային վճարի սանդղակը փոխվե՞լ է: Օրինակ, եթե տարեկան շրջանառությունը 12 մլն ավել էր, վճարում էինք 120 000 դրամ, հիմա 2025թ-ի համար պետք է վճարենք այդքա՞ն և միաժամանակ ապահովագրության վճա՞ր 129 600 դրամ:
ԱՁ աշխատում է շրջանառության հարկով ՏՏ ոլորտում
Արսեն․
Բարև ձեզ։ ԱՁ-ն (1974թ-ից հետո ծնված) աշխատում է շրջանառության հարկով ՏՏ ոլորտում, չունի աշխատողներ։
1. Արդյո՞ք պետք է կատարել կենսաթոշակային կուտակային պարտադիր վճարում, և եթե այո, ի՞նչ ձևով է կատարվում հաշվարկը, արդյո՞ք կա վերին շեմ, որից հետո այլևս չի հարկվում։
2. Ձև 240 և 244 ե՞ն միայն տարեկան հաշվետվությունները: Ձև 244-ում 6-րդ և 8-րդ կետերում ի՞նչ պետք է լրացնել:
Ի՞նչ հաշվետվություններ է ներկայացնում շրջհարկ վճարող ԱՁ-ն
Սեյրան․
Բարև ձեզ: Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն “189. ՀԱՇՎԱՐԿ՝ Եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական” և “286. Շրջանառության հարկի հաշվարկ (01.01.25 թ. –ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար)” ձևերից բացի այլ հավետվություն ներկայացնու՞մ է։
Արտելը կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրություն
Լիլիա․
Բարև ձեզ։ Կասե՞ք՝ արտելը միկրոյով կարո՞ղ է աշխատել և աշխատող պահել, պե՞տք է գրանցվի որպես ԱՁ, թե՞ կարող է ֆիզ․ անձով աշխատել։
Շրջանառության հարկով աշխատող ԱՁ համար ի՞նչ փոփոխություններ կան
Հակոբ․
Բարև Ձեզ։ 2026-ի փոփոխություններից շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ին վերաբերվող փոփոխություն կամ ավելացում կա՞, բացի ԱՏԳ կոդերը։
ԱՁ 65 տարեկանից բարձր է և շեմը գերազանցում է, վճարու՞մ է արդյոք ապահովագրավճար
Վիտյա․
Բարև Ձեզ։ Եթե ԱՁ 65 տարեկանից անց է, զբաղվում է արտադրությամբ, շեմը գերազանցում է, համարվու՞մ է ապահովագրավճար վճարող, և մի հարց էլ՝ եթե 2025թ դեկտեմբերի 27-ից դադարեցում է տալու գործողությունը անհայտ ժամանակով, պե՞տք է վճարի։
Դրոշմանիշային վճար զրոյական գործունեության դեպքում
Լուսինե․
Բարև Ձեզ։ Եթե շրջ. հարկով աշխատող ԱՁ-ն 2025թ. 0-ական է, հունվարին 0 է եղել և դադարեցվել է: Նաև 1-ին եռամսյակը 0-ական է, հաշվետվությունը հանձնվել է: 2025թ-ի համար ունի՞ դրոշմանիշային վճար վճարելու։
Աշխատել որպես ֆիզ․ անձ, թե՞ գրանցվել որպես ԱՁ
Զոհրաբ․
Բարև Ձեզ։ Նախատեսում եմ ֆրիլանս թարգմանչական ծառայություններ մատուցել արտասահմանյան կազմակերպություններին։ Ո՞ր տարբերակն է ավելի օպտիմալ. գրանցվել որպես ԱՁ, թե՞ ուղղակի ֆիզ. անձ, և որքա՞ն են հարկային պարտավորությունները այս կամ այն դեպքում։ Նաև հանդիսանում եմ գրանցված աշխատող ՀՀ կազմակերպությունում, որը որպես գործակալ վճարում է իմ համապատասխան հարկերը։
Օտարերկրյա ընկերության սոցցանցերը վարելու ծառայություններ
Եվա․
Բարև ձեզ, ԱՁ-ն ունի մեկ գրանցված աշխատող, 75 000 աշխատավարձով, նաև ունի պայմանագիր արտասահմանյան ընկերության հետ` սոցցանցերը վարելու համար $500 ամսական վճարով։ Ի՞նչ հարկեր պետք է վճարի ԱՁ-ն։ Կանխավ շնորհակալ եմ։
Ծառայությունների մատուցում օտարերկրյա ընկերությանը
Արեն․
Բարև ձեզ։ Եթե անձը աշխատում է օտարերկրյա ընկերությունում հեռավար ձևով, հոկտեմբերին բացել է ԱՁ ու այս ամիս արդեն ստացել է աշխատավարձը ԱՁ հաշվին, տվյալ եկամտից հարկերի վճարման վերջնաժամկետը մինչև նոյեմբերի 20-ն է, թե՞ դեկտեմբերի 20-ը։
Մեքենայի վարձակալության պայմանագիր
Մարիամ․
Հարգելի հաշվապահներ, եթե ԱՁ-ն իր մեքենան ուզում է տա վարձակալության, պայմանագիր կազմակելիս ԱՁ-ո՞վ պետք է կազմի, թե՞ ֆիզ․ անձով, ու հարկերի հաշվառումը ինչպե՞ս պետք է լինի։
Մայրության նպաստի հաշվարկ ԱՁ համար
Հասմիկ․
Բարև ձեզ, հարցս այսպիսին է։ Գրանցված աշխատողը, ով նաև ունի Ա/Ձ, հունվարին գնում է ֆիզ․ արձակուրդ, այս դեպքում ինչպե՞ս են հաշվում մայրության նպաստը։ Ա/Ձ -ի գործունեությունը պե՞տք է դադարեցնել ֆիզ արձակուրդում լինելու ընթացքում։
Ֆրիլանս ծրագրավորող ԱՁ
Գայանե․
Ողջույն։ Ֆրիլանս ծրագրավորող ԱՁ-ն կարո՞ղ է աշխատել շրջ․ հարկով և ի՞նչ տարեկան վճարումներ կունենա անելու։ Շնորհակալություն։
Անձը ստանում է աշխատավարձ Սինգապուրում գտնվող ընկերությունից
Քրիստինա․
Բարև Ձեզ, ես Անհատ ձեռնարկատեր եմ, աշխատում եմ բարձր տեխնոլոգիաների ընկերությունում, որը գտնվում է Սինգապուրում, աշխատավարձը ստանում եմ DEЕL պլատֆորմով, այնուհետև փոխանցում իմ բանկային հաշվեհամարին, ինչպե՞ս կարող եմ արտացոլել տվյալ դեպքում, որ երևա՝ ԱՁ-ին է գումարը վերաբերվում:
Ինչպե՞ս կազմել տեղեկանքը
Անահիտ․
Հարգելի խմբակիցներ, խնդրում եմ օգնել․
Ինձ պետք է ԱՁ գործունեություն ծավալողի տեղեկանք աշխատավարձի Կիպրոսի դեսպանատան համար, ԱՁ գրանցված է տվյալ մարդը, որպես իր գործունեություն ծավալող տնօրեն և գրանցված է նաև այլ մարդ որպես փոխտնօրեն, հաշվապահ գրանցված առկա չէ, խնդրում եմ օգնեք, որ ճիշտ տեղեկանք տրամադրվի, շատ շտապ է։
Նախապես շնորհակալություն։
ԱՁ համարվել է ԱԱՀ վճարող
Նարե․
Բարի օր։ Փետրվար ամսին բացել եմ ԱՁ, որը զբաղվելու է մազակալների վաճառքով։ Մազակալները ներմուծված էին շատ վաղուց, ուստի ձեռքբերման ոչ մի փաստաթուղթ չունեմ։ Բացի այդ նախատեսում էի միկրոձեռնարկատեր համարվելու հայտարարություն տալ։ Սա տեխնիկական խնդրի պատճառով չէր ներկայացվել, որի համար տուգանք նշանակվեց, և համարվեցի ԱԱՀ վճարվող։ Խնդրում եմ կհուշե՞ք՝ ի՞նչ պետք է անեմ։ Արդյո՞ք պետք է փետրվար ամսվանից սկսած ԱԱՀ հաշվարկ ներկայացնեմ և եթե այո, ապա ինչպե՞ս վարվեմ մինչ այս դուրս գրված “Բ”-ով հաշիվներին։ Արդյո՞ք սրանց 20%-ի մասով ԱԱՀ պետք է վճարեմ։ Շատ շնորհակալ կլինեմ ուղղորդելու համար։
ԱՁ աշխատում է ծրագրային ապահովման ոլորտում
Էլլա․
Ես ԱՁ բացել եմ 29.05.2025թ-ին, որպես ծրագրային ապահովում և սկսել եմ աշխատել օնլայն 10.06.2025-ից, խնդրում եմ հուշեք՝ այս պահի դրությամբ ի՞նչ պիտի պարտադիր լրացվի, կամ որտե՞ղ պիտի հարկային պարտավորությունների մասին տեղեկանամ։ Կանխավ շնորհակալություն։
Քարշակի վաճառք ԱՁ կողմից
Արևիկ․
Բարև Ձեզ, ԱՁ-ն վաճառել է իրեն պատկանող ֆուռի քարշակը, հարկային պարտավորություն կառաջանա՞, թե՞ ոչ, ԱՁ – ն աշխատում է շրջանառության հարկով և կատարում է բեռնափոխադրում։
Ի՞նչ հարկային պարտավորություններ ունի չդադարեցված ԱՁ-ն
Khatun.
Ես բացել եմ 3 տարի առաջ ԱՁ, բայց չեմ օգտագործել ու չեմ իմացել, որ պետք է փակեմ։ Բացել եմ 22.04.2022 թվականից։ Խնդրում եմ ասեք՝ մինչև այժմ որքա՞ն հարկ պետք է վճարեմ։
ԱՁ գործունեություն չի իրականացրել
Վահագն․
Բարև ձեզ։ Ես գրանցվել եմ որպես ԱՁ, սակայն ոչինչ չեմ իրականացրել։ Եթե ԱՁ փակեմ, ինչ-որ գումարներ պե՞տք է վճարեմ։
Արդյո՞ք ՍՊԸ և ԱՁ կհամարվեն փոխկապակցված
Գարիկ․
Բարև Ձեզ։ Եթե ՍՊԸ հիմնադիրը ԱՁ է գրանցում մեկ այլ գործունեությամբ զբաղվելու համար, բայց ՍՊԸ-ն ժամանակավորապես դադարեցված է, ապա նույն հարկային դաշտում է հարկվելու՞ և համարվելու՞ է փոխկապակցված։ Շնորհակալություն։


