Tag: անաշխատունակություն
Որքա՞ն կկազմի աշխատավարձը
Աստղիկ․
Բարև Ձեզ։ Այսպիսի հարց ունեմ․ աշխատում եմ սեպտեմբեր ամսից, աշխատավարձս եղել է 4 ամիս 83 250 դրամ, իսկ հունվար ամսից բարձրացել է 103 100 դրամ է դարձել։ 5 օր բացակայել եմ և բերել եմ բյուլետեն 5 օրվա համար։ Նշեմ, որ 5 օրյա եմ աշխատում։ Ինչքա՞ն պետք է ստանամ փետրվար ամսին։
Անաշխատունակության նպաստից պահվու՞մ է սոց. վճար
Յանա․
Հարգելի հաշվապահներ, անաշխատունակության նպաստից պահվու՞մ է սոց. վճար: Առհասարակ ի՞նչ պահումներ են կատարվում։ Կանխավ շնորհակալություն։
Արդյո՞ք կատարվում է եկամտային հարկի պահում
Հրանտ․
Բարև Ձեզ: Անաշխատունակության ութերորդ օրացուցային օրվանից լիազոր մարմինը՝ պետական բյուջեի միջոցների հաշվին վճարելիս եկամտային հարկի պահում կատարու՞մ է: Կանխավ շնորհակալություն։
Արդյո՞ք մայրության նպաստը կլինի նույն գումարը
Էմիլյա Մուրադյան․
Խնդրում եմ ասել` աշխատում եմ բանկում, 2023թ-ին գնացել եմ ֆիզ․ արձակուրդ, 2025թ-ին կրկին անցնում եմ ֆիզ․ արձակուրդի, արդյո՞ք կստանամ նույն գումարը, ինչ առաջինի ժամանակ։ Նշեմ նաև, որ սոց․ նախարարությունից ստացել եմ միայն 172 000 դրամ (անաշխատունակության նպաստ), արդյո՞ք կվերահաշվարկեն։
Անաշխատունակության նպաստի վճարում համատեղությամբ աշխատելու դեպքում
Անահիտ․
Համատեղությամբ աշխատող վարձու աշխատողի անաշխատունակության նպաստը (գործատուի կողմից վճարվելիք) բացի հիմնական գործատուից, համատեղությամբ որտեղ աշխատում է, այդ գործատուն է՞լ պետք է վճարի։
Իրար հաջորդող անաշխատունակության օրեր
Էլմիրա․
Աշխատողը գտնվել է բյուլետենի մեջ, 05.11.25-15.11.25, հաջորդը 16.11.25թ-ից: Առաջին 7 աշխ. օրը գործատուի հաշվին է վճարվում, հետո պետ բյուջեի: ՊԵԿ հաշվարկների մեջ 2-րդ բյուլետենի համար էլ 7 օրը հաշվարկվել է գործատուի հաշվին, պատճառաբանում են, թե գրված չի շարունակելի: Իրականում նույն հիվանդության համար է բացված: Գործատուն չի տեսնում որևիցե հիմք փաստաթուղթ: Ինչպե՞ս վարվեմ:
Անաշխատունակության նպաստի հաշվարկ
Արսեն․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ հաշվարկել անշխատունակության նպաստը։ ԱՎՈՒՄ՝ 694 000 դրամ, 5-օրյա աշխատանքային գրաֆիկ, անաշխատունակության մեջ գտնվելու օրեր՝ 5 աշխատանքային օր։ Շնորհակալություն։
Անաշխատունակության նպաստի հաշվարկի փոփոխություններ
Նարինե․
Բարև Ձեզ։ Արդյո՞ք ճիշտ է, որ անաշխատունակության թերթիկի հաշվարկման մեջ տեղի է ունեցել փոփոխություն՝ առաջին 7 օրը վճարում է գործատուն, իսկ 8-րդ օրվանից վճարում է պետությունը, և այդ օրերը օրացուցայի՞ն են, թե՞ աշխատանքային։
Նպաստի վճարման ժամկետներ
Անահիտ․
Բարև ձեզ։ Ի՞նչ ժամանակահատվածում է վճարվում անաշխատունակության նպաստը։
Մայրության նպաստի հաշվարկ երկրորդ հղիության և ծննդաբերության արձակուրդի դեպքում
Լիլիթ․
Բարև Ձեզ, կխնդրեմ պատասխանել հետևյալ հարցիս։ Գտնվում եմ ֆիզ. արձակուրդում 2023 թվ. դեկտեմբերի 30ից։ 2025 թվականի դեկտեմբերի 20ից անցնելու եմ երկրորդ ֆիզ արձակուրդիս։ Աշխատել եմ երկու աշխատավայրում։ 5 ամիս անց վերադարձել եմ մեկ աշխատանքիս, երկրորդում դեռ շարունակում եմ մնալ ֆիզում։ Հարցս հետևյալն է, եթե վերադարձել եմ մեկ գործատուի մոտ, ինչպե՞ս է կատարվելու դեկրետային հաշվարկը։ Նշեմ, որ առաջին ֆիզի ժամանակ աշխատավարձս երկու աշխատավայրերից միասին եղել է 400 000դր (մաքուր), հիմա ամսական գրանցված աշխատավարձս կազմում է 200 000դր (մաքուր)։ Կարո՞ղ ենք մոտավոր հաշվարկ անել, կամ ասել բանաձևը ֆիզից ֆիզ գնալու պարագայում։ Նախապես շատ շնորհակալ եմ։
Նպաստի հաշվարկման և վճարման նոր էլեկտրոնային եղանակի վերաբերյալ
Սվետա․
Նպաստի վճարման համար օնլայն տարբերակով գրված է՝ գորճատուի կողմից վճարման 6 168դր, հիմա վճարվելի՞ք գումարն է դա, թե՞ պահումներ է արվելու: Նոր չևը մի քիչ անհասկանալի է ինձ: Խնդրում եմ ուղղորդեք: Կանխավ շնորհակալ եմ։
Փոխարինող աշխատողի աշխատաժամանակ
Մարիամ․
Բարև ձեզ, հարգելի մասնագետներ, խնդրում եմ օգնել պահակների փոխարինման հարցում։ Քոլեջն ունի ցերեկային պահակ, ով աշխատում է 12-ժամյա գրաֆիկով, առավոտյան ժամը 8։00-ից մինչև երեկոյան ժամը 20։00-ն, այդ անձը 7 օր գտնվել է անաշխատունակության արձակուրդում, հրամանով փոխարինում եմ տվել նույն քոլեջի բանվորին, հիմա աշխատաժամանակի տաբելում քանի՞ ժամ պետք է գրեմ փոխարինող բանվորի աշխատաժամանակը, իր հաստիքով աշխատած 8 ժամը և փոխարինման 12 ժամը։
Ի՞նչ ժամանակահատվածում պետք է վճարել նպաստը
Զոյա․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք ինձ՝ անաշխատունակության թերթիկը ներկայացնելուց հետո ի՞նչ ժամանակահատվածում է վճարվում նպաստը։
Բացատրագիր աշխատանքի չներկայանալու համար
Արման․
Արդյո՞ք կարող է գործատուն աշխատողից պահանջել գրավոր բացատրագիր աշխատանքի չներկայանալու համար, այն դեպքում, երբ աշխատողը գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ, ասեմ ավելին՝ բացատրագիր չներկայացնելու դեպքում կիրառել կարգապահական տուժ:
Շնորհակալություն։
Աշխատողը բարդ ծննդաբերությունից հետո ներկայացրել է ևս 15 օրվա անաշխատունակության թերթիկ
Նաիրա․
Բարև ձեզ, հարցս վերաբերվում է մայրության նպաստի հաշվարկմանը։
Աշխատողը սկզբում ներկայացրել էր 140 օրվա անաշխատունակության թերթիկ, բարդ ծննդաբերությունից հետո ներկայացրել է ևս 15 օրվա անաշխատունակության թերթիկ։ Հարց՝ ինչպե՞ս հաշվարկել 15 օրվա համար միջին օրականը, արդյո՞ք պետք է վերցնել նույն 140 օրվա համար հաշվարկած միջին օրականի թիվը։
Անաշխատունակության նպաստի հաշվարկ երեխայի խնամքի արձակուրդից վերադառնալուց հետո
Լիկա․
Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապաներ, աշխատողը 05․08․2022թ․ մինչև 19․05․2025թ․ գտնվել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, 20․05․2025թ․ վերադարձել է աշխատանքի։ 09․06․2025թ․ մինչև 14․06․2025թ․ ներկայացրել է անաշխատունակության թերթիկ։ Ինչպե՞ս պետք է հաշվարկը կատարվի, արդյո՞ք հաշվարկի միջինի հիմք պետք է վերցնենք գործող նվազագույն աշխատավարձի չափը։ Շնորհակալ եմ նախօրոք։
Գործատուն չի վճարել մայրության նպաստը
Կարեն․
Բարև Ձեզ, հաշվապահներ ջան։ Եթե աշխատակիցը ներկայացրել է ժամանակավոր անաշխատունակության թերթիկ (մայրության նպաստի) մարտի 10-ին, սակայն գործատուն ապրիլի 26-ի դրությամբ դեռ չի վճարել։ Օրենքով ի՞նչ քայլեր կարող է կատարել աշխատակիցը։ Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ գործատուի համար։ Նախապես շնորհակալություն։
Անաշխատունակության թերթիկի ներկայացում
Հայկ․
Բարև Ձեզ։ Ունեմ 2 հարց։
1. Եթե աշխատողը ոտքը կոտրել է, որի հետևանքով չի կարողանում աշխատանքի գալ և բերել հիվանդաթերթիկը, հաշվապահը այս պարագայում պետք է տաբելում բացակա՞ դնի, և սպասի մինչև հիվանդաթերթիկը որևէ կերպ հասնի հաշվապահությու՞ն, և հետո հաշվի նպաստը։
2. Եթե հիվանդաթերթիկը ներկայացվի օրինակ ապրիլի 20-ից հետո, սակայն ներառի մարտ ամսվա օրեր, որի համար արդեն հանձնված է եկամտային հաշվետվությունը, ապա պետք է հաշվել նպաստը և ճշգրտե՞լ մարտի հաշվետվությունը։
Անաշխատունակության թերթիկ անընդմեջ 3 ամիս
Կիմա․
Բարև ձեզ, հարգելի մասնագետներ, խնդրում եմ ասեք.
Դպրոցի աշխատակիցը 31.12.2024թ․ -27.01.2025թ․ բերել է անաշխատունակության թերթիկ, աշխատանքի ներկայանալ 28.01.2025թ, սակայն 26.01.2025թ․ նորից վատացել է ու մինչ օրս գտնվում է հիվանդանոցում։ Հիվանդանոցից չի բերել անաշխատունակության թերթիկ, միայն տեղեկանք, որ բուժվում է այս հիվանդանոցում։
Հարցս հետևյալն է․ աշխատակցին պետք է ազատել աշխատանքից, արդեն 3 ամիս չի ներկայացել աշխատանքի (ասեմ, որ առաջին բյուլետենը վճարվել է, եթե բերի բյուլետեն՝ կվճարվի նաև վերջին երկու ամիսը)։ Շնորհակալություն։
Վճարվել է անաշխատունակության նպաստի մի մասը
Անուշ․
Եթե աշխատողը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ՝ հունվարի 13-ից մինչև մարտի 3-ը (մարտի 1-ը և 2-ը ոչ աշխատանքային է), իսկ փետրվարի 13-ին վճարվել է անաշխատունակության նպաստի մի մասը, իսկ մյուսը՝ մարտի 7-ին, ՀԾ հատվածով ինչպե՞ս ձևակերպել այդ վճարները՝ որպես կանխավճար, թե՞ ճիշտ է վճարվել: Կանխավ շնորհակալություն:
Մայրության նպաստի հաշվարկ և հաշվետվության լրացում
Հարությունյան․
Բարև Ձեզ, խնդրում եմ Ձեր օգնությունը, շնորհակալ կլինեմ խորհրդատվության համար
1) Եթե աշխատողը մինչև 14.02.2025թ-ը գտնվում է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (ընդ որում 14.02.2025թ-ին լրանում է երեխայի 2 տարեկանը), ապա հղիության և ծննդաբերության նպաստի վճարումը պետք է կատարել 15.02.2025թ-ի՞ն:
2) Ըստ վերոնշյալի, խնամքի արձակուրդը սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով տվյալ վարձու աշխատողի համար սահմանված հիմնական աշխատավարձը եղել է 100.000 ՀՀ դրամ, այս դեպքում վճարման ենթակա նպաստի հաշվարկը կատարվում է հետևյալ կե՞րպ՝ (100.000 x 80%) / 30.4 x 140 =368 421
3) Եկամտային հարկի ամսական հաշվարկում Վճարված ժամանակավոր անաշխատունակության նպաստներ դաշտում լրացումները ինչպե՞ս պետք է անել Գործատուի միջոցներով վճարված նպաստների գումար – 368 421՞, ՀՀ պետական բյուջեի միջոցներով վճարված նպաստների գումար – 0
4) Եթե տվյալ ամսվա եկամտային հարկի հաշվարկված գումարը կազմում է օրինակ 158 000 ՀՀ դրամ, որք՞ան կկազմի գործատուին վերադարձման ենթակա գումարը
Արձակուրդայինի հաշվարկ
Անի․
Վարչական անձնակազմի աշխատակցուհին, որի նախորդ տարվա համախառն եկամուտը կազմել է 2.800.000, մեկնում է արձակուրդ։ Ամիսներից մեկում եղել է հիվանդության մեջ 20 աշխատանքային օր, որի համախառն եկամուտը կազմել է 300.000 ։ Ամիսներից մեկում եղել է հերթական արձակուրդի մեջ, որի եկամուտը կազմել է 350.000։ 60 օրացուցային օր գտնվել է չվճարվող արձակուրդի մեջ։ Ամիսներից երկուսում ունեցել է պարգևատրում 120.000 – ական դրամ։ Բացի դրանից դոնորության համար ստացել է գումար՝ 2 ամիս 40.000-ական դրամ։ Որոշել աշխատակցուհու արձակուրդային նպաստի չափը, եթե նա 5 օրյա աշխատանքային շաբաթով աշխատող է ։
Անաշխատունակության նպաստ միկրոձեռնարկատիրության դեպքում
Անահիտ․
Վճարվու՞մ է անաշխատունակության նպաստ միկրոբիզնեսով աշխատող Ա/Ձ-ին։
Արձակուրդի օրեր կուտակվու՞մ են
Արմինե․
Բարև Ձեզ, հարգելի ոլորտի մասնագետներ, խնդրում եմ կօգնե՞ք ինձ հետևյալ հարցում. եթե աշխատակիցը գնում է հղիության և ծննդաբերության արձակուրդի (140 օր), այդ ժամանակահատվածի համար ամենամյա նվազագույն արձակուրդի օրեր կուտակվում ե՞ն, եթե այո՝ կխնդրեմ հղումը տալ: Կանխավ շնորհակալ եմ։
Արդյո՞ք արձակուրդի ժամկետը երկարացվում է
Արմինե․
Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ: Խնդրում եմ ասեք՝ արձակուրդի ընթացքում, ընտանիքի անչափահաս երեխաներին խնամելու անաշխատունակության թերթիկի առկայության դեպքում (7օր), արդյո՞ք արձակուրդի ժամկետը երկարացվում է և ի՞նչ կարգով է իրականացվում վճարում: Շնորհակալություն:
Աշխատակիցը ներկայացրել է նոր հիվանդաթերթիկ
Լիլի․
Բարև Ձեզ։ Եթե աշխատողը երկարատև ժամանակ գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ, ներկայացնում է թերթիկ, բայց մեկ շաբաթ ընդմիջում է (բացակա), այնուհետև նորից ներկայացնում է բյուլետեն, ապա դա համարվու՞մ է նոր դեպք, և պետք է հաշվարկել 5 օր գործատուի, 5 օր պետության միջոցների հաշվին։
Բյուլետենի հաշվարկ
Լիկա․
Բարև ձեզ։ Անհրաժեշտ է հաշվարկել 15 օրվա անաշխատունակության նպաստ վարձու աշխատողի համար։ Նա աշխատել է 3 ամիս՝ վեցօրյա աշխատանքային գրաֆիկով, 147 500 դրամ պայմանագրային աշխատավարձով։ Քանի որ աշխատողի միջին աշխատավարձը պակաս է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից (147 500*3/12=36 875), նպաստը կհաշվարկվի նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսի չափով, 46 875/25*15*80%=22 500 դրամ, որից կպահվի 20% եկամտային հարկ։ Վճարման ենթակա գումար՝ 18 000 դրամ։ Խնդրում եմ պատասխանել՝ հաշվարկը ճի՞շտ է։
Աշխատակիցը ե՞րբ պետք է վերադառնա աշխատանքի
Նարե․
Բարև ձեզ, խնդրում եմ օգնել այս իրավիճակում ճիշտ գործել։ Այսպես, դպրոցի աշխատակիցը հոկտեմբերի 5-ից (2023թ.) բացակայել է աշխատանքից հիվանդության պատճառով։ Ներկայացվել են անաշխատունակության թերթիկներ՝ բուժման կուրսին համապատասխան։ Սական այս ընթացքում եղել են նաև կարճ (մի քանի օր) ընդմիջումներ անաշխատունակության թերթիկների միջև, բայց քանի որ աշխատակիցը ի վիճակի չի եղել ներկայանալու աշխատանքի, դրանք էլ ձևակերպվել են որպես չվճարվող արձակուրդնեդ։ Այս պարագայում աշխատակիցը ե՞րբ պետք է վերադառնա աշխատանքի՝ պե՞տք է դիտարկվի աշխատանքից անընդմեջ առավելագույնը 180 օր բացակայելու կետը, թե՞ կան այլ ավելի խելամիտ մոտեցումներ։ Ի դեպ, բացակայության 180-րդ օրը լրանում է ապրիլի 1-ին, սակայն բուժման կուրսը տևելու է դեռ մինչ ապրիլի 5-ը։ Կանխավ շնորհակալություն։
Նպաստի արտացոլում հաշվետվությունում
Սոնա․
Բարև Ձեզ։ Արդյո՞ք հիվանդության նպաստը հաշվետվության մեջ լրացվում է ըստ ամիսների, թե՞ անաշխատունակության ժամանակահատվածը լրացվում է ամբողջովին, իսկ հետո հետպահում արվում։
Կանխավ շնորհակալ եմ։
Արդյո՞ք մայրը կզրկվի նպաստից
Նարե․
Հարգելի մասնագետներ, խնդրում եմ օգնել ճիշտ կողմնորոշվելու այսպիսի իրավիճակում․
Երեխան 2023թ-ի ծնունդ է։ Մայրը վարձու աշխատող է՝ գտնվում է խնամքի արձակուրդում, ստանում է նպաստ 31 600 դրամ։ Մայրը ցանկանում է իր դիմումի համաձայն ազատվել աշխատանքից, այսինքն դուրս գալ վարձու աշխատողի կարգավիճակից։ Այնուհետև պետռեգիստրում գրանցվի որպես անհատ ձեռներեց և հաշվառման կանգնի ՊԵԿ-ում։ Աշխատելու է, գործունեություն է ծավալելու հարկման շրջհարկի դաշտում և համաձայն օրենքի վճարելու է ամսական սոցվճար։ Խնդրում եմ պատասխանել ճի՞շտ եմ մտածում՝
1․ Մայրը այս պարագայում չի՞ զրկվի նպաստից
2․ Նպաստ կստանա 37 500 դրամ՝ որպես աշխատող նպաստառու։
3․ Վերոգրյալի դրական պատասխանի դեպքում, արդյոք կա՞ լրացուցիչ թղթերի ներկայացման անհրաժեշտություն։ Եթե այո, ապա խնդրում եմ ուղղորդել՝ ի՞նչ թղթեր են անհրաժեշտ ներկայացնել online տարբերակով և որտե՞ղ։
Կանխավ շնորհակալություն պատասխանի համար։


