Tag: աշխատավարձ
Արդյո՞ք հղիության և ծննդաբերության նպաստը հարկվելու է
Արփինե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ տեղեկացրեք, արդյոք այժմ հղիության և ծննդաբերության նպաստը հարկվելու է, և եթե այո, ապա ինչպե՞ս: Իմ միջին աշխատավարձը 150000 դրամից բարձր է, այժմ ես ինչքա՞ն նպաստ կստանամ:
Եթե աշխատողը արձակուրդ է գնում
Նարինե.
Եթե աշխատողը ֆիզ արձակուրդ է գնում, և աշխատավարձը ցածր է ՀՀ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձից, ապա նպաստը հաշվարկվում է միջին ամսական եկամտից, թե՞ նվազագույն աշխատավարձից: Աշխատողը համատեղող է:
Աշխատավարձի հաշվարկ
Liana.
Հունվարի 1-ից ինչպե՞ս պետք է կատարվի աշխատավարձի հաշվարկը: Կանխավ շնորհակալ եմ:
Աշխատողը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ
Անի.
Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: Աշխատողը հոկտեմբեր ամսին ներկայացրել է անաշխատունակության թերթիկ: Հոկտեմբեր ամսին նախորդած 3 ամիսներից մեկ արձակուրդի ամիս է, այդ դեպքում պետք է 2 ամսվա աշխատավարձին գումարել արձակուրդի 1/12, այնուհետև բաժանել 3-ի և բաժանել 30,4-ի: Խնդրում եմ պատասխանեք, այդ տարբերակը ճի՞շտ է:
Աշխատանք վնասակար պայմաններում
Մարիամ.
Բարև բոլորին, խնդրում եմ օգնեք.
1. Ինձ հետաքրքրում է, այժմ է՞լ են պլաստիկ քարտերով վճարումների դեպքում տրվում ՀԴՄ-ի կտրոններ, թե այդ կարգը չի գործում:
2. Եթե աշխատողը աշխատում է առողջության համար վնասակար պայմաններում, ապա հավելյալ արձակուրդի և աշխատավարձի ի՞նչ նորմեր կան:
Աշխատավարձի հաշվարկ
Marine.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ թվարկել բոլոր այն իրավական ակտերի անուններն ու համարները, որոնք վերաբերվում են աշխատավարձին, հատկապես ինձ ինֆորմացիա է հարկավոր մասնավոր ուսումնական կենտրոնում դասավանդող մասնագետների աշխատավարձի հաշվարկման վերաբերյալ:
Գործատուն ցանկանում է ընդունել աշխատանքի ուսանողի
Սիլվա.
Հարգելի հաշվապահներ, պատասխանեք, խնդրեմ, այս հարցիս: Գործատուն ցանկանում է ընդունել աշխատանքի ուսանողի: Բնականաբար նա պետք է աշխատի օրվա երկրորդ կեսից՝ 19-22-ը` 3 ժամ, քանի որ առավոտյան հաճախում է դասի, իսկ շաբաթ և կիրակի՝ 8 ժամյա աշխատանքային ռեժիմով: Կպահպանվի նաև 2-օրյա հանգիստ: Արդյո՞ք նա պետք է տեղեկանք բերի ԲՈՒՀ-ից և ի՞նչ ձևակերպումով: Ինչպիսի՞ պայմանագիր պետք է կնքել նրա հետˋ համատեղությա՞մբ, պե՞տք է արդյոք պայմանագրի մեջ նշել ժամերը: Տվյալ դեպքի համար ինչպե՞ս հաշվարկել աշխատավարձը՝ ժամավարձային, գործավարձային, թե՞ դրույքաչափով: Մի խոսքովˋ այն ամենը, ինչ վերաբերում է այս խնդրին: Կանխավ հայտնում եմ շնորհակալությունս:
Հարկերի հաշվարկ
Մարինե.
Հարգելի հաշվապահներ, եթե արձակուրդի մի մասը ընկնում է օրինակ հոկտեմբերին, իսկ մյուս մասը նոյեմբերին, մենք պետք է յուրաքանչյուր մասը հարկենք համապատասխան ամսվա մեջ….. հարցս հետևյալն է, երբ աշխատողը վերադառնա արձակուրդից, օրինակ ամսի 10-ին և 15-ին պե՞տք է ստանա աշխատավարձի կանխավճար, ապա պետք է նոյեմբեր ամսվա 5 օրերի հասանելիք աշխատավարձին ավելացնել նոյեմբերի մեջ ընկած արձակուրդայինի գումարը ու նոր հարկել, թե կարելի է դրանք առանձին-առանձին հարկել, որտեղո՞վ է դա կանոնակարգվում, ո՞ր տարբերակն է ավելի ճիշտ:
Երբ վճարվում է վերջնահաշվարկ
Արտյոմ.
Սիրելի հաշվապահներ, ասացեք խնդրում եմ, երբ որ աշխատողին ազատելիս վճարվում է վերջնահաշվարկ, որը ներառում է չօգտագործած արձակուրդայինը և տվյալ ամսվա չվճարված աշխատավարձի գումարները, հարկումը կատարելիս դրանք պե՞տք է առանձին հարկել, թե պետք է գումարել իրար, ստանալ 1 համախառն եկամուտ ու նոր հարկել:
Աշխատանքային օրենսգրքի 195 հոդվածի համաձայն
Նանա.
Աշխատանքային օրենսգրքի 195 հոդվածի համաձայն,
Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով: Մանրամասն
Ծննդյան ու հետծննդյան նպաստ
Ինա.
Իմ ամսական աշխատավարձը 40 000 դրամ է: Խնդրում եմ ասեք, թե որքան կկազմի ծննդյան ու հետծննդյան նպաստը միասին:
Նախապես շնորհակալ եմ:
Ա/Ձ-ն զբաղվում է հագուստի առևտրով
Tatev.
Բարև ձեզ:
Ա/Ձ-ն զբաղվում է հագուստի առևտրով, նա չի համարվում ԱԱՀ վճարող, ունի 1 աշխատող, որի աշխատավարձը 60000 ՀՀ դրամ է:
Ուզում եմ իմանալ, թե ինչ վճարումներ պետք է կատարի և որքան, ինչ ժամկետով:
Հաշվետվությունների անհամապատասխանություն
Arpin.
Հարգելի հաշվապահներ, սեպտեմբեր ամսին 2 հոգու ազատել եմ, վճարել եմ վերջնահաշվարկ և աշխատավարձ: Ընդհանուր գումարը արտացոլել եմ սոց-ի և եկամտահարկի եռամսյակային հաշվետվ-ն մեջ, ինչպես սովորական աշխատավարձը կարտացոլեի, սակայն քանի որ վերջնահաշվարկից սոց չի հաշվարկվում, աշխ-վարձի և սոց. վճարի հետ անհամապատասխանություն է առաջանում:
Ինչպե՞ս վարվեի, պետք է առանձին տողով ցույց տայի վերջնհաշվարկի գումարը: Ո՞ր տողով: Եվ հարկավո՞ր է ճշգրտում տալ, թե ոչ: Շնորհակալություն:
Անձնական նվազեցման վերաբերյալ
Կարինե.
Խնդրում եմ, կարո՞ղ եք ինձ ասել, թե երբ էր ընդունվել օրենքը աշխատավարձից եկամտահարկի 30000 դրամ նվազեցման չափի հետ կապված:
Հարկեր աշխատավարձից
Մարինա.
Հարգելի հաշվապահներ,
խնդրում եմ մանրամասն ներկայացնել աշխատավարձի հարկման կարգը (եկամտահարկ և սոց.վճար) այն դեպքում, երբ ես ստանում եմ աշխատավարձ 15 օրը մեկ անգամ և յուրաքանչյուր ամսվա 10-ին պարգևավճար` աշխատավարձի կեսի չափով: Նշեմ, որ աշխատավարձիս չափը մինչև հարկումը կազմում է 122000 ՀՀ դրամ:
Միջին օրական աշխատավարձ
Աննա.
Բարև Ձեզ, հարգելի գորընկերներ:
Խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցով: Նոր աշխատանքային օրենսգրքում գրված է.
Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է` միջին ամսական աշխատավարձը բաժանելով 21-ի: Վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է` միջին ամսական աշխատավարձը բաժանելով 25-ի:Այստեղ ոչինչ գրված չէ 30.4 գործակցի մասին, այնինչ այս սայթում հղվող շատ հարց և պատասխաններում հղիության և ծննդաբերության նպաստը հաշվարկվում էր 30.4 գործակցով:
Հարցս հետևյալն է, խնդրում եմ գրեք այն իրավական ակտը, որը պահանջում է հաշվել 30.4 գործակցով:
Կանխավ շատ շնորհակալ եմ:
Արձակուրդում գտնվող աշխատողին փոխարինելու դեպքում
Nata.
Արձակուրդում գտնվող աշխատողին փոխարինելու դեպքում փոխարինողին տալիս ենք միայն հրամա՞ն պարտականությունները կատարելու մասին, թե՞ համաձայնագիր էլ է անհրաժեշտ, և աշխատավարձը նույնպե՞ս պետք է նշվի հրամանի մեջ:
Նվազագույն աշխատավարձի վերաբերյալ
Աղունիկ.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք, արդյոք նվազագույն ամսական աշխատավարձի չափը փոխվել է: Եթե այո, ապա երբվանի՞ց և որքա՞ն է կազմում: Կանխավ շնորհակալ եմ:
Աշխատավարձի հաշվարկ
Գագիկ.
Բարև Ձեզ: Ես ՀԿ-ի աշխատակից եմ և ձեզ եմ դիմում հետևյալ խնդրանքով: Աշխատում եմ այդ նույն ՀԿ-ի 2 ծրագրերով, երկրորդ ծրագրով հրամանագրվել եմ սեպտեմբերի մեկից, բայց ստացել եմ միայն առաջին ծրագրի աշխատավարձը: ՀԿ-ի հաշվապահի պատճառաբանությամբ դրա պատճառն այն է,որ ես սեպտեմբերի 6-17-ը եղել եմ արձակուրդում, մինչդեռ մինչ արձակուրդն ու արձակուրդիցս հետո էլ ես աշխատել եմ, գրել եմ կատարած աշխատանքի հաշվետվություն: Որքանո՞վ է օրենսդրորեն ճիշտ պատճառաբանված նման քայլը, կխնդրեի մասնագիտական վերլուծության ենթարկեք և ձեր նկատառումները նշեք և, եթե կարելի է, գրեք, թե ինչպես իրավատերը դառնամ սեփական աշխատավարձիս:Կանխավ շնորհակալ եմ:
Արձակուրդ ուղարկելու համար
Արևիկ.
Խնդրում եմ, ներառեք նաև աշխատավարձի հաշվարկ, արձակուրդային, նաև ֆիզ ուղարկելու համար ի՞նչ հաշվարկներ են պետք:
Աշխատանքային պայմանագրի և հրամանի վերաբերյալ
Nata.
Հարգելի գործընկերներ, աշխատանքային պայմանագրում պայմանագրի առարկան աշխատավարձի մասին կետերը և այն ամենը, որ գրված է 84 հոդվածում նույնն են ինչ որ հրամանում,դա նշանակում է ,որ պետք է բովանդակությունը նույնը լինի ,թե ամբողջությամբ կրկնի հրամանը. օրինակ՝ հրամանում գրում ենք ընդունել աշխատանքի,իսկ պայմանագրում , որ աշխատողին տրամադրվում է աշխատանք դա ճիշտ է , թեˋ ոչ:
Եթե բարձրացվում է կազմակերպության բոլոր աշխատողների աշխատավարձը
Կարինե.
Եթե բարձրացվում է կազմակերպության բոլոր աշխատողների աշխատավարձը, ապա միայն ներքին իրավական ակտով դա ցույց տալը բավական է, թե՞ բոլոր աշխատողների հետ պետք է առանձին-առանձին համաձայնագիր կնքվի:
Աշխատավարձի հաշվարկ
Արմեն.
Հարգելի հաշվապահներ, 24 ժամյա աշխատանքային գրաֆիկի ժամանակ աշխատավարձի հաշվարկ ինպե՞ս է կատարվում, եթե սահմանված ամսական դրույքաչափը 30 000 դրամ է:
Ուսուցչի աշխատավարձ
Ալլա.
Խնդրում եմ, խնդրում եմ, ու նորից…
Ասացեք խնդրեմ, 9 տարվա ընդհանուր ու 6 տարվա մանկավարժական ստաժ ունեցող ուսուցիչը, որ դասավանդում է միջին դպրոցում շաբաթական 7 ժամ, ավագ դպրոցում ոչ հոսքային 9 ժամ, ընդամենըˋ 16 ժամ, ունի նաև դասղեկություն, որքա՞ն աշխատավարձ պետք է ստանա: Ակնկալում եմ հստակ պատասխան, իմ հաշվապահին վստահելու համար: Շնորհակալ եմ:
Գանձապահի աշխատավարձ
Թերեզա.
Բարև Ձեզ: Ես ուզում եմ իմանալˋ գանձապահի աշխատավարձը ինչպես է հաշվարկվում:
Խնդրում եմ արագ պատասխանեք, շտապ է:
Կանխավ շնորհակալություն:
Աշխատավարձը ՓՄՁ-ներում
Անի.
Բարև Ձեզ, կարող եք օգնել ինձ գտնել “Աշխատավարձը ՓՄՁ-ներում և դրա հաշվարկը” թեմայի մասին որևէ նյութ:
13-րդ աշխատավարձ
Լիանա.
Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք, որտե՞ղ կարող եմ կարդալ 13-րդ աշխատավարձի մասին և ինչպե՞ս է կարգավորվում այն:
Վերջնահաշվարկի վերաբերյալ
Լիանա.
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք մի հարցում: Աշխատողը աշխատել է մայիսի 3-ից օգոստոսի 9-ը, օգոստոսի համար վերջնահաշվարկ պե՞տք է արդյոք: Ես հաշվել եմ 3 ամսվա համար: Եթե պետք է, ինչպե՞ս հաշվեմ: Աշխատավարձը ամսական 120 000 դրամ է: Նախապես շնորհակալություն:
Որքա՞ն աշխատավարձ է նախատեսված
Anush.
Բարև ձեզ: Ցանկանում եմ աշխատել մի կազմակերպությունում որպես չգրանցված հաշվապահ:Կազմակերպության աշխատակիցները 2-6 հոգի են: Այս պահին 2-ն են աշխատում, հետագայում (երկու ամսվա ընթացքում) 6-ը:Այն աշխատելու է հաստատագրված վճարով:Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս:Որքա՞ն աշխատավարձ է նախատեսված նմանատիպ աշխատանքներ կատարելու համար:Կանխավ շնորհակալ եմ:Դուք ինձ շատ կոգնեքˋ պատասխանելով հարցիս:)
Հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկ
Տաթև.
Հարգելի հաշվապահներ, հարցս վերաբերում է հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկին: Եթե աշխատողը ընդունվել է 10.06.2010թ., անաշխատունակության թերթիկը ստացել է 30.09.2010թ. – 19.02.2011թ. (140 օր) համար, քանի որ հունիսին ընդունվել է ամսի 10-ից, հետևաբար միջին ամսականը հաշվարկում եմ օրերով, այսինքն՝ կլինի (20+31+31) 82 օր, այդ ամիսների հաշվարկված աշխատավարձը համապատասխանաբար կազմում է (75000+75000+75000)=225000, հաշվում եմ միջին օրականը՝ 225000/82=2743.9, այնուհետև՝ 2743,9*140=384146, որից ոչ մի հարկ չեմ պահում:
Խնդրում եմ, գրեք, արդյո՞ք ճիշտ եմ հաշվել:
Նախապես շատ շնորհակալություն: Կարող եք գրել նաև tatushik01111983 շնիկ mail.ru էլ. փոստի հասցեին:


