Tag: արձակուրդային

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքից ազատման վերաբերյալ

Անուշ․ Բարև ձեզ։ Եթե ուսուցչուհին արձակուրդի ընթացքում իր դիմումի համաձային ազատվում է աշխատանքից, գումարի հետ պահում կատարվու՞մ է, թե՞ ոչ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արձակուրդի արտացոլում հաշվետվության մեջ

Անի. Հարգելի հաշվապահներ, արձակուրդը, եթե երկու ամսվա մեջ է՝ հաշվետվությունը պետք է հանձնե՞լ ըստ ամիսների առանձին:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք աշխատողի դիմումը պարտադիր է

Յանա. Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանեք։ Աշխատողը ստորագրել է ամենամյա արձակուրդի ժամանակացույցը և ըստ այդ ժամանակացույցի տնօրենը հրաման է արձակել և աշխատողին ուղարկել արձակուրդ։ Այդ դեպքում աշխատողի դիմումը արդյո՞ք պարտադիր է։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նախատեսված արձակուրդից շուտ վերադառնալու դեպքում

Արմինե. Բարև Ձեզ: Եթե աշխատողին հուլիսի 13-ից 25 աշխատանքային օր ուղարկել ենք ամենամյա արձակուրդ և երեք օր առաջ վճարել: Աշխատողի համաձայնությամբ՝ 10 օր շուտ է ուզում վերադառնալ, ո՞նց պետք է կատարեմ չօգտագործած 10 օրերի վճարումը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Համատեղությամբ աշխատող աշխատկիցն ուզում է գնալ արձակուրդ

Լիաննա. Բարև ձեզ: Եթե աշխատակիցը համատեղությամբ է աշխատում և ուզում է գնալ արձակուրդ, ինչպե՞ս կազմակերպել արձակուրդը, եթե մյուս կազմակերպությունում նոր է անցել աշխատանքի, դեռ վեց ամիսը չի ձևավորվել։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի իրականացման ձև

Հրանտ. Գործատուն ընդունել է աշխատանքի 19.10.2019թ., աշխատել եմ համարյա 21 ամիս։ Չեմ գնացել ամենամյա վարձատրվող արձակուրդ: Հիմա իմ դիմումի համաձայն հեռանում եմ աշխատանքից։ Ցանկանում եմ իմանալ վերջնահաշվարկ կատարելու ձև:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս փոխանցել արձակուրդայինը

Հարգելի հաշվապահներ, արձակուրդայինը եթե երկու ամսվա մեջ է, հաշվետվությունը հաշվեգրման մեթոդով է, ամեն ամսվա համար առանձին, իսկ փոխանցումները հարկային կրկին ըստ ամիսների՞ է, թե՞ ընդհանուր ինչքան հաշվել ենք, այդքան էլ պետք է փոխանցել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչքա՞ն ժամանակ աշխատակիցը կարող է արձակուրդ չգնալ

Ռուզաննա. Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել՝ հերթական արձակուրդները քանի՞ տարով են կարող երկարաձգել։ Կարո՞ղ է աշխատակիցը չգնալ արձակուրդ 3-4 տարի` կուտակելով այն հետագայում օգտագործելու նպատակով։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Քանի՞ օր պետք է ուսուցիչը գնա արձակուրդ

Անուշ. Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ: Մի քանի հարց ունեմ ձեզ։ 1. Եթե ուսուցիչը ընդունվել է աշխատսնքի 15.09.21թ., բոլորի հետ հավասար ինքն էլ է գնում 42օր արձակուրդ, թե՞ աշխատած ամիսների համար է ստանում արձակուրդ: 2. Ուսուցիչը 01.09.20թ. վերադսրձել է երեխայի խնամքի արձակուրդից, իր արձակուրդային օրերը որքա՞ն է կազմելու:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդային կամ/և վերջնահաշվարկ հաշվարկելիս

Մարինե. Բարև ձեզ, հարգելիներս: Հարցս հետևյալն է, խնդրում եմ, մեկնաբանեք: Արդյո՞ք արձակուրդային կամ/և վերջնահաշվարկ հաշվարկելու ժամանակ, երբ աշխատողը աշխատում է կես դրույքով, միջին աշխատավարձը ստացվում է գործող նվազագույն աշխատավարձից քիչ, պետք է վերցնել նվազագույնի չափը: Ուսուցիչների դեպքում էլ հաշվարկի ժամանակ, եթե ստացվի նվազագույնից քիչ, օրենքի այդ կետը հաշվի առնելով, միջինը վերցնենք նվազագու՞յնը: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Քանի՞ օր պետք է տրամադրել արձակուրդ

Անուշ. Բարև ձեզ: Եթե աշխատակիցը ընդունվել է աշխատանքի 24.03.2020թ., աշխատում է 6-օրյա աշխատանքային գրաֆիկով և 14.06.2021թ. առաջին անգամ պետք է գնա արձակուրդ, քանի՞ օր պետք է տրամադրել արձակուրդ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է վճարել հասանելիք ամենամյա արձակուրդը

Գայանե. Հարց 1. Համավարակի պատճառով կազմակերպությունը 2020թ. պարապուրդում է գտնվել և աշխատողները վարձատրվել են 2/3-ով: 2020թ. համար ամենամյա արձակուրդ վճարվու՞մ է, թե՞ ոչ: Հարց 2. Աշխատողը 12 ամսում՝ 5 ամիսը լրիվ դրույքով աշխատել է, իսկ 7 ամիսը ստացել է 2/3-ով /պարապուրդի մեջ է գտնվել/, ինչպե՞ս վճարեմ հասանելիք արձակուրդը:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Դրոշմանիշային վճարի վերաբերյալ

Քաջիկ. Բարև ձեզ: Կխնդրեի պարզաբանել, եթե աշխատողը գնում է արձակուրդ հունիս ամսին, մայիս ամսվա աշխատավարձի հաշվետվությունը առանձին ուղարկել եմ: Հունիսի 3-ից 24 օր գտնվելու է արձակուրդում 20օր հունիս ամսից, 4օր հուլիս ամսից, ինչպես նաև ստացել է պարգևատրում: Աշխատավարձը կազմում է 155 000, պարգևատրումը կազմում է լրիվ աշխատավարձի չափով 155 000: Կխնդրեի բացատրեիք՝ ինչպե՞ս պահել դրոշմանիշային հարկերը ամեն ամսվա հաշվետվության համար:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդայինի հաշվարկի վերաբերյալ

Հարգելի հաշվապահներ, եթե դպրոցի հուլիսի 5-ը քննության օր է, բայց ոչ աշխատանքային՝ արձակուրդային հաշվարկելիս պե՞տք է հաշվարկել, կամ աշխատավարձ հաշվարկելիս պե՞տք է այդ օրը հաշվել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է պահել եկամտային հարկ և դրոշմանիշային վճար

Էմիլի. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Աշխատողը հունիսի 1-ից հունիսի 28-ը իր հասանելիք 20 աշխատանքային օր արձակուրդը գնացել է: Հիմա հունիսին 29-ը և 30-ը աշխատանքային օրեր են: Մայիսի վերջին նա ստացել է մայիսի աշխատավարձը և հունիսի արձակուրդայինը, ամբողջը կազմել է 215 000 դրամ, և դրոշմանիշ պահվել է 5 500 դրամ: Մեկ հարց. հիմա հունիսի վերջին այդ երկու օրվա աշխատած օրերի գումարը կազմում է մոտավորապես 9 000 դրամ, այդտեղից պահվու՞մ է եկամտային հարկ և դրոշմանիշ: Իսկ կասեք՝ նորից այդ երկու օրվա աշխատավարձից 1 500 դրաոշմանիշային վճարը պահվու՞մ է, թե՞ այն ներառված է արդեն այն 5 500-ի մեջ: