Tag: արձակուրդային

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդայինի հաշվարկ

Անի. Բարև. 1. 130000 դրամ աշխատավարձ ունեցող աշխատողին դեկտեմբերի 30-ից արձակուրդ ուղարկելուց արձակուրդայինը ինձ մոտ ստացվել է 114700 դրամ, միանգամից վճարում եմ արձակուրդային գումարը աշխատավարձի հետ, ինչպե՞ս հաշվարկեմ եկամտահարկը, 130000-ի համար առանձին, 114000-ի համար առանձին, թե՞ գումարեմ, նոր հաշվարկեմ եկամտահարկն ու սոցը: 2. Արձակուրդը 20 աշխատանքային օր տալուց արձակուրդ հաշվեմ դեկտեմբերի 31 -հունվարի 9-ը հետո, քանի որ այդ օրերը ոչ աշխատանքային են: Արձակուրդի տևողությունը կլինի հունվարի 9-ից փետրվարի 7-ը: Կարո՞ղ եմ արդյոք արձակուրդ հաշվել հունվարի 1-ից:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդայինի հաշվարկ

Lusine. Եթե ես աշխատանքի եմ ընդունվել 2011թ. մայիսի 1-ից և աշխատում եմ մինչև հիմա, այսինքն 9 ամիս, միջին աշխատավարձս եղել է 39400 դրամ, ինչպե՞ս հաշվեմ արձակուրդայինս: Կանխավ շնորհակալություն:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք կատարել արձակուրդայինի հաշվարկ

Mariell. Հարգելիներս, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին: Ունեմ համատեղությամբ աշխատողներ, որոնք հիմնական աշխատավայրից գնում են արձակուրդ, նույն ժամանակահատվածում ես էլ պիտի տրամադրեմ արձակուրդ: Արդյո՞ք պիտի կատարեմ արձակուրդայինի հաշվարկ, թե՞ հիմնական աշխատավայրից են ստանալու միայն: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արձակուրդայինի հաշվարկ

Մարիամ. Բարև Ձեզ: Աշխատողը վերջին անգամ արձակուրդ գնացել է 01-30.11.10թ.: Այժմ պետք է հաշվարկեմ արձակուրդային 01-23.12.11-ի համար 20 աշխատանքային օր: Աշխատավարձը 70000 դրամ է, 5 օրյա աշխատանքային գրաֆիկ է եղել մինչև 01.12.11թ: Պետք է 20՞ օր լինի արձակուրդը, թե՞ 24: Գրեք մասնրամասն խնդրում եմ արձակուրդայինի հաշվարկը և սոց-ի ու եկամտահարկի պահումները: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդայինի հաշվարկ

Հելեն. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ շտապ օգնել հետևյալում. եթե հաշվարկել եմ արձակուրդային աշխատավարձ հունվար ամսվա համար, այն պետք է ներառվի դեկտեմբե՞ր ամսվա հաշվարկներում, թե՞ դեկտեմբերին պիտի գրանցվի իր աշխատավարձը, և հունվարին` հաշվարկված արձակուրդայինը: Ինչպե՞ս է կարգը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդայինի հաշվարկ

Հեղինե. Կարո՞ղ եք օգնել արձակուրդայինների հաշվարկման հարցում: Եթե 2012թ. հունվարի 09-20 ունենամ արձակուրդ, ինչպե՞ս է հաշվարկվելու հունվար ամսվա իմ աշխատավարձը: Այն հաշվարկվելու է 7՞ աշխատանքային օրվա համար, թե՞ 12 օրվա համար (միջին տարեկան դրույքաչափը 200 հազար դրամ է, և դրան համապատասխան վճարվելու են 09-20.2012 արձակուրդայինները):
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Անի. Բարև: Աշխատողը մեր կազմակերպությունում աշխատում է 2010թ-ից: Հուվար ամսին նա չի աշխատել և փոխարենը ստացել է արձակուրդային 63333, փետրվարից 1-ից անցել է սովորական աշխատանքի մինչև նոյեմբերի 30 70000 դրամ աշխատավարձով: Աշխատանքը 5-օրյա է: Խնդրում եմ օգնեք վերջնահաշվարկի հարցում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին աշխատավարձ ստանալու համար

Hayk. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ձեր օգնության կարիքն ունեմ. դպրոցում 7 ամսվա աշխատող մանկավարժը գնացել է ֆիզ. արձակուրդ, ստացել է նախա- և հետծննդյան գումարները, և 140 օրը լրանալուց հետո հաշվարկվել է արձակուրդային` օրենքով 42 աշխ. օր: Խնդիրը նրանում է` միջին աշխատավարձ ստանալու համար ընդ. եկամուտը պետք է բաժանել 12՞, թե՞ 7-ի: Օրենքում շատ անհասկանալի է: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդայինի հաշվարկ

Արևիկ. Կխնդրեի օգնեք հետևյալ հարցում: Աշխատողը հոկտեմբերի 03-ից 5-օրյա աշխ. շաբաթից անցնում է 6-օրյայի և հոկտեմբերի 14-ից վերցնում է 2010թ.-ի չօգտագործած արձակուրդ 10 աշխ. օր (2010թ.-ին նա աշխատել է 5-օրյա աշխ. շաբաթ): Խնդրում եմ օգնեք ճիշտ կողմնորոշվել: Արդյո՞ք պետք է արձակուրդի ժամանակահատվածում շաբաթ օրերը հաշվել որպես աշխ. օր, (այսինքն` 14.10.11 - 27.10.11), թե՞ հաշվել այնպես, ինչպես 2010թ.-ի համար(14.10.11-28.10.11): Կներեք, եթե հարցս խառն եմ ձևակերպել: Կանխավ շնորհակալ եմ:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ավել վճարված գումար

Սվետլանա. Բարեվ ձեզ: Հարգելի կոլեգաներ, ես հայտնվել եմ մի իրավիճակում, որտեղ ճիշտ ելքը չեմ գտնում: Մայիս ամսին ես 3 աշխատողի արձակուրդային եմ տվել, և գումարը ինչպես հարկն է 3 օր առաջ դուրս եմ գրել ելքի օրդերով դրամարկղի գրքից: Այս ամսին բացահայտել եմ, որ ծրագիրը սխալ կերպով է հաշվել մեկ աշխատողի եկամտահարկը, և դրա հետևանքով ես դրամարկղից մոտ 3000 դրամ ավել եմ ելքագրել: Հարգելի հաշվապահներ, ինչպե՞ս կարող եմ ես այս իրավիճակից դուրս գալ: Իհարկե, դրամակղի գրքում ուղղակի չեմ կարող այդքան էջ սխալ համարել և գրել ճիշտը: Ստուգման ժամանակ եթե բացահայտվի այդ թյուրիմացությունը, ի՞նչ է սպասվում ինձ: Ո՞ր հոդվածը որպես խաղտված կարձանգրեն հարկային տեսուչները: Խնդրում եմ պատասխանեք, ինձ շատ է հարկավոր ձեր խորհուրդը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդայինի հաշվարկ

Inga. Հաշվարկում եմ մի աշխատակցի արձակուրդային, որը նախորդ 12 ամիսների ընթացքում ստաբիլ ստացել է 95000 դրամ աշխատավարձ, արձակուրդ է գնում սեպտեմբեր ամիսը ամբողջությամբ, այսինք 21 աշխատանքային օր: Եվ ստանում եմ նույն 95000 (94983) դրամը: Սխալ ունե՞մ, թե ուղղակի անհիմն անհագնստանում եմ: Մերսի:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ենք հաշվում աշխատողի արձակուրդայինը

Astgh. Ասացեք, խնդրեմ, աշխատողի աշխատավարձը կազմում է 60000 ՀՀ դրամ, նրան ուղարկում ենք հերթական արձակուրդ: Ինչպե՞ս ենք հաշվում նրա արձակուրդայինը, և որքա՞ն պետք է ստանա աշխատողը, եթե, ենթանդրենք, ամսվա կեսից է արձակուրդ գնում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդայինի հաշվարկ

Տաթև. Ես այս տարվա փետրվարի 1-ից մինչև հունիսի 27 գտնվել եմ ֆիզ. արձակուրդում: Դրանից հետո դուրս եմ եկել աշխատանքի: Հոկտեմբերին ինձ տալիս են այս տարվա իմ հերթական արձակուրդը: Խնդրում եմ, եթե հնարավոր է, օգնեք ինձ այն հաշվարկել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Եթե աշխատողը օգոստոսի 1-ից գնում է արձակուրդ

վահե. Բարև ձեզ: Մի հարց. եթե աշխատողը օգոստոսի 1-ից գնում է արձակուրդ 10 աշխատանքային օրով, և նրան արձակուրդային գումարը վճարվում է հուլիսի 28-ին, իսկ հուլիս ամսվա աշխատավարձը հուլիսի 31-ին, այս դեպքում արձակուրդային գումարը օգոստոս ամսվա աշխատավարձի հետ գրվելու է եկամտահարկի եռամսյակային հաշվետվության օգոստո՞ս ամսվան համապատասխանող սյունակում, թե՞ հուլիս ամսվան համապատասխանող սյունակում:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդայինի հաշվարկ

Հրանուշ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե աշխատողը հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 16-ը գտնվում է արձակուրդում, աշխատած օրերի քանակը 22 է, նրա համար հաշվարկված անվանական աշխատավարձը կազմում է 187.000 դրամ, վճարվում է 153.653.98 դրամ, ապա ինչպե՞ս հաշվարկել վերջինիս արձակուրդայինը: Նախապես շնորհակալություն:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը ընդունվել է աշխատանքի 01.04.2010թ.-ին

վահե. Բարև ձեզ, խնդրում եմ օգնել հետևյալ հաշվարկում: Աշխատողը ընդունվել է աշխատանքի 01.04.2010թ.-ին, հոկտեմբեր ամսին առաջին անգամ գնացել է արձակուրդ 20 աշխատանքային օրով, հիմա 31.08.2011-ին ազատվել է աշխատանքից, այս դեպքում չօգտագործված արձակուրդային օրերը կկազմեի՞ն 8.33 օր (այսինքն 01.04.2011-31.08.2011-ի համար), թե՞ 6.66 օր (01.05.2011-31.08.2011-ի համար): Կազմակերպությունը աշխատում է 5 օրյա ռեժիմով: Եվ նաև հետևյալ հարցը. միջին աշխատավարձը հաշվելու համար պետք է վերցնել արձակուրդից հետո՞ հաշվարկած աշխատավարձը, թե՞ 01.04.2011-ից, թե՞ 01.05.2011-ից հետո հաշվարկված աշխատավարձը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի ժամանակ

Artak. Վերջնահաշվարկի ժամանակ չօգտագործված արձակուրդային օրերի համար աշխատակցի ո՞ր հաստիքն է հիմք ընդունվում (եթե նա ունի երեք տարվա չօգտագործված արձակուրդային օրեր, հաստիքը յուրաքանչյուր տարի փոխվել է):
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե գործատուն աշխատողին ամենամյա արձակուրդից հետ է կանչում

Լիդա. Խնդրում եմ պատասխանել. եթե գործատուն աշխատողին ամենամյա արձակուրդից հետ է կանչում, ապա 2 ամիս հետո արձակուրդից օգտվելու դեպքում աշխատողին արձակուրդային վճարվու՞մ է, թե՞ ոչ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդային հաշվարկելու դեպքում

Sona. Եթե հաշվարկվում և վճարվում է 10 օրվա արձակուրդային և այնուհետև ամսվա վերջում մնացած օրերի աշխատավարձը, հարկերը հաշվարկելիս գումարվու՞մ են արդյոք այդ գումարները, թե՞ հաշվարկվում են առանձին: Կանխավ շնորհակալ եմ: