Tag: արձակուրդ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ամենամյա արձակուրդի հետ կապված

Նարինե. Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք՝ 1997թ-ից հերթական արձակուրդ չի օգտագործվել, մինչև 2010թ. գործատուն վճարում է միայն 2005թ. մինչև 2010թ.։ Ասում են, որ նոր օրենքով է, արդյո՞ք դա իրավունքների խախտում չի և կա՞ այդպիսի որոշում։ Շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի հաշվարկ

Աննա. Բարև ձեզ։ Կօգնե՞ք խնդրում եմ՝ արձակուրդայինի հետ կապված։ Ինչպե՞ս հաշվեմ մանկապարտեզի տնօրենի արձակուրդայինը, այս ամիս ինչքա՞ն աշխատավարձ պետք է ստանա, եթե 27.07.2022 մինչև 16.08.2022 գնացել է արձակուրդ։ Ամսական աշխատավարձը կազմում է 150 000, 5 օրյա է։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Արմինե. Բարև Ձեզ։ Ինձ կարո՞ղ եք ասել՝ ինչպե՞ս է տրամադրվում վերջնահաշվարկ, եթե ես հանդիսանում եմ տվյալ կազմակերպության աշխատակից 2011թ.-ից՝ փաստացի գրանցված աշխատող։ Կխնդեմ օգնել ինձ այս հարցում՝ արդյո՞ք ինձ հասնում է վերջնահաշվարկ ասվածը, և եթե այո, ապա ինչպե՞ս է հաշվվում այն, ի դեպ ես տարիների ընթացքում հաստիքներ եմ փոխել։ Եվ ևս մեկ հարց. վերջնահաշվարկ կատարվու՞մ է սպասարկման ոլորտի աշխատակազմին, եթե օրենքով գրանցված աշխատող ենք և մասնակցում ենք և՛ թոշակային ֆոնդին, և՛ եկամտային հարկին։ Նախապես շնորակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Դրոշմանիշային վճար

Արդյո՞ք արձակուրդային հաշվարկելիս պահվում է դրոշմանիշային վճարը։ Բերեմ օրինակ. օգոստոս ամսվա 18-31 նախատեսվում է արձակուրդ (10օր): ՏՏ ոլորտի արտոնագրով աշխատող կազմակերպությունում աշխատակիցը վերջին 12 ամիսներին ստացել է 250 000 գրանցված աշխատավարձ, աշխատանքը 5-օրյա գրաֆիկով։ Խնդրում եմ ստուգել՝ արդյոք ճի՞շտ եմ հաշվարկում արձակուրդայինն ու աշխատավարձը։ Արձակուրդային՝ 250000/21=11904.7 10 x 11904.7= 119047 119047-11905-5357-3000=98785 Աշխատավարձ 2022 Օգոստոսն ունի 23 աշխ. օր, այսինքն՝ վարձատրվելու է 13 աշխատած օրվա համար։ 250000/23=10869.5 13 x 10869.5= 141304 141304-14130-6359-3000=117815 Փաստացի ստացվում է, որ դրոշմանիշային վճարը գանձվում է 2 անգամ 3 000-ական դրամ, այնինչ այդ 2-ի գումարայինի դեպքում պետք է պահվեր 5500 դրամ։ Խնդրում եմ օգնել հասկանալ՝ արդյո՞ք ճիշտ եմ կատարել հաշվարկները։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Չվճարվող արձակուրդ

Աննա. Բարև ձեզ։ Պետական հիմնարկի աշխատակիցը կարո՞ղ է ամենամյա հասանելիք արձակուրդի դիմումի հետ ներկայացնել նաև չվճարվող արձակուրդի դիմում հասանելիք արձակուրդի ավարտին հաջորդող օրվանից չվճարվող արձակուրդը շարունակելու համար։ Եվ արդյո՞ք գործատուն կարող է մերժել չվճարվող արձակուրդի տրամադրումը այն պատճառաբանությամբ, որ տվյալ հիմնարկում և ժամանակահատվածում աշխատակիցների մի մասը ևս արձակուրդում են լինելու։ Շնորհակալ եմ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ո՞վ կարող է փոխարինել հաշվապահին

Նինա. Բարև Ձեզ։ Մի հարց. գլխավոր հաշվապահն արձակուրդում է, եթե չեմ սխալվում, Ֆինանսական տնօրենը կամ գանձապահը չեն կարող փոխարինել գլխավոր հաշվապահին, արդյո՞ք դա այդպես է և օրենսդրական ի՞նչ կարգավորում է գործում այս դեպքում:
Accountant.am
Հարց ու պատասխան

Դեկրետից վերադարձի վերաբերյալ

Սիրանուշ. Բարև ձեզ։ Եթե երեխան 5 ամսական է, վերադարձել եմ աշխատանքի, սակայն ֆիզիկապես հնարավոր չէ համատեղել, արդյո՞ք հնարավոր է հետ վերադառնալ դեկրետ և արդյո՞ք կստանամ մայրության ամենամսյա նպաստը։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Արսեն. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Աշխատողի հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր` գործավարձային աշխատավարձով։ Ենթադրենք ընդունվել է մարտի 5-ին, ազատվել է 17 մայիսի։ Վճարվել է 50 000 մարտ, 400 000 ապրիլ, 60 000 մայիս։ Վերջնահաշվարկը կատարելիս պետք է արձակուրդային օրերի դիմաց վճարե՞լ (50 000+400 000+60 000)/3/21*(1.67/22*18+1.67+1.67/21*10), թե՞ վերցվում է միայն ապրիլի աշխատավարձը՝ 400 000/21*1,67։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ա/Ձ աշխատակցի մայրության նպաստ

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնեք. Ա/Ձ-ի աշխատակիցը գնում է ֆիզարձակուրդ, գրանցված է կես դրույքով ու գրանցված աշխատավարձը 50 000 է /հարկերը վճարում է գործատուն/, աշխատում է 12 ամիս, այլ վճարներ չունի։ Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս հաշվեմ արձակուրդայինը և ի՞նչ թղթեր են անհրաժեշտ ներկայացնել հարկային, որպեսզի պետությունը փոխանցի Ա/Ձ-ին։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստ

Դիանա. Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, ես սեպտեմբեր21-ից պիտի գնամ ֆիզարձակուրդ, սակայն իմ 12 ամիսը չի լրանում, այստեղ աշխատում եմ հունվարի 1-ից: Բայց մինչ այդ աշխատել եմ ուրիշ տեղ, որտեղից դուս եմ եկել 2022-ի հունվարի 25-ին, սակայն այնտեղ եղել եմ երեխայի խնամքի արձակուրդում: Ինձ կասեք` ես պիտի տեղեկանք բերե՞մ նախկին աշխատանքի վայրից և այդ ամիսներին, որ եղել եմ խնամքի արձակուրդում ի՞նչ աշխատավարձ է հաշվարկվում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Երեխայի խնամքի նպաստ

Մայա. Բարև Ձեզ: Ասացեք խնդրեմ՝ միկրոյի դաշտում գործունեություն իրականացնող Ա/Ձ-ի 2022թ-ին մայրացած վարձու աշխատողներին, մինչև երեխայի 2 տարին լրանալը 28 500 դրամ նպաստը տրամադրվու՞մ է, թե՞ ոչ: