Tag: դրամարկղային գիրք

.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Գումարի ելքագրման վերաբերյալ

Հայկ. Հարգելի հաշվապահներ, ԱՁ-ն դրամարկղի գիրք չի վարում, այս դեպքում աշխատավարձի վճարումը կամ այլ ելքերը ի՞նչ փաստաթղթով կարող է կատարվել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Որքա՞ն ժամանակ պետք է պահել հաշվապահական փաստաթղթերը

Արմեն. Խնդրում եմ օգնեք: Եթե կազմակերպությունը մի քանի տարի գործունեություն չի իրականացրել, որքա՞ն ժամանակ պետք է պահի դրամարկղային քիրքը և հաշվապահական փաստաթղթերը: Ո՞ր օրենքով է այն կարգավորվում: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գիրք վարելու հետ կապված

Arsen. Ողջույն: Ըստ օրենքի ԱՁ-ն պարտավոր չէ վարել դրամարկղային գիրք: Այդ դեպքում որտե՞ղ է երևում իմ վճարած վարձավճարը, կամ երբ եմ տվել աշխատավարձը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գրքի վերաբերյալ

Kara. Բարև, հարգելի հաշվապաներ: Ես սկսնակ եմ և խնդրում եմ օգնեք: ՀԿ-ն դրամարկղային գիրք պե՞տք է վարի, թե՞ ոչ: Ոչի դեպքում ինչպե՞ս վարվի, եթե արդեն վերցրել է այն: Նախապես շնորհակալություն:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ԱՁ-ն ապրանք է ձեռք բերել հաշիվ-ապրանքագրով

Վահե. ԱՁ-ն ապրանք է ձեռք բերել հաշիվ-ապրանքագրով, որի գումարը կազմում է մոտ 900000 դրամ, և որի դիմաց նա վճարել է կանխիկ ամբողջ գումարը, ես գիտեմ, որ օրենքով կանխիկ վճարումների գծով ԱՁ-ի համար սահմանափակումներ չկա, եթե նա ապրանքը ձեռք է բերել հարկային հաշվով, բայց ԱՁ-ն վարում է դրամարկղի գիրք, չնայած նրան, որ ԱՁ-ն դրամարկղի գիրք չի վարում օրենքով: Ի՞նչ եք կարծում, այս դեպքում օրենքի խախտում է այն, որ ապրանքի դիմաց վճարված 900000 դրամ գումարը միանգամից ելք արվի դրամարկղի գրքից: Եվ նաև մի հարց, կարո՞ղ եմ արդյոք դրամարկղի գիրքը լրանալու դեպքում նոր դրամարկղի գիրք չվարել:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՀՀ օրենքը դրամարկղային գործառնությունների մասին

Դավիթ Աատրյան. ԱՁ դրամարկղի գիրք օրենքով պե՞տք է ունենա, թե՞ ոչ: Դրամարկղային գործառնությունների մասին օրենքը անորոշ ձևով է գրված: Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը 1. Սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական անձանց, պետական և այլ հիմնարկների, դրանց՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), օտարերկրյա կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների) (այսուհետ՝ կազմակերպություններ) վրա: 2. Սույն օրենքը չի տարածվում բանկերի և դրանց առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), այդ թվում՝ օտարերկրյա բանկերի առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնող անձանց, վարկային կազմակերպությունների վրա: Հիմա այո՞, թե՞ ոչ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գրքի լրացման հետ կապված

Լիլիա. Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել, ինչով է հիմնավորվում դրամարկղի գրքում ազատ տեղում " Z " դնելը: Կա՞ ինչ որ մի օրենք, որոշում, որտեղ կարող եմ ինչ որ տեղեկատվություն կարդալ դրա մասին (պարզ է, որ դա արվում է լրացուցիչ գրառումներ կատարելուց խուսափելու համար):
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ուղղում դրամարկղային գրքում

Հռիփսիմե. Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ պատասխանեք ինձ: Դրամարկղով միանվագ գործարք եմ արել (>300.000) գումարով և անցկացրել եմ դրամարկղի գրքում: Կարո՞ղ եմ արդյոք ուղղում կատարել` անվավեր ճանաչելով գրքի համապատասխան էջը և տվյալ գումարը անցկացնել 2 ելքի/օրդերով: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ՓՄՁ է

Մարի. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Մեր կազմակերպությունը ՓՄՁ է և վարում է դրամարկղի գիրք: Ապրանքի իրացումից ստացված հասւյթը գրանցվում է դրամարկղի գրքում, բայց միևնույն ժամանակ կազմակերպությունը աշխատում է նաև հաստատագրված վճարով: Խնդրում եմ ինձ օգնել: Ես պե՞տք է ևˊ վաճառքից ստացված գումարը գրանցեմ, ևˊ հաստատագրվածով աշխատող սպասարկման կետից ստացված գումարը: Երկուսն էլ ինձ համար հասույթ են համարվում: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գործառնությունների սահմանափակումները չպահպանելու դեպքում

Աննա. Հարգելի հաշվապահներ, դրամարկղային գործառնությունների սահմանափակումները չպահպանելու դեպքում արդյո՞ք գանձվող տուգանքը նշանակվում է յուրաքանչյուր խախտման համար առանձին-առանձին, թե՞ նշանակվում է բոլոր խախտումների համար մեկ տուգանք` 50,0 -1000,0 հազ.դրամ: Օրինակ` դրամարկղից կատարվել են վճարումներ 400,0 և 500,0 հազ. դրամ, ապա կնշանակվի ընդհանուր տուգանք 50,0 հազ.դրամ, թե՞ առանձին-առանձին: Նույն հարցս ուղղում եմ նաև դրամարկղային գործառնությունները դրամարկղային գրքում չգրանցելու և դրամարկղային գրքի կանոնները խախտելու համար նշանակվող տուգանքների վերաբերյալ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գրքի վարման կարգ

Արտեմ. Խնդրում եմ ինձ օգնել, ինձ շտապ պետք է իմանալ կազմակերպության շրջանառությունից կախված դրամարկղային գրքի վարման կարգը, նախօրոք շնորակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գրքի վերաբերյալ

Tatev. Հարգելի հաշվապահներ, դրամարկղի գրքի վրա անփութությամբ թափվել է թանաք (կնիքի համար նախատեսված), արդյո՞ք ես այն պետք է տանեմ հարկային տեսչություն, որպեսզի նոր գիրքը հաստատեն, և արդյո՞ք դրա համար ինչ որ տույժ հասնում է, թե՞ ոչ: Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գրքում գրանցումներ կատարելու վերաբերյալ

Ֆլորա. Հարգելի հաշվապահներ, հունվարի 10-ով դրամարկղից ելք է եղել, և փակել են այդ ամիսը այդ մեկ գործարքից հետո, և այլևս ոչ մի գործարք տեղի չի ունեցել, և ոչ էլ գրանցել են: Խնդրում եմ պատասխանեք` կարո՞ղ եմ արդյոք նոր էջից նորից հունվար ամսով ելք կատարեմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշվարկային հաշվի համալրում, գումարի կանխիկացում

M Lusine. Խնդրում եմ պատասխանեք, արդյո՞ք պարտադիր է ՍՊԸ-ի դեպքում բանկ տարվող գումարը անպայման դրամարկղում մուտք ու ելք անել:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ տույժ է հասնում

Անի. Խնդրում եմ պատասխանել: Եթե դրամարկղային գրքում եջը կեղտոտվել է և պոկվել, այն նորից կպցվել է և գլխավոր հաշվապահի կողմից ակտավորվել: Սրա համար տուգանք հասնու՞մ է: Իսկ առհասարակ եթե էջ է պակասում գրքից, բայց ոչ լրացված (բոլոր ամիսների գրառումներն առկա են), ի՞նչ տույժ է հասնում սրա համար:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գրքի վերաբերյալ

Տիգրան. Ողջույն: Ես ՀԿ նախագահ եմ: Ինձ դրամաշնորհ է փոխանցվել: Ես կանխիկացրել եմ 2010 թ դեկտեմբերի 30-ին: Ծրագիրն իրականացրել եմ հունվարի 8-10-ը: Հարկայինը իմ դրամարկղային գիրքը հաստատել է 2011թ. հունվարի 12-ին: Խնդրում եմ տեղեկացնել, արդյոք կա՞ այստեղ օրենքի խախտում, թե՞ ոչ: Նաև ես սխալ եմ լրացրել դրամարկղային գիրքս: Ինչպե՞ս կարող եմ ուղղում կատարել:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀԴՄ կտրոնների հետ կապված

Մարինե. Բարև բոլորին: Ես նորաբաց փոքրիկ խանութի հաշվապահություն եմ սկել անել: Խնդրում եմ ասացեք, ես ի՞նչ պիտի անեմ օրվա վերջում տպված ՀԴՄ կրոնները: Դա պետք է համարեմ մուտքի օրդեր, թե հիմնվելով դրանց` պետք է լրացնեմ նոր մուտքի օրդեր և այն ամսվա վերջում անցկացնեմ դրամարկղի գիրք: Շնորհակալություն ...
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Թղթակցող հաշիվների վերաբերյալ

Կարինե. Դրամարկղային գրքում լրացվող թղթակցող հաշիվների վերաբերյալ մանրամասն տեղեկություն որտեղի՞ց կարող եմ ձեռք բերել: