Tag: դրամարկղային գիրք

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք ԱՁ պետք է վարի դրամարկղային գիրք

Լիանա. Բարև ձեզ: Նորաբաց ԱՁ զբաղվում է ավտոտեխսպասարկման գործունեությամբ: Ունի ՀԴՄ, պե՞տք է դրամարկղի գիրք վարի, թե` ոչ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գրքի գրանցում

Նարինե. Հարգելի կոլեգաներ, եթե հասարակական կազմակերպությունը նոր է գրանցվել, ապա ինչպե՞ս պետք է վարվի, որ ունենա դրամարկղային գիրք, ինչպե՞ս է այդ գործընթացը իրականացվում հիմա: Նախապես շնորհակալ եմ հարցիս պատասխանելու համար:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ինչպե՞ս կատարել գրառումը դրամարկղային գրքում

Armin. Խնդրում եմ պատասխանել. դեկտեմբերի 5-ին առհաշիվ գումար է տրամադրվել հաշվետու անձին և կատարվել են համապատասխան գործընթացները: Հարցս հետևյալն է. դրամարկղի գրքի վերևում նշելում եմ 1-31-ը, թե 5-31-ը, այսինքն երբ կատարվել է առաջին գործարքը: Ոչ մի տեղ չեմ կարող գտնել դրա պատասխանը:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը կորցրել է դրամարկղային գիրքը

Լիանա. Բարև ձեզ, ինձ հետաքրքրում է հետևյալ հարցը` արդյո՞ք կա սահմանված տուգանք, եթե սահմանակափակ պատասխանատվությամբ ընկերությունը կորցնում է իր դրամարկղային գիրքը: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Դրամարկղային գրքի լրացման հետ կապված

Ազնիվ. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք` եթե մենք ունենք 2 գանձապահ, մեկը հրաժարվում է կատարել իր պարտականությունները, մյուսն էլ 4 օր հիվանդ էր և բուլետեն է բերել, դրամարկղի գիրքը 4 օր չի լրացվել, օրենքում նշված է նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով տուգանք է հաշվարկվում: Ինձ կասե՞ք, թե ոնց պետք է հաշվեմ կոնկրետ այս դեպքի համար: Շատ շտապ է, խնդրում եմ օգնեք: Ու մյուս գանձապահը, որը չի կատարում իր պարտականությունները, կարող եմ նրան այդ այդ հիմքով ազատել, մի հատ նկատողություն արդեն տվել եմ պարտականությունները չկատարելու համար:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գրքում 3 մլն դրամ գերազանցող գումարի գրանցում

214 Գառնիկ. ՍՊ Ընկերությունը զբաղվում է ավիատոմսերի վաճառքով, հանդիսանում է միջնորդ և վճարվում է միջնորդավճարով: Ամսական շրջանառությունը գերազանցում է 3 մլն. դրամը: Հարցս հետևյալն է` արդյո՞ք որպես խախտում չի դիտվի դրամարկղային գրքում գրանցել ամսվա կտրվածքով 3 մլն դրամ գերազանցող գումար: Հակառակ դեպքում ինչպե՞ս վարվել կամ ի՞նչ օրենքներով առաջնորդվել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Տուգանք դրամարկղային գիրք չվարելու համար

Արմեն. Հարգելի հաշվապահներ, ես ունեմ ՍՊԸ, որը զբաղվում է առևտրով և շրջանառության հարկ վճարող է հանդիսանում, նաև ունի ՀԴՄ: Արդյո՞ք պետք է ունենալ դրամարկղային գիրք: Եթե այո, ապա կասե՞ք` ինչքա՞ն է սահմանվում տուգանքը դրամարկղային գիրք չունենալու համար:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գրքերը էլեկտրոնային եղանակով վարելու վերաբերյալ

Արթուր. Հարգելի գործընկերներ, արդյո՞ք դրամարկղային գրքերը պարտադիր էլեկտրոնային եղանակով վարելու պահանջը արդեն ուժի մեջ է: Արդյո՞ք ընդունվել է համապատասխան որոշումը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Փոխտնօրենը գումար է կանխիկացրել դոլարային հաշվից

Գոհար. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք: ՍՊԸ-ի փոխտնօրենը կազմակերպության դոլարային հաշվից իրականացրել է կանխիկացում, սակայն կազմակերպությունը արտարժույթի համար դրամարկղային գիրք չունի, չի վարում: Եթե ձևակերպվի, որ կանխիկացումը իրականացվել է հիմնադրի կողմից նախկինում տրված փոխառությունը վերադարձնելու համար, ամեն դեպքում դրամարկղի մուտք ու ելք պետք է կատարվի, այնպես չէ՞: Այդ դեպքում ինչպե՞ս կարելի է լուծել այս խնդիրը: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է վարում անհատ ձեռնարկատերը հաշվառումը

Hasmik. Բարև Ձեզ: Ես ցանկանում եմ իմանալ` առևտրով ձբաղվող նորաբաց ԱՁ-ն ի՞նչ կարգով պետք է հաշվապահական հաշվառում վարի: Ամենասկզբում ձեռք է բերում հիմնական միջոցներ, ապրանքներ, որոնք նրա համար դառնում են ակտիվներ, դրան համապատասխան ի՞նչ պասիվներ պետք է ունենա, այլ կերպ ասած` նա հաշվեկշիռ պե՞տք է ունենա: Արդյո՞ք հաշվապահական ձևակերպումներ պետք է տրվեն (դեբետ, կրեդիտ), դրանք պե՞տք է գրանցվեն գործառնությունների մատյանում, թ՞ե ԱՁ-ի դեպքում ամեն ինչ այլ է, ոչ մի ձևակերպման կարիք չկա, այդ դեպքում դրամարկղային գործառնություններն ինչպե՞ս են իրականացվում և գրանցվում: Շատ շնորհակալություն կանխավ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գրքի լրացման հետ կապված

Ալբերտ. Հարգելի հաշվապահներ, դրամարկղային գիրքը լրացնելիս արդյո՞ք կարելի է մեկ էջի վրա լրացնել ամբողջ տարվա մուտքի և ելքի օրդերները, դրանք այդքան էլ շատ չեն, ամեն ամիս մեկ կամ երկու փաստաթուղթ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գրքի գրանցումների հետ կապված

Artur. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, հարցս վերաբերում է մանրածախ առևտրով զբաղվող ՍՊԸ-ի դրամարկղի գրքում գրանցումներին: Ինչպե՞ս են դրանք գրանցվում, ի՞նչ ժամկետներում: Արդյո՞ք ամեն օր պետք է գրանցել: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գիրքը էլեկտրոնային եղանակով վարելու նախագծի վերաբերյալ

Արման. Հարգելի կոլեգաներ, կոչ եմ անում քննարկել դրամարկղային գրքերի վարման հետ կապված նոր փոփոխությունը, համաձայն որի դրամարկղային գրքերը վարելու ենք էլեկտրոնային եղանակով: Ե՞րբ է օրենքը մտնելու ուժի մեջ, արդյո՞ք լինելու է ցանկությամբ, թե՞ պարտադիր: Արդյո՞ք կողմ եք այդ նախագծի ընդունմանը:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գրքում չի գրանցվել գումարի մուտքը

Անահիտ. Խնդրում եմ օգնեք ինձ մի հարցում. կազմակերպությունը հաշվարկային հաշվից կանխիկացրել է գումար ամսի 26 ին, այն չեմ գրանցել դրամարկղային գրքում, փակել եմ դրամարկղը մինչև 28-ը: Կարո՞ղ եմ 26-ի այդ կանխիկացրած գումարը գրանցեմ 28-ին, թե՞ դա հնարավոր չէ, քանի որ ես իրավունք ունեմ մինչև հաջորդ աշխատանքային օրը:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղի գրքում գրանցումներ են բաց թողնվել

TIKO. Սիրելի հաշվապահներ ջան, շատ եմ խնդրում` օգնեք ինձ այս դժվարին հարցի շուրջ: Ես սկսնակ հաշվապահ եմ և գրամցումներ կատարելիս դրամարկղի գրքում թույլ եմ տվել այսպիսի մի մեծ սխալ. դրամարկղի գիրքն գրանցելիս մոռացել եմ կատարել մայիս ամսվա 2 մուտք, և այդպես շարունակել եմ մոտավոր մի 2 ամիս` բացակայելով մնացորդում այդ 2 մուտքերն: Շատ եմ խնդրում` օգնեք. ինչպե՞ս կարող եմ աննկատ այդ 2 մուտքերն գրանցել, որ տույժի չենթարկվեմ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Քանի՞ տարի պահպանել փաստաթղթերը

Լիանա. Հաշվապահական փաստաթղթերը, դրամարկղի գիրքը, առաքման գրքերը և այլն, քանի՞ տարի պետք է գրասենյակում պահպանվեն ըստ օրենքի:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Որքա՞ն տուգանք կնշանակվի

Lusin. ՍՊԸ-ն ամեն օր ՀԴՄ ֆիսկալ է հանում: Դրամարկղի գիրքն վերջացել էր, և ինչ-ինչ պատճառներով նորը չէր վերցվել: 22 օր է արդեն գումարները մուտք չեն արվում դրամարկղ: Եթե հարկայինի կողմից կնքվելուց հետո այդ քսաներկու օրվանն միանգամից մուտք անեմ դրամարկղ, որքա՞ն տուգանք կարող է հասնել դրա համար:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ գրքեր են անհրաժեշտ

Հարութ. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել մի հարցի: Ես նոր եմ ընդունվել աշխատանքի, և ինձ հետաքրքում է, թե ինչ փաստաթղթեր և գրասենյակային գրքեր են ինձ անհրաժեշտ հաշվապահությունը վարելու համար: Կազմակերպության գործունեությունը նույնպես նոր է սկսվել: Այն գրանցված է որպես ՍՊԸ և զբաղվելու է արտադրությամբ: Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գիրքը հաստատված չէ

rena. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնել: Եթե դրամարկղի գրիքը ավարտվել է 2009 –ին, և ես նոր գիրքը լրացրել եմ առանց հակային մարմնի հաստատման, ստացվում է, որ գիրքը կնքած չէ: Հիմա հանձնում եմ գործը այլ հաշվապահի: Ինչպե՞ս վարվեմ և ի՞նչ տուգանք պետք է վճարեմ: Կանխավ շնորհակալություն: