
Հանձնում-ընդունում
Կարապետ․
Խնդրւմ եմ ասեք՝ ՀՀ հարկային օրենսդրությունով պարտադի՞ր է հանձնման-ընդունման ակտի թղթային տարբերակի առկայությունը, թե՞ կարող ենք ստորագրություններն ու կնիքները կազմակերպել էլեկտրոնային՝ էլ․ փոստով միմյանց ուղարկելու միջոցով։

Հարկային հաշիվների հաստատում
Հայկ․
Հարգելի հաշվապահներ, ձեր խորհրդի կարիքն ունեմ: Հունիս ամսվա ԱԱՀ-ի հաշվետվության մեջ հաշվանցել եմ ԱԱՀ-ն, որին վերաբերող ինվոյսները մոռացել էի հաստատել մինչև հուլիսի 20-ը (ԱԱՀ-ն կազմում է 5 583 դրամ): Ինվոյսներն այսօր եմ հաստատել: Հիմա չգիտեմ՝ արժի՞ ճշգրտված հաշվարկ ներկայացել, թե՞ թողնեմ այսպես, քանի որ գումարը շատ մեծ չէ: Նախապես շնորհակալություն։

Չեղյալ հայտարարված հաշվի ստորագրում
Բարև ձեզ, չեղյալ հայտարարված հաշիվըն գնորդի կողմից ստորագրվու՞մ է։

Փոխանցում էլեկտրոնային ստորագրության համար
Աննա․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ ՍՊԸ իր հաշվեհամարից փոխանցում է կատարել տնօրենի էլ ստորագրության համար։ Կասե՞ք խնդրեմ՝ սա խնդիր կառաջացնի՞, թե՞ պետք է դիմել էկենգ, որպեսզի հաշիվ դուրս գրեն, կանխավ շնորհակալ եմ:

Հաշիվների ստորագրում
Անահիտ․
Բարև Ձեզ, ես ունեմ խնդիր քարտի հետ և չեմ կարողանում եմ ստորագրել հաշիվ ապրանքագրերը։ Ինձ անհրաժեշտ է հաշվապահ, ով կարող է ստորագրել 3-4 հաշիվ ապրանքագիր ամսվա ընթացքում։

Հաշիվները ուշ են հաստատվել
Հայկ․
Բարև ձեզ, հարգելի մասնագետներ: Մարտ ամսվա համար ներկայացրել եմ ԱԱՀ հաշվարկ, և հաշվանցել եմ մարտ ամսվա ձեռքբերումների ԱԱՀ-ն, սակայն ինվոյսինգում այդ հաշիվները մի քանի օր անց եմ հաստատել: Օրենքի խախտում կա՞, և ինչպե՞ս կարելի է շտկել: Շնորհակալություն։

Էլեկտրոնային ստորագրություն
Անի․
Բարև Ձեզ։ Գրանցված եմ որպես Ա/Ձ և աշխատում եմ սոցիալական մեդիա մարքեթինգի ոլորտում (մենակ)։ Մեկ շաբաթ առաջ ID քարտս փոխել եմ, հիմա չեմ կարողանում ստորագրեմ e-invoicing համակարգում։ Կասե՞ք՝ ինչ անել։ Կանխավ շնորհակալություն։

Կանխավճարի ձևակերպում
Մելինե․
Բարև ձեզ, կհուշե՞ք խնդրում եմ․
1. Եթե կազմակերպությունը ծառայություն է մատուցում կամ ստանում, և գումարը փոխանցվում (ստացվում) է մինչև հաշիվ դուրս գրելը կամ ստանալը, դա պետք է որպես ստացված կամ տրված կանխավճար ձևակերպել, և հետո նո՞ր միայն ծախսագրել կամ եկամուտներում ճամաչել, թե՞ կարելի է միանգամից։
2․ Եթե մեր դուրս գրված հաշիվները դիմացի կողմը չի ստորագրել արդեն 2 ամիս է, ԱԱՀ-ի հաշվարկում ներառվելու՞ է հարկման բազայում, թե՞ ոչ։ Շնորհակալություն։

Հարկատեսակի դիմում
Էլինա․
Բարև ձեզ։ ԱՁ եմ գրանցել։ Ասեցին՝ հարկային հայտ պետք է ներկայացնեմ հարկատեսակի հետ կապված, բայց ես ID չունեմ դեռ։ Ասեցին, որ կարող եմ լիազորել նրան ով ունի։ Կարո՞ղ եք օգնել, թե դա ինչպես է կատարվում։ Ու ո՞ր հարթակից պետք է ուղարկեմ հայտը։ Շնորհակալ եմ նախապես։

Հաշիվը ուշ է ստորագրվել
Գրիգոր․
Կազմակերպությունը 2022թ․ հոկտեմբեր ամսվա ձեռք բերված ծառայության (էլեկտրաէներգիայի) հաշիվը ստորագրել է 2023թ հունվարի 10-ին:
Հարց 1․ 2023թ․ հունվար ամսվա ԱԱՀ-ի միասնական հաշվարկի 18-րդ տողու՞մ է արտացոլվում, թե՞ ցույց է տրվում 2022թ, հոկտեմբեր ամսվա ԱԱՀ-ի միասնական հաշվարկի 18-րդ տողում, այնուհետև 20-րդ տողում պակասեցվում է, իսկ 2023թ, հունվար ամսվա հաշվետվության 20-րդ տողում՝ ավելացվում:
Հարց 2․ Եթե արտացոլենք 2023թ, հունվար ամսվա միասնական հաշվարկի 18-րդ տողում, ապա այդ դեպքում կարո՞ղ ենք արդյոք 2022թ հոկտեմբեր ամսվա համար էլեկտրաէներգիայի ծառայության արժեքը ծախս համարել:

Մասնակցություն պետական մրցույթի
Արթուր․
Բարև ձեզ։ Պետական մրցույթին մասնակցելու համար պետք է էլ․ ստորագրություն, որը ես չունեմ (ԱՁ)։ Ինչպե՞ս կարող եմ մասնակցել մրցույթին, հնարավո՞ր է լիազորել այլ անձի, որպեսզի իմ փոխարեն գնային առաջարկ ներկայացնի կամ էլ․ ստորագրություն դնի։

Իրական շահառուներ
Անահիտ․
1․ Եթե կազմակերպությունն ունի 2 իրական շահառու՝ ֆիզիկական անձ, 2-ի էլեկտրոնային ստորագրությունն էլ պետք է լինի՞ հայտարարագիր ներկայացնելու համար։
2․ ՍՊԸ-ն ունի 1 հիմնադիր, իսկ տնօրենն այլ անձ է, հիմնադիրը չէ։ Այս դեպքում տնօրենն է՞լ է համարվում իրական շահառու։

Լիազորի տվյալներ
Միլենա․
Բարև Ձեզ։ Եթե ԱՁ-ի լիազորի տվյալները մոռացել եմ, ինչպես կարող եմ այն վերականգնել։

Ներբեռնել e-invoicing ծրագիրը
Այս հղումներով կարող եք ներբեռնել e-invoicing ծրագիրը , ինչպես նաև այցելել էլեկտրոնային հաշվետվությունների էջը, ստանալ էլեկտրոնային ստորագրություն, ծանոթանալ Հարկային օրենսգրքին և աշխատանքային օրացույցին, ներբեռնել փաստաթղթերի ձևանմուշներ։
Ներբեռնել e-invoicing ծրագիրը
Ծրագիրը հնարավորություն է տալիս առցանց ռեժիմում դուրս գրել հաշիվներ, ստեղծել, դադարեցնել կամ վերագրանցել առաքման-տեղափոխման էլեկտրոնային գրքեր, ինչպես նաև վարել գրանցված գրքերը։ Ծրագրի օգնությամբ հնարավոր է դիտել դուրս գրված և այլ անձանցից ստացված հաշիվները։
Մանրամասն
Վերջին մեկնաբանություններ