Tag: համատեղությամբ

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային գրքույկի լրացում ԱՁ կողմից

Արմինե. Բարև, հարգելի հաշվապահներ: Հարցս հետեվյալում է կայանում: Ա/Ձ -ն աշխատելու ժամանակաընթացքում է գրանցվել որպես Ա/Ձ: Նա իր գրքույկում պետք է ինքնուրու՞յն լրացնի, որ աշխատում է համատեղությամբ: Խնդրում եմ օգնեք:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային գրքույկի վերաբերյալ

Գայանե. Համատեղությամբ աշխատողն ազատվել է իր հիմնական աշխատավայրից, որտեղ նա չի պահանջել լրացնել համատեղությամբ աշխատելու մասին տվյալներ: Քանի որ այսուհետ մեր ընկերությունն է նրա համար հիմնական աշխատավայր, թույլատրելի՞ է արդյոք, որ նախկին աշխատավայրից նրան ազատելու վերաբերյալ գրառումից հետո լրացնենք համատեղությամբ աշխատելու մասին տվյալները, ինչպե՞ս նշենք գրքույկում, որ պարզ լինի ներկայումս նրա աշխատելու փաստը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք ճիշտ է հաշվարկված աշխատավարձը

Nare. Աշխատում եմ պետական ԲՈւՀ-ում: Որպես հիմնական աշխատող ձևակերպված եմ ԲՈւՀ-ի գիտական կենտրոններից մեկում, համատեղությամբ (0.5 դրուք) դասավանդում եմ նույն ԲՈւՀ-ում 45 000 դր աշխատավարձով, որից ստանում եմ մոտ 34 800 դր.: Կարո՞ղ եք ասել` ինչպես է հաշվարկվում նույն գործատուի մոտ համատեղությամբ աշխատավարձը, ի՞նչ օրենքով և արդյո՞ք ճիշտ է հաշվարկված:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանք համատեղությամբ

Anahit. Հարցս հետևյալն է. ունենք աշխատակից, որը մեզ մոտ աշխատում է համատեղության կարգով: Կարո՞ղ եք ասել` ինչպես լրացնեմ տեղեկագրում նրա հաճախելիությունը: Մեր բոլոր աշխատակիցների համար լրացնում եմ 8 ժամ, իրեն ինչպե՞ս պետք է լրացնեմ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք աշխատողը կարող է ստանալ նպաստ երկու գործատուներից

Նանե. Բարև ձեզ: Խնդրում եմ, պատասխանեք հարցիս: Եթե աշխատողը հղի է և համատեղությամբ աշխատում է 2 տարբեր կազմակերպություններում, ապա նա հղիության և ծննդաբերության նպաստ կարո՞ղ է ստանալ միաժամանակ երկու գործատուներից: Աշխատողը օտարերկրյա քաղաքացի է: 2011 թվականից նրա համար կատարվել են սոց. վճարներ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Համատեղությամբ աշխատանքի հետ կապված

Նունե. Հարգելի հաշվապահներ, մեր կազմակերպության աշխատակիցներից մեկը այս ուսումնական տարում սկսել է աշխատել նաև որպես դասախոս համալսարանում: Վերջինս դասավանդում է շաբաթը 2 օր առավոտյան ժամերին: Մեր կազմակերպության աշխատանքային ժամերն են 9:00-18:00-ն: Հարցս նրանում է, թե արդյոք դասախոսի աշխատանքը համարվում է մեր տվյալ աշխատակցի համար համատեղությամբ աշխատանք, թե ոչ, չէ՞ որ համատեղությամբ աշխատանքը պետք է լինի հիմնական աշխատանքի ժամերից դուրս: Ի՞նչ հարցեր կարող են առաջանալ աշխատավարձի, արձակուրդի, հիվանդաթերթիկների հետ կապված: Որտեղի՞ց կարող եմ կարդալ այդ մասին:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանք համատեղությամբ

Վարդուհի. Բարև Ձեզ, ՓԲԸ-ն աշխատանքի է ընդունելու աշխատողի, ով օրական աշխատելու է 4 ժամ և համատեղությամբ: Կարո՞ղ է արդյոք ՓԲԸ-ն վճարել 32.500 դրամից պակաս գումար: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային գրքույկի լրացման հետ կապված

Պետրոս. Հարգելի գործընկերներ, ինչպե՞ս պետք է գրառում կատարել աշխատանքային գրքույկում, երբ աշխատողը համատեղությամբ աշխատանքի վայրից տեղեկանք է բերում աշխատանքի վերաբերյալ: Ուղղակի նոր էջից գրե՞լ` "Ընդունված է համատեղությամբ աշխատանքի որպես ...", իսկ աջ սյունակում նշե՞լ տեղեկանքը կամ մյուս կազմակերպության հրամանի համարը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նպաստի հաշվարկ

Մարինե. Բարև ձեզ: Ինձ մի հարց է հուզում: Աշխատում եմ 2 հիմնարկներում, պատրաստվում եմ գնալ ֆիզ. արձակուրդ: Համատեղությամբ աշխատավայրում աշխատավարձը դարձել է 32500, իսկ 2010թ. եղել է 30000: Այդ դեպքում հաշվարկը ինչպե՞ս է կատարվում: Ետ ենք գնում 12 ամիս, թե՞ 6 ամիս: Եվ առաջին օրը վարձատրվու՞մ է, թե՞ ոչ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Չվճարվող արձակուրդի տրամադրում

Ֆլորա. Հարգելի հաշվապահներ, աշխատողն ընդունվել է մեզ մոտ համատեղության կարգով, հիմա չվճարվող արձակուրդ է ուզում, կարո՞ղ ենք տալ, թե՞ պետք է միաժամանակ հիմնական աշխատատեղից էլ վերցնի:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Համատեղությամբ աշխատանքի ձևակերպում

Լիլիթ. Խնդրում եմ ասել` ինչպես ձևակերպեմ ընկերության հիմնական աշխատողին համատեղությամբ նաև այլ պաշտոնի: Պե՞տք է արդյոք կնքել նոր պայմանագիր, և ինչպե՞ս պետք է որոշվի աշխատավարձի չափը: Կա՞ արդյոք արևէ սահմանափակում` որ պաշտոնին քանի տոկոս դրույքաչափից պետք է սահմանվի: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Երկու ամիս կազմակերպությունը ոչ մի գործունեություն չի կատարել

Ֆլորա. Հարգելի փորձառու հաշվապահներ, երկու ամիս կազմակերպությունը ոչ մի գործունեություն չի կատարել, իսկ միակ աշխատողը` տնօրենը, որը աշխատում է այս ՍՊԸ-ում համատեղությամբ, այդ ամիսների համար աշխատավարձ չի հաշվարկել, և ոչ էլ կատարել է պահումներ ու վճարներ բյուջե: Փորձում եմ շտկել իրավիճակը. . չեմ ուզում ազատել աշխատանքից, նորից ընդունել, քանի որ սոցի աշխատանքից ազատման հաշվետվություն ուշացնելու համար տույժ կլինի 20000 դրամի չափով, . չեմ ուզում պայմանագրով աշխատավարձը հաշվարկել, քանի որ բարձր է աշխատավարձը, և բնականաբար հաշվարկվելիք սոցն ու եկամտահարկը շատ են, գումարած տույժերը 0,15 տոկոս . չեմ ուզում պարապուրդ նշանակել միջին ժամային աշխատավարձի 2/3-չափով, որովհետև հունվարին դրամարկղը փակել են, և չեմ կարող հունվարով ելք անել պարապուրդի գումարը: Արդյո՞ք կարող եմ առաջնորդվել աշխատանքային օրենսգրքի 194 հոդվածով, ծանուցում պատրաստել աշխատավարձի փոփոխման վերաբերյալ երկու ամիսների ընթացքում և դա հիմք համարելով` այդ երկու ամիսների համար հաշվարկեմ նվազագույն աշխատավարձ: Կամ արդյո՞ք կարող եմ պայմանագրին կից համաձայնագիր պատրաստել աշխատավարձի փոփոխման վերաբերյալ կամ ի՞նչ խորհուրդ կտաք.. Անչափ շնորհակալ կլինեմ, եթե այս խնդրին որևէ ճիշտ լուծում տաք, և ես վերջապես կազատվեմ այս խնդրից:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային գրքույկի լրացում

Anna. Այսպիսի մի հարց ունեմ, խնդրում եմ օգնել: Աշխատողներն ունեն 2 պայմանագիր 85 և 15 տոկոսներով համապատասխանաբար: Տնօրենն էլ նույնն է: Արդյո՞ք հարկ կա աշխատանքային գրքույկը լրացնել 2 աշխատատեղերի համար: Եվ եթե այո, ապա ինչպե՞ս դա պետք է արվի: 2 առանձին էջերի վրա՞, թե՞ այլ կերպ: Եվ պե՞տք է արդյոք նշվի "համատեղությամբ" կամ նման ինչ-որ բան: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք աշխատանքը համարվում է առողջության համար վնասակար

Աստղիկ. Հարգելի ընկերներ, խնդրում եմ օգնեք ինձ մի հարցում: Աշխատողն ընդունվել է աշխատանքի համատեղության կարգով որպես զոդող: Նա աշխատելու է մեր ընկերությունում ընդամենը 2 ժամ: Խնդրում եմ պատասխանեք: Նրա աշխատանքը համարվու՞մ է արդյոք առողջության համար վնասակար: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատաժամանակի վերաբերյալ

Էդգար. Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս. եթե ՍՊԸ տնօրենը աշխատում է նաև որևէ ՊՈԱԿ-ում որպես հիմնական աշխատող, ապա ՍՊԸ-ի աշխատաժամանակի տեղեկագրում քանի՞ ժամվա հաճախելիություն իրավունք ունեմ նշել` 4, թե՞ 8: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Համատեղությամբ աշխատանք

Անուշ. Խնդրում եմ օգնել: 1. Արդյո՞ք համատեղությամբ աշխատողի համար բացվում է անհատական հաշիվ 2. Համատեղությամբ աշխատանքային պայամանգրում ինչպե՞ս պետք է նշվի աշխատաժամանակը, որպեսզի չխախտվի 12-ժամ աշխատելու սահմանը Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկ

Արմինե. Բարև Ձեզ: Ես 2005թ. սեպտեմբերից աշխատում եմ 0,5 դրույքով և ստանում եմ 32500 դրամ աշխատավարձ: Ս/թ մարտի 1-ից աշխատելու եմ մեկ այլ հիմնարկում ( համատեղության կարգով ) ևս 0,5 դրույքով` 32500դրամ աշխատավարձ ( որքանով տեղյակ եմ` մինչև 1,5 դրույքը թուլատրելի է ) և ես գտնվում եմ հղիության 3-րդ ամսում: Խնդրում եմ Ձեզ պատասխանեք հարցիս` ինչպե՞ս կվճարվի ֆիզ. արձակուրդս և որքան կկազմի: Նախապես շնորհակալություն: