Tag: հաշվապահական հաշվառում
ՀՄ դուրսգրում
Սեդա.
Բարև Ձեզ: Ընկերության մարդատար ավտոմեքենան վթարից հետո այլևս ենթակա չէ շահագործման, դրա համար այն ուզում ենք լուծարել: Խնդրում եմ ինձ ասեք` ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ և ի՞նչ ձևակերպում պետք է տալ:
Հաշվապահական գրասենյակ բացելու համար
Լիլի.
Բարև ձեզ: Մարզում ցանկանում եմ բացել հաշվապահական գրասենյակ, այժմ ցանկանում եմ վերապատրաստում կամ պրակտիկա անցնել` 1 ամսյա, նաև վերցնել ամենամսյա սպասարկում, որպեսզի հարցերի դեպքում աջակցություն ստանամ, եթե առաջարկներ ունեք` կարող եք գրել կամ կոնտակտ թողնել:
Ապառիկ ձեռք են բերվել արագամաշ առարկաներ
Լիլիթ.
Ողջույն: Կօգնե՞ք գտնել թղթակցող հաշիվները և գտնել ԱԱՀ-ի գումաը:
Ապառիկ գնել են արագամաշ առարկաներ`
Ա. գնման գինը 50 000,
Բ. ԱԱՀ-ի գումա՞րը:
Տալ հաշվապահական ձևակերպումներ
Լիլիթ.
Բարև ձեզ: Կօգնե՞ք ձևակերպել հետևյալ գործառնությունները:
1. Անհատույց ստացվել է ներդումային գույք:
2. Գույքագման ժամանակ հայտնաբեվել է գործիքների պակասորդ՝
Ա) սկզբնական արժեքով,
Բ) կուտակված մաշվածությունը:
3. Վաճառքի ժամանակ դուրս է գրվել հիմնական միջոցների արժեզրկումից կորուստները:
Տալ հաշվապահական ձևակերպումներ
Լիլիթ.
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ձևակերպել հետևյալ գործառնությունները.
1. Հաշվետու անձի կողմից վճարվել է վաճառված նյութերի տեղափոխման համար:
2. Հաշվարկային հաշվից բացվել է ակրեդիտիվ մատակարարի հետ հաշվարկներ կատարելու համար:
3. Ձեռք են բերվել ոչ նյութական ակտիվներ փոխանակելով սեփական արտադրության արտադրանքի հետ:
Որոշել մեկ բաժնետոմսին բաժին ընկնող բազային շահույթը
Լիլիթ.
Հարգելի հաշվապահներ, կներեք` մի խնդրանք ունեմ: Կարո՞ղ եք ինձ օգնել լուծել այս խնդիրը հետևյալ շարադրմամբ. 2016թ. կազմակերպության զուտ շահույթը 20մլն դրամ է: Արտոնյալ բաժնետոմսերի դիմաց վճարվող շահաբաժինը՝ 1 500 000դրամ: 2016թ. մայիսի 10-ին` տարեսկզբից 131օր անց, կազմակերպությունը թողարկել է 1800 սովորական բաժնետոմս, իսկ հոկտեմբերի 30-ին` մայիսի 10-ից 173 օր անց, հետ է գնել 2700 բաժնետոմս: Մինչև տարեվերջ մնացել է 61 օր: Պահանջվում է որոշել մեկ բաժնետոմսին բաժին ընկնող բազային շահույթը: Ձևակերպել բաժնետոմսերի թողարկման և հետ գնման գործառնությունները, եթե մեկ բաժնետոմսի անվանական արժեքը 5 000 դրամ է, տեղաբաշխման գինը՝ 7 000 դրամ, իսկ հետգնմն գինը՝ 6 000 դրամ:
Տալ հաշվապահական ձևակերպումներ
Սուսաննա.
Ինչպե՞ս ձևակերպել անհատույց տրված արևային մարտկոցները:
Հաշվել ապրանքների ինքնարժեքը
Կարինե.
Մանրածախ առևտրի կազմակերպությունում չվաճառված մանկական վերարկուների մնացորդը հունվարի 1-ի դրությամբ կազմել է 20հատ, յուրաքանչյուրի վաճառքի գինը 18 000դրամ, այդ թվում՝ առևտրային հավելագինը 2 000դր, ԱԱՀ՝ 3 000դր: Հունվարին կարի ֆաբրիկայից ստացվել է 100, իսկ փետրվարին 40հ. վերարկու: Յուրաքանչյուր վերարակուի գնման գինը 13 000դր. է` գումարած ԱԱՀ 20տոկոս: Հաշվետու եռամսյակում ձեռք բերված վերարկուները վաճառվելու են նույն գնով: Եռամսյակի ընթացքում վաճառվել է 150հատ վերարկու: Վաճառքի հասույթը մուտքագրվել է խանութի դրամարկղ: Օգնեք որոշել վաճառված ապրանքների ինքնարժեքը, կատարել ժամանակաշրջանում իրացված ապրանքների և չիրացված ապրանքների մնացորդի միջև առևտրային հավելագնի բաշխման հաշվարկ, ձևակերպել ապրանքների ձեռքբերման և վաճառքի գործառնությունները մանրածախ առևտրում:
Ձևակերպումների տարբերությունը
Էդգար.
Բարև Ձեզ: Ես չեմ հասկանում դտ771 կտ111 և դտ724 կտ111 գործառնությունների տարբերությունները, նույնը կարող եմ ասել` դտ111 կտ624 և դտ111 կտ671 ձևակերպումների մասին: Խնդրում եմ օգնեք:
Հիմնական միջոցի օտարում
Մարինե.
Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, եթե հիմնարկի հաշվեկշռից ուզում ենք հիմնական միջոցը հանել և տրամադրել ուրիշ պետական համակարգի` ինչպե՞ս է կատարվում գույքի հանձնում-ընդունումը, ի՞նչ իրավական փաստաթղթերով: Խնդրում եմ օգնեք:
Որոշել ձեռք բերված նյութերի ինքնարժեքը
Կարինե.
Օգնեք որոշել ձեռք բերված նյութերի ինքնարժեքը և կատարել ձևակերպումներ: Դաշնամուրի գործարանը փայտամշակման կոմբինատից ձեռք է բերել փայտանյութ դաշնամուր պատրաստելու համար: Ըստ մատակարարի հարկային հաշվի ստացվել է 150 խորանարդ մետր փայտնայութ, 1խոր. մետրի գինը՝ 20 000դր. գումարած ԱԱՀ, տեղափոխման արժեքը 150 000 + ԱԱՀ: Տրանսպորտային կազմակերպությունը կատարել է երկաթգծի կայարանից մինչև պահեստ տեղափոխման ծառայություններ, որոնց համար ներկայացրել է 60 000դրամի հաշիվ + ԱԱՀ՝ 20%, բեռնման բեռնաթափման համար բանվորներին հաշվարկվել է աշխատավարձ՝ 40 000դրամ:
Տալ հաշվապահական ձևակերպումներ
Լիլյա.
Բարև ձեզ։ Խնդրում եմ տալ ձևակերպումներ` արտացոլվել են չկրած տոկոսային ծախսերը ստացված կարճաժամկետ փոխառության գծով:
Տալ հաշվապահական ձևակերպումներ
Լիլյա.
Բարև ձեզ:
Խնդրում եմ պատասխանեք` ձևակերպվել է հիմնական միջոցների արժեզրկումից կորուստը:
Որոշել արտադրանքի ինքնարժեքը
Լիլյա.
Ստորև բերված տվյալների հիման վրա որոշել և ձևակերպել իրացված արտադրանքի ինքնարժեքը, արտադրանքի վաճառքից ճանաչված հասույթ, հասույթի ճշտգրտում կապված իրացված արտադրանքի վերադարձման հետ, իրացված և վերադարձված արտադրանքին վերաբերող ԱԱՀ գումարները, արտադրանքի վաճառքի ֆինանսական արդյունքը: Կազմակերպությունը հաշվետու եռամսյակում առաքել է գնորդին 350 միավոր արտադրանք: Արտադրանքի միավորի ինքնարժեքը կազմել է 2 000դրամ, իսկ բացթողնման գինը առանց ԱԱՀ 3 000դրամ: Տարբեր հիմնավորված պատճառներով գնորդը հետ է վերադարձրել 50միավոր արտադրանքը:
ԱԱՀ-ից ազատված ծառայություններ
Անահիտ.
Հարգելի հաշվապահներ, օրենքի ո՞ր հոդվածով է հաշվապահական հաշվառման ծառայությունը համարվում ԱԱՀ-ից ազատված։
Կանխավ շնորհակալ եմ։
Ինչպիսի՞ ձևակերպումներ տալ
Հրանուշ.
Բարև Ձեզ։ Մի էսպիսի հարց ունեմ. կազմակերպությունը իր պահեստից մեր մեկ այլ կազմակերպության պահեստ՝ որպես ի պահ, տեղափոխել է ապրանք։ Խնդրում եմ ինձ հուշել՝ նման դեպքում ինչպիսի՞ ձևակերպում պետք է անել 2 կազմակերպություններում էլ։ Կանխավ շնորհակալ եմ։
Շահութահարկի կանխավճարի ձևակերպում
Ինչպե՞ս ձևակերպել շահութահարկի կանխավճարը:
Տալ դրոշմանիշային վճարի հաշվապահական ձևակերպումը
Անի.
Հարգելի՛ հաշվապահներ, աշխատակցի փոխարեն դրոշմանիշային վճարը վճարում է գործատու՞ն, եթե 68 000-ից ցածր է լինում աշխատավարձը: Ինչպիսի՞ ձևակերպում տալ դրոշմանիշային վճարին՝ աշխատավարձը հաշվելիս: Աշխատում եմ ՀԾ ծրագրով:
Հարց 2: Ինչպե՞ս ձևակերպել անկանխիկ վճարումը, որն արվել է կազմակերպության քարտով:
Շնորհակալ եմ:
Ինչպիսի՞ ձևակերպումներ տալ
Ռուբ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել ձևակերպումներ տալու մեջ։ Ընկերությունը գնում է փայտանյութ/գերաններ և ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա տալիս է սղոցում իրականացնող ԱՁ-ին։ Վերջինս գերաններից ստանում է տախտակ և տալիս է սղոցման ակտ։ Դրանք պայմանագրի հիման վրա մատակարարվում են այլ կազմակերպության արդեն այլ գնով։ Ինչպե՞ս պետք է տամ ձևակերպումները։
Շնորհակալություն:
Հաշվարկ հաշվապահական ընկերությունը մատուցում է հաշվապահական ծառայություններ

Ընկերություն՝ Հաշվարկ ՍՊԸ
Հեռախոս՝ +37491112000
Էլ. փոստ՝ hashvarkllc շնիկ gmail.com
Ծառայության անվանում՝ Հաշվապահական ծառայությունների մատուցում
Ծառայության նկարագրություն՝ Հաշվարկ ՍՊ և Բի Փի Էյ Սոլութիոնս ՍՊ Ընկերություններն առաջարկում են հաշվապահական հաշվառման վարում իրենց իսկ կողմից, իրենց սեփական հաշվապահական ծրագրով և հաշվապահական հաշվառման և ծրագրային ապահովման հետ կապված այլ ծառայություններ պայմանավորվածությունների շրջանակներում։
Ծառայության արժեք՝ Ծառայության արժեքը` ըստ կողմերի միջև պայմանավորվածության` կախված աշխատանքի ծավալից և բարդությունից։
Այլ նշումներ՝ Հարցերի և համագործակցության համար կոնտակտային տվյալներն են.
հեռ. +37498039990, +37491112000
էլ. հասցե՝ director շնիկ bpa-solution.com, hashvarkllc շնիկ gmail.com
Փարվանյան Քոնսալթինգ ընկերությունը մատուցում է հաշվապահական ծառայություններ

Ընկերություն՝ Parvanyan Consulting
Հեռախոս՝ (010)206100
Էլ. փոստ՝ parvanyanconsulting շնիկ gmail.com
Ծառայության անվանում՝
Փարվանյան Քոնսալթինգն առաջարկում է հետևյալ ծառայությունները՝
– Հաշվապահական հաշվառում
– Ֆինանսական մենեջմենթ
– Հարկային խորհրդատվություն
– Բիզնես խորհրդատվություն
– Բիզնես-պլանների մշակում
– Ֆինանսական հաշվառում:
Ծառայության նկարագրություն՝ «ՓԱՐՎԱՆՅԱՆ ՔՈՆՍԱԼԹԻԳ» խորհրդատվական ընկերությունն առաջարկում է հաշվապահական և ֆինանսական ծառայությունների նոր և լայն շրջանակ, որը հիմնված է որակի, մասնագիտական էթիկայի, միջազգային ստանդարտների, հաճախորդներին ցուցաբերվող առանձնակի վերաբերմունքի վրա:
Մենք ոգեշնչվում ենք մեր հաճախորդների զարգացմամբ, մատուցում ենք միջազգային ստանդարտներին համապատասխան ֆինանսահաշվապահական ծառայություններ և թիրախ ենք համարում մեր հաճախորդների գոհունակությունը։
Մեր կարգախոսն է՝ «ՎՍՏԱՀ ԱՌԱՋԸՆԹԱՑ»:
Այլ նշումներ՝ Մենք ազնիվ աշխատանքի ջատագով ենք ու նվիրյալ: Եթե նույնքան ազնվորեն խոսելիս լինենք հաշվապահական և ֆինանսական ոլորտի ծառայություններ մատուցող ներկայիս ընկերությունների աշխատանքային որակի և բարձր պրոֆեսիոնալիզմի մասին, ապա այսօր մեզանում քիչ են այնպիսի ընկերությունները, որոնք իսկապես վստահություն և հարգանք են ներշնչում մեր համաքաղաքացիների շրջանում: Պատճառները տարբեր են՝ օբյեկտիվ, սուբյեկտիվ, ընդունելի կամ՝ ոչ: Մեզ համար մենք ընտրել ենք լրիվ ուրիշ ուղի՝ հաճախորդի վստահությունը և մեր աշխատանքից նրա գոհունակությունը՝ համարելով որպես գլխավոր նպատակակետ:
Տալ հաշվապահական ձևակերպումներ
Մելինե.
Բարև ձեզ: Ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպումներ պետք է տալ մայրության նպաստի ժամանակ, եթե որոշ մասը եկամտային հարկից է դուրս գալիս, իսկ մյուս մասը փոխհատուցվում է:
Ֆիզ. անձի կողմից ֆինանսական նվիրատվություն
Սեդա.
Ֆիզ. անձը ֆինանսական նվիրատվություն է անում կազմակերպությանը: Խնդրում է տիպային ձև և թղթակցությունը հուշել:
Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ՀԿ-ի հաշվապահություն
Ալլա.
Բարի օր, հարգելի խմբակիցներ: ՀԿ ուզում է ձեռնարկատիրական գործունեություն ծավալել՝ համերգ կազմակերպել և տոմսերի վաճառք իրականացնել: Խնդրում եմ հուշեք՝ թե ի՞նչ քայլից պետք է սկսեմ հաշվապահական հաշվառումը:
Բանկային հաշվապահության դասընթաց
Կարեն․
Փնտրում եմ բանկային հաշվապհության դասընթացներ։ Միայն հիմունքներ և հարկային օրենսգիրք, ծրագրերի ուսուցման կարիք չկա։ Շնորհակալություն։
Կազմակերպությունն ունի դեբիտորական պարտքեր
Թամարա.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ասացեք խնդրեմ, եթե կազմակերպությունն ունի դեբիտորական պարտքեր, բայց գործընկերը դադարեցրել է գործունեությունը կամ սնանկ է ճանաչվել, ինչպե՞ս կարող եմ անհուսալի դեբիտորական պարտք ճանաչել, և հաշվապահական ձևակերպումները խնդրում եմ: Կանխավ շնորհակալություն:
Հաշվապահական հաշվառման վերականգնում
Ռուբ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես բախվել եմ լուրջ խնդրի… կազմակերպությունը 2020 թվականին գործունեություն է ծավալել, սակայն պատշաճ կերպով չի վարվել հաշվապահությունը։ Ես նոր եմ անցել աշխատանքի և փորձում եմ վերականգնել, որպեսզի կարողանամ ճիշտ շարունակել։ Կազմակերպությունը ներկայացրել է շահութահարկի հաշվետվություն, բայց չի կարողացել աշխատողներին վճարված գումարները որպես ծախս ներկայացնել, քանի որ աշխատողների գրանցում չի կատարել, ենթադրում եմ ստուգումից խուսափելու հարմար, վճարվող շահութահարկ են առաջացրել, սակայն հաշվարկները հիմա ցույց են տալիս, որ իրականում վնաս է կրել։ Շրջանառության տեղեկագիրը ոչ մի կերպ ճիշտ կազմել չի ստացվում և հետագա հաշվարկներն էլ արդեն ճիշտ չեն։ Ինչպե՞ս խորհուրդ կտաք վարվել։
Օղու արտադրություն
Վարդուհի.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Սկսնակ հաշվապահ եմ և զբաղվելու եմ օղու արտադրությամբ զբաղվող ԱՁ-ի հաշվապահությամբ։ Խնդրում եմ ասել, թե՞ ինչ ծրագրեր են անհրաժեշտ հաշվապահությունը վարելու համար։ Կանխավ շնորհակալություն։


