Tag: հաշվետվություն

Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Եկամտային հարկի հաշվարկը այլ ամսվա համար է ներկայացվել

Քաջիկ. Հարգելի գործընկերներ, եկամտային հարկի ամսական հաշվետվություն ներկայացնելիս (էլեկտրոնային եղանակով) փետրվար ամսվա փոխարեն նշել եմ հունվար: Այսինքն` դարձել է հունվարը ճշգրտված, իսկ փետրվարը բացակայում է: ՏՀՏ-ից ստացել եմ գրություն, վարչական իրավախախտման մասին արձանագրություն: Խնդրում եմ ասեք` հնարավո՞ր է արդյոք չվճարել տուգանք, քանի որ եկամտային հարկն ամբողջությամբ փոխանցվել է, հարկային պարտականությունները կատարվել են ժամանակին: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Եկամտային հարկի տարեկան հաշվետվություն

astxik. Բարև ձեզ: Ո՞վ կարող է պատասխանել. շրջանառության հարկով աշխատող անհատ ձեռներեցի համար տարեկան եկամտային հարկի հաշվետվություն տալու՞ ենք: Եթե ուշադրություն եք դարձրել` իրավաբանական անձանց մասով շրջանառության հարկը փոխարինում է ԱԱՀ-ին և շահութահարկին, իսկ ԱՁ-ի մասով` միայն ԱԱՀ-ին:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ տարեկան հաշվետվություններ են ներկայացնելու շրջանառության հարկ վճարողները

Լուսինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք` շրջանառության հարկ վճարող կազմակերպությունները (բացառապես շրջանառության հարկ վճարող) ինչպիսի՞ տարեկան հաշվետվություններ են ներկայացնելու հարկային մարմին: Հարցս վերաբերում է հատկապես շահութահարկի տարեկան հաշվարկին: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Կազմակերպությունը չի ներկայացրել եկամտային հարկի հաշվարկ հոկտեմբեր ամսվա համար

Suzy. Բարև Ձեզ, ես սկսնակ հաշվապահ եմ: Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում. ՍՊԸ-ն բացվել է հոկտեմբեր ամսվա մեջ, զբաղվելու է առևտրով, բայց խանութը բացվել է հենց այսօր: Հոկտեմբեր ամսվա համար գրանցված տնօրենի համար ես եկամտային հարկի ամփոփ հաշվարկ չեմ ներկայացրել, արդյո՞ք սխալ եմ արել: Նաև դեռ չունենք էլեկտրոնային ստորագրություն, հնարավո՞ր է այլ կերպ հանձնել եկմատային հարկի ամփոփ հաշվարկ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ա/Ձ զբաղվելու է համակարգչային դիզայնով

Հրայր. Բարև Ձեզ: Ես գրանցվել եմ որպես Ա/Ձ և զբաղվելու եմ համակարգչային դիզայնով (հիմնականում տպագրական մակետների պատրաստում): Ուզում եմ ճշտել, արդյո՞ք պարտադիր է ներկայացնել հաշվետվություն: Եվ եթե այո, ապա ի՞նչ հաճախականությամբ (ամեն ամիս, եռամսյակը մեկ ...):
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ՀՀ ԿԲ ներկայացվող ճշգրտված հաշվետվություն

Լուսինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հնարավորության դեպքում արձագանքել և պատասխանել` արդյո՞ք հնարավոր է ՀՀ ԿԲ ներկայացնել ճշգրտված հաշվետվություն, եթե արդեն ներկայացված հաշվետվության մեջ հայտնաբերվել է վրիպակ: Եթե այո, ապա խնդրում եմ նշել նաև հաշվետվության ճշգտման կարգը կանոնակարգող օրենսդրությունը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Էլեկտրոնային հաշվետվության հետ կապված

Զեփյուռ. Աշխատողն ազատվել է ս/թ հուլիսի 3-ից, ազատման մասին աշխատողի գրանցման հայտում նշվել է, նույն աշխատողին ս/թ օգոստոսի 17-ից կրկին ընդունել ենք աշխատանքի, սակայն հաշվետվություն ուղարկելիս համակարգը չի ընդունում: Խնդրում ենք օգնել լուծել խնդիրը:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը տարվա ընթացքում փոխել է հարկման դաշտը

emi. Խնդրում եմ ինձ ասեք` ինչպիսի՞ ձևակերպումներ և ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացվի տարվա վերջում այն դեպքում, երբ առաջին եռամսյակը կազմակերպությունը աշխատել է շրջանառության հարկով, իսկ մնացած եռամսյակները` ԱԱՀ-ով: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հասարակական կազմակերպությունների հարկման դաշտ

Hripsime. Հարգելիներս, խնդրում եմ պատասխանել, թե հարկման որ դաշտում են գտնվում հասարակական կազմակերպությունները և ինչ հաշվետվություններ են ներկայացնում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Որպես անհատ ձեռնարկատեր գրանցվելու համար

Արմո. Բարև: Հարցս հետևյալն է: Ես գրանցված եմ Հրազդանում, բայց ուզում եմ գործունեություն ծավալել Երևանում: Հրազդանի հարկային գնալ-գալը մի քիչ անհարմար է: Կարո՞ղ եմ արդյոք գրանցվել որպես անհատ ձեռնատկատեր առանց հարկային կամ պետ. ռեգիստր այցելելու: Կարո՞ղ եմ հետագայում հարկային հաշվետվություններս ներկայացնել առցանց:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Բնապահպանության և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվություն

Սարգիս. Ողջույն, հարգելի կոլեգաներ: Ունեմ ներմուծում, որտեղ առկա են նաև շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքներ: Նման դեպք դեռ չեմ ունեցել, և ինձ տեղեկացրել են, որ պետք է ներկայացվի բնապահպանության և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվություն: Խնդրում եմ պատասխանեք` ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել և ի՞նչ ժամկետներում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Կազմակերպությունը չի ներկայացրել շրջանառության հարկի հաշվարկ

Արսեն. Բարև ձեզ, 2013 թ-ից սկսած մինչ այս պահը ՍՊԸ-ն չի ներկայացրել Շրջանառության հարկի հաշվետվություն (կարծես թե ստացվում է 2 եռամսյակ): Ի՞նչ տույժեր են սպասվում: Հ.Գ. ՍՊԸ-ն գործունեություն չի ծավալել այդ ողջ ընթացքում:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ակցիզային հարկի հաշվետվության լրացման հետ կապված

Ծովինար. Բարև Ձեզ, ես սկսնակ հաշվապահ եմ և որոշ խնդիրներ ունեմ ակցիզային հարկի հաշվետվության լրացման հետ կապված: Կխնդրեի ինձ բացատրել 10.1 և 11 կետերի լրացման ձևը: Նախօրոք շնորհակալություն:
Accountant.am
Նորություններ

Ոչ հավաստի ֆինանսական հաշվետվություններ ներկայացրած ձեռնարկությունների նկատմամբ պատժամիջոցներ կկիրառեն

Աղբյուր` Panorama.am Փոփոխություն կատարելով նախկինում ընդունված իր որոշման մեջ, գործադիրը նոր խմբագրությամբ է շարադրել 2013թ. ապրիլի 18-ի թիվ 372-Ն որոշման 2-րդ կետը, որ վերաբերում է ոչ հավաստի ֆինանսական հաշվետվություններ ներկայացրած կամ աուդիտի եզրակացությամբ լուրջ թերություններ ունեցող ձեռնարկություններին: Վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է այդ ձեռնարկությունների կողմից օրենքի պահանջը կատարելու, բացթողումները շտկելու անհրաժեշտությունը, ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարել հրապարակային դարձնել գործառույթները: «Եկել է պահը, որ մենք պետք է կիրառենք այդ ձեռնարկությունների նկատմամբ օրենքով սահմանված բոլոր պատժամիջոցները: Առաջին հերթին, իհարկե, մենք պարտավոր ենք ապահովել հրապարակայնություն, որպեսզի հանրությունն իմանա, որ այդ ձեռնարկությունները չեն կատարում օրենքի պահանջը և իրենց ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ մենք ունենք լրջագույն կասկածներ: Պետական եկամուտների կոմիտեն նրանց համարելու է ռիսկային դաշտում գործող ձեռնարկություններ, և հանրությունն էլ պետք է իմանա, որ այդ խոշոր ձեռնարկությունները պրոբլեմներ ունեն ֆինանսական հաշվետվությունների հետ կապված», -ասել է վարչապետը:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Նորաբաց կազմակերպությունը դեռ չի գործում

Դիանա. Խնդրում եմ կողմնորոշեք` նորաբաց ՍՊԸ-ն, որը դեռ չի գործում, արդյո՞ք պետք է ամսական հաշվետվություն ներկայացնի հարկային մարմնին:
.ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Տեղեկություն` ՀԴՄ-ով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ

Լուիզա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հնարավորինս արագ արձագանքել, կանխավ շնորհակալություն: Ես, համարվելով շրջանառության հարկ վճարող, 2013 հունվարից ուղարկել եմ ՀԴՄ հաշվետվություն` ամենամսյա, սակայն չեմ ուղարկել առաջին եռամսյակի համար շրջանառության հարկի հաշվարկ, ու հիմա չգիտեմ` ինչպես վարվել այս դեպքում. ուղարկե՞մ առաջին եռամսյակի համար շրջանառության հաշվարկ, թե՞ գրություն գրեմ, որ սխալվել եմ, և ամեն ամիս ՀԴՄ-ի հաշվետվությունով եմ ցույց տվել շրջանառությունը:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը

Իրինա. Եթե ՍՊԸ-ն հարկային մարմին դիմում է ներկայացրել անորոշ ժամկետով իր գործունեությունը դադարացնելու, արդյո՞ք կարող է տնօրենը ազատվել աշխատանքից, և կարիք կա՞ եկամտային հարկի, շրջանառության հարկի և տարեկան հաշվետվությունների ներկայացման: Շնորհակալություն:
.ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք կարելի է ճշգրտված հաշվարկ ներկայացնել

Vaxinak. Հարգելի հաշվապահներ, հարկայինում կամերալ ստուգումների-ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ շահութահարկի հաշվարկում կան որոշակ սխալներ: Այդ սխալը կախված է նաև նախորդ տարվա 1-ին եռամսյակի ԱԱՀ հաշվարկից: Կարո՞ղ եմ ժամանակաշրջանի նշված ԱԱՀ հաշվարկում ճշգրտում տալ, թե՞ արդեն ուշ է: Իմ իմանալով` ճշգրտում չենք կարող տալ միայն ստուգումների ժամանակ կամ հետո: Էլի նշեմ, որ դա ընդամենը կամերալ ուսումնասիրություն է:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ընկերությունը դադարեցրել է գործունեությունը

Արմինե. Եթե ընկերությունը 2 տարի գործարք չի արել, շրջանառությունը 0 է, միայն եկամտային հարկի հաշվարկ եմ ներկայացնելու, թե՞ շրջանառության հարկի զրոյական հաշվարկ էլ պետք է ներկայացնեմ:
.Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ-ն ապրիլի 1-ից գործունեությունը ժամանակավոր դադարեցրել է

Արսինե. ԱՁ-ն ապրիլի 1-ից գործունեությունը ժամանակավոր դադարեցրել է և հանձնել է շրջանառության հարկի հաշվետվություն 1-ին եռամսյակի համար: Չուներ վարձու աշխատողներ: Խնդրում եմ ասեք. 1. Դադարեցումից հետո ԱՁ-ն պե՞տք է հանձնի շրջանառության հարկի 0-ական հաշվետվություններ, թե՞ ոչ 2. Արդյո՞ք պետք է կատարի 5000-ական եկամտային հարկի վճարումները դադարեցումից հետո Եթե հնարավոր է` նաև նշեք, թե որ օրենքով և որ հոդվածով է կարգավորվում: Կանխավ շնորհակալություն: