
Առաքման գրքի լրացման հետ կապված
Արմինե.
Հարգելի հաշվապահներ,
խնդրում եմ օգնեք ինձ մի հարցում:
Մենք շինարարական ծառայություններ մատուցող ընկերություն ենք: Ձեռք բերված նյութերի մի մասը վերավաճառում ենք մեկ այլ կազմակերպության: Դուրս ենք գրել թղթային հարկային հաշիվ: Արդյո՞ք անհրաժեշտ է առաքման գրքում լրացնել 7-րդ սյունակը:
Կանխավ շնորհակալություն:

Հարկային հաշվի լրացման հետ կապված
Համեստ.
Մեր կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով: Այլ կազմակերպություն, որին մենք ծառայություն ենք մատուցել, պնդում է, որ մենք իրեն չներկայացնենք ԱԱՀ-ի հարկային հաշիվ, քանի որ նա այդ ժամանակ աշխատել է արտասահմանյան կազմակերպության ծրագրով և ազատված է նման հարկերից այդ վճարվող գումարը, որը նա մեզ պետք է վճարի, պետք է նշվի առանց ԱԱՀ-ի: Խնդրում եմ ինձ ասեք` ես պետք է հարկային հաշիվ ներկայացնեմ նրան ԱԱՀ-ի վանդակում 0 թիվը նշելո՞վ, արդյո՞ք դա ճիշտ է: Նախապես շնորհակալություն:

Օգտագործված հարկային հաշիվների մասին ձև
Ռիմա.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ տեղադրեք հարկային հաշիվների սերիա-համարների և փչացվածների մասին հարկային ձևը, որը պետք է ներկայացնել մինչև հուլիսի վերջին օրը, երկու եռամսյակների համար միաժամանակ: Կանխավ շնորհակալություն:

Հարկային հաշիվների պատճենահանում
Աննա.
Բարև ձեզ: Հարկայինից բոլոր ստացած հարկային հաշիվները ես նախապես պատճենահանել եմ (xerox) սխալ լրացնելու դեպքում այդ բլանկները օգտագործելու համար: Ես իրավունք ունե՞մ այդ պատճենահանված բլանկում լրացնել (չնայած հարկայինի կողմից տրված բլանկը առանց կնիք է և նույնպես պատճենահանված):

Էլեկտրոնային հաշվի անվավեր ճանաչում
Ա. Հայրապետյան.
Խնդրում եմ ասեք էլեկտրոնային գրված հարկային հաշվի անվավեր ճանաչելու ընթացակարգը. ուղղակի ընտրելով հաշիվը և սեղմելով հրամանաշարի համանուն կոճակը և վե՞րջ: Ի նկատի ունեմ` դրանով ավարտվում է, թե՞ պետք է ՊԵԿ-ին գրավոր բացատրություններ ներկայացվի անվավեր ճանաչելու պատճառները` հիմնավորում տալով: Եթե 24 ժամը չի լրացել և մյուս կողմն էլ դեռ չի ստորագրել: Կանխավ շնորհակալ եմ:

Կազմակերպությունը ազատված է ԱԱՀ-ից
Վահե.
Հարգելի կոլեգաներ, եթե մեր ընկերությունը ազատված է ԱԱՀ-ից, գնում կատարելուց մեզ տվել են հաշիվ ֆակտուրա: Ֆակտուրայում տվյալ ապրանքի գումարի 20%-ի չափով նշված է ԱԱՀ-ի գումարը: Ես ո՞նց պետք է ձևակերպեմ այդ գումարը, եթե ԱԱՀ վճարող չեմ: Կամ, եթե այդ գումարը տվյալ ապրանքի գումարի հետ միասին վճարվի մատակարար կազմակերպությանը, հետագայում հնարավոր կլինի՞ ինչ որ ձև այդ գումարները հետ ստանալ հարկային տեսչությունից:

Կազմակերպությունը անհատույց տրամադրել է անշարժ գույք
Իննա.
Հարգելի կոլեգաներ, եթե կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով և իր անշարժ գույքը 3 ամսով անհատույց է տրամադրում մեկ այլ կազմակերպությանը, այդ պարագայում հարկային հաշիվ գրվու՞մ է, թե՞ ոչ, և եթե գրվում է, ո՞ր գումարից է 20% հաշվարկվում, եթե եկամուտ պետք է ճանաչվի առնվազն կադաստրային արժեքի 5% տարեկան կտրվածքով և ԱԱՀ-ն 5% մե՞ջ է մտնում, թե՞ այդ գումարին գումարել 20%, նախապես շնորհակալություն:

Ավելացվել են փաստաթղթեր
![]() |
"Փաստաթղթեր" բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.
|

Էլեկտրոնային հարկային հաշվի` անվավեր ճանաչում
Sofi.
Հարգելի հաշվապահներ, եթե տեղեկացված եք, խնդրում եմ պատասխանեք` էլեկտրոնային գրված հարկային հաշիվը, եթե 24ժամը անցնում է, հնարավորություն չկա՞ անվավեր ճանաչելու:

Հարկային հաշիվներ դուրս գրելու հետ կապված
Թերեզա.
Բարև բոլորին: Ես չեմ համարվում ԱԱՀ վճարող, սակայն հարկային հաշիվներ դուրս գրում եմ հաճախակի: Հարցս հետեվյալն է` ե՞ս էլ պետք է հարկայինից վերցնեմ հարկային հաշիվները:

ԱԱՀ-մասին ՀՀ Օրենքի 43.2 կետ
Դավիթ Ասատրյան.
ԱԱՀ-մասին ՀՀ Օրենքի 43.2 կետը ուժի մեջ է մտել 2010թ. հուլիսի 1-ից,
Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգի խախտմամբ կամ ապօրինի ձեռք բերված կամ պատճենահանված ձևերի լրացմամբ հարկային հաշիվ դուրս գրելու դեպքում հարկային հաշիվ դուրս գրողը վճարում է տուգանք` հարկային հաշվի լրիվ արժեքով հատուցման գումարի (ներառյալ` ԱԱՀ-ի գումարը) կրկնակիի չափով, բայց ոչ պակաս 5 միլիոն դրամից:
Սակայն 1504-Ն որոշումը ուժի մեջ է մտել 2011թ. հունվարի 1-ից, հետաքրքիր է Մանրամասն

Հարկային հաշվի վերաբերյալ
Դավիթ Ասատրյան.
Խնդրում եմ ասեք, հարկային հաշվի ձևը ո՞ր օրենքով է սահմանված կամ որոշմամբ: Խոսքը չի վերաբերում 1502Ն որոշմանը, որովհետև այդտեղ միայն տեքստ է, իսկ ձև չկա: Միգուցե ԱՅՈՒՆԵԹՎՈՐՔ ՍՊԸ-ի կողմից է սահմանված, ապա այդ դեպքում ինչու՞ է դիտվում որպես պարտադիր ձև: Ընդհանրապես ցանկացած ձևի վերևի մասում պետք է հղում կատարվի տվյալ ձևն սահմանած իրավական ակտին: Բայց հարկային հաշվի ձևում չկա այդպիսի հղում: Ես համեմատել եմ ՏՀՏ-ից ստացված ձևաթուղթը e-invoice ծրագրով տպված ձևի հետ, և կան որոշակի տարբերություններ, ասացեք խնդրեմ, սա օրենքի խախտում չէ՞: Եվ ո՞րն է համարվում բիլինգային հաշիվ: Ո՞վ կարող է ՏՀՏ-ից ստացված հարկային հաշվի ձևաթղթի ընդամենը գումար վանդակում տեղավորել ութ նիշանոց թիվ: Սրանով ես արտահայտում եմ իմ դժգոհությունը տվյալ ռեֆորմի նկատմամբ:

Հաշվի դուրսգրում ֆիզ. անձի անունով
Դիանա.
Հնարավո՞ր է արդյոք ԱԱՀ-ով հաշիվ-ապրանքագիր դուրս գրել ֆիզիկական անձի անունով:

Հատուկ հարկային հաշիվների վերաբերյալ
Satenik.
Ինչպե՞ս կարող եմ գտնել հատուկ հարկային հաշիվների մասին օրենքը, եթե կարող եք, խնդրում եմ ուղարկեք Satenbek շնիկ mail.ru հասցեին:

Եթե հարկատուն հաշիվները գրում է բացառապես էլեկտրոնային եղանակով
Գարիկ.
Եթե ԱԱՀ վճարող հարկատուն հարկային հաշիվները գրում է բացառապես էլեկտրոնային եղանակով, իսկ նրա գնորդները չունեն համապատասխան հնարավորություն, որպեսզի ստանան այդ հաշիվները էլեկտրոնային ձևով, դա արդյո՞ք ստիպում է հարկային հաշիվ դուրս գրող սուբյեկտին անցնել թղթային եղանակի:

Հարկային հաշվի ամսաթվի վերաբերյալ
Melanya.
Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք, մատուցված ծառայությունների հանար դուրս է գրվել հարկային հաշիվներ, որոնց մեջ մատակարարման ամսաթիվը գրվել է տվյալ ամսին, իսկ հաշիվ-ապրանքագրի դուրս գրման ամսաթիվը անցել է հաջորդ ամիս, տվյալ ծառայության ծախսը ե՞րբ է դիտվում:
Կանխավ շնորհակալություն:

Հաշիվ-ապրանքագրի լրացման հետ կապված
Satenik.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս. եթե մեր ընկերությունը աշխատում է ԱԱՀ -ով, պետք է հաշիվ ապրանքագիր տա այն ընկերությանը, որը ազատված է ԱԱՀ-ից, մեր ընկերությունը պետք է հաշիվ ապրանքագիր գրի ԱԱՀ-ո՞վ, թե՞ առանց ԱԱՀ-ի: Շնորհակալություն:

Առաքման գրքում հաշիվների գրանցման վերաբերյալ
Արթուր.
Խնդրում եմ պատասխանել հարցիս: Ես հաշիվներս դուրս եմ գրում բացառապես էլեկտրոնային, բայց ունեմ նաև ազատված շրջանառություն, որի համար դուրս եմ գրում սովորական հաշիվ` առանց ԱԱՀ-ի` համապատասխան օրենքի: Առաքումների գրքում պե՞տք է գրանցեմ բոլորը, թե՞ միայն սովորական հաշիվները:

ԱԱՀ հաշվանցման վերաբերյալ
Իզաբելա.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Մարտի 15-ին ստացել եմ հարկային հաշիվ մատուցված ծառայությունների մասին, որը վերաբերում է 2011-2012 թթ. մատուցվելիք ծառայություններին: Ինչպե՞ս հաշվանցել ԱԱՀ-ն: Կանխավ շնորհակալ եմ:

ՀՏ ներկայացվող հաշվետվությունների ձևեր
Արփինե.
Հարգելի հաշվապահներ, եթե ունեք ՀԴՄ-ի ամսական շրջանառություն հանելու մասին և հարկային հաշիվների մասին ՀՏ ներկայացվող հաշվետվությունների ձևեր, խնդրում եմ արձագանքեք, որտեղի՞ց գնել: Շնորհակալություն:
Վերջին մեկնաբանություններ