
Հարկային հաշվի լրացման հետ կապված
Մարիա.
Բարև Ձեզ:
Հարգելի հաշվապահներ, եթե հարկային հաշիվ լրացնելիս թյուրիմացաբար սխալ է տեղի ունեցել բնօրինակի վրա, և չափման միավորի տեղում "հատ" բառի փոխարեն լրացվել է քանակը`ասենք 71, նման սխալը ինչպե՞ս կարելի է շտկել կամ չշտկելու դեպքում մի՞թե փաստաթուղթը կհամարվի սխալ լրացված:

ԱԱՀ-ի ո՞ր ամսվա հաշվարկում ներառել հաշիվը
Անահիտ.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Մատուցվել է էլեկտրաէներգիայի ծառայություն փետրվար ամսին: Հարկային հաշվում նշվել է մատակարարման ամսաթիվ 28.02.2011, իսկ հարկային հաշվի դուրս գրման ամսաթիվ` 03.03.2011: ԱԱՀ-ի ո՞ր ամսվա հաշվարկում պետք է ներառեմ այդ հաշիվը: Խնդրում եմ տալ ստույգ պատասխաններ: Կանխավ շնորհակալ եմ:

Ընկերությանը մատուցվել է ծառայություն
Արամ.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում:
Ընկերությանը մատուցվել է ծառայություն 2011թ. հունվար ամսին, հարկային հաշվում մատակարարման ամսաթիվը նշված է 03.02.11թ, դուրս գրման ամսաթիվը նշված է 04.02.11թ և ծառայության համար հունվար ամսին վճարվել է կանխավճար:
Հարց.
1. Ո՞ր ամսվա ԱԱՀ-ի հաշվարկում պետք է ներկայացնել այս ծառայության գումարը:
2. Ո՞ր ամսում պետք է հաշվանցվի ԱԱՀ-ի գումարը:
3. Ո՞ր ամսվա "Դուրս գրված և /կամ/ մատակարարներից ստացված հարկային հաշիվների վերաբերյալ" տեղեկանքում պետք է ներկայացվի:
4. Ո՞ր ամսվա ծախսերի մեջ պետք է ներառվի ծառայության գումարը:

Ինչպիսի՞ հարկեր կառաջանան
zara.
Եթե ֆիզիկական անձն կազմակերպությունից ձեռք է բերել ապրանք, դուրս է գրվել հարկային հաշիվ, ինչպիսի՞ հարկեր կառաջանան կազմակերպության համար:

ՍՊԸ-ն զբաղվում է բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ առևտրով
Գոհար.
ՍՊԸ-ն զբաղվում է բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ առևտրով: Աշխատում է հաստատագրված վճարով: Սիթի Պետրոլ Գրուպից փետրվարին նույն օրում ստացել եմ դիզ. վառելիք (հաշիվ-ապրանքագիրը գրված է հաստատագրված հարկով) և բենզին (հաշիվ ապրանքագիրը գրված է ԱԱՀ-ով): Ես կարո՞ղ եմ բենզինի հաշիվ-ապրանքագիր դուրս գրել ԱԱՀ-ով, թե՞ ոչ: Եթե ոչ` խնդրում եմ առաջարկեք` ինչպես վարվեմ, քանի որ ՍՊԸ-ն ունի բավականին գնորդներ, որոնք հաշիվ-ապրանքագրերն ուզում են միայն ԱԱՀ-ով: Կանխավ շնորհակալություն:

Առաքման գրքի վարում
Արմինե.
Հարգելի հաշվապահներ,
արդյո՞ք պատրադիր է շինարարական ծառայություններ մատուցող կազմակերպության թղթային եղանակով դուրս գրված հաշիվները գրանցել առաքումների գրքում:
Կանխավ շնորհակալություն:

Հարկային հաշիվների` առաքման գրքում գրանցում
Andranik.
Համաձայն ՀՀ կառավարության 30 դեկտեմբեր 2010թ. թիվ 1770-Ն որոշման 1. կետի 2) ա. ենթակետի, այն է` և նույն որոշման 1. կետի 2) բ ենթակետի այն է` էլեկտրոնային հարկային հաշիվները առաքման գրքում չեն գրանցվում:
Հարց` ընկերությունը ունի էլեկտրոնային եղանակով դուրս գրված հարկային հաշիվներով առաքում և միաժամանակ թղթային եղանակով դուրս գրված հարկային հաշիվներով առաքում, արդյո՞ք ընկերությունը էլեկտրոնային եղանակով դուրս գրված հարկային հաշիվներով առաքումը գրանցվում է տեղափոխվող և առաքվող ապրանքների գրանցման գրքում:

ԱԱՀ-ի մասին օրենքի 19 հոդվածի 6-րդ կետ
Ռոբերտ.
Հարգելի գործընկերներ,
ուժը կորցրած է ճանաչվել ԱԱՀ-ի մասին օրենքի 19 հոդվածի 6-րդ կետը (08.12.10 ՀՕ-192-Ն), որի համաձայն ԱԱՀ վճարող անձը հարկային հաշիվ դուրս չեր գրում պետական կառավարչական մարմնին: Ուժը կորցնելով` ստացվում էր, որ այսուհետ հարկային հաշիվ պետք է դուրս գրել: Սակայն նույն օրենքի 18-րդ հոդվածի համաձայն ԱԱՀ վճարող համարվող անձինք պետական կառավարչական հիմնարկներին պարտավոր են դուրս գրել հարկային հաշիվ չհանդիսացող հաշվարկային փաստաթղթեր:
Խնդրում եմ այս հարցի շուրջ ստանալ ձեր դիրքորոշումը:
Best regards

Հարկային հաշիվներ դուրս գրելիս
Գոհար.
ՓԲԸ-ն 2011թ-ի հունվարից անորոշ ժամկետով դադարեցրել է հանքային ջրի շշալցման գործունեությունը: Նշեմ նաև, որ ԱԱՀ վճարող չի հանդիսանում: Ունեմ իրացում և´ տեղում, և´ Ռուսաստանում: Խնդրում եմ ասեք` գործունեությունը վերսկսելիս հարկային հաշիվներ դուրս գրելիս ես դրանք ձեռք պիտի բերեմ ՏՀՏ-ից, թե՞ դա ինձ չի վերաբերվում:

Կազմակերպությունն աշխատում է ԱԱՀ-ով
Anna.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք: Կազմակերպությունն աշխատում է ԱԱՀ-ով, հարկային հաշիվները դուրս են գրվում էլեկտրոնային եղանակով: Իրականացրել է մի գործարք, որն ազատված է ԱԱՀ-ից: Այս դեպքում իմ կարծիքով հաշիվը լրացվում է սովորական հաշիվ ապրանքագրում, այսինքն` ոչ էլեկտրոնային, ոչ էլ հարկային մարմնի կողմից տրամադրվաած սերիա համարներով հարկային հաշիվներում: Արդյո՞ք ճիշտ եմ: Կանխավ շնորհակալ եմ:

Հարկային հաշիվների հետ կապված
Sona.
Թեև մեր կազմակերպությունը 2010թ. դեկտեմբեր ամսին հարկային մարմնից ստացել է հարկային հաշիվների ձևերը, բայց 98% հաշիվները դուրս են գրվել էլեկտրոնային եղանակով: Ունենք թղթային 4 հաշիվներ, որոնցից 2-ը հատուկ հաշիվներ են:
ՀՀ կառ. 2010թ. նոյեմբերի 11-ի N 1504-Ն որոշման ընթերցումից հետո ինձ այդպես էլ պարզ չդարձավ`
1. Ինչպե՞ս պետք է ներկայացնել ստացված հարկային հաշիվների /թղթային/օգտագործման մասին տեղեկություն/Կա՞ արդյոք հատուկ ձև-բլանկ, թե մենք պետք է կազմենք:
2.Եթե ունենք հատուկ հաշիվների /5 օրինակ/ հին բլանկներ, պետք է դրա՞նք օգտագործենք, թե հարկայինից ստացած նոր հարկային ձևերը:
Կանխավ շնորհակալ եմ:

Հարկային հաշիվների դուրս գրման նոր կարգ
Սամվել.
Հարգելի հաշվապահներ,
ինձ մի հարց է հետաքրքրում: Այսօր արդեն ամսի 12.01.2011թ, և 3 օր է, ինչ գործում է էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների տրամադրման եղանակը:
Արդյո՞ք օգտվում եք այդ հնարավորությունից, արդյո՞ք այն գոհացնում է Ձեզ, և ի՞նչ ցանկություններ ունեք: Յուրաքանչյուր կարծիքի դեպքում շնորհակալ կլինեմ Ձեզ:

Հարկային հաշվի դուրսգրում
Հասմիկ.
Հարգելի կոլեգաներ, կխնդրեի հուշել.
ապրանքների մատակարարման հարկային հաշիվ թղթային տարբերակով դուրս գրելու դեպքում դուրսգրման ամսաթիվը լրացնելուց հետո մատակարար ամսաթիվն նու՞յնպես պիտի լրացնել:
Իսկ ընդամենը որ նշված է մուգ տողով, բացի ԱԱՀ-ի դաշտից, պիտի վերևում լրացված տվյալները ասենք գինը քանակը և այլն դրա դիմաց լրացվի՞, թե աղյուսակի գրածը բավարար է: Եվ կնիքը պիտի դրվի չէ՞, եթե ՍՊԸ-է:

Եթե կազմակերպությունը մատուցում է ծառայություն ֆիզիկական անձանց
Սիրարփի.
Եթե կազմակերպությունը մատուցում է ծառայություն ֆիզիկական անձանց համաձայն կնքված պայմանագրի, անհրաժե՞շտ է արդյոք գրել էլեկտրոնային հարկային հաշիվ, թե՞ բավարար է կատարել դրամարկղի մուտք:

Հարկային հաշիվների դուրսգրում
Vahagn.
Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ:
Խնդրում եմ պարզաբանեք ԱԱՀ-ի էլեկտրոնային հաշիվ ներկայացնելու հետ կապված մի քանի հարցեր: Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով:
1. Եթե կազմակերպության շրջանառությունը 100.մլն-ից չի գերազանցում, ներկայացնու՞մ ենք արդյոք էլ. հաշիվ, և ի՞նչ պետք է անել տվյալ հաշիվը ստանալու համար:
2. Եթե հնարավոր է, նշեք նաև կարգավորող օրենսդրական ակտերը:

Հաշիվներ ստանալու ո՞ր ձևն է պարտադիր
Եվա.
Խնդրում եմ ասեք, ՍՊԸ-ն համարվում է ՓՄՁ, սակայն վերջերս շինարարական լիցենզիա ստանալու պատճառով հարկվում է Ա.Ա.Հ -ով: Հարց 1` արդյո՞ք նրա համար պարտադիր է էլ. ստորագրությունը: 2ˋ Եվ հաշիվներ ստանալու ո՞ր ձևն է պարտադիր Ա.Ա.Հ. վճարող ՓՄՁ-ի համար` էլեկտրոնայի՞նը, թե՞ միայն փաստաթղթային ձևը: Կանխավ շնորհակալություն:

Ի՞նչ փաստաթուղթ է պետք կցել
Աննա.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել:
2011թ. հունվարի 1-ից հետո ԱԱՀ-ով աշխատող հիմնարկներից մինչև 100 հազար դրամ արժեքով ՀԴՄ-ի կտրոնով գնված ապրանքի արժեքի մեջ կարելի՞ է ԱԱՀ-ի չափը հաշվանցել: Եթե այո, ապա ի՞նչ փաստաթուղթ կցենք հետը, որ լինի ճիշտ (եթե հիմնարկը բացի ՀԴՄ-ի կտրոնից հարկային հաշիվ չի տրամադրում ):

Հատուկ հարկային հաշիվ
Վահագն Ամիրխանյան.
Ի՞նչ է հատուկ հարկային հաշիվը, ի՞նչ է նշանակում դուրս գրել հարկային հաշիվ:

Հարկային հաշիվների դուրսգրում նոր եղանակով
Eva.
Եթե կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով, բայց գործարքների մեծ մասը հարկվում է ԱԱՀ-ի զրոյական տոկոսադրյույքով /արտահանում/, պե՞տք է արդյոք այդ գործարքների մասով դուրս գրվեն նոր եղանակով հաշիվներ:
Շնորհակալություն:

Կոմիսիոն վաճառքով զբաղվող կազմակերպություն
Արթուր.
Խնդրում եմ պատասխանել կամ ուղղություն ցույց տալ, թե որտեղից կարդամ.
կոմիսիոն վաճառք իրականացնող խանութը ինչպե՞ս է դուրս գրում հարկային հաշիվ, ես գիտեմ, որ ինքը իրավունք չունի դուրս գրելու իր անունից, այդ դեպքում ինչպե՞ս է այն դուրս գրվում:
Վերջին մեկնաբանություններ