Tag: Հարկային օրենսգիրք

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՀՕ հոդված 147 վերաբերյալ

Դավիթ․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։

Հարկային օրենսգրքում, եկամտային հարկին վերաբերվող մասւմ, այսպիսի բան է գրված․

Հոդված 147. Նվազեցվող եկամուտները (նվազեցումները) 1. Հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում՝ ․․․ 16) սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքի օտարումից անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից ստացվող եկամուտները: ․․․ Այսինքն եթե մարդը (ֆիզիկական անձը) իրեն պատկանող բնակարանը վաճառում է մի այլ մարդու (ֆիզիկական անձի), նա հարկ այդ եկամտից չի վճարում։

Հիմա հարցս՝ իսկ եթե այն մարդը, ում վաճառվում է բնակարանը, գրանցված է որպես անահատ ձեռնարկատե՞ր։ Նա փաստորեն "անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ" չի՞ կարող համարվել, և վաճառողը պիտի մուծի եկամտային հա՞րկ։ Ես հասկանում եմ, որ դա մի քիչ աբսուրդ է հնչում, բայց օրենքւմ կարծես հենց դա է գրված։ Կարո՞ղ եք մեկնաբանել, թե իրանակում ընդունված պրակտիկայում ոնց է արվում։ Կանխավ շնորհակալ եմ։

Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկային օրենսգրքի փոփոխություն

Վահագն․

Հարկային օրենսգրքի փոփոխությունների համաձայն, որն ուժի մեջ է մտնելու 2025թ.-ի հունվարի մեկից, բացի այն, որ փոխվելու են շրջ. հարկի դրույքաչափերը, կա մի կետ, որը չեմ հասկանում՝ ինչ ինկատի ունեն։ Շրջանառության հարկի հաշվարկման նպատակով պարտադիր է դառնալու ծախսերի առանձնացված հաշվառումը։ Ո՞վ կարող պարզաբանել այս կետը։

Accountant.am
ԱյլՕգտակար

Ներբեռնել e-invoicing ծրագիրը

Այս հղումներով կարող եք ներբեռնել e-invoicing ծրագիրը , ինչպես նաև այցելել էլեկտրոնային հաշվետվությունների էջը, ստանալ էլեկտրոնային ստորագրություն, ծանոթանալ Հարկային օրենսգրքին և աշխատանքային օրացույցին, ներբեռնել փաստաթղթերի ձևանմուշներ։

Ներբեռնել e-invoicing ծրագիրը

Ծրագիրը հնարավորություն է տալիս առցանց ռեժիմում դուրս գրել հաշիվներ, ստեղծել, դադարեցնել կամ վերագրանցել առաքման-տեղափոխման էլեկտրոնային գրքեր, ինչպես նաև վարել գրանցված գրքերը։ Ծրագրի օգնությամբ հնարավոր է դիտել դուրս գրված և այլ անձանցից ստացված հաշիվները։

Մանրամասն
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հարկային գործակալ

Լանա․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Համաձայն ՀՕ 263 հոդվածի 2 մասի շրջհարկով աշխատող կազմակերպությունը ազատվում է հարկային գործակալի պարտավորությունից, սակայն նույն հոդվածի 1-ին մասով՝ ոչ: Ես արդյո՞ք ճիշտ եմ հասկանում, որ եթե ՀՕ 55 հոդվածի 1-5 մասերով սահմանված վավերապայմանները գնման ակտում առկա են, ապա կազմակերպությունը պետք է հանդես գա որպես հարկային գործակալ և 10% եկամտային հարկ պահի ու փոխանցի բյուջե, իսկ եթե միակողմանի գնման ակտ է՝ առանց ՀՕ 55 հոդվածի 1-5 մասերով սահմանված վավերապայմանների, ապա որպես հարկային գործակալ հանդես չի գալիս: Այստեղ դուք չե՞ք տեսնում որևէ հակասություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հարկային օրենսդրության վերաբերյալ դասընթացներ

Աստղիկ. Սիրելի հաշվապահներ, որտե՞ղ կարող եմ մասնակցել հարկային օրենսդրության դասընթացների։ Որտեղ նայում եմ, հաշվապահական դասեր են, որոնց մի մասը վերաբերում են հարկայինին, բայց ինձ պետք է կոնկրետ հարկային օրենսդրությունը առավել խորը, քանի որ հաշվապահական դասընթացը արդեն անցել եմ։
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Սկսնակ հաշվապահի դասընթացներ

Աստղիկ․ Ողջույն բոլորին։ Ես սկսնակ հաշվապահ եմ, կարո՞ղ եք խորհուրդ տալ կազմակերպություն կամ անհատ, որտեղ կամ ում մոտ կարող եմ անցնել դասընաթացներ և պրակտիկ օրինակների վրա ավելի խորը ուսումնասիրել տարբեր ոլորտներին առնչվող հաշվապահական հարցեր, հատկապես հարկային օրենսգիրքը։ Անընդհատ կարդում եմ, բայց հասնում եմ մի կետի, որտեղ պետք է մասնագետի բացատրություն ու ուղղորդում, կանխավ շնորհակալ եմ խորհուրդների և հարցումս տեղադրելու համար։
macbook pro on brown wooden table
ԱյլՀարց ու պատասխանՄիկրոձեռնարկատիրություն

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Նարեկ. Բարև Ձեզ: Միկրոձեռնարկատիրության (կամ (միկրոբիզնեսի) վերաբերյալ ինչ-որ տեղեկատվություն կամ օրենսդրության հղում կուղարկե՞ք:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հարկերի մասին ձեռնարկ

Անի. Բարև Ձեզ: Ես մի հարց ունեմ: Ցանկանում էի իմանալ` կա՞ արդյոք որևէ ձեռնարկ հարկերի մասին: Օրինակ` ո՞ր ոլորտում ի՞նչ հարկեր են վճարում, ե՞րբ են հարկերից ազատվում և այլն: Որպեսզի անհատը կարողանա կողմնորոշվել` ինչ ընկերություն կամ ԱՁ է ցանկանում բացել, որ ոլորտում և որտեղ ինչքան հարկ կվճարի և որտեղ հարկերից կազատվի: Կանխավ շատ շնորհակալություն: Եթե նույնիսկ ինչ-որ կայք կամ ինչ-որ ուղեցույց ունեք, խնդրում եմ նշեք հղումը:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շրջանառության հարկ

Էսթեր. Ողջույն, հարգելի հաշվապահներ։ Կարո՞ղ է որևէ մեկը օգնել ինձ հասկանալ Հարկային օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասության էությունը․ «2. Ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների համար շրջանառության հարկը փոխարինում է ԱԱՀ-ին և (կամ) շահութահարկին: Շրջանառության հարկի մեջ շահութահարկի հաշվարկային մեծությունն ընդունվում է 40 տոկոս, իսկ ԱԱՀ-ի հաշվարկային մեծությունը` 60 տոկոս»։ (ԳԼՈՒԽ 55, Շրջանառության հարկի համակարգը):
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կա՞ հարկային օրենսգրքում այնպիսի կետ որի մասով պետք է պարտադիր ստանդարտ ուսումնասիրել

Andranik. Ողջույն, հարգելի կոլեգաներ: Ձեր օգնության կարիքն ունեմ: Խնդրում եմ պարզաբանել՝ կոնկրետ կա՞ հարկային օրենսգրքում այնպիսի կետ որի մասով պետք է պարտադիր ստանդարտ ուսումնասիրել: