Tag: հարկեր և տուրքեր

Փչացած սննդամթերքի փոխհատուցում

230

Մարգարիտա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել:
ՍՊԸ-ն զբաղվում է սննդամթերքի ներմուծմամբ: Ներմուծումից 10 օր անց պարզվել է, որ ապրանքը փչացած է: Արտահանող ընկերությունը որոշել է փոխհատուցում կատարել և նվիրաբերել (անվճար տրամադրել վերընշված ՍՊԸ-ին նույն քանակությամբ մթերք) սննդամթերքը:

Հարց. ինչպե՞ս կարելի է ձևակերպել տվյալ գործարքը հարկայինին ներկայացնելու համար: Կարելի՞ է արդյոք ձևակերպել որպես նվիրատվություն:

Կանխավ շնորհակալություն:

Բժշկական սարքավորում ներմուծելիս

Andranik.

Հարգելի հաշվապահներ,
եթե բժշկական սարքավորումների ներմուծման համար սահմանված է 0 % մաքսատուրք, արդյո՞ք Ebay.com կայքի միջոցով պատվիրելու դեպքում ՀՀ սահմանին անհրաժեշտ է կատարել որևէ վճարում (սարքավորումը արժե 300 000 ՀՀ դրամ):
Շնորհակալություն:

Ինչպե՞ս գրանցվել որպես ԱՁ

Գեորգի.

Բարև ձեզ:
Հարգելի հաշվապահներ, ես պատրաստվում եմ գրանցվել որպես ԱՁ: Զբաղվելու եմ համակարգիչների և բջջային հեռախոսների պարագաների մանրածախ վաճառքով: Ունենալու եմ մեկ աշխատող: Ինձ հարկավոր է տեղեկանալ գործողությունների հերթականությանը, և ի՞նչ հարկատեսակներ պետք է մուծի Ա/Ձ: Կանխավ շնորհակալություն:

Հանրային սննդի օբյեկտում հաց է թխվում

Արման.

Հարգելի գործընկերներ, հանրային սննդի օբյեկտում հաց է թխվում ինչպես հաճախորդների համար, այնպես էլ “դրսից” գնորդների համար: Արդյո՞ք կարիք կա առանձնացնել հաշվառումը` հաճախորդների համար թխվածի համար վճարել արտոնագրային վճար, իսկ “դրսից” գնորդների համար` շրջանառության հարկ:

Արդյո՞ք ֆիզ. անձը ունի հարկային պարտավորություններ բնակարանը վարձով տալու դեպքում

Գևորգ.

Բարև ձեզ:
Ես ունեմ բնակարան (ֆիզիկական անձ), որը ուզում եմ տալ վարձով այլ ֆիզիկական անձին: Ի՞նչ տեսակի հարկ պետք է վճարեմ, ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնել և որտե՞ղ: Եթե կարելի է, հղում նշեք:
Նախապես շնորհակալ եմ,
Գևորգ

Ի՞նչ հարկային պարտավորություններ ունի ԱՁ-ն

Tigran.

Ի՞նչ հարկային պարտավորություններ ունի ԱՁ-ն, որը աշխատացնում է համակարգչային խաղերի սրահ – game zone (sonyplaystation):

Արդյո՞ք ԱՁ համար էլ պետք է վճարումներ կատարել

Anna.

Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել: Ես պետ. աշխատող եմ և վճարում եմ պարտադիր կենսաթոշակի համար, նաև Ա/Ձ եմ: Կարո՞ղ եք ասել` Ա/Ձ-ի համար էլ 5 000 պետք է վճարել, թե՞ ոչ: Շնորհակալություն:

Ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան հողատարածքի վաճառքից

Վեգիս.

Բարև ձեզ:

Այսպիսի մի հարց՝ եթե ես այս տարի գնում եմ հողատարածք 150 000 USD-ով և հենց այս տարի վաճառում եմ այդ հողատարածքը 900 000 USD-ով, ի՞նչ հարկեր կարող են առաջանալ: Այս տարի ուրիշ ոչ մի գործարք չեմ արել:

Ա/Ձ գործունեություն չի ծավալել, սակայն դադարեցման դիմում չի ներկայացրել

241

Sargis.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին.

Եթե Ա/Ձ գրանցվել է 2012, գործունեություն չի ծավալել, սակայն գործունեության դադարեցման դիմում չի ներկայացրել (գործունեությունը սկսվել է 2015թ. փետրվարից), ապա այդ դեպքում.

1. արդյո՞ք պետք է լրացնել տարեկան պարզեցված հաշվարկ 2013 և 2014 թթ համար
2. արդյո՞ք պետք է վճարել ամսական 5 000 դրամները, չվճարելու դեպքում նաև տույժերը` հաշվի առնելով, որ հարկվող օբյեկտը զրո է, չկա եկամուտ և հետևաբար եկամտային հարկ լինել չի կարող:
3. 2013թ տարեկան ամփոփ հաշվարկում 5 000 դրամի դաշտ չկա, իսկ 2014թ-ի մեջ կա: Ինչու՞:
4. Եթե գործունեություն չի ծավալվել և որևէ դիմում չի ներկայացվել, ապա ո՞ր հարկն է կիրառվում` ընդհանու՞ր, թե՞ շրջանառության հարկ, և ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում:
5. Ամփոփելով` ի՞նչ հարկեր (տույժեր) պետք է վճարել 2013, 2014, 2015 թթ համար, բացի հաշվետվություններն ուշացնելու վարչական տույժը:

Շնորհակալություն:

ԱՁ ուշացրել է եկամտային հարկի վճարումը

Հրայր.

Բարև ձեզ:
Նախ, շատ եմ ողջունում Ձեր այս հարց ու պատասխանի մտահաղացումը: Դրանով շատ մարդկանց եք օգնում: Հիմա հարցերը.

1. ԱՁ-ն իր գործունեությունը սկսել է 2015թ. հունվարի 29-ից: Սակայն եկամտային հարկը, այսինքն ամսական ֆիքսված 5 000 դր. ուշացումով է մուծել, ավելի ճշգրիտ մուծումը կատարվել է 2015թ. մարտի 17-ին 5 000 դր. հունվարի համար և 5 000 դր. փետրվար ամսվա համար: Հունվար ամսվա համար ուշացումը կազմեց 25 օր: Խնդրում եմ օգնեք` այս դեպքում ի՞նչ տույժ է կիրառվում և ինչպե՞ս պետք է այն մարվի:

2. ԱՁ-ն պայմանագրով (պայմանագիրը նոտարական գրանցում չունի) տարածք է վարձակալում ամսական 20 000 դր. չափով ֆիզ. անձից: Այս դեպքում ի՞նչ պարտավորություններ են առաջանում և ի՞նչ կարգով են դրանք մարվում:
Կանխավ շնորհակալություն:

Նորաբաց կազմակերպությունը իրականացնում է բրոքերային ծառայություններ

Կարեն.

Բարև ձեզ: Խնդրում եմ ասացեք` ՍՊԸ բացելու համար կարող եմ գրանցել մեկ անձ` տնօրեն, կես դրույքով: Ի՞նչ հարկային ռեժիմով է աշխատում բրոքերային կազմակերպությունը, որը զբաղվում է միայն միջնորդությամբ` ներմուծման և արտահանման ոլորտում: Կանխավ շնորհակալ եմ:

Միակողմանի գնման ակտի վերաբերյալ

Meri.

Բարև ձեզ: Խնդրում եմ ասեք` շուկայից ապրանք ձեռք բերելու դեպքում հնարավո՞ր է ձևակերպել միակողմանի գնման ակտ, եթե այո, ապա տվյալ դեպքում շրջանառության հարկով հարկվող ՍՊԸ-ն բացի շրջհարկից ի՞նչ հարկային վճարումներ պետք է կատարի:

Ինչպե՞ս պետք է ձևակերպել լիցենզիայի պետք տուրքի գումարը

234

Նանա.

Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը ամեն տարի վճարում է պետ. տուրք լիցենզիայի համար (շինարարության): Ինչպե՞ս պետք է հաշվապահորեն ձևակերպել լիցենզիայի պետք տուրքի գումարը: Արդյո՞ք հետևյալ թղթակցությունը ճիշտ է.
131-252
813-132

Սննդի պատրաստում և վաճառք տան պայմաններում

Գոռ.

Բարև ձեզ: Ես ցանկանում եմ տան պայմաններում պատրաստել սնունդ և վաճառել խանութներին և դպրոցներին: Ի՞նչ պարտավորություններ են առաջանում դրանից, ինչի՞ց սկսեմ օրինականացումը:

Արդյո՞ք հնարավոր է հարկման դաշտի ընտրություն կատարել

Gevorg.

Բարև ձեզ:

Ես պատրաստվում եմ գրանցվել որպես ԱՁ` կարի ատելյե բացելու համար:

Ինձ պետք է իմանալ, թե ինչ հարկատեսակներ պետք է մուծի ծառայություն տրամադրող ԱՁ-ն:
Որքանով որ տեղյակ եմ` ծառայություն տրամադրող ԱՁ-ն պետք է վճարի ֆիքսված 5 000 դրամ ԱՁ-ի համար և 5% շրջանառության հարկ:

Սակայն, ինչքան գիտեմ, հիմա կա հարկավորման 2 տարբերակ՝ ԱԱՀ-ով և առանց ԱԱՀ:

Կուզենայի հստակ իմանալ այդ երկուսի տարբերությունները:
1. Ծառայությունների տրամադրման դեպքում ինչպե՞ս պետք է հաշվարկել ԱԱՀ-ն:
2. Արդյո՞ք ես կարող եմ ընտրություն կատարել, թե ինչ ձևով հարկվեմ:

Նախապես շնորհակալություն:

ԱՁ լուծարում` հետագայում պարտքը մարելու պայմանով

Անահիտ.

Բարև ձեզ: Ես 2009թ-ին բացել եմ ԱՁ, որը փաստացի գործել է 1 ամիս: ՀԴՄ-ն հանձնել եմ, բայց ԱՁ-ն չի լուծարվել: Մինչ օրս այն չի գործել, սակայն վրան կուտակվել է 170 000 դրամ սոց. պարտք: Հիմա հնարավորություն չունեմ այդ պարտքը մարեմ: Կարո՞ղ եմ արդյոք լուծարեմ ԱՁ-ն՝ հետագայում պարտքը մարելու պայմանով:

ԱՁ զբաղվելու է պահեստամասերի ներմուծմամբ և վաճառքով

221

Լուսինե.

Խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում.
Անձը պետ. ռեգիստրում գրանցվել է որպես անհատ ձեռնարկատեր և ցանկանում է իրականացնել ավտոմեքենաների որոշ մասերի ներմուծում և իրացում: Ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատի ԱՁ-ն և որքա՞ն եկամտային հարկ պետք է վճարի յուրաքանչյուր ամիս: Նշեմ նաև, որ ԱՁ-ն չունի աշխատողներ: Շտապ է, խնդրում եմ պատասխանել հնարավորություն դեպքում: Շնորհակալություն:

Մրգի և բանջարեղենի խանութը ի՞նչ հարկատեսակով է հարկվում

250

Artur.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք` մրգի և բանջարեղենի խանութը ի՞նչ հարկատեսակով է հարկվում, ինչպես սովորական խանութ` շրջանառության հարկով, թե՞ գյուղատնտեսական արտադրանքի իրացման համար այլ մոտեցում կա: Նախապես շնորհակալություն: