
Շրջանառության հարկի համակարգը կչեղարկվի՞
Արման․
Հարգելի գործընկերներ, արդյո՞ք ճիշտ է, որ շրջանառության հարկը չեղարկվելու է մոտ ապագայում։ Ի՞նչ փոփոխություններ են սպասվում դրա հետ կապված։ Ի՞նչ հարկային համակարգ է լինելու շրջանառության հարկի փոխարեն։

ԱՁ շահաբաժին
Հագելի հաշվապահներ, չե՞ք ասի` ԱՁ-ն շահաբաժին ստանում է, թե ոչ։ Եվ եթե ստանում է, եկամտային հարկը 5%՞ է։

Գործունեության դադարեցում
Հովհաննես․
Բարև ձեզ։ Մոտ երեք տարի է վարձակալությամբ տվել ենք բնակարան ՆԳՆ աշխատակցի և մուծել հարկեր 10%-ի չափով: Դրա համար բացել ենք ՀՎՀՀ հաշիվ, այժմ որոշել ենք դադարեցնել վարձակալության պայմանագիրը, քանի որ վարձակալը ազատում է բնակարանը, ուստի և կասեցնել ՀՎՀՀ հաշիվը: Խնդրում եմ պատասխանեք՝ ի՞նչ անհրաժեշտ փաստաթուղթ է պետք ներկայացնել ՊԵԿ ՀՎՀՀ հաշվեհամարը փակելու համար:

ՀԿ-ն որպես հարկային գործակալ
Հասմիկ․
Բարի օր, բոլորին։ ՀԿ-ն ֆիզ անձին գումար նվիրատվություն անելիս որպես հարկային գործակալ հանդիսանու՞մ է, թե՞ ոչ ։

Wildberries – ում գործունեությունից առաջացող հարկեր
Աննա․
Բարև Ձեզ, հարգելի՛ հաշվապահներ։ Ինձ պետք է որևէ մեկի խորհուրդը, ով զբաղվում է Wildberries-ի հաշվապահությամբ։ Ի՞նչ տեսակի հարկեր, տուրքեր պետք է վճարվի։ Դե, աշխատողների եկամտային հարկից, սոց․ վճարից, դրոշմանիշային վճարից բացի, և ճիշտը Ա/Ձ, թե՞ ՍՊԸ-ով գործունեությունն է։

Հագուստի ներմուծում
Լիա․
Բարև Ձեզ։ Ես ունեմ ԱՁ (միկրոբիզնես)։ Որ խնդրեմ, կասե՞ք՝ հագուստ ներմուծելու համար և ընդհանրապես, ի՞նչ հարկեր պիտի վճարեմ։

Վճար 4% դրույքաչափով
Լիլիթ․
ԱԱՀ վճարողը շահութահարկ վճարելուց հետո վճարում է նաև ԱԱՀ-ի հարաբերությունը շրջանառությանը վճար 4% չափով։ Նմանատիպ հարկային վճար կա՞։ Եթե այո, ապա որտե՞ղ կարելի է այդ մասին կարդալ, ավելի ստույգ։

Արդյո՞ք առաջանում է եկամտային հարկ
Վազգեն․
Բարև ձեզ։ ԱՁ-ն աշխատում է միկրոյի դաշտում։ Իրականացնում է սառույցի արտադրման գործունեություն։
Հարց 1․ Միկրոսուբյեկտը շուկայից ձեռքբերման համար պարտավո՞ր է վճարել 20 տոկոս եկամտային հարկ։
Հարց 2․ Եթե այո, ապա եթե ԱՁ-ն փաստացի ջուրը, որն օգտագործում է սառույցի պատրաստման համար, վերցնում է իրեն պատկանող տան ջրագծից, այս դեպքում ունե՞նք 20 տոկոսի խնդիր, թե՞ ոչ։

Անձը զբաղվում է դասապատրաստմամբ
Լուսինե․
Բարև Ձեզ։ Ես բացել եմ ԱՁ ամառային դպրոցի համար։ Սեպտեմբերից դասապատրաստում եմ անելու։ ԱՁ-ի համար ես վճարում եմ ամսական 5 000 դրամ + տարեկան 18 000 դրամ։ Խնդրում եմ գործից հասկացող մարդկանց գրել ինձ։ Անցյալ տարվա նամակներից նայեցի՝ գրված էր, որ տարեկանով են վճարում 10 000դրամ։ Եթե հնարավոր է, ուզում եմ տվյալ համակարգից օգտվել։

Արդյո՞ք անձը ՀՀ ռեզիդենտ է
Lili.
ՀՀ քաղաքացին, որը բնակվում է ԱՄՆ-ում արդեն 2 տարուց ավելի, ստացել է աշխատանքի առաջարկ այլ երկրում (ոչ ՀՀ-ում) սկսած սույն թվականի հոկտեմբեր ամսից։ ՀՀ-ում լինում է ոչ ավել, քան տարեկան մոտավոր 60 օր։ Քաղաքացին ունի սեփական բնակարան ՀՀ-ում։ Հաշվի առնելով այս տեղեկությունները, խնդրում եմ պարզաբանել հետևյալ հարցերը․
1․ Արդյո՞ք քաղաքացին հանդիսանում է ՀՀ-ի ռեզիդենտ և հետևաբար հարկ վճարող, եթե այո, ապա
2․ ի՞նչ հարկեր են առաջանում, ի՞նչ չափով և ի՞նչ է անհրաժեշտ անել օրենքի շրջանակներում առաջացած հարկերը վճարելու համար
Կանխավ շնորհակալություն։

Դրոշմանիշային վճարը վճարում է գործատուն
Նարե․
Հարգելի հաշվապահներ, եթե աշխատողների աշխատավարձից չի կատարվում դրոշմանիշային վճարի պահում, այլ գործատուն դրոշմանիշային վճարը համապատասխանաբար հաշվարկում և վճարում է իր միջոցների հաշվին` կամովի, արդյո՞ք դա օրենքի խախտում է։

ԱՁ հարկեր
Արամ․
Բարև Ձեզ, ես գրանցված աշխատող եմ, սակայն ցանկանում եմ լրացուցիչ աշխատանքի անցնել, որն ազատ գրաֆիկով է, իսկ այդտեղից պահանջում են բացել ԱՁ: Ի՞նչ հարկեր պետք է վճարեմ այդ դեպքում:

Լողավազանի աբոնեմենտի նվիրատվություն
Շուշանիկ․
Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Խնդրում եմ պատասխանել հարցիս: Խնդիրը հետևյալն է` ընկերությունը մի անձի համար գնում է լողավազանի աբոնեմենտ, որը նրա աշխատակիցը չէ: Այսպես ասած՝ ընկերության կողմից ինչ որ նվեր: Ի՞նչ օրենքով է կարգավորվելու այդ աբոնենտի գումարը տվյալ ընկերությունը: Արդյո՞ք կարող է եկամտային հարկ առաջանա, և արդյո՞ք կարող է շահութահարկի գծով ծախս ճանաչվել ընկերության կողմից: Կանխավ շնորհակալ կլինեմ պատասխանի համար։

Ներմուծման քանակի կամ արժեքի շեմ
Ֆելիքս․
Բարև Ձեզ։ Aliexpress -ից ցանկանում եմ կանացի պայուսակներ պատվիրել: Կասե՞ք խնդրեմ՝ ինչպե՞ս պատվիրեմ առանց հարկվելու, կա՞ արդյոք քանակի կամ արժեքի շեմ, որը չգերազանցելով չեմ հարկվի: Եվ իհարկե եթե կան արժեքային կամ քանակային շեմեր, արդյո՞ք դրանք վերաբերվում են կոնկրետ ժամանակահատվածի, թե՞ օրինակ կարող եմ տարվա կտրվածքով պատվիրել որքան ցանկանամ՝ ուղղակի չգերազանցելով հարկվելու շեմը: Նախապես շնորհակալ եմ:

ԱԱՀ հաշվարկի լրացման վերաբերյալ
Կատյա․
Բարև ձեզ։ ԱԱՀ-ի հաշավարկի մեջ հարկման բազան ավտոմատ կերպով լրացվում է մաքսային արժեքը։ Այդ թվին պե՞տք է գումարել նաև մաքսատուրքը (ԱԱՀ-ից ազատված է)։

Բաժնեմասի գնում
Nora.
Բարև Ձեզ։ ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը (ԱԱՀ վճարող) ՌԴ ռեզիդենտ կազմակերպությունում ցանկանում է բաժնեմաս կամ այլ ալտիվներ գնել: ՀՀ կազմակերպությունում ինչ որ հարկային պարտավորութուններ առաջանու՞մ են։

Կացության քարտի պետ. տուրք
Արմինե․
Բարև Ձեզ, հարցս հետևյալն է․ աշխատանքային գործունեության հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար 105 000 դրամ պետ․ տուրքի վճարումը ու՞մ կողմից է կատարվելու, գործատուի՞, թե՞ օտարերկրացու:

Մետաղադրամով սուրճի սարքավորում
Գևորգ․
Բարև Ձեզ, ասացեք խնդրեմ՝ մետաղադրամով սուրճի ապարատները շրջհարկով կարո՞ղ են աշխատել։ Եթե այո՝ ինչպե՞ս հականամ, թե ինչքան հարկ պիտի վճարեմ։ Շնորհակալ եմ։

Բաժնետերը ցանկանում է բացել ՀԿ
Մանե․
Բարև ձեզ: ՍՊԸ-ն աշխատում է շրջհարկով և ունի մեկ բաժնետեր: Բաժնետերը ցանկանում է բացել ՀԿ՝ հանդիսանալով դրա հիմնադիրը: Տվյալ դեպքում հնարավո՞ր է ՍՊԸ-ն անցնի ԱԱՀ-ի դաշտ՝ համարվելով փոխկապակցված ՀԿ-ի հետ։

Պայմանագիր ոչ ռեզիդենտի հետ
Ժաննա․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ասացեք խնդրեմ՝ եթե հայկական ՍՊԸ-ն ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքում Բրիտանիայի քաղաքացու հետ (բրիտանացին մեզ մատուցելու է խորհրդատվական ծառայություններ), ապա ինչպե՞ս պետք է կատարեմ վճարումը, և ինչպիսի՞ հարկեր են առաջանում։ Շնորհակալություն։
Վերջին մեկնաբանություններ