Tag: ՀԴՄ

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն նոր է բացվելու և զբաղվելու է համակարգչային ծրագրերի ուսուցմամբ

Արմինե․ Բարև ձեզ: Մի հարց, հարգելի հաշվապահներ. ԱՁ-ն նոր է բացվելու և զբաղվելու է համակարգչային ծրագրերի ուսուցմամբ, այսինքն՝ վարելու է համակարգչային դասընթացներ, արդյո՞ք կարող է աշխատել որպես մկրոբիզնեսի սուբյեկտ: Եվ անհրաժե՞շտ է ունենալ ՀԴՄ։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀԴՄ կիրառման պահանջը միկրոձեռնարկատիրության սուբյեկտի համար

Սուսաննա․ Բարև ձեզ։ Ցանկանում եմ իմանալ՝ միկրոբիզնեսով զբաղվողները ՀԴՄ սարք պե՞տք է ունենան, թե՞ ոչ։ Շնորհակալություն։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ԱՁ-ն գործելու է հանրային սննդի ոլորտում

Սարգիս. Բարև ձեզ։ Ես հետևյալ հարցերը ունեմ. Երեկ ԱՁ բացեցի հանրային սննդի կետի համար։ Ուզում եմ իմանալ մյուս քայլերի հաջորդականությունը, մասնավորապես՝ ո՞նց և որտեղի՞ց ձեռք բերել ՀԴՄ, էլ․ ստորագրություն, ո՞նց շրջ. հարկ մուծելու հայտարարություն 20 օրում անել, եթե ՀԴՄ չկա, ի՞նչ թուղթ և որտեղի՞ց հանել, որ չտուգանեն։ Ի՞նչ տեղեկատվության լինքեր կան։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկային պարտավորություններ ունի ԱՁ-ն

Սահակ Մարգարյան. Անհատ ձեռնարկատեր եմ, մի տեղանոց վայրում խադավիկ եմ աշխատում արտոնագրված հարկով։ Մի քանի ամիս չեմ աշխատել, հիմա ի՞նչ հարկային պարտավորություններ ունեմ վերսկսելու։ Նոր ՀԴՄ սարք չունեմ։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել

Լուսինե. Կներեք, որ խնդրեմ, կպատասխանե՞ք՝ միկրոբիզնեսով աշխատելու համար ամսական, տարեկան և եռամսյակային ո՞ր համարի հաշվետվությունները պետք է ներկայացնենք: Եվ մի հարց էլ՝ ՀԴՄ ապարատ որտեղի՞ց կարող եմ ձեռք բերել, առայժմ աշխատում եմ հին ՀԴՄ ապարատով, նորը ոչ մի կերպ չեմ կարողանում ձեռք բերել:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կարող է ՍՊԸ-ն համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Աշոտ. Զբաղվում եմ հյուրատնային գործով և զբոսաշրջիկներին սնունդով ապահովելով, ինչպես նաև կատարում եմ հուշանվերների վաճառք: Անցած տարի աշխատել եմ որպես ընտանեկան գործունեություն ծավալող ՍՊԸ և չեմ անցել 24 մլն դրամը: Անցած տարի հունվար ամսին դիմել եմ նոր սերնդի դրամարկղային մեքենայի համար, մուծել եմ 60 000 դրամ, մինչ այժմ չեմ ստացել: Կարո՞ղ եմ դիմել միկրոբիզնեսի համար, ինչպե՞ս պետք է աշխատեմ՝ հյուրատունն առանձին, առևտուրն առանձի՞ն, թե՞ միասին: Իմ հին սերնդի դրամարկղային մեքենան չի աշխատում, և չեն վերանորոգում: Ի՞նչ խորհուրդ կտաք:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀԴՄ կտրոնի վրա դասակարգիչը տպելու պահանջի վերաբերյալ

Հայկ. Բարև ձեզ: Կասե՞ք, խնդրեմ, եթե ավտոլվացման կետը, որը աշխատում է շրջանառության հարկով և կիրառում է նոր սերնդի ՀԴՄ, սակայն կտրոնները սովորական են, այսինքն՝ կտրոնի վրա չկա առանձին ծառայության անվանումների ցանկը, սա խախտու՞մ է, թե՞ ոչ: Կարծեմ՝ այս մասը պարտադիր է այն հարկ վճարողների համար, որոնք նախորդ տարվա ընթացքում չեն գերազանցել ինչ-որ X դրամ շրջանառության շեմը: Ճի՞շտ եմ արդյոք, չեմ գտնում օրենքը: Կանխավ շնորհակալություն:
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Որքա՞ն է ՀԴՄ չտրամադրելու համար նախատեսված տուգանքը

Գարիկ. Բարև ձեզ! 1) Ո՞վ կարող է ասել՝ միկրոձեռնարկատիրության անցման դեպքում պետք է ամսակա՞ն հաշվետվություն ուղարկել ՊԵԿ, թե՞ եռամսյակը մեկ անգամ: 2) Եթե անցել ես միկրո հարկատեսակին և ՀԴՄ կտրոն չես տրամադրել, որքա՞ն է կազմելու տուգանքը 150 000 + 25 000, թե՞ այլ ավելի բարձր գումար: Սա ցանկանում եմ պարզել, քանզի մինչ օրս դեռ ՀԴՄ չեմ կարողանում ստանալ, չնայած արդեն կես տարուց ավել է, ինչ դիմում է ներկայացրել ՊԵԿ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՀԿ-ն կանխիկ գնումներ է կատարել

Վիգեն. Եթե հանդիպման կամ միջոցառման համար ՀԿ-ն գնումներ է կատարում առանց փոխանցման, կտրոնի հիման վրա, արդյո՞ք գումարի ինչ-որ տոկոս հարկվում է:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը զբաղվում է ավտոտեխսպասարկման գործունեությամբ

Գարեգին. Բարև ձեզ: Կխնդրեի պատասխանել հետևյալ հարցերին՝ 1. Առանց ՀԴՄ կտրոն տրամադրելու հնարավո՞ր է կանխիկ գումար վերցնել հաճախորդից՝ դիմացը տրամադրելով հաշիվ վավերագիր (տեխսպասարկում է): 2. Ավտոտեխսպասարկումը կարո՞ղ է մտնել միկրոհարկատեսակի տակ, թե՞ ոչ, և ի՞նչ է անհրաժեշտ դրա համար: Շրջանառությունս հաստատ 24 մլն դրամից չի անցնում: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը վճարել է, սակայն չի ստացել նոր սերնդի ՀԴՄ

Արտակ. Ողջույն: Բանկում վճարում կատարելուց հետո ՊԵԿ-ի համակարգով դիմել ենք նոր սերնդի ՀԴՄ ստանալու համար, բայց մի քանի ամիս հայտը անպատասխան թողնելուց հետո հիմա դա ընդհանրապես չի երևում ՀԴՄ դիմումների բաժնում: Որևէ մեկը կարո՞ղ է ասել, թե ինչպես և ում է պետք դիմել կատարված վճարումը հետ ստանալու համար, քանի որ նոր սերնդի ՀԴՄ, կարծես, առաջիկայում չեն էլ տրամադրվելու, ու նորից դիմելու իմաստ չկա:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է զբաղվել պատճենահանմամբ

Թամարա․ Բարև ձեզ: Ուզում եմ ԱՁ բացեմ և զբաղվեմ պատճենահանմամբ: Խնդրում եմ, ասեք՝ ի՞նչ վճարումներ պետք է կատարեմ, և արդյո՞ք ՀԴՄ սարքը պարտադիր է: Նախապես շնորհակալություն:
ԱյլՀարց ու պատասխան

ՀԴՄ կտրոնի վրա չի նշվել գնորդի ՀՎՀՀ-ն

Սյուզաննա. Բարև ձեզ: ՀԴՄ կտրոնի վրա չի նշվել գնորդի ՀՎՀՀ-ն, խնդրում եմ ասել՝ արդյո՞ք կտրոնի համարով դուրս գրված հաշիվը չի համարվի կրկնակի գործարք:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Կազմակերպությունը աշխատել է հին ՀԴ մեքենաներով

Արա. Կազմակերպությունը աշխատել է հին ՀԴ մեքենաներով, շուկայում նոր սերնդի ՀԴ մեքենա չկա: Հիմա այդ կազմակերպությունը դարձել է ավելացված արժեքի հարկ վճարող: Ինչպե՞ս ներկայացնի տեղեկություն հդ մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ, արդյո՞ք գործարկելի է հաշվետվության 60 ձևը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը կարո՞ղ է չտրամադրել ՀԴՄ կտրոն

Աննա․ Բարև ձեզ: Կարո՞ղ եք տեղեկացնել՝ ԱԱՀ-ով չհարկվող կազմակերպությունը ծառայություններ մատուցելիս կանխիկ դրամ ընդունելիս իրավասու՞ է կազմել մուտքի օրդեր և, միաժամանակ ունենալով ՀԴՄ, չտպել կտրոն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ԱՁ-ին ՀԴՄ չեն տրամադրում

Գայանե․ Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք: Եթե ԱՁ-ն ծաղկի առևտրով է զբաղվում, ՀԴՄ անորոշ ժամկետով չեն տրամադրում՝ չկա, կարո՞ղ է արդյոք յուրաքանչյուր վաճառքի դիմաց դուրս գրել հաշիվ-ապրանքագիր, մինչև ՀԴՄ-ի հարցը լուծվի։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ԱՁ-ն չունի ՀԴՄ և դրամարկղային գիրք

Մարիամ. Խնդրում եմ օգնել: Եթե ունեմ ԱՁ, որը աշխատում է շրջ. հարկով և հաշիվ վավերագիր եմ գրել ֆիզիկական անձին, ինչպե՞ս է կատարվում վճարումը, եթե ԱՁ-ն չունի ՀԴՄ և ոչ էլ դրամարկղային գիրք։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կարո՞ղ է շրջ. հարկով աշխատող ՍՊԸ-ն վճարումներ ընդունել կանխիկ՝ առանց ՀԴՄ ապարատի

Հասմիկ. Բարև ձեզ: Կասե՞ք՝ շրջ. հարկով աշխատող ՍՊԸ-ն կարո՞ղ է վճարումներ ընդունել կանխիկ՝ առանց ՀԴՄ ապարատի: Եթե այո, այդ դեպքում միայն դրամարկղի գիրք պետք է լրացվի՞ և տրվի դրամարկղի մուտքի օրդեր: Կանխավ շնորհակալություն: