
Աշխատանքի ընդունման հրաման
Աննա.
Աշխատողն ընդունվել է աշխատանքի որոշակի ժամկետով, բացակայող աշխատողի փոխարեն մինչև նրա վերադարձը: Հիմնական աշխատողի վերադառնալուց հետո փոխարինողը տեղափոխվելու է այլ հաստիքի, որպես հիմնական աշխատող: Ի՞նչ բովանդակության հրաման պետք է տրվի այդ աշխատակցի վերաբերյալ: Կանխավ շնորհակալություն:

Աշխատանքային պայմանագրի ավարտ
Անի.
Բարև ձեզ: Եթե աշխատողի աշխատանքային պայմանագիրն ավարտվում է սույն թվականի օգոստոսի 22-ին, այդ դեպքում ո՞ր օրով պետք է գրել հրամանը և ո՞ր օրը պետք է հարկայինով ազատել:

Արդյո՞ք պետք է հրաման տալ
Անի.
Հարգելի հաշվապահներ, եթե աշխատակիցս ֆիզի փոխարեն ընդունվել է աշխատանքի և ֆիզի վերադառնալուց հետո կրկին ժամանակավոր փոխարինելու է ուսուցչի, մինչև մրցույթը կայանա, հիմա հրամանով պետք է կարգավորել, թե՞ ազատել նորից ընդունել:

Ընդունման հրաման
Ռուբ.
Բարև ձեզ: ՍՊԸ-ն գրանցվել է 2019-ին, սակայն գործունեություն չի ծավալել, բայց չի գտնվել դադարի մեջ։ 2020 թվականի նոյեմբերին ՍՊԸ-ի հետ պայմանագիր է կնքվել վերջինիս տնօրենի անունով, այդ ժամանակ տնօրենը դեռևս գրանցված չի եղել։ Տնօրենի գրանցումը կատարվել է 2021-ի փետրվարին։ Աշխատանքային պայմանագրում և ընդունման հրամանում ի՞նչ ամսաթիվ լրացնեմ, և ընդունման հրամանում պե՞տք է նշել, որ տվյալ անձը հիմնադիրների որոշման հիման վրա է նշանակվում տնօրեն։

Քաղաքացիաիրավական պայմանագիր
Գայանե․
Բարև ձեզ: Հարգելի՛ հաշվապահներ, քաղիրավական պայմանագիր կնքելիս հրաման գրվու՞մ է, և աշխատանքի ընդունման դիմում վերցվու՞մ է աշխատողից, իսկ ազատման ժամանակ հրամա՞ն: Պայմանագիրը պետք է կնքվի 3 ամսով հուլիսի 6-ից, վարձատրությունը՝ 3 ամսվա համար 50 000 դրամ միանվագ պայմանագրի վերջում: Եկամտայինի հաշվետվության մեջ հաջորդող հուլիս և օգոստոս ամիսները ի՞նչ պետք է լրացնել՝ 0, թե՞… ։ Քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում աշխատակցին տաբելի մեջ պե՞տք է ներառել, թե՞…
Կանխավ շնորհակալություն:

Հնարավո՞ր է մեկ հրամանով արձակուրդ ուղարկել 1-ից ավելի աշխատողների
Յանա.
Բարև ձեզ։ Խնդրում եմ, պատասխանեք՝ հնարավո՞ր է մեկ հրամանով արձակուրդ ուղարկել 1-ից ավելի աշխատողներ։ Կանխավ շնորհակալություն:

Արձակուրդի հրամանի ձև
Քրիստինե.
Բարև Ձեզ: Կարո՞ղ եք ինձ տրաամդրել արձակուրդի հրամանի ձև:

Արդյո՞ք աշխատողի դիմումը պարտադիր է
Յանա.
Բարև Ձեզ։
Խնդրում եմ պատասխանեք։ Աշխատողը ստորագրել է ամենամյա արձակուրդի ժամանակացույցը և ըստ այդ ժամանակացույցի տնօրենը հրաման է արձակել և աշխատողին ուղարկել արձակուրդ։ Այդ դեպքում աշխատողի դիմումը արդյո՞ք պարտադիր է։
Կանխավ շնորհակալություն։

Բացակայող աշխատակից
Աննա.
Բարև ձեզ: Որքա՞ն ժամանակ կարող է գործատուն հրամանով չազատել բացակայող աշխատակցին։ Կա՞ արդյոք սահմանափակող ժամկետ, թե՞ կարելի է անորոշ ժամկետով աշխատատեղը պահպանել։

Արդյո՞ք պարտադիր է, որ աշխատողը նշի՝ “Հրամանին ծանոթացա”
Յանա․
Բարև Ձեզ։
Խնդրում եմ պատասխանեք, եթե կա ազատման դիմում, ազատման հրամանում պարտադի՞ր է, որ աշխատողը նշի "Հրամանին ծանոթացա"։
Կանխավ շնորհակալություն։

Քաղիրավական պայմանագիր կնքելիս
Անի․
Բարև ձեզ: Հարգելի՛ հաշվապահներ, քաղիրավական պայմանագիր կնքելիս հրաման գրվու՞մ է, և աշխատանքի ընդունման դիմում վերցվու՞մ է աշխատողից, իսկ ազատման ժամանակ հրամա՞ն: Պայմանագիրը պետք է կնքվի 3 ամսով հուլիսի 6-ից, վարձատրությունը՝ 3 ամսվա համար 50 000 դրամ միանվագ պայմանագրի վերջում: Եկամտայինի հաշվետվության մեջ հաջորդող հուլիս և օգոստոս ամիսները ի՞նչ պետք է լրացնել՝ 0, թե՞... ։ Քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում աշխատակցին տաբելի մեջ պե՞տք է ներառել, թե՞...
Կանխավ շնորհակալություն:

Լրավճար տրամադրելու դեպքում
Լաուրա.
Լրավճար հատկացնելու դեպքում հրամանի մեջ 178-րդ հոդվածի 3-րդ կետի 5-րդ մասը նշելուց բացի այլ հոդված ևս պետք է նշվի՞:

Ի՞նչ բովանդակությամբ պետք է տալ դեկրետից դեկրետ գնալու հրամանը
Անուշ.
Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ: Եթե աշխատակիցը գտնվում է երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում և ներկայացնում է անաշխատունակության թերթիկ նորից ֆիզ. գնալու համար.
1. Ինչպե՞ս է վճարվելու ֆիզի գումարը:
2. Հրամանը ի՞նչ բովանդակությամբ պետք է տալ:

Աշխատողի անվան մեջ փոփոխություն է կատարվել
Նաիրա.
Բարև Ձեզ: Խնդրում եմ հուշեք, եթե աշխատողի անվան մեջ փոփոխություն է կատարվել, ինչպե՞ս պետք է ձևակերպել իրավական ակտը՝ հրամանը:

Արդյո՞ք արձակուրդի հրամանում պարտադիր է նշել ժամանակահատված
Ռուզաննա.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել՝ արձակուրդի հրամաններում պարտադի՞ր է նշել այն ժամանակահատվածը, որի համար տրվում է արձակուրդը, օրինակ՝ 01.04.2020թ. մինչև 01.04.2021թ. ժամանակահատվածի համար տրամադրել 20 աշխատանքային օր և այլն։ Եվ եթե հաստատված ձև կա, խնդրում եմ ուղարկել։ Կանխավ շնորհակալ եմ։

Կարո՞ղ է արդյոք հետին թվով հրաման տրվել
Սաթենիկ.
Բարև ձեզ: Եթե հրաման ենք բաց թողել, ինչպե՞ս կարող ենք հետին ամսաթվով գրել։

Հրամանների համարակալման վերաբերյալ
Ռուզաննա.
Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել` աշխատանքային հրամանները համարակալումը կարելի է համարակալել առանձին համարով (օր` ինակ 1-Ա), իսկ այլ հրամանները մեկ ուրիշ համարակալումով, այսինքն՝ տարբեր թղթապանակով։ Կանխավ շնորհակալ եմ։

Ինչպե՞ս է կատարվում շարունակական բյուլետենի հաշվարկը
Անի.
Բարև Ձեզ:
Եթե աշխատողի բյուլետենի վերջում աշխատանքի ներկայանալու տեղում գրված է շարունակելի՝ նշանակում է, որ պետք է նոր բյուլետեն ստանա և, եթե այո, ապա ինչպե՞ս է տրվում հրամանը, և ինչպե՞ս է կատարվում հաշվարկը:

Աշխատանքի ընդունման հրամանի լրացման վերաբերյալ
Ruzanna.
Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել՝ աշխատանքային հրամաններում (աշխատանքի ընդունման ժամանակ), պարտադի՞ր է նշել հիմքերը, այսինքն՝ հոդգածները:
Կանխավ շնորհակալ եմ։

Աշխատանքի ընդունման հրամանի ձև
Լուսիկ.
Խնդրում եմ գրեք աշխատանքի ընդունման հրամանի ձև:
Վերջին մեկնաբանություններ