
Ինչպե՞ս պետք է ձևակերպել տնօրենի կատարած ծախսերը
Hayk.
Բարև Ձեզ: Կխնդրեմ օգնել հետևյալ հարցում. ՍՊԸ-ը աշխատում է շրջհարկով, ունի քարտային հաշիվ: Տնօրենը, որը միաժամանակ նաև միակ հիմնադիրն է, ժամանակ առ ժամանակ քարտային հաշվից անձնական բնույթի ծախսեր է կատարում /օրինակ՝ սրճարանում կամ խանութում քարտով վճարումներ և այլն/: Այդ գործարքները ինչպե՞ս պետք է ձևակերպել, և արդյո՞ք այդ ծախսը կարելի է նվազեցնել շահաբաժնից:
Նախապես շնորհակալություն:

Ինչպե՞ս ձևակերպել հիմնադրի կողմից ընկերության կանոնադրական կապիտալում անշարժ գույքի ներդրումը
Arev.
Ինչպե՞ս ձևակերպել հիմնադրի կողմից ընկերության կանոնադրական կապիտալում անշարժ գույքի /հողի և շինության/ ներդրումը, եթե գնահատողի կողմից այն գնահատվել է մեկ արժեքով /հող և շինություն/: Անշարժ գույքը ներդրվել է բազմաբնակարան շենքի կառուցման համար: Շինությունը քանդվել է:


ՀԾ 7-ում ձևակերպումներ տալու վերաբերյալ
Լուսինե.
Հարգելի հաշվապահներ: ՀԾ-7-ում ինչպե՞ս ձևակերպեմ նվիրատվություն ստացած սնունդը։

Տալ հաշվապահական ձևակերպումներ
Հայկ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
Կասե՞ք խնդրեմ, շրջհարկով աշխատող ՍՊԸ-ի բանկային հաշվից պատերազմի օրերին Համահայկական հիմնադրամին փոխանցված օգնության գումարը ինչպե՞ս ձևակերպել, կարո՞ղ եմ դեբետագրել 728 հաշվին և ծախս ճանաչել: Որևէ պարտավորություն առաջանու՞մ է:

Տալ հաշվապահական ձևակերպումներ
Հայկ.
Բարև Ձեզ:
Այսպիսի հարց ունեմ: Ընկերությանը պատկանող մեքենան վթարի է ենթարկվել, որից հետո ընկերությունը ստացել է հատուցման գումար ապահովագրական ընկերության կողմից՝ բանկային փոխանցումով: Այդ գործարքը ինչպե՞ս պետք է ձևակերպել:

Հիմնադրի կողմից որպես կանոնադրական կապիտալ են ներդրվել հողամաս և շինություն
Արևիկ․
ՍՊԸ-ի հիմնադրի /հիմնադիրը ՀՀ քաղաքացի է/ կողմից կանոնադրական կապիտալ է ներդրվել հողամաս և շինություն: Ինչպիսի՞ հարկեր են առաջանում և ի՞նչ ձևակերպումներ պետք է տրվեն: Կանխավ շնորհակալություն:

Տալ հաշվապահական ձևակերպումներ
Սերգեյ.
Ընկերությունը սեփական միջոցներով սեփական օգտագործման համար կառուցել է հիմնական միջոց՝ շենք: Ծախսերը կազմել են 30 մլն դրամ։ Շենքը հանձնելուց հետո՝ պետական ծրագրով, պետության կողմից ստացել է փոխհատուցում՝ 20 մլն դրամ։ Խնդրում եմ տալ հաշվապահական ձևակերպումները՝ սկզբից մինչր վերջ, ներառյալ՝ հաշվարկվող ամորտիզացիան։

Ինչպե՞ս ձևակերպել արձակուրդայինը ՀԾ-ում
Աննա.
Բարև Ձեզ։ ՀԾ-ում ինչպե՞ս ձևակերպեմ արձակուրդայինը, եթե հաշվարկվել է հունվարի 8-ից 25 օրվա համար, բայց վճարվել է դեկտեմբերին առանց հարկերի։

Արդյոք ճի՞շտ են հետևյալ հաշվապահական ձևակերպումները
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ստուգել։ Նոր բացվաց կազմակերպությունը զբավում է մսամթերքի վաճառքով։ Գյուղացուց գնում ենք գլուխ անասուն և մորթում, որից հետո վաճառում։ Աշխատում են ԱԱՀ-ով։ Կատարել եմ հետևյալը՝
Դտ-251 Կտ-515 - 2 000 Ֆին․ներդրում
Դտ-713 Կտ-251 - 2 000 ծախս
Դտ-251 Կտ-515 - 15 000 Ֆին․ ներդրում
Դտ-252 Կտ-251 - 15 000 բանկի համալրում
Դտ-252 Կտ-629 - 2,10 հաշվի կապիտալացում
Դտ-713 Կտ-527 - 14 000 աշխատավարձի հաշվարկ
Դտ-229 Կտ- 524/2 - 3 220 եկամտյին հարկ
Դտ-229 Կտ- 524/9 - 350 սոց․ վճար
Դտ-229 Կտ- 524/9-1 - 1 000 դրոշմ․
Դտ-116/6 Կտ- 521/1 - 3 520 000 գյուղացուց ձեռք բերած անասուն
Դտ- 211/7 Կտ- 521/1 - 3 600 050 կերի ձեռքբերում
Դտ-226 Կտ-521/1 - 720 010 ԱԱՀ կերի
Դտ-116/6 Կտ-211/7 - 3 600 050 կեիր արժեքը անասունի ինքնարժեքին
Դտ-221 Կտ-615 - 2 105 179
Դտ-715/4 Կտ-215 - 2 105 179
Դտ-225/3 Կտ- 226 - 298 975 ԱԱՀ-ի դեբետային մնացորդ
Դտ-215 Կտ- 116/6 - 2 218 959
Դտ-221 Կտ- 615 - 2 105 179 վաճառված մսի գումարը առանց ԱԱՀ
Դտ-221 Կտ- 524/3 - 421 031 վաճառված մսի ԱԱՀ
Դտ- 715/4 Կտ-215 - 2 105 179

Տալ հաշվապահական ձևակերպումներ
Էդգար.
Կազմակերպությունը ձեռք է բերել գույք լիզինգով՝ 5 000 000 դրամ արժողությամբ: Խնդրում եմ տալ հաշվապահական ձևակերպումները ԱԱՀ-ի մասով:

Տալ հաշվապահական ձևակերպումներ
Մարինե.
Բարև Ձեզ:
Կազմակերպությունն աշխատում է շրջանառության հարկով: Անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման արժեքը 120 մլն. ՀՀ դրամ է, սակայն օտարել ենք 100 մլն ՀՀ դրամով:
1) Շրջանառության հարկը հարկավոր է հաշվարկել 120 մլն. դրամից, թե՞ 100 մլն. դրամից: Եթե հաշվարկվում է 120 մլն. դրամից, ապա հաշվարկվու՞մ է արդյոք 115 մլն. դրամից շրջանառության հարկ, իսկ 5 մլն. դրամից` ԱԱՀ և շահութահարկ:
2) Շահաբաժինների մասով եկամտային հարկը (5%) ո՞ր գումարից է հաշվարկվում՝ (120 մլն.- ծախսեր) * 5%, թե՞ (100 մլն.-ծախսեր) * 5%: Խնդրում եմ գրել նաև հաշվապահական ձևակերպումները:

Տալ հաշվապահական ձևակերպումներ
Ամսվա վերջ կազմակերպության ստացել է լույսի հաշիվ 500 000 դրամի, որի 80% ուղղվել է արտադրանքի ինքնարժեքին, 10% վարչական, մնացածը իրացման։ Ինչպիսի՞ ձևակերպում պետք է տրվի:

Տալ հաշվապահական ձևակերպումներ
Հիմնական արտադրությունից 750 000 դրամի պատրաստի արտադրանք մուտքագրվել է պահեստ: Ճի՞շտ է տվյալ ձևակերպումը՝ Դտ 215 Կտ 811 750 000 դրամ:

Տալ հաշվապահական ձևակերպումներ
Խնդրում եմ օգնել ձևակերպել:
1. 10 000 տնտեսական պարագաները դուրս են գրվել՝ ճանաչվել են ծախս:
2. Մատուցվել է ծառայություններ (ապառիկ)՝ 600 000 դրամ :

Տալ հաշվապահական ձևակերպումներ
Ձեռք է բերվել ապրանք բանկային փոխանցումով։ Տալ հաշվապահական ձևակերպումը:

Տալ հաշվապահական ձևակերպումներ
Անի.
Օգնեք ձևակերպեմ:
Մատակարարից գնվել են շինանյութեր, որի ընդունման ժամանակ հայտնաբերվել է պակասորդ։
Դտ 229 կտ 521, թե՞ դտ 714 կտ 521 :

Տալ հաշվապահական ձևակերպումներ
Հայկ.
Բարև Ձեզ, կխնդրեի օգնել:
Եթե ՍՊԸ-ն հաշիվ-ապրանքագրով ձեռք է բերել լիթիումի իոնային մարտկոցներ էլեկ. գործիքների համար, սակայն այդ գործիքները ընկերության բալանսում չկան, ապա այդ ձեռքբերումը որպես ի՞նչ ձևակերպեմ: Ճի՞շտ կլինի արդյոք արագամաշ առարկաներ ձևակերպել /ընդհանուր արժեքով 75 000 դրամ/:
Շնորհակալություն:

Տալ հաշվապահական ձևակերպումներ
Արամ.
Բարև ձեզ: Կազմակերպությունը զբաղվում է անասնաբուծությամբ: Կենդանիների բուծումից ստացված ակտիվը ինչպե՞ս ձևակերպել հաշվապահորեն, և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ դրա համար:

Ո՞րն է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող և ԱԱՀ-ից ազատված գործարքների տարբերությունը
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
Խնդրում եմ պարզաբանել, թե ո՞րն է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող և ԱԱՀ-ից ազատված գործարքների տարբերությունը: Օրենքի կետերին ծանոթ եմ և ուսումնասիրել եմ, ինձ հետաքրքիր է, թե ո՞րն է տարբերությունը, եթե 2 դեպքում էլ վճարման ենթակա ԱԱՀ չկա, միգուցե հաշվապահական ձևակերպման մեջ ի՞նչ որ տարբերություն կա:
Խնդրում եմ արձագանքել :)
Վերջին մեկնաբանություններ