Tag: մաշվածք

Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպե՞ս կատարել մաշվածության հաշվարկ

Անուշ. Բարև ձեզ: Կենսաբանական ակտիվները, օրինակ՝ ծառերը, համարվու՞մ են մաշվող հիմնական միջոցներ, եթե այո, ապա ինչպե՞ս հաշվել ծառի մաշվածությունը, օրինակ՝ ձեռք եմ բերել 20 000 ՀՀ դրամ արժողությամբ ծառ, ինչպե՞ս տամ թղթակցությունները: Ու հանրային հատվածի հաշվապահություն է, և դրա համար են պետք թղթակցություններ: Կանխավ շնորհակալություն:
.ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ձեռք է բերել գույք

231 Արմեն. Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը (հյուրանոցային գործունեություն) ձեռք է բերել հեռուստացույցներ, սառնարաններ, կահույք և դռներ հյուրանոցի համար: Արդյո՞ք դրանք ավելացվում են հիմնական միջոցի արժեքին, թե՞ միանգամից դիտարկվում են ծախս: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Մաշվածության հաշվարկ ՀՄ վերագնահատման դեպքում

Մելինե Պ. Բարև ձեզ: Հիմնական միջոցի առաջին վերագնահատումից հետո երկրորդ վերագնահատման ժամանակ մաշվածություն հաշվարկվում է ըստ սկզբնակա՞ն արժեքի, թե՞ վերագնահատված արժեքի: Այսինքն` եթե հիմնական միջոցի սկզբնական արժեքը եղել է 300 հազ. դրամ, առաջին վերագնահատումից հետո սկզբնական արժեքը դարձել է 407 հազ. դրամ, երկրորդ վերագնահատման ժամանակ մաշվածություն հաշվելու եմ ըստ 300-ի՞, թե՞ 407-ի:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Օգտակար ծառայության ժամկետներ

Տիգրան. Խնդրում եմ ասել` գյուղատնտեսական տեխնիկայի և մյուս հիմնական միջոցների օգտակար ծառայության ժամկետները մաշվածության հաշվարկի համար որտեղի՞ց կարող եմ գտնել:
.ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հիմնական միջոցի մաշվածության հաշվարկի հետ կապված

227 Company. Ընկերությունը 2008թ. հուլիսին ձեռք է բերել տպագրական սարքավորում 100 մլն. սկզբնական արժեքով: Հետագա տարիներին մաշվածությունը ձևակերպվել է անհավասարաչափ բաժիններով (տարեկան մաշվածության գումարը ստացվել է ավելի քիչ, քան կարող էր հաշվարկվել գծային մեթոդով), չնայած շահութահարկի հաշվարկում քաղաքականությունը նշվել է գծային մեթոդով: Արդյունքում վերջնական մաշվածության ժամկետը ստացվել է ոչ թե 2013թ. հուլիսը, այլ 2014թ. դեկտեմբերը: Հարց. Հարկային առումով գծային մեթոդից շեղումը կարո՞ղ է դիտարկվել խախտում և ի՞նչ պատասխանատվություն կարող է կիրառվել:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀՄ մաշվածության հաշվարկ

Լիլիթ. Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցում. ՊՈԱԿ-ը հիմնական միջոց է ստացել անհատույց հոկտեմբեր ամսին, դեկտեմբերին ամորտիզացիան հաշվելիս ինչպե՞ս հաշվել նոր հ/մ-ի ամորտիզացիան (երկու ամսվա համար, թե՞...): Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ընկերությունը ունի գործառնական վարձակալությամբ հիմնական միջոց

Արսինե. Ընկերությունը աշխատում է ԱԱՀ-ով: Ընկերությունը ունի գործառնական վարձակալությամբ հիմնական միջոց (մեքենաներ): Ըստ մեքենաների շահագործման պայմանագրի դրանց հիմնական վերանորոգումը կատարվում է Ընկերության կողմից: Մեքենայի արժեքը ըստ պայմանագրի կազմում է 2 000 000 ՀՀ դրամ: Հարցս հետևյալն է՝ Եթե Ընկերությունը կատարել է օրինակ 600 000-ի ծախս, որից օրինակ 450 000-ը ավտոպահեստամասեր, իսկ 150 000-ը՝ ծառայության գումար, ապա նշված 450 000-ից 200 000-ը (2 000 000 * 10% = 200 000, համաձայն 11.04.2000 N161 որոշման) հանդիսանում է ծախս, իսկ 250 000-ը հաշվառվում է առանձին 154 հաշվով` որպես "Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսերի գծով", թե՞ ամբողջ 600 000-ն էլ հանդիսանում է ծախս:
.Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ձևակերպել էլեկտրական սարքավորումների գումարը

231 Արմինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում: Կազմակերպությունը պայմանագիր է կնքել ծառայություն մատուցող ընկերության հետ, համաձայն որի այդ ընկերությունը վերանորոգելու է կազմակերպության հաստոցները: Հիմա տվյալ ընկերությունը մեզ դուրս է գրել` օրինակ Հ/Ա 150 000 դրամի չափով (հաստոցի համար անհրաժեշտ էլեկտրական սարքավորումների գինը): Սակայն հաստոցի օգտակար ծառայության ժամկետը ավարտվել է, և տարվա սկզբի դրությամբ հաշվեկշռում գրանցված մնացորդային արժեքը կազմում է 2 000 դրամ: Հարց. հաստոցի վերանորոգման համար անհրաժեշտ էլեկտրական սարքավորումների գումարը ինչպե՞ս ձևակերպեմ:
Accountant.am
.ԱյլՀարց ու պատասխան

Որքա՞ն է ՀԴՄ – ի ամորտիզացիոն ժամկետը

226 Arsine. Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն 2014թ-ի հոկտեմբերին ձեռք է բերել նոր սերնդի ՀԴՄ 60 000 դրամով: Արդյո՞ք այն հանդիսանում է հիմնական միջոց: Եթե այո, ապա որքա՞ն է դրա ամորտիզացիոն ժամկետը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է ԱԱՀ-ի գումարը միացնել ավտոմեքենայի արժեքին

Hayk. Հարգելի հաշվապահներ, համաձայն ԱԱՀ օրենքի` կազմակերպության կողմից օգտագործման համար գնված ավտոմեքենայի ԱԱՀ-ն չի հաշվանցվում: Այդ դեպքում արդյո՞ք պետք է ԱԱՀ-ի գումարը միացնել ավտոմեքենայի արժեքին և ընդհանուր գումարով ամորտիզացնել: Եվ ստացվում է, որ ԱԱՀ-ն մաշվածությանը համամասնորեն ծախսագրվում է:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպության հիմնական միջոցների մաշվածության գումարը մեծ թիվ է

Լուսինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնեք: Կազմակերպության հիմնական միջոցների մաշվածության գումարը մեծ թիվ է իրենից ներկայացնում, և եթե այն վերագրում ենք ծախսերին, ապա ստացվում է, որ կազմակերպությունը աշխատել է վնասով, բայց իրականում դա այդպես չէ: Ինչպիսի՞ լուծում կարելի է տալ այս հարցին: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Արդյո՞ք ակտիվների վերագնահատում իրականացվում է միայն ֆինանսական հաշվառման համար

Erik. Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել` արդյոք ես ճիշտ եմ, թե ոչ: Հարկային բալանսում ակտիվները միշտ արտացոլվում են սկզբնական արժեքի և ամորտիզացիայի տարբերությամբ, չէ՞: Իսկ ակտիվների վերագնահատում իրականացվում է միայն ֆինանսական հաշվառման համար, այդպես չէ՞:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ վճարող ՍՊԸ-ն ձեռք է բերել մարդատար ավտոմեքենա, այնուհետև վաճառել է այն

Հ.Ա. Հարգելի հաշվապահներ, ԱԱՀ վճարող ՍՊԸ-ն ձեռք է բերել մարդատար ավտոմեքենա 10 մլն դրամով (ներառյալ ԱԱՀ-ն), ԱԱՀ-ն միացրել է արժեքին ու ամորտիզացրել, այնուհետև վաճառել է նշված ավտոմեքենան 7 մլն դրամով, մնացորդային արժեքը եղել է 8 մլն դրամ: Խնդրում եմ ասեք` ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպումներ պետք է տալ տվյալ դեպքում, և շահութահարկի ու ԱԱՀ-ի տեսանկյունից ի՞նչ պետք է անել: Կանխավ շնորհակալ եմ:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Էքսկավատորների համար պե՞տք է հաշվարկել գույքահարկ

Գրիգոր. Էքսկավատորների համար պե՞տք է հաշվարկել գույքահարկ: Եթե այո, ապա բեռնատա՞ր մեքենա է, թե՞ մարդատար (p.s. տեխ. վկայագրում ձիաուժ նշված չէ): Եթե ոչ, ապա քանի՞ տարով պետք է մաշեցնել:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ամորտիզացիոն ժամկետների նվազեցում

Գուրգեն. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. Ընկերությունն իր հիմնական միջոցների համար սահմանել է ամորտիզացիոն ավելի երկար ժամկետ, քան սահմանված նվազագույն ժամկետը "Շահութահարկի մասին" ՀՀ օրենքում: Ներկայումս ընկերությունը ցանկանում է փոփոխել ամորտիզացիոն ժամկետը և սահմանել այն "Շահութահարկի մասին" ՀՀ օրենքում նշված ժամկետի չափով, այսինքն նվազեցնել: Արդյո՞ք հնարավոր է դա անել, և խնդրում եմ նշել իրավական հիմքերը: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հիմնական միջոցի դուրսգրում

Հայկ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, պատասխանեք՝ արդեն իսկ ամորտիզացված հիմնական միջոցի դուրսգրման (բալանսից հանելու) համար ի՞նչ է պետք անել: Կխնդրեի մանրամասն բացատրել գործընթացը և ձևակերպումները: