Tag: նվազեցում

.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անձնական նվազեցման կիրառման վերաբերյալ

Գայանե. Հարգելի կոլեգաներ, ասացեք խնդրեմ` 2013թ-ից աշխատավարձի հաշվարկման ժամանակ կազմակերպությունը կիրառելու՞ է արդյոք 35000 դրամ անձնական նվազեցումը: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունների վերաբերյալ

Աստղ Վ. Բարև Ձեզ, հարգելի հաշվապաներ: Խնդրում եմ պատասխանել ԱԱՀ վճարող համարվողներին վերաբերող իմ երկու հարցին. 1. ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունները ԱԱՀ վճարող համարվելու ժամանակաշրջանում նվազագույն շահութահարկը ինչպե՞ս են հաշվարկում 2. ԱԱՀ վճարող համարվող հարկատուների հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է... ինչո՞վ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Օտարերկրացու աշխատավարձի հաշվարկ

Liana. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք` օտարերկրյա քաղաքացուն աշխատավարձ հաշվարկելիս անձնական նվազեցում (32 500) կատարվու՞մ է, թե՞ ոչ: Օրինակ, եթե աշխատավարձը 120 000 դր. է, ինչքա՞ն է կազմում մաքուր աշխատավարձը և եկամատահարկը:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ եկամտահարկը հաշվարկելու համար

Մարինե. Բարձ Ձեզ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում. ԱՁ-ի համար երկամտահարկ հաշվարկելիս նվազեցվու՞մ են սոց. վճարները, և արդյո՞ք նվազեցվում է նաև յուրաքանչյուր ամսվա համար 32500 դրամ, չնայած այն բանին, որ վերջին 3 ամիսներին ստացել է 4-8 հազար դրամ եկամուտ: Եկամատահարկը հաշվարկելու համար արդյո՞ք պետք է ամբողջ տարվա ստացած եկամուտը գումարենք իրար, հանենք վճարված սոց. վճարները և յուրաքանչյուր ամսվա համար 32500 դրամ: Շնորհակալություն:
.Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Աշխատավարձից պահումներ կատարելու հետ կապված

Գոռ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Ես գրանցվել եմ աշխատանքի ամերիկյան ընկերությունում, որը գտնվում է հենց Միացյալ Նահանգներում, բայց ես աշխատելու եմ Երևանում: Եթե նրանք ամսական իմ աշխատավարձը փոխանցեն իմ երևանյան բանկերից մեկի հաշվին (գումարը բավականին բարձր է հայաստանյան աշխատավարձների համեմատ), ես պետք է հարկ վճարե՞մ: Կամ ինչպիսի՞ խնդիրներ կարող են առաջանալ: Ասենք՝ ինչ-որ սահմանափակումներ կա՞ն կապված գումարի չափի հետ: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Որպես հարկային գործակալ վճարած պարտավորությունների նվազեցում եկամտից

Էդգար. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ասել, արդյո՞ք ԱԱՀ վճարող իրավաբանական անձը կարող է ծախս ցույց տալ որպես հարկային գործակալ բյուջե փոխանցված այլ անձանց հարկային պարտավորությունները և եթե այո, ապա ո՞ր օրենքի և ո՞ր հոդվածով է դա կարգավորվում: Կանխավ շնորհակալություն:
.Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կնքվել է քաղաքացիաիրավական պայմանագիր աշխատողի հետ

Mikayel. Հարգելի հաշվապահներ, ներկայացնեմ հետևյալ իրավիճակը: Կազմակերպությունը իր մոտ աշխատող վարձու աշխատողի հետ կնքում է նաև քաղաքացիաիրավական պայմանագիր, ըստ որի նա պետք է կատարի նաև ոչ իր աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքներ: Հարցս վերաբերում է եկամտահարկի եռամսյակային հաշվարկին: 1. Տվյալ աշխատողին արդյո՞ք պարտավոր ես ներառել ինչպես 13-1 տողում, այնպես էլ 12 տողերից որևէ մեկում 2. Եթե այո, ապա 32500 դրամ անձնական նվազեցումը նվազեցվելու է մե՞կ անգամ, թե՞ առանձնացված քաղաքացիաիրավականը և աշխատավարձը: Հիշեցնեմ, որ տվյալ դեպքում գործատուն նույն կազմակերպությունն է:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անդամավճարի նվազեցում եկամտահարկը հաշվարկելիս

Շահեն. Կազմակերպությունը 15 հոգուց է կազմված: Կամավոր անդամակցում են արհկոմին, և աշխատավարձից փոխանցվում է անդամավճար աշխատավարձի 1 տոկոսի չափով: Կարո՞ղ եմ աշխատավարձը և եկամտահարկը հաշվարկելիս այդ չափով յուրաքանչյուրին նվազեցնել, թե՞ ոչ: Ի՞նչ օրենք կա այդ մասով: Այդ կազմակերպությունը գործում է այս տարվա փետրվար ամսից: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդայինի հաշվարկ

Անի. Բարև. 1. 130000 դրամ աշխատավարձ ունեցող աշխատողին դեկտեմբերի 30-ից արձակուրդ ուղարկելուց արձակուրդայինը ինձ մոտ ստացվել է 114700 դրամ, միանգամից վճարում եմ արձակուրդային գումարը աշխատավարձի հետ, ինչպե՞ս հաշվարկեմ եկամտահարկը, 130000-ի համար առանձին, 114000-ի համար առանձին, թե՞ գումարեմ, նոր հաշվարկեմ եկամտահարկն ու սոցը: 2. Արձակուրդը 20 աշխատանքային օր տալուց արձակուրդ հաշվեմ դեկտեմբերի 31 -հունվարի 9-ը հետո, քանի որ այդ օրերը ոչ աշխատանքային են: Արձակուրդի տևողությունը կլինի հունվարի 9-ից փետրվարի 7-ը: Կարո՞ղ եմ արդյոք արձակուրդ հաշվել հունվարի 1-ից:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ծախսի հիմնավորում պատճեով

Արփինե. Հարգելի կոլեգաներ, կարո՞ղ եք օգնել ինձ մի հարցում: Ես Ա/Ձ եմ, զբաղվում եմ նոտարի մոտ թարգմանություններով և մուծում եմ պետ. տուրք, ինձ մոտ փաստաթղթի պատճեն է, ես կարո՞ղ եմ արդյոք դա նվազեցնել իմ եկամուտից, օրիգինալը պարտադիր մնում է նոտարի մոտ, նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գովազդային ծախսեր ՀՀ-ում

Աննա. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնել մի հարցում: Կազմակերպությունը իրականացնում է առևտուր և կատարում է գովազդային ծախսեր ՀՀ-ում և նրա սահմաններից դուրս: Նվազեցումներ նորմաների սահմաններում միայն ՀՀ տարածքից դուրս գովազդի սահմանաչափը` համախառն եկամտի 3%, իսկ ՀՀ-ում արդյո՞ք կա սահմանաչափ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Եկամտահարկի հաշվետվության վերաբերյալ

astxik. Հարգելի հաշվապահներ, բարև բոլորին, վերջապես շունչ քաշեցինք, տարեկանները մնացել են ետևում, սակայն եռամսյակի հաշվետվության վերջնաժամկետին հաշված օրեր են մնացել, իսկ ինձ մեկ հարց է հուզում, թվում էր թե գիտեմ, սակայն եկամտահարկի հաշվետվության 2-րդ էջը ինձ թյուրիմացության մեջ թողեց. ինչու՞ է օտարերկրացիներ բաժնի 31բ, 31գ տողերում գումարները գրված քաղաքացիների նման, արդյո՞ք դա նշանակում է, որ պետք է անձնական նվազեցումները այնուամենայնիվ կատարել, եթե որևէ մեկը գիտի, խնդրում եմ արձագանքեք: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ա/Ձ-ի տարեկան եկամուտների հայտարարագիր

Արփինե. Հարգելի հաշվապահներ, Ա/Ձ-ի տարեկան եկամուտների պարզեցված ձևում արդյոք ծախսագրվու՞մ են եկամտահարկի 11%-ը և սոց. մուծումները, ինչպես նաև այն ամիսների համար, երբ եկամուտ չի ունեցել, անձնական նվազեցում չի՞ կատարվում: Եկամտահարկը ծախսագրվու՞մ է տարեկան եկամուտների հայտարարագրում: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության նպաստի եկամտահարկ

Արթուր. Հղիության և ծննդաբերության նպաստի եկամտահարկը ինչպե՞ս է հաշվարկվում, միանվա՞գ, թե՞ բաժանելով ամիսների և նվազեցումները կատարելով ամսական:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Եթե շրջանառությունը փոքր է

Տիգրան. Բարև Ձեզ, իսկ եթե շրջանառությունը փոքր է, ծախսերը շատ, սակայն տարվա ընթացքում կատարել եմ վճարումներ, կարո՞ղ եմ տարեկան հաշվետվության մեջ ոչ մի ծախս ցույց չտալ, անձնական նվազեցում չգրել: Հաշվետվությունը հանձնելուց հետո խնդիր կառաջանա՞:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Նվազեցումներ շահութահարկի գծով

Հասմիկ. Հարգելի հաշվապահներ, հարցս վերաբերվում է շահութահարկի գծով նվազեցումներին: Ներմուծող կազմակերպությունը կարո՞ղ է արդյոք ներմուծման ժամանակ բեռնափոխադրումների հետ կապված ծախսերը միանվագ ձևակերպել հաշվետու տարում: Կանխավ շնորհակալություն եմ հայտնում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձ հաշվարկելիս

Եվա. Բարև...Խնդրում եմ ասեք, կես ամսվա համար աշխատավարձ հաշվելիս նվազեցումների չափը փոխվու՞մ է, թե կատարել այնպես, ինչպես մեկ ամսվա դեպքում: Կանխավ շնորհակալություն: