
Կազմակերպությունը կրկնակի աշխատավարձ է վճարել
Լիլիթ.
Բարև ձեզ: 2010թ-ին հոկտեմբեր ամսվա համար կրկնակի աշխատավարձ է վճարվել: Կազմակերպությունում հարկային մարմնի կողմից դեռ ոչ մի ստուգում չի անցկացվել: Խնդրում եմ ասել` կարելի՞ է արդյոք այդ սխալը ինչ որ կերպ ուղղել: Կանխավ շնորհակալ եմ:

Ի՞նչ ուղղումներ պետք է տալ


Կազմակերպությունը ճանաչում է իրեն ԱԱՀ վճարող փետրվարի 20-ից


Եկամտային հարկի գումարը սխալմամբ փոխանցվել է եկամտահարկի հաշվին
Աննա.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք. եկամտային հարկի գումարը սխալմամբ փոխանցվել է եկամտահարկի հաշվին: Հաշվանցումը ի՞նչ կարգով պետք է կատարվի, եթե եկամտային հարկը ցույց է տալիս ապառք, իսկ եկամտահարկը գերավճար, և այս դեպքում տույժ տրվու՞մ է, թե՞ ոչ:
Խնդրում եմ տալ պարզաբանում, և եթե կա օրենք, ո՞ր օրենքի հիման վրա:

Աշխատանքի տեսչության կողմից իրականացվող ստուգումների վերաբերյալ
Gnel.
Արդյո՞ք աշխատանքային տեսչության ստուգումների ակտում արձանագրվում են ներքո խախտումներից.
ա) տաբելների սխալ լրացում;
բ) աշխատանքային գրքույկի սխալ լրացում;
գ) աշխատանքային պայմանագրերի լուծման ժամկետների խախտում:

Հրամանագրքում սխալ գրառում է կատարվել
Մարիամ.
Խնդրում եմ ինձ հուշել. երբ հրամանագրքում սխալ գրառում է արվում, տվյալ դեպքում ամիսը սխալ է գրվում, ինչպե՞ս պետք է ուղղում կատարել: Հատկապես ջնջում չանելու համար: Կանխավ շնորհակալություն:

Ընկերությունը ներկայացրել է հայտարարություն ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ
Արամ.
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ հիմնավոր պատասխանեք հետևյալ հարցին.
ընկերությունը 10.06.2013թ-ին էլեկտրոնային եղանակով ներկայացրել է հայտարարություն ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ, սակայն հայտարարության մեջ "Կազմակերպությունը իրեն համարում է ԱԱՀ վճարող" տողում սխալմամբ նշել է 31.12.13թ: Արդյունքում զրոյանում է կազմակերպության 14.06.13թ-ի կատարած ներմուծման մոտ 2 200 000 դեբետ և առաջանում է 25.06.2013թ-ին դուրս գրված հաշիվներից մոտ 470 000 դրամի կրեդիտ: Խնդրում եմ պատասխանեք` ինչպե՞ս վարվել այս դեպքում:

Տեղեկություն` ՀԴՄ-ով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ
Լուիզա.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հնարավորինս արագ արձագանքել, կանխավ շնորհակալություն: Ես, համարվելով շրջանառության հարկ վճարող, 2013 հունվարից ուղարկել եմ ՀԴՄ հաշվետվություն` ամենամսյա, սակայն չեմ ուղարկել առաջին եռամսյակի համար շրջանառության հարկի հաշվարկ, ու հիմա չգիտեմ` ինչպես վարվել այս դեպքում. ուղարկե՞մ առաջին եռամսյակի համար շրջանառության հաշվարկ, թե՞ գրություն գրեմ, որ սխալվել եմ, և ամեն ամիս ՀԴՄ-ի հաշվետվությունով եմ ցույց տվել շրջանառությունը:

Աշխատողների աշխատավարձից եկամտային հարկը սխալ է հաշվարկվել
Մարինե.
Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում: Եթե սխալմամբ աշխատողների աշխատավարձից հաշվարկվել և պահվել է եկամտային հարկ, այս դեպքում ինչպե՞ս վարվել: Շնորհակալություն:

Արդյո՞ք կարելի է ճշգրտված հաշվարկ ներկայացնել
Vaxinak.
Հարգելի հաշվապահներ, հարկայինում կամերալ ստուգումների-ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ շահութահարկի հաշվարկում կան որոշակ սխալներ: Այդ սխալը կախված է նաև նախորդ տարվա 1-ին եռամսյակի ԱԱՀ հաշվարկից: Կարո՞ղ եմ ժամանակաշրջանի նշված ԱԱՀ հաշվարկում ճշգրտում տալ, թե՞ արդեն ուշ է: Իմ իմանալով` ճշգրտում չենք կարող տալ միայն ստուգումների ժամանակ կամ հետո: Էլի նշեմ, որ դա ընդամենը կամերալ ուսումնասիրություն է:

Կազմակերպությունը չի ներկայացրել ԱԱՀ վճարող համարվելու դիմում
em.
Նախորդ տարի եղել ենք ԱԱՀ վճարող, այս տարի դիմումը չենք ներկայացրել, բաց ենք թողել էլ. հաշվետվությունների հետ կապված: Սակայն արդեն տվել ենք հաշիվ-ապրանքագիր 1-ին եռ. համար և ԱԱՀ-ի հաշվետվություն, վճարվել է նվազագույն շահութահարկը, կատարվել է ԱԱՀ-ի հաշվանցում: Ինչպե՞ս վերականգնել սխալը:

Սխալ եկամտային հարկի հաշվարկում
Աննա.
Հարգելի հաշվապահներ, մարտ ամսվա եկամտային հարկի հաշվարկի մեջ սխալ եմ հայտնաբերել, ինչի արդյունքում հարկը և հարկվող օբյեկտը պակաս եմ ցույց տվել: Եթե մի քանի օր ուշացմամբ ապրիլին փոխանցեմ չվճարված մասը, բացի օրական 0.15 տույժից ուրիշ ի՞նչ խնդիր կառաջանա հարկայինի հետ: Խնդրում եմ շտապ պատասխանել:

Ճշգրտված հաշվետվության ներկայացում
Սասուն.
Բարև ձեզ: Ուղարկել եմ սխալ էլեկտրոնային հաշվետվություն, ինչպե՞ս կարող եմ ճշգրտվածը ուղարկել, եթե հնարավոր է` արագ կպատասխանե՞ք: Շնորհակալություն:

Աշխատանքային գրքույկի մեջ սխալ լրացում է կատարվել
Լիաննա.
Խնդրում եմ պատասխանեք` եթե աշխատանքային գրքույկի մեջ սխալ լրացում է եղել, ինչպե՞ս կարելի է ուղղում անել: Շնորհակալություն:

Սոցապ տարվող փաստաթղթերում սխալ հայտնաբերելու դեպքում
Աստղիկ.
Բարև Ձեզ, ունեմ այսպիսի հարց.
Սոցապ տարվող փաստաթղթերում սխալ հայտնաբերելու դեպքում 15 օրվա ընթացքում կարող ենք տանել ճշգրտում առանց վարչական տուգանքների: Ինձ հետաքրքրում է` 15 օրը հաշվարկվում է փաստաթղթի ներկայացմա՞ն օրվանից, թե՞ ներկայացված փաստաթղթում սխալ հայտնաբերելու օրվանից: Շնորհակալություն:

Անճշտություն ԱՁ տարեկան հաշվետվության մեջ
Նազիկ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանել իմ հարցին:
Ա/Ձ-ի տարեկան հաշվետվության մեջ թվային անճշտություն եմ թույլ տվել, երկու օր առաջ ստացել եմ նամակ հարկադիրից խոշոր գումարի բռնագանձման մասին, մինչ այդ ոչ մի զգուշացում չի եղել: Ի՞նչ կարող եմ անել:

Ի՞նչ թղթակցություննորով կարելի է ուղղել տարբերությունները
Ռաֆիկ.
Գույքագրման արդյունքում պարզվել է, որ հիմնական միջոցների արժեքները, հաշվեկշռային արժեքները և կուտակված մաշվածությունները տարբերվում են վերջին հաշվետվություններում նշված թվերից (հաշվետվություններում նշված թվերը չեն համապատասխանում իրականությանը): Ի՞նչ թղթակցություննորով կարելի է ուղղել այդ տարբերությունները:

Սխալի ուղղում
Anna.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս հետևյալն է, եթե տարվա սկզբին շահութահարկի մնացորդը սխալ եմ ցույց տվել` ցույց եմ տվել X գումար կրեդիտում, սակայն այդ գումարը եղել է դեբետում: Ինչպե՞ս կարելի է այն ճշտել: Խնդրում եմ մանրամասն բացատրել, թե որ հաշիվները պետք է կիրառել: Խնդրում եմ հարցիս շտապ պատասխանել: Նախապես շնորհակալություն բոլոր պատասխանների համար:

Սխալներ աշխատանքում, ճշգրտված հաշվարկների և հաշվետվությունների ներկայացում:
Արա Ա.
Հարգելի կոլեգաներ, մեր առօրյա աշխատանքում բոլորս էլ կատարում ենք սխալներ ու վրիպումներ: Աշխատանքը շատ է, հաճախ շտապում ենք վերջնաժամկետներին հասցնելու համար: Հետո մի գեղեցիկ օր ինչ-որ մի բան "չի բռնում" իրար, սկսում ենք փնտրել սխալը, նորից ժամանակ ենք ծախսում, մինչև կատարենք համապատասխան ուղղումները, ներկայացնենք ճշգրտված հաշվարկներ և հաշվետվություններ: Հարցը հետևյալն է` ստուգու՞մ եք արդյոք կատարված աշխատանքը ժամանակի ընթացքում, թե՞ սխալները իրենք են մի օր ի հայտ գալիս: Եվ որքա՞ն հաճախ եք ներկայացնում ճշգրտված հաշվարկներ և հաշվետվություններ: Մասնակցեք հարցմանը, ինչպես նաև թողեք ձեր կարծիքները տվյալ թեմայի շուրջ:
[poll id="17"]

ՀԴՄ և հարկայինի շրջանառության թվերը տարբեր են
karo.
Բարև: Մենք ունենք կարի սպասարկում: Տարեկան հաշվետվությունում մեր ՀԴՄ և հարկայինի շրջանառության թվերը տարբեր են: Ի՞նչ պետք է անել:
Վերջին մեկնաբանություններ