Tag: սոցապ

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Սոցապ վճարների դրույքաչափեր

Anna. Բարև ձեզ: Եթե ձեզ դժվար չէ, ապա օգնեք ինձ հասկանալ` 2012թ. հունվարի 1-ից աշխատողների գործատուի սոցապ վճարը ՍՊԸ-ի համար նվազագոյն 7000 դրամ դարձրել են 9000 դրամ, դա վերաբերում է ՍՊԸ՞, թե՞ ԱՁ-ին: Եթե դա վերաբերում է ՍՊԸ, ապա դուք կարո՞ղ եք գրել դրույքաչափերը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Երեխայի խնամքի նպաստ

Մարինե. Բարև ձեզ, խնդրում եմ պարզաբանել իմ հարցը: 2010թ. հոկտեմբերից գտնվում եմ երեխայի խնամքի արձակուրդում, 2011թ. օգոստոս-սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին չեմ ներկայացել ստանալու 18 000-ական գումարները: Նոյեմբերին ներկայացա ստանալու, մերժեցին, ասելով, որ 3 ամիս չստանալու դեպքում գումարը ետ է գնում: Դիմեցի տարածքային սոց. ծառայությանը, պարզաբանեցին, որ չստացած գումարը ետ չի վերադարձվում, սակայն հունվարից կարող եմ նոր թղթեր ներկայացնել շարունակությունը ստանալու համար: Արդյունքում չստացա 5 ամսվա գումարը և չհասկացա` ուր գնաց և ինչպես վերականգնել:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք կնշանակվի վարչական տուգանք

Անուշ. Հարգելի հաշվապահներ, եթե 2-րդ եռամսյակի համար սոց. հաշվետվությունը ճշգրտված ներկայացնեմ, արդյո՞ք վարչական տուգանք կնշանակեն: Սխալը ես եմ հայտնաբերել, ստուգումներ չեն իրականացվել: Շնորհակալ եմ:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՆորություններ

2012թ. հարկային օրենսդրության փոփոխություններ

Աղբյուր` Accountant.am Այս հոդվածով ներկայացրել ենք հարկային օրենսդրության փոփոխությունների ընդհանուր պատկերը: Հարկային փոփոխությունների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք գրանցվել սեմինարի: 2012թ. հունվարի մեկից ուժի մեջ մտան մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք վերաբերում են Հարկերի, Շահութահարկի, Եկամտահարկի, Ակցիզային հարկի, Ավելացված Արժեքի հարկի, Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին օրենքներին, ինչպես նաև մի շարք այլ օրենքների: Մանրամասն
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություններ պետք է լրացնել

Սիրանույշ. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս. 2011թ-ի դեկտեմբերին մի քանի ընկերներով բացել ենք ՀԿ, որը դեռ գործունեություն չի ծավալել, մինչև այս տարվա ապրիլ ամիսը հարկային մարմիններին պետք է ներկայացնենք եռամսյակային հաշվետվություններ: Արդյո՞ք միայն եկամտահարկի և սոց. հատկացումների հաշվետվություններ պետք է հանձնենք, և կասեք` ինչպես են դրանք լրացվում, ինչ հաշվարկներ են կատարվում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Վիճակագրական հաշվետվության ճշգրտում

Anna. Բարև ձեզ, ես ունեմ մի քանի հարց. 1. Կազմակերպությունում կա 5 աշխատող, որից մեկը գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, այդ ընթացքում նրան տաբելում նշու՞մ են, թե՞ ոչ: Եվ նաև սոց. և եկամտահարկի հաշվարկի մեջ քանի՞ աշխատող նշեմ: 2. Վիճակագրական հաշվետվության մեջ ավել գումար ցույց տալու դեպքում ես կարո՞ղ եմ դա ուղղել, եթե էլ եկամուտ չեմ ստանալու (որ կարողանայի հանել տարբերությունը), այսինքն նոյեմբեր և դեկտեմբեր ամսում զրոյական է լինելու: Ես կարո՞ղ եմ վերցնել և փոխել հին հաշվետվությունը, այսինքն ճշգրտված ներկայացնել առանց տուգանքի: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՍՊԸ ֆիզիկական անձի հետ կնքել է պայմանագիր

Ալեքս. Խնդրում եմ օգնել: ՍՊԸ ֆիզիկական անձի հետ կնքել է ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր, այս դեպքում սոցապին պե՞տք է արդյոք ներկայացնել հաշվետվություն: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Երեխայի խնամքի նպաստ

Մելինե. Բարև ձեզ: Ես արդեն մոտ 5 ամիս է ստանում եմ 18 000 դրամ երեխայի խնամքի նպաստը: Հիմա մյուս ամիս անհրաժե՞շտ է նորից թղթեր տանել սոցապ մյուս տարի նպաստ ստանալու համար:
.ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Զրոյական հաշվետվության ներկայացում

Հայկ. Սիրելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք, եթե ԱՁ-ն աշխատող չունի, արդյո՞ք պարտավոր է սոց.-ի զրոյական հաշվետվություն ներկայացնել: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անաշխատունակության նպաստի վճարում

Էլզա. Խնդրում եմ պատասխանեք. անաշխատունակության նպաստի 3 օրը դարձյա՞լ վճարվում է գործատուի միջոցներից, իսկ մնացած օրերը սոցի հաշվին, թե՞ վճարվում է միայն սոցի հաշվին: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Տնօրենի պայմանագրի ձև

Սրբուհի. Հարգելի հաշվապահներ, ինձ կասե՞ք` ԱՁ տնօրենի համար սոցապ հայտ տանելու համար պայմանագիր և հրաման պե՞տք է կազմեմ: Եթե այո, ինձ ԱՁ տնօրենի պայմանագրի ձև կուղարկեք Srbuhy շնիկ mail.ru
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ-ն աշխատող գրանցելու համար հայտ է ներկայացրել սոցապ

Սրբուհի. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ԱՁ-ն աշխատող գրանցելու համար հայտ է ներկայացրել սոցապ, այնտեղ պարզվել է, որ ԱՁ իր համար հայտ չի ներկայացրել: Ասացին, որ ԱՁ-ի հայտը տուգանքով ներկայացնենք, բայց ԱՁ-ն բոլոր իր վճարումները կատարել է, խոսքը ԱՁ ամսական 5000 դրամ սոց.վճարների մասին է: Ինչքա՞ն տուգանք է հասնում ԱՁ-ին հայտը չներկայացնելու համար: ԱՁ-ն գործում է 1 տարի 4 ամիս և կարո՞ղ է որևէ կերպ խուսափել այդ տուգանքից: Ես լսել եմ, որ հիմա հայտի համար տուգանք չի հասնում, խնդրում եմ գրեք օրենքը, որտեղ կարող եմ կարդալ այս մասին, շատ շնոորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի վերաբերյալ

Քրիստինե. Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք. 1) եթե աշխատողը հերթական արձակուրդից 1 ամիս հետո ազատվում է աշխատանքից, վերջնահաշվարկ արվու՞մ է այդ 1 ամսվա համար: 2) վերջնահաշվարկի գումարից ինչպե՞ս է պահվում եկամտահարկը: Գումարե՞մ նրա աշխատավարձին, թե՞ առանձին դիտարկեմ: 3) վերջնահաշվարկի գումարը անհատական հաշվետվությունում (Ձև Ֆ10) ներառվու՞մ է,թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Սոցապ անհատական ընթացիկ հաշվետվություն

Նարինե. Հարգելի կոլեգաներ, արդյո՞ք հղիության և ծննդաբերության ապահովագրական նպաստի գումարը ներառվում է սոցապի տարեկան անհատական հաշվետվության մեջ և ինչպե՞ս: Կանխավ շնորհակալություն:
.Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ստաժի ձևաթղթի լրացման և հանձնման հետ կապված

Կարեն. Հարգելի կոլեգաներ, հարցս վերաբերում է մինչև պարտադիր կենսաթոշակային ապահովագրության համակարգում հաշվառվելը աշխատողների ձեռք բերած ստաժի ձևաթղթի լրացմանը և հանձնմանը սոց. բաժին: Ո՞ր ամսաթվից հետո է, որ աշխատանքի ընդունված լինելու դեպքում այդ ձևաթուղթը պետք է ներկայացներ այդ կազմակերպությունը, այլ ոչ թե տվյալ` մեր կազմակերպությունը:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ եռամսյակային և տարեկան հաշվետվություններ պետք է հանձնել

Samvel. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք` հասարակական կազմակերպության համար ի՞նչ եռամսյակային և տարեկան հաշվետվություններ պետք է հանձնել: Առաջ ներկայացրել եմ. 1. ԱԱՀ, եկամտահարկ, սոցապ 2. Տարեկան հաշվետվություն Ձև 1 և Ձև 2 Հիմա փոփոխվե՞լ է: Շահութահարկի տարեկան ձև պահանջու՞մ են: Եթե հասարակական կազմակերպությունը շահույթ չի հետապնդում, ինչի՞ համար են պահանջում: Աշխատանքի տեսչության տարեկան հաշվետվությունը հանե՞լ են: Խնդրում եմ նշել օրենքներ կամ որոշումներ, որտեղից կարող եմ մանրամասն կարդալ` ինչ հաշվետվություններ է պետք ներկայացնել:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվությունների լրացման հետ կապված

Յանա. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կարո՞ղ եք ասել, թե ինչպես է հաշվարկվում եկամտահարկի եռամսյակային հաշվետվության 11-րդ աղյուսակը և սոցապ. եռամսյակային հաշվետվության 12-րդ աղյուսակը, եթե ՍՊԸ-ն ունի մեկ աշխատող, որի աշխատավարձը 50 000 դրամ է: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է հաշվետվություն ներկայացնել

Աննա. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ, Ա/Ձ-ն ամեն ամիս սոց. հաշվետվություն ներկայացնու՞մ է, եթե տնօրենից բացի ուրիշ աշխատող չունի: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Քանի՞ ամսվա համար պետք է վճարվի սոց. վճար

Աննա. Կարո՞ղ եք կողմնորոշել, եթե աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը կնքվել է 2011թ-ի փետրվարի 28-ից մինչև մարտի 31-ը, իսկ հրամանը տրվել է ապրիլի 1-ին, ապա քանի՞ ամսվա համար պետք է վճարվի գործատուի կողմից տրվող սոց վճարը: Նաև անհատական հաշվետվության մեջ ժամկետը ինչպե՞ս պետք է նշվի - փետրվարի 28-ից մարտի 31, թե՞ ապրիլի 1: Կանխավ շնորհակալություն: