Tag: ՍՊԸ

Երկրորդ ՍՊԸ ձեռքբերում

Ալեն․

Եթե տնտեսավարողն ունի ՍՊԸ և ձեռք է բերում երկրորդը, դա հարկային պարտավորությունների վրա ինչպե՞ս է ազդում։ Եթե ինչ որ բան փոփոխվում է, ապա ինչպե՞ս։ Շնորհակալություն պատասխանելու համար։

Արդյո՞ք ՍՊԸ և ԱՁ կհամարվեն փոխկապակցված

Գարիկ․

Բարև Ձեզ։ Եթե ՍՊԸ հիմնադիրը ԱՁ է գրանցում մեկ այլ գործունեությամբ զբաղվելու համար, բայց ՍՊԸ-ն ժամանակավորապես դադարեցված է, ապա նույն հարկային դաշտում է հարկվելու՞ և համարվելու՞ է փոխկապակցված։ Շնորհակալություն։

ՍՊԸ-ն գտնվում է լուծարման գործընթացում

Անուշ․

Բարև Ձեզ։ ՍՊԸ-ն գտնվում է լուծարման գործընթացում։ Պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետը լրանում է մայիսի 18-ին։ Ինձ այսօր (մայիսի 13-ին) հարկային տեսչությունից էին զանգահարել, խնդրում էին բանկային հաշվի քաղվածք տրամադրել։ Ես փորձեցի ճշտել լուծարման հաշվեկշռի վերաբերյալ տեղեկություն ստանալ, ասեցին, որ դա հանձնվում է բացառապես էլեկտրոնային եղանակով, ինչպես բոլոր հաշվետվությունները։ Բայց ես էլեկտրոնային համակարգում նման հաշվետվության ձև չեմ գտնում։ Ի՞նչ փաստաթղթեր է պետք ներկայացնել հենց հարկային և կոնկրետ ե՞րբ (լուծարման համար)։ Որտեղի՞ց գտնեմ ձևերը։ Շնորհակալություն։

Շահաբաժնի եկամտային հարկի վերադարձ

Արման․

Եթե ՍՊԸ մասնակցի կողմից ստացված շահաբաժինը ներդրվում է ընկերության կանոնադրական կապիտալում, ապա այս շահաբաժնի մասով վճարված եկամտային հարկը կարող է վերադարձվել։ Ինչպե՞ս է այդ վերադարձն իրականացվում։ Խնդրում եմ նկարագրել քայլերը։ Շնորհակալություն։

Գործունեության վերակազմակերպում որպես ՍՊԸ

Գևորգ․

Բարև Ձեզ, երկար տարիներ անհատ ձեռնարկատեր եմ, զբաղվում եմ ձկնաբուծությամբ, ինչպե՞ս կարող եմ բիզնես գործունեությունս Ա/Ձ-ից փոխել ՍՊԸ-ն։ Փոխելու նպատակը հետևյալն է, որպեսզի բիզնես-գործունեությունը շարունակեմ եղբորս հետ միասին՝ համամասնորեն։ Շնորհակալություն։

Տարբեր գործունեությունների կազմակերպում

Ավիկ․

1․ ՍՊԸ-ն ցանկանում է բացի 1 գործունեությունից զբաղվել մինչև 3-ից 4 տարբեր հարկման համակարգերով գործունեությամբ, հնարավո՞ր է։

2․ Հնարավո՞ր է մեկ անձի անունով գրանցել և՛ ՍՊԸ, և՛ ԱՁ։

Ոչ ֆինանսական աջակցություն

Մովսես․

Բարև Ձեզ։ Այլ ընկերություն (ոչ հայկական) ինձ որոշակի ոչ ֆինանսական աջակցություն է տրամադրում, և ինձանից պահանջվում է իրավաբանական հասցե և հարկ վճարողի համար: Մոտակա 1 տարին ոչ մի գումար չեմ աշխատելու, միայն ընկերություն է հարկավոր գրանցել, ԱՁ կամ ՍՊԸ, ո՞րն է ավելի հարմար, որպեսզի քիչ հարկեր վճարեմ։

ԱՁ ցանկանում է բացել ՍՊԸ

Մանե․

Բարև Ձեզ, հարգելի հաշպահներ։ Ա/Ձ-ն, որը ավտոպահեստամասերի առևտրի գործունեությամբ գործում է միկրոյի դաշտում, ցանկանում է բացել ՍՊԸ և ինքն էլ պետք է լինի այդ կազմակերպության միակ հիմնադիրը և տնօրենը։ ՍՊԸ-ն պետք է զբաղվի երրորդ երկրից` Չինաստանից տեխնիկայի ներկրմամբ ու վաճառքով ՀՀ-ում։ Նշեմ, որ ապրանքը ֆիզիկապես ՀՀ -ում կլինի և վաճառքը կկատարվի ՍՊԸ-ի պետ․ ռեգիստրում գրանցվելուց հետո առնվազն 3 ամիս հետո։ Խնդրում եմ պատասխանեք․

Հարց 1․ Կհամարվի՞ ՍՊԸ-ն փոխկապակցված ԱՁ-ի հետ։ Եթե այո, ապա կհամարվի փոխկապակցված
ա) սկսած ՍՊԸ-ի պետ․ ռեգիստրում գրանցվելուց անմիջապես հետո,
բ) ապրանքը ՀՀ սահմանը հատելուց հետո,
գ) ՍՊԸ-ով առաջին ապրանքը վաճառելուց կամ
դ) այլ ո՞ր պարագայում։
Այսինքն ցանկանում եմ իմանալ՝ մինչև ե՞րբ ԱՁ-ն կարող է աշխատել միկրոյով և հարկային խնդիր չունենալ։

Հարց 2․ Ո՞ր հարկման դաշտից սկսել ՍՊԸ-ի գործունեությունը՝
ա) մինչև 115.0 մլն շրջանառությունը շրջհարկ, այնուհետև ընդհանուր հարկման դաշտ
բ) հենց սկզբից ներկայացնել ԱԱՀ-ի հայտարարություն։ Քանի, որ ասում են, որ ԱԱՀ-ի հարկման դաշտում՝ կապված մաքսազերծման և ԱԱՀ-ի օրենքի հարկման մի կետի, այդպես ավելի ճիշտ կլինի, և ըստ որի հարկային բեռը այսպես ավելի ցածր կլինի։

Խնդրում եմ Ձեր կարծիքը, և եթե գիտեք մաքսազերծման և ԱԱՀ-ի օրենքի այդ կետերը, ապա ուղղորդեք՝ ինքս էլ կարդամ։

Արդյո՞ք կառաջանա փոխկապակցվածություն

Տաթև․

Բարև ձեզ։ Հարցս հետևյալն է. եթե ֆիզ․ անձը մի ՍՊԸ-ում 81% բաժնետեր է, և այդ ՍՊԸ-ի գործունեությունը դադարեցված է, կարո՞ղ է մեկ այլ ՍՊԸ-ում ևս դառնալ էլի բաժնետեր 81%: Փոխկապակցվածություն կառաջանա՞։

Հարկերի վճարում Հայաստանում

Աննա․

Բարև ձեզ։ Ես ապրում եմ Հայաստանում, բայց ունեմ եկամուտներ ԱՄՆ-ից վաճառքի ոլորտում: Այնտեղ տվել եմ դիմում, որ բոլոր հարկերը կվճարեմ Հայաստանում: Խնդրում եմ օգնեք հասկանալ քայլերի հերթականությունը հարկերը Հայաստանում վճարելու համար: Պե՞տք է գրանցել ԱՁ, թե՞ ՍՊԸ։ Ի՞նչ հարկեր պետք է վճարեմ այս դեպքում:

ՍՊԸ լուծարում

Ջուլիա․

Բարի ողջույն, հարգելի հաշվապահներ։ Մի այսպիսի հարց. ՍՊԸ 2023 թվականին գործունեություն է ծավալել 2 ամիս և մինչ այսօր գտվում է ժամանակավոր դադարում։ Սակայն ուզում ենք լուծարել, բայց ունենք տնօրենին տրամադրված փոխառություն 2 մլն դրամի չափով։ Արդյո՞ք դա որևէ խնդիր կառաջացնի հետագայում։ Ընկերությունը չունի Դտ և Կտ պարտքեր, շահութահարկի հաշվետվությունն հանձնված է և հարկը վճարված։

Նկարչական գործունեություն

Շուշանիկ․

Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին՝ եթե ՌԴ-ում գրանցված ինքնազբաղված ԱՁ-ն, ով ՌԴ-ի քաղաքացի է (ИП на НПД), զբաղվում է նկարչությամբ և սեփական նկարած նկարների վաճառքով ցանկանում է ՀՀ -ում զբաղվել նույն գործունեությամբ, ի՞նչ կազմակերպաիրավական ձևով է նպատակահարմար իրականացնել գրանցումը ՀՀ-ում: