Tag: ստաժ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անաշխատունակության նպաստի հաշվարկ

Ամալյա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ կարո՞ղ եք ասել` ժամանակավոր անաշխատունակության ժամանակ հաշվարկված նպաստը աշխատանքային ստաժից կախվա՞ծ է, թե ոչ: Ես գիտեմ, որ կախված է, բայց օրենքում չեմ կարողանում գտնել այդ կետը:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ամենամյա արձակուրդի վերաբերյալ

Վիկտորյա. Հարգելի գործընկերներ, եթե աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունից հետո գնում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդի, արդյո՞ք այդ ժամանակահատվածը մտնում է իր ամենամյա արձակուրդի հաշվարկի մեջ: Քանի որ ՀՀ Աշխ. օր.-ի 20-րդ հոդվածում ասվում է`”Աշխատանքային ստաժը այն ժամանակահատվածն է, որի ընթացքում քաղաքացին եղել է սույն օրենսգրքով կարգավորվող աշխատանքային հարաբերությունների մեջ, ինչպես նաև այլ ժամանակահատվածներ, որոնք, նորմատիվ իրավական ակտերին կամ կոլեկտիվ պայմանագրերին համապատասխան, կարող են հաշվարկվել աշխատանքային ստաժում…:” Իսկ 165 հոդվածի համաձայն` “Աշխատանքային տարում, որի համար տրամադրվում է ամենամյա արձակուրդ, ներառվում են` … 2) այն ժամանակահատվածը, որի ընթացքում, օրենսդրությանը համապատասխան, պահպանվում են աշխատողի աշխատատեղը (պաշտոնը) և աշխատավարձը` ամբողջությամբ կամ մասամբ.” Դեկրետի ժամանակ պահպանվում է աշխատողի աշխատավարձը և պաշտոնը և նույնիսկ այդ ժամանակահատվածում ինքը շարունակում է մնալ կազմակերպության աշխատակից, հետևաբար նա լինում է “սույն օրենսգրքով կարգավորվող աշխատանքային հարաբերությունների մեջ”:
.Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ստաժի ձևաթղթի լրացման և հանձնման հետ կապված

Կարեն. Հարգելի կոլեգաներ, հարցս վերաբերում է մինչև պարտադիր կենսաթոշակային ապահովագրության համակարգում հաշվառվելը աշխատողների ձեռք բերած ստաժի ձևաթղթի լրացմանը և հանձնմանը սոց. բաժին: Ո՞ր ամսաթվից հետո է, որ աշխատանքի ընդունված լինելու դեպքում այդ ձևաթուղթը պետք է ներկայացներ այդ կազմակերպությունը, այլ ոչ թե տվյալ` մեր կազմակերպությունը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողների համար ստաժի ձևաթղթեր չեն ներկայացվել

Տաթև. Հարգելի կոլեգաներ, ես կանգնել եմ մի խնդրի առաջ և ունեմ Ձեր օգնության կարիքը: Տարվա սկզբից մինչ հիմա աշխատանքի եմ ընդունել 3 հիմնական աշխատողի, որոնց համար աշխատանքի պետական տեսչություն չեմ ներկայացրել ստաժի մասին ձևաթուղթը: Ի՞նչ տույժի կամ տուգանքի պետք է ենթարկվեմ, և 3 բացթողման համար ինչքա՞ն է տուգանքը, եռապատի՞կ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահի որակավորում ստանալու համար

ԱՐՄԻՆԱ. Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ պատասխանել հետևյալ հարցիս: Մասնագիտությամբ հաշվապահ եմ, սակայն մասնագիտական ստաժ չունեմ: Ցանկանում եմ ձեռք բերել հաշվապահական լիցենզիա: Այդ լիցենզիան ունենալու համար արդյո՞ք անհրաժեշտ է ունենալ հաշվապահական ստաժ, և սկսնակ հաշվապահների համար կա՞ն արդյոք որևէ դասընթացներ` հետագայում հաշվապահական լիցենզիա ձեռք բերելու համար: Եթե հնարավոր է, տվեք ստույգ ինֆորմացիա: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անաշխատունակության նպաստի հաշվարկ

Լիլու. Եթե աշխատողի անաշխատունակության թերթիկի միջին եկամուտը եղել է 130 000 դր, նախկինում 100 000 դր. գերազանցող մասը վճարվում էր 30%, այժմ այդ օրենքը կա՞, թե՞ ոչ, և եթե աշխատողը ունի 5 տարվա ստաժ, քանի՞ %-ով ենք հաշվարկում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային գրքույկի լրացման վերաբերյալ

tatev. Սիրելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ ասել, բարձրագույն հաստատությունում ուսման տարիները համարվում են փորձ, աշխատանքային գրքույկում գործատու՞ն է նշումներ անում փորձի վերաբերյալ, թե՞ տվյալ բուհը, որտեղ ավարտել եմ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային գրքույկի լրացման հետ կապված

Անահիտ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել: Ի՞նչ է գրառվում առաջին անգամ աշխատողի գրքույկում համալսարանը ավարտելուց հետո:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչքա՞ն է կազմում աշխատավարձը

Աննա. Երբ անձը նույն հիմնարկում աշխատել է հունվարի 1-ից, ստացել է 16250 կեղտոտ աշխատավարձ, իսկ մարտի 31-ից - ապրիլի 15 ներկայացրել է հիվանդության վերաբերյալ անաշխատունակության թերթիկ, ինչքա՞ն է կազմում նրա աշխատավարձը: Երբ նրա ընդհանուր ստաժը 1տարի 10 ամիս է:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքի ընդունում

Susanna. 2010թ. դեկտեմբերի 30-ին 10 աշխատողներ աշխատանքից ազատվեցին պայմանագրի ժամկետը լրանալու պատճառով: Մայիսի 1-ից նորից նույն աշխատողներին պետք է ընդունենք աշխատանքի, ասացեք խնդրեմ, նրանց համար ձևաթուղթ պե՞տք է ներկայացվի սոցապ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Երեխայի խնամքի նպաստ

Մարինա. Բարև ձեզ: Ունեմ 22 տարվա աշխատանքային ստաժ: 2010 թ. սեպտեմբեր ամսից չեմ աշխատում: Հիմա հղի եմ: Ասացեք խնդրեմ, արդյո՞ք ինձ հասնում է նվազագույն աշխատավարձի հնգապատիկը և երեխայի խնամքի նպաստ, թե՞ դրանք միայն ասեկոսներն են: Կանխավ շնրհակալ կլինեմ պատասխանի համար:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային գրքույկի լրացում

Հելեն. Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել հարցիս, համալսարանում առկա սովորելու տարիները լրացվու՞մ են աշխատանքային գրքույկում, թե՞ ոչ, եթե այո, ապա ո՞վ է լրացնում: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային ստաժի վերաբերյալ

Մարիամ. Հարգելի հաշվապահ, Հարցս հետևյալն է. Ցանկանում եմ երեք ամսով մեկնել իմ աշխատանքի հետ չկապված դասընթացների, կարո՞ղ եմ արդյոք պահպանել իմ աշխատատեղը, կհաշվարկվի՞ արդյոք այդ ժամանակամիջոցը որպես աշխատանքային ստաժ, ինչպե՞ս պետք է ձևակերպվի արձակուրդը: Խնդրում եմ նշել իրավունքի աղբյուրը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե կորել է աշխատանքային գրքույկը

Մարգարիտա. Բարև Ձեզ, խնդրում եմ օգնել: Վերջին գործատուն կորցրել է իմ աշխատանքային գրքույկը, իսկ նախորդ ընկերությունը, որտեղ ես աշխատել եմ մինչ այսօր, այլևս գոյություն չունի, և ես չունեմ ոչ մի ինֆորմացիա նրանց վերաբերյալ, չգիտեմ, ինչպես պետք է վերականգնեմ այդ տարիների աշխատանքային ստաժը: Բայց ունեմ հին աշխատանքային գրքույկի պատճեˋ 1 օրինակ: Ցավալի կլինի, եթե այդ տարիների աշխատանքն այդպես էլ վերականգնել չլինի, հնարավո՞ր է օգնել: Հարգանքով, Մարգարիտա:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ոչ ռեզիդենտի աշխատանքային ստաժ

Դիանա. Բարև Ձեզ, ինձ մի հարց է մտահոգում, խնդրում եմ օգնել: Ես Կազախստանի քաղաքացի եմ, աշխատում և բնակվում եմ Երևանում, ունեմ աշխատանքային գրքույկ: Քանի որ Հայաստանի քաղաքացի չեմ, իմ աշխատանքը ստաժ կհամարե՞ն, թե ոչ: Նախապես շնորակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Աննա. Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ, մեր հիմնարկի գործավարը ազատվել է աշխատանքից համաձայն իր դիմումի և գնում է: Նա ունի 35 տարվա ստաժ և 2010թ-ին արձակուրդ չի գնացել: Ասացեք խնդրեմ, ինչպե՞ս հաշվեմ նրա վերջնահաշվարկը: