Tag: վարչական պատասխանատվություն

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ամենամյա արձակուրդը համընկնում է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդի հետ

Արմինե. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել՝ արդյո՞ք սխալ է, երբ ամենամյա արձակուրդը համընկնում է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդի հետ, եթե այո, ապա ինչպե՞ս վարվել, երբ արդեն սոցապ տեղեկանք է ներկայացվել նպաստ ստանալու վերաբերյալ, արդյո՞ք դա կարող է վարչական պատասխանատվության հիմք հանդիսանալ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք վարչական տուգանքի նկատմամբ հաշվարկվում են տույժեր

Տիգրան. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել. կազմակերպությունը չի ներկայացրել զրոյական հաշվետվություն: Արդյո՞ք հարկային մարմինների կողմից դա հայտնաբերելու դեպքում վարչական տուգանքի վրա հաշվարկվում են տույժեր ուշացման օրվանից հաշված:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք հոդվածները չեն հակասում իրար

Տիգրան. Խնդրում եմ ինձ բացատրեք` արդյո՞ք "Վարչական իրավախախտումների մասին" ՀՀ օրենքի 169/1-րդ հոդվածը ու "Հարկերի մասին" ՀՀ օրենքը 24-րդ հոդվածը չեն հակասում իրար: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Վարչական տուգանք հաշվետվությունը ժամկետից ուշ ներկայացնելու համար

Տիգրան. Բարև ձեզ: Խնդրում եմ ասեք ինձ` ո՞ր դեպքում է հարկային հաշվետվությունները ուշացնելու համար հաշվարկվում 10 000 դրամ, ու ո՞ր դեպքում` 20 000 դրամ տուգանք: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Տուգանք դրամարկղային գիրք չվարելու համար

Արմեն. Հարգելի հաշվապահներ, ես ունեմ ՍՊԸ, որը զբաղվում է առևտրով և շրջանառության հարկ վճարող է հանդիսանում, նաև ունի ՀԴՄ: Արդյո՞ք պետք է ունենալ դրամարկղային գիրք: Եթե այո, ապա կասե՞ք` ինչքա՞ն է սահմանվում տուգանքը դրամարկղային գիրք չունենալու համար:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նվազագույն աշխատավարձի վերաբերյալ

Արման. Բարև Ձեզ: Անկեղծ ասած` ես հաշվապահ չեմ: Աշխատում ենք 2 հոգով, փոքրիկ ՀԿ-ում: Ունենք նվազագույն աշխատավարձ: Ցավոք` ժամանակին չենք իմացել նվազագույն աշխատավարձում եղած փոփոխությունների մասին և առ այսօր հաշվետվություններ կազմել և ուղարկել ենք 35.000 դրամի չափով: Ցանկանում էի իմանալ` ի՞նչ եղանակով կարելի է ուղղել այս խնդիրը, և արդյո՞ք հնարավոր է առանց վարչական տուգանքների, և եթե ոչ, որքա՞ն կկազմի տուգանքի չափը: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Եկամտային հարկի հաշվարկը այլ ամսվա համար է ներկայացվել

Քաջիկ. Հարգելի գործընկերներ, եկամտային հարկի ամսական հաշվետվություն ներկայացնելիս (էլեկտրոնային եղանակով) փետրվար ամսվա փոխարեն նշել եմ հունվար: Այսինքն` դարձել է հունվարը ճշգրտված, իսկ փետրվարը բացակայում է: ՏՀՏ-ից ստացել եմ գրություն, վարչական իրավախախտման մասին արձանագրություն: Խնդրում եմ ասեք` հնարավո՞ր է արդյոք չվճարել տուգանք, քանի որ եկամտային հարկն ամբողջությամբ փոխանցվել է, հարկային պարտականությունները կատարվել են ժամանակին: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ԱՁ-ն իրականացնում է արտադրություն

Ռաֆիկ. Բարև ձեզ, ինձ հետաքրքրում է հետևյալ հարցը. ԱՁ-ն իրականացնում է արտադրություն, ի՞նչ փաստաթղթեր պետք է տրամադրի պատվիրատուին, և ֆակտուրայի ոչ լիարժեք լրացնելու համար ինչպիսի՞ վարճական տույժեր են նափատեսվում, և արդյո՞ք անհատ ձեռնարկատերը պետք է պահի որևիցե գիրք: Հարցը տալուց առաջ ուսումնասիրել եմ օրենսգիրքը` ԱՁ-ների և շրջանառության հարկ վճարողների վերաբերյալ, և ակնկալում եմ առավել բավարար պատասխան, նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ընկերության դրամարկղը և բանկային հաշիվը վերցվել են կալանքի տակ

Varduhi. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Մեր ընկերության դրամարկղը և բանկային հաշիվը 2013թ-ի հունիս ամսից հարկայինի կողմից վերցվել են կալանքի տակ, հետևաբար մեր դրամական մուտքերը տնօրինվում է հարկային մարմինների կողմից: Սակայն վերջերս ստացել ենք ծանուցում ՏՀՏ ի կողմից, որտեղ ասվում է, որ հուլիս ամսվա եկամտային հարկը օրենքով սահմանված ժամկետում չի վճարվել պետ.բյուջե, որի համար սահմանվել է 20 000 դրամ տուգանք: Հարցս կայանում է հետևյալում` ճի՞շտ է արդյոք ՏՀՏ-ն, և որոնք են այս դեպքում ընկերության իրավունքները: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Կազմակերպությունը չի ներկայացրել շրջանառության հարկի հաշվարկ

Արսեն. Բարև ձեզ, 2013 թ-ից սկսած մինչ այս պահը ՍՊԸ-ն չի ներկայացրել Շրջանառության հարկի հաշվետվություն (կարծես թե ստացվում է 2 եռամսյակ): Ի՞նչ տույժեր են սպասվում: Հ.Գ. ՍՊԸ-ն գործունեություն չի ծավալել այդ ողջ ընթացքում:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք հասնում է վարչական տուգանք

Հակոբ. Բարև ձեզ, խնդրում եմ ասեք. 1. վարսավիրական կազմակերպությունը սպը է, 2012թ.աշխատել է արտոնագրային վճարով, 2012թ տարեկան շահութահարկի պարզեցված հաշվարկ չի ներկայացվել, նման դեպքում վարչական իրավախախտման տուգանք հասնու՞մ է, թե՞ ոչ 2. հաստատագրված վճարողը տարեվերջին տարեկան շահութահարկի պարզեցված հաշվարկ ներկայացնելու՞ է, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղի գրքում գրանցումներ են բաց թողնվել

TIKO. Սիրելի հաշվապահներ ջան, շատ եմ խնդրում` օգնեք ինձ այս դժվարին հարցի շուրջ: Ես սկսնակ հաշվապահ եմ և գրամցումներ կատարելիս դրամարկղի գրքում թույլ եմ տվել այսպիսի մի մեծ սխալ. դրամարկղի գիրքն գրանցելիս մոռացել եմ կատարել մայիս ամսվա 2 մուտք, և այդպես շարունակել եմ մոտավոր մի 2 ամիս` բացակայելով մնացորդում այդ 2 մուտքերն: Շատ եմ խնդրում` օգնեք. ինչպե՞ս կարող եմ աննկատ այդ 2 մուտքերն գրանցել, որ տույժի չենթարկվեմ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք կհաշվարկվի տույժ

Armine. Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ ասեք` եթե մեկ ամսվա հաշվետվությունը չեմ ուղարկել, բայց գումարը փոխանցել եմ, տույժ կլինի՞, թե՞ ոչ (բյուջետային հիմնարկների համար): Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ո՞ր հաշվեհամարին պետք է փոխանցել տուգանքը

Էմմա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: ՍՊԸ-ն հաշվետվությունը ուշ ներկայաղնելու համար վարչական տուգանքը ո՞ր հաշվեհամարին պետք է վճարի: taxservice.am և taxinfo.am կայքերում տարբեր հաշվեհամարներ են նշված:
.ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Տուգանք հաշվետվությունը ժամկետից ուշ ներկայացնելու համար

Հեղինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք. հաշվետվությունները (օրինակ` ԱԱՀ հաշվարկը) ժամկետից ուշ ներկայացնելու դեպքում ի՞նչ տուգանք է սահմանված, և դրանք ո՞ր օրենքով են ամրագրված: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատաժամանակի տեղեկագիր վարելու վերաբերյալ

Հարություն. Ի՞նչ պատասխանատվություն է սահմանված աշխատաժամանակի տեղեկագիր` տաբել չվարելու համար: Եթե վարչական տուգանք, ապա արդյո՞ք հետո պարտադիր պետք է վերականգնվեն տաբելները: Տաբելի վարումը մեր կազմակերպության համար այնքան բարդ ու աշխատատար է և միևնույն ժամանակ` անիմաստ, քանի որ աշխատողները անհարգելի բացականեր չեն ունենում, անկախ ամեն ինչից` յուրաքանչյուր ամիս նույն աշխատավարձն են ստանում, որ համաձայն ենք վարչական տուգանք վճարել տաբել վարելու փոխարեն: Ի՞նչ խորհուրդ կտաք:
Accountant.am
Նորություններ

“Մենք վարչական տուգանքներ չենք կիրառի մինչև համակարգի կատարելագործված աշխատելը”

Աղբյուր` panorama.am "Տեխնիկական խնդիրների պատճառով էլեկտրոնային եղանակով հաշվետվությունները հարկային մարմիններ ուշացումով ներկայացրած հարկատուների նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ չեն կիրառվի": Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը: Հիշեցնենք, որ 2013 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած "Եկամտային հարկի մասին" ՀՀ օրենք համաձայն` տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են յուրաքանչյուր ամսվա համար հաջորդող ամսվա 20-ից բոլոր հաշվետվությունները ներկայացնեն էլեկտրոնային տարբերակով: Սակայն վերջին շրջանում տնտեսվարող սուբյեկտները հաճախակի դժգոհում են, թե դժվարությունների են հանդիպում եկամտային հարկի հաշվետվությունների էլեկտրոնային ներկայացման ժամանակ: Նշենք, որ կտրուկ աճել է էլեկտրոնային հաշվետվություններ ներկայացնող հարկատուների թվաքանակը, ինչի արդյունքում առաջացել են մի շարք խնդիրներ: Մասնավորապես` դրանք վերաբերում են ՀՀ ոստիկանության ՀՀ բնակչության պետական ռեգիստրի համակարգի և ՀՀ ՊԵԿ հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջև անխափան աշխատանքի հետ կապված տեխնիկական խնդիրներին: "Տեխնիկական խնդիրները կվերացվեն և մենք վարչական տուգանքներ չենք կիրառի մինչև համակարգի կատարելագործված աշխատելը",- ասաց Գ.Խաչատրյանը:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ տուգանք է նախատեսված

Էմմա. Հարգելիներս, խնդրում եմ օգնեք: Ես սկսնակ եմ: Դրամարկղային գիրքը լրացնելիս մի քանի ամսվա դրամարկղի ելքերը և մուտքերը լրացրել եմ մեկ էջի վրա: Դա սխա՞լ է: Ի՞նչ տուգանք է նախատեսված: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ընկերության դրամարկղային գիրքը չի հաստատվել ՀՏ կողմից

Հասմիկ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես ուզում էի մի հարց տալ` եթե ընկերությունը բացված է արդեն մեկուկես տարի, բայց դրամարկղի գիրքը կնքված չէ, կարո՞ղ եք ասել, թե ինչ տուգանք կարող է լինել:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Վիճակագրական հաշվետվությունների ներկայացում

Գոռ. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ինձ ասեք, թե Ա/Ձ ե՞րբ և ինչպե՞ս է համարվում վիճ. հաշվետվություն ներկայացնող, և ի՞նչ պատասխանատվություն կա չգրանցվելու և հաշվետվություն չներկայացնելու դեպքում: Շնորհակալություն: