
Փոխարինող աշխատակցի դեկրետ գնալու վերաբերյալ
Լուսինե.
Բարև Ձեզ։ Եթե աշխատողը փոխաինող է մի քանի ամիս ժամանակով, իրավունք ունի՞ գնալու ֆիզ. արձակուրդ:

Աշխատակցին փոխարինելու վերաբերյալ
Յանա.
Բարև Ձեզ։ Կազմակերպությունը ներկա պահին խանութի վաճառող չունի։ Արդյո՞ք տնօրենը կարող է նրան փոխարինել։ Կանխավ շնորհակալություն։

Արձակուրդից հետ կանչելու դեպքում
Մարինե.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե բաժնի պետը գնում է ամենամյա արձակուրդի, իսկ նրա փոխարինողը, անձնական խնդիրներից ելնելով, անհապաղ մեկնում է արձակուրդի: Բաժնի պետին հե՞տ են կանչում ամենամյա արձակուրդից, թե՞ պարտականությունները վերապահում են մեկ այլ աշխատողի, հաշվի առնելով, որ բաժնում չկա ուրիշ աշխատող: Կարո՞ղ ենք պարտականությունները վերապահել մյուս բաժնի աշխատողին և, եթե հետ ենք կանչում՝ հաշվարկի տեղեկագրում ո՞նց ենք օրերը նշում: Կանխավ շնորհակալություն:

Հրամանների հետ կապված
Սաթենիկ.
Բարև Ձեզ: Երկու հարց ունեմ.
1. Եթե աշխատակցի անաշխատունակության ժամանակահատվածն ավարտվում է և պետք է արդեն աշխատանքային պայմանագիրը լուծել, կնշե՞ք որ հոդվածներով և ո՞ր կետով կազմել հրամանը:
2. Փոխարինող աշխատակքցի համար ո՞ր հոդվածներով և ո՞ր կետով կազմել հիմնական աշխատողի հրաման:

Աշխատանքի ընդունման վերաբերյալ
Աննա.
Անձը դիմել է տնօրենին աշխատանքի ընդունվելու վերաբերյալ, դիմում է գրել, տնօրենը այն մակագրել է: Բայց աշխատանքի ընդունման օրը տնօրենը գնացել է հերթական արձակուրդ և նրան փոխարինող է նշանակվել: Տնօրենի պաշտոնակատարը իրավունք ունի՞ ընդունել աշխատանքի նոր աշխատողին: Կանխավ շնորհակալություն:

Ուսուցչի աշխատավարձի հաշվարկ
Նարինե.
Բարև ձեզ։ Դպրոցի ուսուցիչը մեկ այլ դպրոցում նշանակվել է տնօրենի պարտականություններ կատարող։ Ինչպե՞ս է հաշվարկվելու նրա աշխատավարձը։ Շնորհակալություն։

Հաշվապահը գնում է արձակուրդ
Անի.
Հարգելի դպրոցի հաշվապահներ, հաշվապահի արձակուրդի ժամանակ փոխարինում անում եք։

Ո՞վ կարող է փոխարինել հաշվապահին
Նինա.
Բարև Ձեզ։ Մի հարց.
գլխավոր հաշվապահն արձակուրդում է, եթե չեմ սխալվում, Ֆինանսական տնօրենը կամ գանձապահը չեն կարող փոխարինել գլխավոր հաշվապահին, արդյո՞ք դա այդպես է և օրենսդրական ի՞նչ կարգավորում է գործում այս դեպքում:

Աշխատակցին փոխարինելու հետ կապված
Վազգեն.
Տնօրենի արձակուրդում գտնվելու ընթացքում, երբ պարտականությունները դրվել են փոխտնօրենի վրա, ստորագրվող փաստաթղթերում գրվու՞մ է փոխտնօրեն, թե՞ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

Ինչպե՞ս կնքնել ժամանակավոր պայամանագիր
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել հարցիս: Աշխատողին ուղարկել ենք հղիության և ծննդաբերության արձակուրդ /140 օր/: Նոր մարդ ենք ընդունել այդ ժամանակաշրջանի համար /ժամանակավոր/: Նոր աշխատողի հետ ինչպե՞ս կնքնել ժամանակավոր պայամանագիր և դա ինչպե՞ս ձևակերպել հրամանագրքում: Պատասխանեք օրենքի հղումով: Շնորհակալ եմ:

Եթե աշխատողը փոխարինում է արձակուրդի մեջ գտնվողին
Հովհաննիսյան Գոհար.
Արձակուրդում գտվող անձին փոխարինելու դեպքում, վարձատրվու՞մ է, թե՞ ոչ։

Փոխարինող ուսուցչի վարձատրություն
Սոնա.
Հարգելիներս, փոխարինող դասվարը գնացել է ֆիզարձակուրդ, նրան փոխարինող ուսուցիչը հունիս ամսին ստանալու՞ է դասվարության գումար, թե՞ ոչ։

Հրամանի օրինակ
Տիրուհի․
Բարև Ձեզ։ Ձեր օգնության և խորհրդատվության կարիքն ունեմ։ Մանկապարտեզի դաստիարակը ցանկանում է օկտվել իր հաշվին (չվճարվող) արձակուրդից, և պետք է փոխարինի դաստ. օգնականը, ով համապատասխանում է մասնագիտությամբ։ Ինձ հարկավոր է ծանուցման և հրամանի ձևերը։ Օրենքի ո՞ր հոդվածների հղումով է կարելի գրել։ Կանխավ շնորհակալություն։

Արձակուրդի հրաման
Մարինե.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե երեխայի խնամքի արձակուրդում գտնվող բաժնի պետին փոխարինող գլխավոր մասնագետին ուղարկում են ամենամյա աշխատանքային արձակուրդ: Խնդրում եմ ասեք՝ հրամանը ո՞նց ձևակերպեմ, որ լինի ճիշտ՝ գլխավոր մասնագետին, թե՞ բաժնի պետի պաշտոնակատարին տրամադրել ամենամյա արձակուրդ, քանի որ բաժնի պետի պարտականությունները կատարում է գլխավոր մասնագետը: Կանխավ շնորհակալություն:

Վերադարձ դեկրետից
Անի.
Բարև Ձեզ: Եթե ես խնամքի արձակուրդից շուտ եմ վերադառնում՝ մի քանի ամիս առաջ, գնում եմ ընկերություն և տեղեկացնում, որ վերադառնում եմ, ինձ ասում են, որ փոխարինող են բերել, սակայն դեռ հաստիքի պակաս ունեն ու չեն թողնում դիմում գրեմ, ասում են հետո՝ մեկ ամսից, ինձ կարող են ազատել, և դրա համար գումար վճարելու՞ են ինձ, թե՞ ոչ։
Եթե աշխատավայրում անորոշ են պահում, հստակ չեն ասում խնամքի արձակուրդից վերադաձող անձին և անիմաստ սպասեցնում են, ի՞նչ կարող եմ անել ըստ օրենքի։

Նպաստ փոխարինող աշխատակցին
Սոնա․
Հարգելիներս, ունենք մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ուսուցիչ, ում փոխարինող ուսուցիչը նույնպես ծննդաբերել է, նրան նույնպես ձևակերպե՞մ երեխայի խնամքի արձակուրդ, թե՞ ազատեմ աշխատանքից:

Հրաման ուսումը շարունակելու համար
Արմինե․
Բարև ձեզ։ Մի հարց ունեմ․ եթե մանկապարտեզում դաստիարակը (ուսանող) աշխատել է, հիմա տեղեկանք է բերել թույլտվության, որպեսզի գնա շարունակի հեռակա կարգով ուսումը՝ հրամանի մեջ ո՞ր հոդվածը պետք է նշեմ։ Նրան հիմա մեկ ուրիշ դաստիարակ է փոխարինում։ Նախապես շնորհակալություն։

Ամենամյա արձակուրդ
Լամարա.
Բարև ձեզ, սիրելի հաշվապահեր: ՀԱՐՑ. աշխատողն ընդունվել է աշխատանքի ծննդաբերության արձակուրդում գտնվողի տեղը և աշխատել 3 լիարժեք ամիս: Դպրոցի ուսուցիչների արձակուրդի օրերի քանակը 35 է: Փետրվար, մարտ, ապրիլ: Մարտի մեջ մեկ շաբաթյա արձակուրդ է գնացել /գարնանային դպրոցներին տրամադրվող/: Ապրիլի մեկ շաբաթով արձակուրդ է գնացել որպես նորածին երեխայի հայր: Իրեն հասանելիք արձակուրդի օրերից այդ 10 օրը հանե՞մ։ 35-ի դեպքում ստացա 13 արձակուրդի օր, հանե՞մ 10, վճարեմ 3 օրվա չօգտագործված արձակուրդ։

Արդյո՞ք պահպանվելու է աշխատատեղը
Ամալյա.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել. ինձ նշանակել են տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ ուրիշ դպրոցում, մինչև համապատասխան կարգով տնօրեն ընտրվի։ Չգիտենք ինչքան ժամանակ գործընթացը կտևի։ Իմ հետ պայմանագիրը կնքված է մինչև տնօրեն նշանակելը։ Հարց 1. դպրոցում գրել եմ դիմում՝ 30 օր չվճարվող արձակուրդ՝ ճի՞շտ եմ արել, թե՞ սխալ։ Եվ իմ աշխատատեղը պահպանվելու՞ է մինչև տնօրեն ընտրվելը։

Աշխատակցի փոխարինում
Սուսաննա.
Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։ Եթե նույն կազմակերպության աշխատակիցը պետք է փոխարինի ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատակցին, ապա տնօրենը պետք է տվյալ աշխատակցին ազատի՞ իր հաստիքից և ընդունի այլ հաստիքում` ֆիզ. արձակարդում գտնվող աշխատակցի փոխարեն։ Ազատման հրամանի բովանդակությունը ինչպիսի՞ն պետք է լինի, ի՞նչ հիմքով է տնօրենը ազատում մյուս հաստիքից և ընդունում այլ հաստիքով։ Շնորհակալություն։
Վերջին մեկնաբանություններ