
Աշխատանքի վարձատրություն քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում
Աստղիկ․
Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Խնդրում եմ օգնել մի հարցում: Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողի աշխատավարձը սահմանվել է 100 000 դրամ: Հունվար ամսին նա աշխատել է 22 օր, բնականաբար տոն օրերին ևս: Խնդրում եմ, ասեք՝ ինչքա՞ն կկազմի նրա միջին օրականը և հունվարին վճարվելիք աշխատավարձը: Կանխավ շնորհակալ եմ:

Վճարում աղբահանության ծառայությունների դիմաց
Էլիզա․
Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Մի հարց ունեմ, որ չեմ կարողանում լուծումը գտնել: Հարցս հետևյալն է՝ համայնքապետարանում աղբահանությունը պարտադիր պետք է դնենք «շրջակա միջավայրի պաշտպանություն» դասակարգումով, բայց մեզ մոտ աղբահանությունը կատարում է ֆիզիկական անձը, որի հետ կնքել ենք քաղաքացիաիրավական պայմանագիր: Հիմա այդ դասակարգումով 4111 հոդվածով կարո՞ղ եմ նրան վճարել: Ուրիշ հոդվածներով չի լինում, քանի որ հաշիվ-ապրանքագիր չկա: Խնդրում եմ, եթե գիտեք, շուտ պատասխանեք: Շնորհակալություն։

1С Ինֆոէքսպերտ․ Աշխատավարձ և աշխատակազմի կառավարում․ Հաճախ տրվող հարցեր
Ինչպե՞ս ձևակերպել քաղաքացիաիրավական պայմանագիր:

Կարելի՞ է արդյոք փաստաթղթերը ստորագրել սև գրիչով


Արդյո՞ք անձը կստանա նպաստ
Արուս.
Բարև ձեզ: 31 շաբաթական հղի եմ, և բյուլետենը արդեն բացվել է: Ունեմ Ա/Ձ ընտանեկան ձեռնարկատիրություն, որը սոց. չի վճարում, 3 ամիս է գրանցված աշխատող եմ այլ Ա/Ձ-ում, նաև քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատում եմ: Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք կստանամ ֆիզ. արձակուրդի գումարը և աշխատող մայրերի՝ երեխայի խնամքի նպաստը (18 000 դրամը):

ՀԿ-ն քաղիրավական պայմանագիր է կնքել ֆիզ. անձի հետ
Ժաննա.
ՀԿ-ն քաղաքացիաիրավական պայմանագիր է կնքել ֆիզ. անձի հետ, վերջինս պետք է մատուցի վճարովի ծառայություններ ՀԿ-ին։ ՀԿ-ն պե՞տք է վճարի այդ մասնագետի համար շահութահարկ, և եթե այո, ի՞նչ դրույքաչափերով և ի՞նչ ընթացակարգով։ Ուրիշ ի՞նչ հարկեր ունի վճարելու այդ մասով ՀԿ-ն, եթե այդ վճարովի ծառայությունները 3֊րդ կողմին կրկին վճարովի հիմունքներով են մատուցվելու (կրթական ծառայություններ, որի համար մասնակիցները վճարելու են ՀԿ-ին, վերջինս էլ՝ իր մասնագետին ծառայությունների մատուցման համար՝ քաղաքացիաիրավական պայմանագրի համաձայն):

Աշխատանքային գրքույկի լրացման վերաբերյալ
Լուսինե.
Հարգելի գործընկերներ, արդյո՞ք աշխատանքային գրքույկում լրացվում է (էր) քաղաքացիաիրավական պայմանագրերով կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկություն:

Քաղաքացիաիրավական պայմանագիր ընտանիքի անդամ չհանդիսացող անձի հետ
Արմին.
Բարև ձեզ։ Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտը կարո՞ղ է կնքել քաղիրավական պայմանագիր ընտանիքի անդամ չհանդիսացող անձի հետ։

Նվիրատվություն տալու վերաբերյալ
Հայրապետ.
Կարո՞ղ է արդյոք գործատուն սահմանել, որ որոշ անձանց (ոչ աշխատակիցներ են, ոչ էլ քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություն մատուցողներ) եռամսյակային կտրվածքով նվիրատվություն տրվի:

Կատարողի համար սանիտարական ստուգման պատասխանատվությունը և ծախսերը
Մարինե.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանել հարցիս՝
Քաղաքացիաիրավական պայմանագրով կատարողի համար սանիտարական ստուգման պատասխանատվությունը և ծախսերը կատարողի՞, թե՞ պատվիրատուի վրա են:
Եվ նույն հարցը աշխատանքային հարաբերությունների դեպքում:

Շահութահարկի հաշվետվության վերաբերյալ
Գևորգ.
Բարև ձեզ: Հաշմանդամի համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրից ստացվող եկամուտների հանրագումարի 150 %-ը, լսել եմ, որ հանել են, բայց ոչ մի տեղ չեմ հանդիպել, և այս պահին էլ շահութահարկի ձևը բացելուց այն դեռ երևում է 78-րդ կետով: Խնդրում եմ, եթե իրականում այն դադարեցրել են, ասեք՝ որտե՞ղ կարող եմ որոշումը տեսնել, և արդյո՞ք 2018թ. շահութահարկի հաշվետվությունը պետք է ներկայացվեր առանց նշված հոդվածով ծախսերը նվազեցնելու:
Կանխավ շնորհակալություն:

Աշխատավարձի չափի մասին տեղեկանքի ի՞նչ ձև է սահմանված
Մարինե.
Բարև ձեզ:
Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատող աշխատակիցներին աշխատավարձի չափի մասին տեղեկանքի ի՞նչ ձև է սահմանված՝ հաշվարկային թերթի՞կ, թե՞ աշխատանքների կատարման հանձնման-ընդունման ակտ: Հղում օրենքին կարո՞ղ եք տալ:

Եթե աշխատողի հետ կնքվել է քաղաքացիաիրավական պայմանագիր
Նարինե.
Բարև ձեզ: Խնդրում եմ, ինձ մի հարցով օգնեք: Եթե աշխատողի հետ կնքել ենք քաղաքացիաիրավական պայմանագիր, որքա՞ն պետք է լինի եկամտային հարկը, և հանձնման-ընդունման արձանագրության մեջ պե՞տք է ներառվի նաև հարկի չափը, թե՞ զուտ եկամուտը:
Նախապես շնորհակալություն:

Քաղաքացիաիրավական պայմանագրում փոփոխություն կատարելու վերաբերյալ
Քրիստինե.
Բարև ձեզ: Քաղաքացիաիրավական պայմանագիրը լրանալուց հետո կարո՞ղ ենք պայմանագիրը երկարացնել որոշակի ժամկետով` կնքելով համաձայնագիր աշխ. պայմանագրում փոփոխություն և լրացում կատարելու մասին:
Շնորհակալություն:

Քաղաքացիաիրավական պայմանագրի վերաբերյալ
Ռուզաննա.
Բարև ձեզ: Եթե ֆիզիկական անձի հետ ուզում ենք կնքել քաղիրավական պայմանագիր,
1.հարկայինում ե՞րբ ենք գրանցում և ժամկետը նշու՞մ ենք, թե՞ ոչ,
2.նվազագույն ինչքա՞ն աշխատավարձ պետք է վճարենք,
3.Ի՞նչ պահումներ են կատարում:
Շատ շնորհակալ կլինեմ, որ ինձ օգնեք: Նախապես շնորհակալություն:

Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքը հաշվարկվու՞մ է որպես ստաժ
Լաուրա.
Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողի աշխատաժամանակը ստաժ հաշվվու՞մ է, թե՞ ոչ:

Արդյո՞ք կնշանակվի վարչական տուգանք
Մարիաննա.
Բարև ձեզ, հարգելի գործընկերներ:
Հարցս հրատապ է և հետևյալն է.
01.02.2018-ին քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատող աշխատակցին հաշվարկվել և վճարվել է 136 700 դրամ, որից եկամտային հարկ՝ 31 441 դրամ, առձեռն 104 259 դրամ: Մարտին փետրվարի հաշվետվությունը ներկայացնելիս, պարզվել է, որ աշխատակիցը սոց. վճարող է և անմիջապես փոխանցվել է սոց. վճար` 6 835 դրամ: Սակայն հաշվի չի առնվել այն փաստը, որ եթե սոց. վճարող աշխատակցին առձեռն վճարվել է 104259 դրամ, ապա իր չհարկված 136 700 դրամ աշխատավարձը հաշվետվության մեջ պետք է նշել 146193 դրամ, որից եկ. հարկ` 33 624, սոց. վճար` 7 310: Նման սխալմունք է տեղի ունեցել 2 աշխատակցի վճարների հաշվարկում, ինչի հետևանքով ներկայացվել է սխալ հաշվետվություն եկ. հարկի մասով մոտ 5 500 դրամ և սոց. վճարի մասով մոտ 1 100 դրամ շեղումով: Սակայն կազմակերպությունն իր միասնական հաշվին ունի մեծ գերավճար, որի շնորհիվ 5 ամիս չվճարված գումարի մասով, կարծում եմ, տույժ չի առաջանա: Ճշգրտված հաշվետվության մասով կգա՞ արդյոք վարչական և որքա՞ն այն կլինի:
Կախավ շնորհակալ եմ:

Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողի մայրության նպաստ
Աննա.
Բարև ձեզ: Քաղ. իրավական պայմանագրով աշխատողի մայրության ժամանակավոր անաշխատունակության նպաստը վճարում է գործատու՞ն, թե՞ սոց.ապ.-ը: Բացի այդ վերը նշված աշխատողը արդյո՞ք իրավասու է ստանալ ամսական 18 000 դրամ նախատեսված գումարը: Շնորհակալություն:

Քաղաքացիաիրավական պայմանագրի օրինակ
Արմ.
Ո՞վ կարող է քաղաքացիաիրավական պայմանագրի օրինակ տալ կամ ուղարկել էլ. փոստիս:

Վարձատրության հաշվարկ քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում
Linamari.
Բարև ձեզ:
Խնդրում եմ օգնեք. քաղիրավական պայմանագրով կատարած ծառայության դիմաց վճարած աշխատավարձի հաշվարկի ժամանակ, եթե սահմանված է պայմանագրում 60 000 դրամ, ինչպե՞ս պետք է հաշվարկեմ և ինչքա՞ն պետք է առձեռն վճարեմ: Նախապես շնորհակություն:
Վերջին մեկնաբանություններ