
Մի քանի ձևակերպում
Լիա.
Սիրելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ տալ հիմնական միջոցների անալիտիկ և սինթետիկ հաշիվների, սկզբանական տվյալների մուտքագրման, ծախսերի և եկամուտների, աշխատաժամանակի տեղեկագրի վերաբերյալ ձևակերպումներ ՀԾ հաշվապահական ծրագրով:

Հաշվապահական մի քանի ձևակերպում
Անի.
Խնդրում եմ օգնեք ինձ տալ աշխատավարձի, հեռախոսավարձի, տարածքի վարձակալության, սոց. վճարի, եկամտահարկի, շահութահարկի ճիշտ ձևակերպումներ ՀԾ հաշվապահական ծրագրով: Ինչպես նաև, եթե հնարավոր է, գրեք, թե որ հաշվներով պետք է ֆինանսական արդյունքը փակեմ: Նախապես շնորհակալ եմ:

Առաջանու՞մ է արդյոք եկամտահարկ
Վիկա.
Խնդրում եմ օգնել մի հարցում, եթե հասարակական կազմակերպության աշխատողը, որը քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություն է մատուցում` մեկնելով գործուղում, նա վճարել է իր ճանապարհածախսը վարորդին ստացականով 40000դր, ո՞նց պետք է ձևակերպվի այդ ծախսը: Առաջանում է արդյոք եկամտահարկ:
Շնորհակալություն:

Ի՞նչ ձևակերպում է պետք տալ
Արմինե.
Հարգելի հաշվապահներ, ի՞նչ ձևակերպում պետք է տալ հաշվային պլանով (դտ/կտ) հաստատագրված վճարի ամսական գումարը: Կանխավ շնորհակալություն:

Ապրանքային մնացորդ
Արփինե.
Բարևի երեկո, հեռակա գործընկերներ,
ինձ հուզում է այսպիսի մի հարց, նախկին հաշվապահը վաճառքի համար ստացված ապրանքը բալանսով ցույց է տվել որպես հիմնական միջոց, ինչպե՞ս կարող եմ այս բալանսով հիմնական միջոցից հանել, թողնել որպես ապրանքային մնացորդ: Նախապես շնորհակալություն:

Կազմակերպությունը կանխավճար է տվել
Լիանա.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հաշվապահական ձևակերպումներում: Կազմակերպությունը կանխավճար է տվել փոստային ծառայությունների կատարման համար, ինչպե՞ս այդ գործարքը ծախսագրել: Եվ կազմակերպությունը փոխառություն է ստացել, ինչպե՞ս այն վերագրել որպես հաշվետու ժամանակաշրջանի եկամուտ: Օրինակ, երբ դրամաշնորհ ենք ստանում, կատարում ենք, կտ 541 և դտ 2521 ձևակերպում, իսկ հաշվետու ժամանակաշրջանում` դտ541, կտ 6146:

Թղթակցող հաշիվների վերաբերյալ
Կարինե.
Դրամարկղային գրքում լրացվող թղթակցող հաշիվների վերաբերյալ մանրամասն տեղեկություն որտեղի՞ց կարող եմ ձեռք բերել:

Գրավատան գործառնությունների հաշվապահական ձևակերպումներ
Աշոտ.
Հարգելի կոլեգաներ,խնդրում եմ հնարավորության դեպքում ashot1-9-6-4 շնիկ rambler.ru հասցեով ուղարկել գրավատան գործառնությունների հաշվապահական ձևակերպումները սկսած գրավի առարկան վերցնելուց,գումարը տալուց մինչև գումարի վերադարձը:Կանխավ շնորհակալ եմ:

Ծախսեր և եկամուտներ
Ինչպե՞ս ՀԾ-Հաշվապահում ծախսերի և եկամուտների հաշիվները փակեմ:

Ստացված կանխավճար
Նարե.
Հարգելի հաշվապահներ,
գործընկեր կազմակերպությունից բանկային փոխանցման միջոցով ստացել ենք կանխավճար` 200.000 դրամի: Սակայն 2 օր հետո ապրանքնեըը ձեռք բերվել` 120.000 դրամի: Մանրամասն

Շահութահարկի հաշվարկ
Սաթենիկ.
Հարգելի փորձառու հաշվապահներ,ես խնդրում եմ ձեզ,որևէ օրինակով ներկայացնել շահութահարկի հաշվապահական ձևակերպումները,եթե կազմակերպությունը նախորդ տարում վնաս է ունեցել:

Ապրանքի ձեռքբերում գնման ակտով
ԱՆՆԱ.
Բարև Ձեզ հարգելի հաշվապահներ : Խնդրում եմ ինձ օգնել մի հարցում : Շուկայից միակողմանի գնման ակտով ձեռք եմ բերել նյութ , ինչպես պետք է տալ հաշվապահական ձևակերպումները : Նախապես շնորհակալ եմ :

Ներմուծում
Տաթևիկ.
Խնդրում եմ ինձ օգնեք, ներմուծել ենք ապրանք ,որի համար վճարել ենք 17000 $,որը փոխանցման օրը եղել է 17000*387=6 579000 դրամ,իսկ ապրանքի ստացման ժամանակ կուրսի բարձրացման պատճառով այդ 17000 $-ը դարձել է 17000*401=6817000 դրամ,այս դեպքում այս դրամային տարբերությունը (238000 դրամը )ես կարող եմ ձևակերպել որպես արտարժույթային տարբերություն ,725 կամ 625 հաշիվներով ձևակերպել :
Կանխավ ' շնորհակալություն:

Դեկրետային արձակուրդ
Ելենա.
Հարգելի հաշվապահներ, ողջունում եմ բոլորիդ:
Կազմակերպությունում ունեմ աշխատակցուհի, ով մոտ ապագայում պատրաստվում է գնալ դեկրտային արձակուրդ: Խնդրում եմ մանրամասն բացատրեք ինչ հերթական ձեւակերպումներ պիտի ունենամ, ինչ թղթեր պահանջեմ, ինչ լրացնեմ աշխ. գրքույկում....

Մեկ մուտքի օրդեր
Artavazd.
Աշխատողը ստացել է առհաշիվ գումար, գնումներ կատարել, հաշվարկային հաշվից գումար ստացել և այն առհաշիվ տրված գումարի մնացորդի հետ մուտքագրել է դրամարկղ: Կարո՞ղ ենք մեկ մուտքի օրդերով մուտքագրել երկու գումարներն էլ` բնականաբար ձևակերպումը տալով 251/252,228:
Վերջին մեկնաբանություններ