Tag: աշխատանք

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը տեղափոխվում է այլ աշխատանքի նույն կազմակերպությունում

Anya. Սիրելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք: Եթե աշխատողը դիմում է գրում, որ ցանկանում է տեղափոխվել նույն ընկերության մեջ այլ պաշտոնում աշխատելու, և տնօրենը մակագրում է, որ համաձայն է, ապա ծանուցման ժամկետներ պահելու կարիք կա՞, թե՞ ոչ, և համաձայնվելով կնքում են համաձայնագիր, որ պայմանագիրը շարադրվի նոր խմբագրությամբ, որովհետև շատ բան է փոխվում: Թե՞ ճիշտ կլինի գրել նոր համարով պայմանագիր, թե՞ համաձայնագրում գրել, որ աշխատողը տեղափոխվում է: Եվս մեկ հարց` համաձայնագիրն ու պայմանագիրը այս պարագայում բավարա՞ր են, թե՞ անհատական հրաման էլ պետք է կազմել:
.ԱյլՀարց ու պատասխան

Արյո՞ք աշխատանքը համարվում է վտանգավոր

Մարինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ձեզ պատասխանել, արդյո՞ք բենզալիցքավորման կայանի աշխատանքը համարվում է վտանգավոր կամ խիստ վտանգավոր, եթե այո, ապա որտե՞ղ կարելի է դա նայել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքից ազատում համաձայն ԱՕ 113 հոդվածի

Նարինե. Բարև Ձեզ: Խնդրում եմ շտապ պատասխանել հետևյալ հարցերին. 1. Եթե հիմք ընդունելով ՀՀ ԱՕ հոդված 113 1 մասի կետ 5-ը` աշխատողին պետք է ազատել 120 կամ 123 հոդվածով, կատարած աշխատանքին չհամապատասխանելը գործատուն ի՞նչ փաստաթղթով պետք է ներկայացնի: 2.Եթե հիմք ընդունելով ՀՀ ԱՕ հոդված 113 1 մասի կետ 9-ը , աշխատողին պետք է ազատել 123 հոդվածով, ապա քանի՞ օր անհարգելի բացակայության դեպքում կարող է այն կիրառվել: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքի ընդունում

Lilit. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. ինչու՞ են գործատուները խուսափում հղի կանանց ընդունել աշխատանքի: Ինչքանով ես տեղյակ եմ, հղիության հետ կապված բոլոր նպաստները վճարում է պետությունը: Խնդրում եմ պատասխանել մանրամասն և օրենքով հիմնավորված: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչքա՞ն վերջնահաշվարկ է հասնում

Գոհար. Բարև: Աշխատողը աշխատանքի է ընդունվել 01 մարտի 2011 թ: Ազատվել է 30.09.2011 թ-ին: Ինչքա՞ն վերջնահաշվարկ է հասնում: Աշխատանքը հնգօրյա է: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքի ընդունման անհատական իրավական ակտ

Անժելա. Հարգելիներս, եթե կարող եք, խնդրում եմ ուղարկեք աշխատանքի ընդունման անհատական իրավական ակտի տիպային ձև angela-avagyan շնիկ yandex.ru հասցեին:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հարկադիր պարապուրդ

Հրանուշ. Կազմակերպությունը, որը ֆինանսավորվում է պետության կողմից, շենքի վթարային լինելու պատճառով աշխատակիցնբերին չի կարողանում ապահովել աշխատանքով և ուրիշ աշխատանք էլ չի կարող առաջարկել: Որքա՞ն ժամանակ կազմակերպությունը կարող է տվյալ աշխատակիցներին վճարել հարկադիր պարապուրդի համար և ի՞նչ չափով և աշխատանքային օրենսգրքի ո՞ր հոդվածների համաձայն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կազմակերպությունը աշխատում է հնգօրյա գրաֆիկով

Anna. Բարև ձեզ: Խնդրում եմ ասեք, կազմակերպությունը աշխատում է հնգօրյա գրաֆիկով, քանի՞ աշխատանքային օր արձակուրդ է հասնում աշխատակցին, եթե ունի 3 և 15 տարեկան երեխաներ, աշխատում է 8 ամիս: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանք կես դրույքով

Սեդա. Ողջույն: Ես մի խնդրանք-հարց ունեմ: Ես աշխատանքի եմ ընդունվել 2010թ.-ի հուլիսի 1-ին, այժմ 7 ամսական հղի եմ, և այս տարվա հուլիսին լրանում է մեկ տարին, որ ես աշխատում եմ: Սակայն կա մի այսպիսի խնդիր: Բանն այն է, որ ես անցյալ տարվա հուլիսից մինչև այս տարվա մարտի 15-ը լիարժեք դրույքով եմ աշխատել և ստացել եմ 80 հազար դրամ աշխատավարձ, առողջական խնդիրների պատճառով մարտի 15-ից ապրիլի 15-ը արձակուրդ վերցրեցի, որից հետո կրկին առողջական վիճակի պատճառով, ըստ իմ դիմումի, ինձ ձևակերպեցին կես դրույք աշխատող: Ստացվում է, որ ես ապրիլի 15-ից հետո մինչ դեկրետ գնալը որպես կես դրույք աշխատող եմ եղել: Հիմա ես ուզում եմ հասկանալ, թե ինչ կերպ են հաշվելու իմ նպաստը և որքան այն կկազմի: Մեր կազմակերպության հաշվապահը ինձ ասել է, որ եթե ես հուլիսից եմ գնում դեկրետի, ապա ես մեկ ամիս կորցնում եմ, քանի որ ըստ նրա` հաշվելիս 12 ամիս հետ են գնում: Խնդրում եմ օգնեք: Կանխավ շնորհակալ եմ: Իմ էլ.փոստի հասցեն ` sepo86 շնիկ mail.ru
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Քաղաքացիաիրավական պայմանագրի կնքում

Սոնա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասացեք, արդյո՞ք կարող է ՍՊԸ տնօրենը քաղաքացիաիրավական պայմանագիր կնքել աշխատանքի համար հենց իր հետ:
Accountant.am
Այլ նյութեր

Բարձրացնում ենք աշխատանքի արդյունավետությունը: Արտադրողականության անկման 5 հիմնական պատճառ

tired Հաճախ պատահում է այնպես, որ դուք անում եք ամեն բան ձեր արտադրողականությունը բարձրացնելու համար, սակայն դա տեղի չի ունենում: Ընդհակառակը, տեղի է ունենում անկում: Ինչու՞մն է բանը: Գոյություն ունի 5 հիմնական պատճառ. 1.Էներգիայի բացակայություն Եթե չունեք էներգիայի աղբյուր, դժվար կլինի պահպանել շարժառիթները, որպեսզի արդյունավետ աշխատեք ամեն օր: Վատ քունը, նախաճաշի բացակայությունը, ավելորդ անհանգստությունը աշխատանքային օրվա ընթացքում իջեցնում են ձեր արտադրողականությունը Մանրամասն
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Պրակտիկանտ բժշկական հաստատությունում

Քնարիկ. Բարև ձեզ: Այսպիսի մի բան, ես սովորում եմ արդինատուրաի 1-ին կուրսում, ինձ նշանակել են X պետական պոլիկլինիկայում որպես պրակտիկանտ: Այնտեղ կան բժշկուհիներ, որոնց հետ հարաբերություններս այնքան էլ նորմալ չեն: Այսոր բժշկուհին ինձ զգուշացրեց, որ այստեղ են հարկային մարմինները, ուստի. "Զգուշացնում եմ, կարող եք աշխատանքի չգալ": Ես որոշեցի օգնություն խնդրել: Արդյո՞ք ես համարվում եմ օրենքով աշխատող, եթե նշանակվել եմ պետության կողմից, և ըստ մեր ունեցած տվյալների, եթե ես նշանակվել եմ պետության կողմից, ապա պետությունը ինքն է իմ հաշվին փոխանցումներ կատարում: Նախապես շնորհակալ եմ օգնության համար:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Պետական և քաղաքացիական աշխատանքներ

Tigran. Բարև Ձեզ, խնդրում եմ, ինձ կարո՞ղ եք ասել` կա տարբերություն պետական կամ քաղաքացիական աշխատանքի մեջ, աշխատանքային գրքույկում դա ինչպես է լրացվում, եթե կատարվում է քաղաքացիական աշխատանք: Եվ արձակուրդ հասնու՞մ է, թե՞ ոչ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Պարտադիր բուժ. զննում

Գուրգեն. Հարգելի մասնագետներ, խնդրում եմ մեկնաբանեք աշխատանքային պայմանագրում աշխատողի պարտականությունների ցանկում տեղ գտած հետևյալ կետը. - Աշխատողը պարտավորվում է անցնել բուժ. զննում օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով: Ո՞ր օրենքն է սահմանում և հսկում վերը նշված կետը: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողների գրանցում

Տ.Ս. Հարգելի հաշվապաներ, ինձ հետաքրքրում են մի քանի հարցեր` կապված աշխատողների գրանցման հետ: 1. Ես ունեմ հացաբուլկեղենի արտադրամաս և որպես խանութների առաքիչ օգտվում եմ ինձ ծանոթ տաքսու վարորդի ծառայություններից և վճարում դրա համար իրեն նախապես համաձայնեցված գումար: Այսպիսով` արդյո՞ք նա համարվում է աշխատող, թե ոչ: 2. Այս պարագայում արդյո՞ք նա իրավունք ունի ստորագրելու հաշիվ-ապրանքագրի առաքիչ մասում 3. Եթե իմ աշխատողներց մեկը իմ բարեկամն է, որին ես չեմ վճարում աշխատավարձ, արդյո՞ք ես իրավունք ունեմ վերջինիս չգրանցելու:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանք նախատոնական օրերին

Գայանե. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ ասեք, թե աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների հետ կապված նախատոնական օրերի 7 ժամյա աշխատանքային օրերը պահպանվա՞ծ են, թե՞ ոչ: Շնորհակալ եմ: