Tag: ավտոտեխսպասարկում

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Վաճառքի առանձնացում սպասարկումից

Վահագն․ Բարև Ձեզ։ Ավտոտեխսպասարկման կետը բացի մեքենաների տեխզննումից և վերանորոգումից վաճառում է նաև յուղ և որոշ նյութեր մեքենայի սպասարկման համար։ Ենթադրենք՝ մեքենայի յուղի փոխարինման ժամանակ կատարվում և յուղի վաճառք և յուղի փոխարինման ծառայություն, 1 ՀԴՄ-ո՞վ պետք է տպվի միանգամից յուղի և սպասարկման ընդհանուր գումարը։ Շրջհարկով հարկման դեպքում պե՞տք է առանձնացվի այդ ապրանքի վաճառքը և սպասարկման գումարը տարբեր դրույքաչափերով հարկման համար։
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Վուլկանիզացիայի գործուենություն

Գոհար․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնեք. Վուլկանիզացիան 2018 և 2019 թթ գործել է արտոնագրային հարկով։ Կասե՞ք՝ ի՞նչ հարկեր պետք է վճարեր ԱՁ-ն: Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ տարեկան ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի

Անահիտ․ Բարև Ձեզ։ Ինձ կասե՞ք՝ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկմամբ և նորոգմամբ զբաղվող Ա/Ձ, որ չունի աշխատող, տարեկան ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի, հանդիսանում է սոցիալական վճար վճարող։ Ա/Ձ աշխատում է միկրոյով։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու հետ կապված

Հասմիկ. Բարև Ձեզ։ Ա/Ձ-ն ավտոտեխսպասարկում է իրականացնում (ոչ մետաղադրամով), աշխատում է միկրոյով։ Այժմ ցանկանում է համակարգչային խաղեր բացել՝ ոչ մետաղադրամով, և տվյալ սրահում վաճառել պատրաստի սառը սուրճ և ուտելիքներ։ Արդյոք հնարավո՞ր է շարունակել միկրոհամակարգում աշխատել, եթե ավտոտեխսպասարկում է, խաղեր և հանրային սնունդ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է որպես աշխատող գրանցել

Hovo. Բարև Ձեզ: Ա/Ձ-ն Հայրիկիս անունով, միկրոձեռնարկատիրությամբ է զբաղված, որպես ավտոտեխսպասարկում: Եթե ես իր հետ աշխատեմ, ապա պե՞տք է գրանցվեմ որպես աշխատող, թե՞ կարիք չկա։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է բացել «Լվա ինքդ» ավտոլվացման կետ

Sort. Գյուղական համայնքում, տանս կից ունեմ ավտոտնակ, որը ցանկանում եմ վերափոխել «Լվա ինքդ»-ի, ինձ ո՞վ կասի իմ կողմից կատարվելիք գործողությունների շղթան և հերթականությունը: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար

Հայկ․ Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ ջան: Ես գրանցել եմ Ա/Ձ 2019թ.-ին, մասնագիտությամբ ավտոէլեկտրիկ եմ, հիմա կանգնել եմ փաստի առաջ, քանի որ չհասցրեցի միկրոձեռնարկատիրության հաշվետվություն ներկայացնել, իսկ ես չեմ ցանկանում լինել ԱԱՀ հարկ վճարող, վաստակածս գումարով հազիվ եմ հոգում ընտանեկան և կոմունալ ծախսերը: Ասեք, խնդրում եմ, ինչպե՞ս վարվեմ ես այս խնդրի հետ կապված, ի՞նչ լուծումներ կառաջարկեք: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Հնարավո՞ր է միևնույն հասցեում գրանցել երկու գործունեություն

Կարինե. Ա/Ձ է, ավտոլվացման կետ ունի։ Հունվարի մեկից հարկայինով գրանցված է միկրոձեռնարկատիրություն: Հնարավո՞ր է նույն գործունեության հասցեով գրանցել նաև մատնաքաշի և լավաշի արտադրություն, և ինչպե՞ս ներկայացնել գործունեության տեսակը հարկայինով (հանրային սնու՞նդ, թե՞ այլ ձևով)։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս կհաշվարկվեր շահութահարկը

Արայիկ. Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Հարցս վերաբերում է հարկային օրենսգրքի նախկին խմբագրությանը: Եթե անհատ ձեռնարկատերը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում՝ մանրածախ առևտուր, և դրան զուգահեռ իրականացնում է ավտոտեխսպասարկման գործունեություն (նախկին խմբագրությամբ պետք է վճարեր արտոնագրային հարկ), տվյալ պարագայում շահութահարկը ինչպե՞ս կհաշվարկվեր՝ արտոնագրային հարկի մասով առանձին 5 000 դրամ, իսկ ընդհանուր հարկման դաշտում եկամուտներից հանած նվազեցու՞մ, թե՞ 5 000 դրամը այս պարագայում էլ չի վճարվի:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք ավտոտեխսպասարկման գործունեությունը թույլատրված է

Հասմիկ․ Բարև ձեզ։ Կարո՞ղ եք հստակ ասել՝ ավտոտեխսպասարկման գործունեությունը թույլատրված է, թե ոչ։ Նշեմ, որ ավտոլվացում է, և գրանցված է S96.09.0 (այլ ծառայությունների մատուցում) դասակարգիչի տակ։ Շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ դասակարգիչ կիրառել

Լիանա․ Բարև ձեզ։ "Լվա ինքդ" օբյեկտի համար ի՞նչ դասակարգիչ պետք է դնեմ, G45210 չի թողնում, «Եկամուտները` ըստ գործունեության տեսակների» աղյուսակ, տող 1 - Ձեր կողմից նշված դասակարգիչը գոյություն չունի, 15-րդ տողում լրացրել եմ շրջանառությունը։ Շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք ավտոտեխսպասարկումը համարվում է արգելված գործունեության տեսակ արտակարգ դրության պայմաններում

Գարիկ. Բարև բոլորին: Հարցս վերաբերում է արգելված գործունեության տեսակներին: Ո՞վ կարող է ասել, թե ավտոտեխսպասարկումը՝ G45.2 դասիչով, մտնու՞մ է արգելվածների մեջ, թե՞ ոչ: Արգելված բաժնում այդ դասակարգչի դիմաց նշված է «մեծամասամբ» բառը: Ի՞նչ է դա նշանակում՝ արգելված, կիսատ արգելված և այլն, անհասկանալի է: Առողջություն բոլորին:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն զբաղվում է մեքենաների վերանորոգմամբ

Անի. Բարև ձեզ: Ա/Ձ-ն զբաղվում է մեքենաների վերանորոգմամբ։ Շրջ․ հարկով է աշխատում։ Ի՞նչ տարբերակ կա առանց ՀԴՄ-ի աշխատելու համար։ Կարո՞ղ եմ բոլոր ստացվող գումարները ստանալ բանկային փոխանցման միջոցով և ի՞նչ ձևով եմ ներկայացնելու եկամուտս հարկային:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կարո՞ղ է տեխսպասարկում իրականացնող ՍՊԸ-ն ունենալ բուժկետ

Կարինե. Խնդրում եմ, ասեք՝ կարո՞ղ է տեխսպասարկում իրականացնող ՍՊԸ-ն ունենալ բուժկետ: Եթե այո, ի՞նչ պետական գրանցումներ են պետք:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկատեսակով է հարկվելու «Լվա ինքդ» ավտոլվացման կետը

Անի Կ. Մինչև 2020թ. հունվար ամիսը «Լվա ինքդ» ավտոլվացման կետը հարկվում էր արտոնագրային հարկով, կասե՞ք՝ այժմ ի՞նչ հարկատեսակով է հարկվում, եթե պետական տուրքով, ո՞նց գրանցեմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ վճարումներ պետք է կատարել ավտոլվացման կետի համար

Անուշ․ Բարև, հարգելիներս, մի խնդրանք ունեմ՝ ուզում եմ իմանալ, թե ինչ պետական վճարումներ են կատարում ավտոլվացման կետ ունեցող անձիք, որպես ԱՁ, Նշեմ, որ սահմանամերձ գյուղ է, և ազատված է հարկերից։ Նախապես շնորհակալություն։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկային պարտավորություններ ունի ԱՁ-ն

Սահակ Մարգարյան. Անհատ ձեռնարկատեր եմ, մի տեղանոց վայրում խադավիկ եմ աշխատում արտոնագրված հարկով։ Մի քանի ամիս չեմ աշխատել, հիմա ի՞նչ հարկային պարտավորություններ ունեմ վերսկսելու։ Նոր ՀԴՄ սարք չունեմ։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կարո՞ղ է կազմակերպությունը գործել միկրոձեռնարկատիրության համակարգում

Մելանյա. Եթե կազմակերպությունը երկու գործունեություն է կատարել՝ ավտոտեխսպասարկում և կենցաղային սարքավորանքների վերանորոգում (շրջ. հարկով), կարո՞ղ է միկրոբիզնեսի դաշտ մտնել: