
Արձակուրդայինի հաշվարկ
Իրինա.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս:
Աշխատողը աշխատում է շաբաթական 3 օր, 8 ժամյա գրաֆիկով: Արձակուրդ ուղարկելիս հաշվի են առնվում իր աշխատա՞ծ օրերը, այսինքն նա հանգստանում է իր աշխատանքայի՞ն օրերին, թե՞ շաբաթվա բոլոր օրերին: Դրանից է կախված արձակուրդայինի հաշվարկը, խնդրում եմ օգնել:

Արդյո՞ք աշխատողը արձակուրդից օգտվելու իրավունք ունի
Nana.
Ուզում եմ իմանալ` եթե մարդը իր մատուցած ծառայությունների համար ստանում է վճարներ ամբողջ տարվա կտրվածքով, ոչ ստաբիլ աշխատավարձ, ապա այդ աշխատողը արձակուրդից օգտվելու իրավունք ունի՞: Եթե այո, ապա ինչպե՞ս է հաշվարկվելու նրա արձակուրդային վճարները: Նախապես շնորհակալություն:

Աշխատողը ստացել է արձակուրդային գումար, սակայն չի մեկնել արձակուրդ
Արև.
Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. եթե աշխատողին դուրս են գրել արձակուրդային, նա ստացել է արձակուրդայինի գումարը, բայց արձակուրդ չի գնացել և ներկայացել է աշխատանքի, այս դեպքում իրեն պե՞տք է արդյոք վճարվի այդ ամսվա համար լրիվ աշխատավարձ, և արդյո՞ք պետք չէ հետ գանձել արձակուրդայինի գումարը:

Միջին աշխատավարձի հաշվարկ
Լուսինե.
Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք միջին աշխատավարձը հաշվարկելիս հաշվի է առնվում նաև արձակուրդային գումարը, թե՞ միայն տվյալ ամսվա հասանելիք աշխատավարձը:
Նախապես շնորհակալություն:

Արդյո՞ք աշխատակիցը չօգտագործված արձակուրդի փոխհատուցման իրավունք ունի
Ալինա.
Բարև ձեզ։ Ներկայացնեմ իրավիճակը` աշխատակիցը 5 տարի աշխատելուց հետո դուրս է եկել ընկերությունից, սակայն այդ 5 տարիների ընթացքում ոչ մի անգամ արձակուրդ չի գնացել: Ինքը ունի՞ արդյոք իրավունք պահանջել այդ 5 տարիների չվճարված արձակուրդայինի գումարը: Կանխավ շնորհակալ եմ:

Աշխատավարձի և արձակուրդայինի գումարների հաշվարկ
Արմինե.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասել ինձ կայքի հասցե, որի միջոցով կարելի է հաշվարկել աշխատավարձի և արձակուրդայինի գումարները: Կանխավ շնորհակալություն:

Քանի՞ աշխատանքային օր է հասնում վեցօրյա աշխատանքի դեպքում
Տոմա.
Բարև ձեզ, խնդրում եմ օգնել ինձ արձակուրդ հաշվարկելու հարցում.
1. Քանի՞ աշխատանքային օր է հասնում վեցօրյա աշխատանքի դեպքում
2. Եթե աշխատողը 2013 հունվար ամսին գնացել է արձակուրդ, ե՞րբ է արձակուրդ հասնում և անփոփոխ 80 000 աշխատավարձի դեպքում ինչքա՞ն է կազմում արձակուրդայինը, կանխավ շնորակալ եմ:

Գործարքային աշխատավարձ ստացողին արձակուրդային հասնու՞մ է
astxik.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք.
1. Գործարքային աշխատավարձ ստացողին արձակուրդային հասնու՞մ է
2. Արտոնագրով հանրային սնունդը, եթե տարածքը 28 քմ է, ինչպե՞ս է հաշվարկվում` օրենքում մինչև 50 քմ համար է գրված, իսկ փոքր տարածքի համար տարբերություն կա՞, թե՞ ոչ:
Շնորհակալություն:

Ո՞ր ամսվա հաշվետվության մեջ պետք է արտացոլել արձակուրդային գումարը
Աննա.
Խնդրում եմ օգնել: Աշխատողը գնում է արձակուրդ 01.08.2014թ-ից, արձակուրդային գումարը փաստացի ստացել է 27.07.2014թ: Ո՞ր ամսվա հաշվետվության մեջ պետք է արտացոլել արձակուրդային գումարը` հուլի՞ս, թե՞ օգոստոս:

Ինչպե՞ս լրացնել եկամտային հարկի հաշվարկը
Արմեն.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Շնորհակալ կլինեի, եթե պատասխանեիք` ինչպե՞ս լրացնել եկամտային հարկի հաշվարկի էլեկտրոնային տարբերակը: Աշխատակիցը հուլիսի կեսից օգոստոսի կեսը արձակուրդի մեջ է, հուլիսին վճարվել է արձակուրդային գումարը (արդեն պահումները արված), սակայն հուլիսին հասանելիք գումարը արդեն նշվել է հուլիսի հաշվետվության մեջ, օգոստոսին հասանելիքը հաշվետվության մեջ նշելիս տալիս է հարկի տարբերություն ի սկզբանե պահված հարկից: Ինչպիսի՞ մոտեցում տալ, որ ճիշտ լինի: Աշխատավարձից ավել (կամ պակաս) հարկի տարբերությունը պահել (կամ վճարել) էլեկտրոնային հաշվետվությունը ձեռք չտալ, թե՞ հաշվետվության մեջ պետք է նշել տարբերությունը, եթե ցույց չտամ էլեկտրոնային հաշվետվության մեջ, պարզապես աշխատավարձը վճարելիս հարկերը փոխեմ (ավելացնեմ կամ պակասեցնեմ առաջացած տարբերությունը), ճիշտ կլինի՞ այդպես: Նախապես անչափ շնորհակալ եմ:

Քանի՞ օր արձակուրդ է հասնում աշխատողին
Սյուզի.
Դիմում եմ ձեզ հետևյալ հարցով.
Աշխատողը երեք տարի աշխատել է ընկերությունում, յուրաքանչյուր տարի սահմանված կարգին համախատասխան նրան տրամադրվել է արձակուրդ 20 աշխ.օր տևողությամբ: 2014թ. հասանելիք ամենամյա արձակուրդից առաջ աշխատողն իր նախաձեռնությամբ վերցրել է 60 օրացույցային օր չվճարվող արձակուրդ (երկու ամիս): Չվճարվող արձակուրդի ավարտից հետո դիմելու է ամենամյա արձակուրդի տրամադրման խնդրանքով: Աշխատողին ամենամյա արձակուրդը հատկացվելու է 01.12.2013-01.12.2014թթ. ընկած աշխատանքային ժամանակահատվածի համար: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոհիշյալ ժամանակահատվածի համար փաստացի աշխատած ժամանակահատվածը կազմում է ոչ թե 1 տարի, այլ ընդամենը 10 ամիս, արդյոք չի՞ պակասում աշխատողին հասնելիք արձակուրդի տևողությունը` տվյալ դեպքում 10 x 1.67= 16.7, կլորացնելով 17 աշխ.օր:
Արդյո՞ք ճիշտ եմ մեկնաբանում ՀՀ ԱՕ 165 հոդվածի դրույթները` աշխ. տարում, որի համար տրամադրվում է ամենամյա արձակուրդ, ներառվում են.
1. Փաստացի աշխատած աշխատաժամանակը
2. Այն ժամանակահատվածը, որի ընթացքում, օրենսդրությանը համապատասխան պահպանվում են աշխատողի աշխատատեղը և աշխատավարձը ամբողջությամբ կամ մասամբ:
Եթե 2 ամիս աշխատավարձ չի ստացել, բայց պահպանվել է աշխատատեղը, արդյո՞ք ամենամյա արձակուրդի տևողությունը մնում է նույնը` 20 աշխ. օր, թե՞ տրամադրվում է փաստացի աշխատած աշխատաժամանակի համար:
Կանխավ շնորհակալություն:

Արձակուրդայինի և վերջնահարշվարկի հաշվարկները բանաձևերով
Գոհար.
Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ եք ինձ ուղարկել արձակուրդայինի և վերջնահաշվարկի հաշվարկները բանաձևերով excel-ում gohar.ghazaryan90 շնիկ gmail.com Կանխավ շնորհակալություն:

Ինչքա՞ն կկազմի արձակուրդային վճարը
Կարինե.
Խնդրում եմ պատասխանել իմ հարցին` ինչպե՞ս հաշվարկել ուսուցչուհու արձակուդայինը.
1. Աշխատավարձը 65 000 դրամ
2. մինչ սեպտեմբերի 1-ը գտնվել է երեխայի խնամքի համար արձակուրդում, աշխատանքի է անցել սեպտեմբերի 1-ից
3. բացակայություններ չունի
4. 6 օրյա աշխատանքային շաբաթ
Ինչքա՞ն կկազմի արձակուրդային վճարը
Շնորհակալություն:

Ինչպե՞ս կհաշվարկվի արձակուրդային գումարը
Մերի.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել, շտապ է.
1. Եթե դպրոցի աշխատողը աշխատում է համատեղությամբ` որպես փոխտնօրեն (հիմնական աշխ.) և ուսուցիչ, ինչպե՞ս հաշվարկել արձակուրդայինը: Արդյո՞ք այն կհաշվարկվի միայն հիմնական աշխատանքի համար` 25 օր, թե՞ առանձին` 25 օր հիմնականի համար և 35 օր ուսուցչի:
2. Եթե աշխատողը գտնվել է չվճարվող արձակուրդում, արդյո՞ք այդ ամիսը ներառվում է միջին աշխատավարձի հաշվարկում: Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք ԱՁ մոտ աշխատողներին չի հասնում հերթական վճարովի արձակուրդ
Սամվել.
Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք հասկանալ իմ իրավունքները:
Աշխատում եմ ԱՁ մոտ, ունեմ ամսական գրանցված աշխատավարձ, և վճարվում են բոլոր հարկերը: Սակայն արդեն 6-րդ տարին է, ինչ արձակուրդ չեմ կարողանում գնալ, քանի որ ասում են` միայն իմ հաշվին կարող եմ վերցնել: Արդյո՞ք ԱՁ մոտ աշխատողներին չի հասնում հերթական վճարովի արձակուրդ ըստ օրենքի: Իրավունք ունե՞մ պահանջել նախորդ տարիների համար փոխհատուցում:

Արձակուրդայինի հաշվարկ
Arman.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք: Տվյալ տարվա մեջ աշխատողը 2 ամիս գտնվել է արձակուրդում իր հաշվին: Արձակուրդայինի հաշվարկի դեպքում այդ 2 ամիսները նեռարվու՞մ են հաշվարկի մեջ: Այսինքն, նշեմ երկու տեղ 0 դրամ և բաժանեմ 12, թե 10 ամիսների: Շնորհակալություն:

ՍՊԸ իր հաշվին 3 օրով իր աշխատողին ուղարկում է հանգստանալու
iveta.
Բարև Ձեզ, օգնեք խնդրում եմ. եթե ՍՊԸ իր հաշվին 3 օրով իր աշխատողին ուղարկում է հանգստանալու, սակայն այդ գումարը գերազանցում է աշխատողի արձակուրդային գումարը` ինչպե՞ս այլ կերպ (բացի արձակուրդից) կարելի է դա ձևակերպել:

Վերջնահաշվարկ ժամային վարձատրության դեպքում
Arman.
Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել` ինչպե՞ս են հաշվարկում վերջնահաշվարկ կամ արձակուրդային վճար ժամային վարձատրության դեպքում, օրական 1 ժամ 5 օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում: Շնորհակալություն:

Ինչպե՞ս է հաշվարկվում արձակուրդի գումարը
Մարիամ.
Եթե ես ստանում եմ 95 000 դրամ աշխատավարձ, և աշխատել եմ 8-9 ամիս և դրանից 2-3 անգամ հիվանդ եմ եղել և բյուլետեն եմ ներկայացրել, այդ դեպքում ինչպե՞ս է հաշվարկվում իմ արձակուրդի գումարը:

Չօգտագործված արձակուրդի փոխհատուցում
Արթուր.
Բարև ձեզ:
Կազմակերպությունում աշխատում եմ 2 տարի 7 ամիս (շաբաթական 5 աշխատանքային օր, լրիվ դրույքով), սակայն մինչ օրս արձակուրդային օրերս չեմ օգտագործել: Այժմ ազատվում եմ աշխատանքից: Արդյո՞ք վերջնահաշվարկի ժամանակ կստանամ իմ չօգտագործված արձակուրդային օրերի գումարները (մոտ 52 օրերի համար): Լսել եմ, որ 2012թ. օգոստոս ամսից վերջնահաշվարկի ժամանակ հաշվի է առնվում միայն վերջին 18 ամիսներին աշխատած ժամանակ վաստակած արձակուրդային օրերը: Արդյո՞ք վերջնահաշվարկի ժամանակ կստանամ իմ չօգտագործված արձակուրդային օրերի գումարները (մոտ 52 օրերի համար), թե՞ միայն միայն վերջին 18 ամիսներին աշխատած ժամանակ վաստակած արձակուրդային օրերը:
Կանխավ շնորհակալություն:
Հարգանքով՝
Արթուր
Վերջին մեկնաբանություններ