
Ժամկետանց ապրանքի վերադարձ
Վահե․
Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում և զբաղվում է սննդամթերքի արտադրությամբ, ժամկետանց իրացված ապրանքի վերադարձի ժամանակ նվազեցնում է այդ ապրանքի արտադրության հետ կապված ԱԱՀ։ Հարց․ Շահութահարկի հաշվարկում այդ չնվազեցված ԱԱՀ կարելի՞ է ծախս ճանաչել, խնդրում եմ հղում տալ օրենքի հոդվածին:

Խմորեղենի արտադրություն
Մարիամ․
Բարև Ձեզ, ցանկանում եմ սկսել խմորեղենի փոքրիկ արտադրություն, իսկ իրացումը կազմակերպել խանութների միջոցով։ Սկզբնապես լրացուցիչ աշխատողներ չեն լինելու։ Վերջին հարկային փոփոխությունները հաշվի առնելով՝ կհուշե՞ք, թե ինչ կարգավիճակով է առավել շահեկան մտնել հարկային դաշտ։

Արտադրական գործունեության շրջհարկի նվազեցումներ
Նինա․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ես սկսնակ հաշվապահ եմ, և ինձ հետաքրքրում է՝ շրջհարկի նոր օրենքով արտադրությունով զբաղվող ԱՁ-ն ի՞նչ ծախսեր պիտի հաշվի առնի։ Օրինակ՝ հոսանքի, ջրի, աշխատավարձի ծախսերը պակասեցվու՞մ է հաշվարկի ժամանակ, թե՞ ոչ։Կանխավ շնորհակալ եմ։

Ավտոմեքենաների խոտանում և պահեստամասերի վաճառք
Աննա․
Հարգելի հաշվապահներ, ձեր խորհրդի կարիքը ունեմ հետևյալ գործունեության համար․
Քաղաքացին փաստաթղթով գնում է վնասված ավտոմեքենա, խոտանում և իր անունով բացված ԱՁ-ով վաճառում որպես ավտոպահեստամասեր։
Հարց 1․ գործունեությունը ԱՁ-ի համար կարո՞ղ է համարվել արտադրություն, քանի որ կատարում է որոշակի գործողություններ՝ քանդում, մասերի լվացում, թարմացում և այլն, և աշխատել միկրոյի դաշտում։
Հարց 2․ Կհաշվարկվի 20 % եկամտային հարկ․ ա) 2024թ․ և առաջ ձեռք բերված՝ վնասված և խոտանված ավտոներից առաջացած ավտոպահեստամասերի վաճառքի նկատմամբ բ) 2025թ․ ձեռք բերված՝ վնասված և խոտանված ավտոներից առաջացած ավտոպահեստամասերի վաճառքի նկատմամբ

Սուրճի արտադրություն
Շուշանիկ․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: ԱՁ-ն, որն աշխատում է ԱԱՀ-ի դաշտում, զբաղվում է բաժակով սուրճի արտադրությամբ և վաճառքով, ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի և ի՞նչ պարտադիր հարկեր պետք է վճարի: Նաև կխնդրեի պարզաբանել՝ ԱՁ-ն կարող է տնօրեն չունենալ։

Արդյո՞ք պարապուրդի համար վճարված գումարը համարվում է վարչական ծախս
Էլինա․
Բարև բոլորին, խնդրում եմ ուղղորդել՝ արդյո՞ք արտադրության մեջ անմիջականորեն ներգրավված աշխատողի պարապուրդում գտնվելու ընթացքում վճարված գումարը կարող է համարվել վարչական, թե՞ մնում է անմիջականորեն ներգրավվածի ծախս։ Շահութահարկի հաշվարկի 1 Բաժնի ո՞ր տողում եմ արտացոլերու այդ ծախսը։ Կանխավ շնորհակալ եմ։

Քաղցրավենիքի արտադրություն
Լուսինե․
Բարև ձեզ, սննդի արտադրությունը, որը պատրաստելու է քաղցրավենիք և հանձնի խանութներին, կարո՞ղ է միկրոյի դաշտում աշխատել։

Կահույքի արտադրություն
Արմինե․
Հարգելիներս, կահույքի արտադրությունը կարո՞ղ է միկրոձեռնարկատիրություն համարվել։ Արտադրում, աշխատում ենք պատվերով։

Հնարավո՞ր է նյութական արժեքների կոմպլեկտավորումից ստանալ ՀՄ
Քնարիկ․
Բարև ձեզ։ Հարցս վերաբերում է շինարարության արտադրության։ Հնարավո՞ր է նյութական արժեքների կոմպլեկտավորումից ստանալ ՀՄ, եթե այո, ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպում պետք է տալ։ Նախապես շնորհակալություն։

Հացի արտադրություն
Նելլի․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ կասե՞ք՝ հացի արտադրությունը Երևան քաղաքում կարո՞ղ է 2025 թվականին միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվել։

ԱՁ-ն իրականացնում է հացի, հացաբուլկեղենի արտադրություն
Արփինե․
Ողջույն, սիրելի հաշվապահներ։ Մարզում գործող ԱՁ-ն իրականացնում է հացի, հացաբուլկեղենի արտադրություն և վաճառում տեղում, սակայն ունի նաև սառնարաններ և վաճառում է զովացուցիչ ըմպելիքներ։ Ճիշտ եմ չէ՞ հասկացել, որ 2025-ից անցնելու է շրջհարկի դաշտ, քանի որ արտադրությանը զուգահեռ կա առք ու վաճառքի գործունեություն, և չի կարող աշխատել միկրոհամակարգում: Կարող է մնալ միկրոհամակարգում միայն այն դեպքում, եթե վաճառի միայն իր արտադրությունը:

Քարի արտադրություն մարզում
Գոռ․
Բարև Ձեզ։ Կասե՞ք՝ մարզում քարի արտադրամասը համարվու՞մ է միկրոձեռնարկատիդություն։ Տնտեսական դասակարգիչը C23612։

Ո՞րն է արտադրական գործունեությունը
Հրանտ․
Բարև Ձեզ։ Շրջանառության հարկով հարկման օբյեկտ համարվող գործարքներից է հանդիսանում արտադրական գործունեությունը։ Ինչպե՞ս հասկանալ՝ ո՞րն է արտադրական գործունեությունը։ ՀԷԿ-ի կողմից արտադրված էլեկտրաէներգիան դա արտադրակա՞ն գործունեության արդյունք է, թե՞ ոչ։ Ինչպե՞ս կիրառել "արտադրական գործունեություն" տարբերակումը։ Շնորհակալ եմ։

Ինչպե՞ս ձևակերպել գնումը
Նանար․
Բարև ձեզ։
Շրջանառության հարկով հարկվող արտադրությամբ զբաղվող ԱՁ-ն ձեռք է բերել ապրանք առանց ՀԴՄ կտրոնի ու հաշիվ վավերագրի։ Ինչպե՞ս պետք է ձևակերպվի գնումը։ Շնորհակալություն։

Ֆիզիկական ծավալների հաշվետվություն
Տաթևիկ․
Բարև Ձեզ: Հարցս վերաբերում է ֆիզիկական ծավալների հաշվետվությանը: Ո՞ր դեպքում է լրացվում 12-րդ տողը՝ արտադրված (արդյունահանված) արտադրատեսակի (օգտակար հանածոյի) քանակը։ Գինու արտադրության պարագայում մինչև պատրաստի արտադրանք դառնալը, թե՞ շշալցված հստակ քանակը։

Խմորի արտադրություն և վաճառք
Հովհաննես․
Ողջույն։ Մենք պատրաստվում ենք ստարտափ հիմնել, համասեռ արագ պատրաստվող խմորեղենի չոր խմորի արտադրության և վաճառքի։ Կասե՞ք, խնդրեմ, քայլերի հաջորդականությունը լիցենզիա ստանալու և այլնի հետ կապված։ Ու արդյոք կարելի՞ է դա իրականացնել տնային պայմաններում (սկզբի համար իհարկե)։

Կարի արտադրամաս
Գևորգ․
Բարև ձեզ: Կարի արտադրությունը, որը այժմ աշխատում է որպես միկրոձեռնարկատիրություն, և տարեկան շրջանառությունը չի գերազանցում 24 մլն-ը, 2025 թվականի հարկային փոփոխություների արդյունքում կարո՞ղ է մնալ որպես միկրոձեռնարկատիրություն: Եթե այո, աշխատելու է նույն կերպ, ինչ 2024-ին, թե՞ այլ փոփոխություններ կան։ Շնորհակալ կլինեմ արձագանքի համար:

Հացի և խմորեղենի արտադրություն
Անի․
Հարգելի հաշվապահներ, կասե՞ք խնդրեմ՝ 2025-ին հացի արտադրություն ու խմորեղենի արտադրությունը կարո՞ղ են մնալ միկրո համակարգում։

Շրջանառության հարկի փոփոխություններ 2025թ․
Հովհաննես․
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պարզաբանեք․
1․ Արտադրական գործունեությունից ստացվող եկամուտներից արդյո՞ք նվազեցվում է տարածքի (արտադրամասի) վարձակալության վճարը (վարձակալությունը ստանում ենք կազմակերպությունից, և առկա է հաշիվ վավերագիր)
2․ Պետական աջակցության ենթակա գործունեության տեսակներով զբաղվող տնտեսվարող սուբյեկտները 01․01․2025-ից շարունակու՞մ են վճարել 5% շրջանառության հարկ, անկախ այն փաստից հարկային արտոնություններից օգտվելու հավաստագիր ստացել են, թե ոչ
3․ Այլ գործունեությունից ստացվող եկամուտներից նվազեցվում են անմիջականորեն կապված ծախսեր, եթե այդ ծախսերը կատարվում են ՀՀ-ից դուրս, և առկա չէ հաշիվ վավերագիր
Կանխավ շնորհակալություն։

Խմորեղենի արտադրություն և վաճառք
Աննա․
Հարգելի հաշվապահներ, կասե՞ք խնդրեմ՝ ԱՁ եմ գրանցվել միկրոձեռնարկատիրության համակարգում, և ցանկանում եմ խմորեղեներ պատրաստել և վաճառել։ Կասե՞ք խնդրեմ՝ ի՞նչ պարտավորություններ կառաջանան, և «Տեղական» մակագրությամբ ակցիզային դրոշմանիշների և (կամ) դրոշմապիտակների տրամադրման հաշվետվություն էլ պետք է հանձնվի, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալ եմ։
Վերջին մեկնաբանություններ