Tag: արտադրություն
ԱՁ-ն կանաչի է արտադրում
Մարիամ․
Բարև ձեզ։ Կարող է մի քիչ շատ լինեն հարցերս, բայց կխնդրեյի պատասխանեյիք․ ԱՁ-ն կանաչի է արտադրում և աշխատում է միկրոյի դաշտում, մարտի 1 ից ուզում է անցնել շրջ. հարկի: Շրջ․ հարկի հայտը տալուց հետո ի՞նչ հաշվետվություններ պետք է լրացվեն։ Աշխատող չունի, սոց․ վճարող չէ, և կա վարձակալած տարածք։ 189 ձևը պե՞տք է լրացնեմ վարձավճարի համար: Ներմուծումը և այլ ծախսերը կարո՞ղ եմ նվազեցնել հարկից: Նախապես շնորհակալ եմ։
Թափոնների և կրկնակի օգտագործվող հումքի ձևակերպումներ
Շուշանիկ․
Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Խնդրում եմ օգնել այս հարցում: Արտադրությունը ունի դուրս գրված թափոններ և կրկնակի օգտագործման համար հումք, որն առաջացել է արտադրանքը արտադրելիս: Արդյո՞ք պետք է ծախս ճանաչել դուրս գրված թափոնը կամ կորուստը: Իսկ արտդրությունից առաջացած տաշեղները (стружка), որը նորից պետք է մուտք արվի և օգտագործվի արտադրություն ստանալու համար, այդ մուտքը պե՞տք է եկամուտ ճանաչվի: Կանխավ շնորհակալություն։
Հացի փուռը որպես միկրո
Sofa.
Բարև Ձեզ։ Եթե ԱՁ -ն հաց է արտադրում և իր արտադրածը վաճառում, ՀԴՄ ունի, կարո՞ղ է արդյոք միկրո համարվելու դիմում տալ։ Շնորհակալ եմ նախապես։
Քարի մշակման գործունեություն
Դավիթ․
Միկրոձեռնարկատիրությամբ գործող ԱՁ -ն զբաղվում է քարի սղոցում, մշակում և հարդարում գործունեությամբ: Դա համարվու՞մ է արդյոք արտադրություն այն դեպքում, երբ մշակումից հետո վաճառվում են քարերը, և կարո՞ղ է կազմակերպությանը հաշիվ գրել։ Շնորհակալություն։
Պահածոների արտադրություն և վաճառք
Տաթև․
Բարև Ձեզ, խնդրում եմ ասեք՝ պահածոներ պատրաստելու և վաճառելու համար (մուրաբաներ) անհրաժե՞շտ է արդյոք լիցենզիա։
Արտադրության վիճակագրական հաշվետվություններ
Լուսինե․
Բարև Ձեզ: Խնդրում եմ ասել՝ արտադրությամբ զբաղվող ՍՊԸ-ն ի՞նչ վիճակագրական հաշվետվություններ է հանձնում:
Ի՞նչ անել դրոշմապիտակների հետ
Լիանա․
Բարև Ձեզ։ ԱՁ-ն ԱԱՀ վճարող է և զբաղվում է արտադրությամբ։ Արտադրանքը դրոշմապիտակավորվում է։ Կասե՞ք՝ եթե գրում եմ ճշգրտող հաշիվ (ապրանքի ժամկետը անցնելու դեպքում), ապա այդ դրոշմապիտակները ի՞նչ պետք է անեն։
Լեզվի դասընթացների դասակարգիչ
Սոֆյա․
Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ․ շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն բացի իր հիմնական գործունեությունից (փայտի արտադրություն), իրականացնում է նաև լեզվի դասընթացներ և վերջինիս համար դուրս է գրում ծառայության մատուցման հաշիվներ: Եռամսյակային հաշվետվություն ուղարկելուց, ո՞ր տողում պետք է գրել այդ գումարը (այլ գործունեությու՞ն): Եվ ո՞րն է դասընթացների համար դասակարգիչի կոդը: Շնորհակալություն:
Հրուշակեղենի վաճառք
Ռուբեն․
Բարև ձեզ: Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով: Գործունեությունը հետևյալն է – Մթերային խանութ է, ձեռք բերում և վաճառում հյութ, կաթ, տուփով սուրճ և հենց խանութի մեջ նաև արտադրում և վաճառում է խմորեղեն, կարկանդակ, գաթա, հաց և այլ հրուշակեղեն: Հարց․ արդյո՞ք ճիշտ կլինի ՀԴՄ սարքի վրա բացել երկու սեկցիա 1. Առևտուր 2. Արտադրություն։ Առևտրի մասով հարկը 1.5-ից 5 տոկոս, իսկ արտադրության մասով 3.5 տոկո՞ս։ Հարցի բուն իմաստը կայանում է նրանում, որ կարո՞ղ է արդյոք հրուշակեղենի վաճառքը որևիցե ձև դիտարկվել որպես հանրային սնունդ։
Օնլայն առևտուրը որպես միկրոձեռնարկատիրություն
Դավիթ․
Բարև ձեզ։ Ես արդեն մի 10 օր է որպես Ա/Ձ եմ գրանցվել։ Զբաղվելու եմ շարֆերի և գլխարկների արտադրությամբ։ Արտադրանքը վաճառելու եմ Instagram, Facebook, և Liooli.am հարթակներում միայն անկանխիկ եղանակով։ Խնդրում եմ ասեք՝ կարո՞ղ եմ ես միկրոձեռնարկություն լինել, և ՀԴՄ սարք պե՞տք է, թե՞ ոչ։ Իսկ եթե ՀԴՄ սարք պետք չի, ի՞նչ էլեկտրոնային համակարգով է իմ շրջանառությունը տեսնելու հարկայինը։
Արտադրությունը՝ միկրոձեռնարկատիրություն
Նելլի․
Նորաբաց Ա/Ձ-ն Երևան քաղաքում զբաղվելու է կահույքի արտադրությամբ։ Արդյո՞ք կարող է միկրոյի դաշտում հանդես գալ և հաշիվ դուրս գրել ֆիզ անձանց։
Ա/Ձ զբաղվում է հացի արտադրությամբ
Արփինե.
Բարև Ձեզ։ Մարզում գործունեություն իրականացնող Ա/Ձ-ն զբաղվում է հացի արտադրությամբ և տեղում վաճառում, գործում է միկրոհամակարգում։ Կարո՞ղ է չէ դնել օրինակ՝ կոլայի սառնարան և վաճառել, եթե տարեկան չի գերազանցում 24000000։
Արտահանում ՌԴ
Գևորգ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ հարցիս պատասխանեք : ՍՊ ընկերությունը զբաղվում է շորերի արտադրությամբ, աշխատում է շրջանառության հարկի դաշտում։ Ուզում ենք արտահանել Մոսկվա, այս դեպքում ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում և ի՞նչ փաստաթղթավում է անհրաժեշտ: Նախապես շնորհակալություն։
Շինարարական կազմակերպություն
Մարիաննա․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։
Շինարարական կազմակերպությունը զբաղվում է և՛ արտադրանք տալով, և՛ վաճառքով։
1.Չունի ՀԴՄ, եկամուտը ստանում է բանկային հաշվի վրա, արդյո՞ք պետք է այդ եկամուտները գրել դրամարկղի գրքում։
2.Ի՞նչ հաշվետվություն պետք է հանձնի տարվա կտրվածքով, եթե աշխատում է ԱԱՀ-ով։ Ունի նաև գրանցված աշխատողներ, դա գիտեմ Ձև 189 է։
3.ՀԴՄ ունենալը պարտադի՞ր է, թե՞ ոչ։
Կամերալ ուսումնասիրություն
Աննա.
Ողջույն բոլորին։ Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս վարվել հետևյալ իրավիճակում: Ուրեմն, Ա/Ձ-ն զբաղվում է կահույքի արտադրանքով և ունի դպրոցի հետ պայմանագիր: Որպես արտադրող ներկայացրել ենք միկրո համարվելու հաշվետվություն: Այս ընթացքում դուրս ենք գրել 4 հաշիվ Բ-ով: Այսօր ստանում ենք կամերալ, որտեղ նշված է, որ ներկայացված չէ օգոստոս ամսվա համար ԱԱՀ-ի հաշվետվություն: Հարց 1՝ արդյո՞ք կարող ենք չհամաձայնվել հարկային մարմնի կայացրած որոշման հետ և համարվել միկրոձեռնակարատիրության սուբյեկտ, որպես արտադրող: Հարց 2՝ համաձայն լինելով հարկայինի որոշման հետ, ի՞նչ տվյալներ նշել ԱԱՀ-ի հաշվետվության մեջ, եթե դուրս են գրվել հաշվարկային փաստաթղթեր:
Կանխավ շնորհակալ եմ։
Չրի արտադրության հաշվապահ
Բարև բոլորին: Չրի արտադրությունը համարվու՞մ է գյուղատնտեսական արտադրանք։ Ու նման գործի հաշվապահ ունե՞նք՝ Ա/Ձ-ի հաշվապահ կա՞ էջում։
Հողամասի ձեռքբերում
Լիլիթ.
Խնդրում եմ նշել կառուցապատող ընկերության հողամասի ձեռքբերումը ինչպե՞ս է ձևակերպվում: Կառուցվող շենքը համարվում է հիմնական միջոց, թե՞ արտադրություն, թե՞ ծառայության վաճառք։
Արդյո՞ք պարտադիր է ՀԴՄ ունենալը
Կահույք արտադրողը պարտադիր պետք է ունենա՞ ՀԴՄ, եթե վաճառք է իրականացնում նաև ֆիզ. անձանց։
Քանի՞ պահակ պետք է ունենա գործարանը
Արմինե.
Բարև Ձեզ։ Գործարանում աշխատողների թվի հետ է կապված՝ պահակների թիվը, որ խնդրեմ օրենքից հղում կտա՞ք։
Ապրանքների մատակարարման հաշիվ վավերագիր
Շինանյութի առևտրով զբաղվող միկրոձեռնարկատերը՝ բլոկերի արտադրության, եթե ապրանքների մատակարարման հաշիվ դուրս գրի, որպես առևտու՞ր չի դիտվի։
Չրի արտադրությամբ զբաղվելու համար
Արսեն.
Բարև Ձեզ։ Կասե՞ք՝ չրի արտադրություն սկսելու համար Ա/Ձ գրանցվելու դեպքում ի՞նչ հարկեր եմ վճարելու: Միկրո հնարավո՞ր է դառնա: Ա/Ձ գրանցումը պարտադիր է:
ՍՊԸ գործունեության վերաբերյալ
Սոֆյա.
Հարգելի հաշվապահներ, շրջհարկով գործող ՍՊԸ-ն զբաղվում է փայտե իրերի արտադրությամբ: Կարո՞ղ է արդյոք նույն ՍՊԸ-ն զբաղվել լեզուների ուսուցումով, դուրս գրելով հաշիվներ, որպես ծառայության վճար, նշելով ծածկագիրը՝ ուսուցում: Եթե այո, որքա՞ն կկազմի հարկը: Շնորհակալություն:
Ներքին կանոնակարգի օրինակելի ձև
ՍԵդա Հախվերդյան․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ինձ անհրաժեշտ է արտադրության ոլորտի ՍՊԸ-ի ներքին կանոնակարգի օրինակելի ձև, եթե կարող եք օգնել՝ ուղարկեք իմ էլեկտրոնային հասցեին՝ hem.07@mail.ru։
Արտահանում ԵԱՏՄ
Ռոման.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպությունը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում՝ գյուղմթերքի արտադրությամբ, ազատված է ԱԱՀ-ից և շահութահարկից: Իրականացրել է ԵԱՏՄ արտահանման գործարք 2022 թվականի հունվար ամսին, սակայն արտահանման հայտարարագիր չի ներկայացվել: Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ։ Եթե կազմակերպությունը ԵԱՏՄ երկիր է արտահանել ապրանք, թղթային հաշիվ ապրանքագրից բացի արդյո՞ք պարտադիր է էլէեկտրոնային հ/ա դուրս գրել։
Էլեկտրոնային հաշվի դուրսգրման հետ կապված
Գրիգոր.
Բարև Ձեզ: Հարց 1. եթե կազմակերպությունն աշխատում է շրջանառության հարկով՝ կարո՞ղ է արդյոք դուրս գրել հարկային հաշիվ և վճարել և՛ հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ն, և՛ շրջանառության հարկը (եթե այո, խնդրում եմ հղում գրեք)։ Հարց 2. կարո՞ղ է արդյոք միկրոձեռնարկատիրություն համարվող կազմակերպությոունը, որի գործունեությունը արտադրությունն է, դուրս գրի հաշիվ վավերագիր (եթե այո, խնդրում եմ հղում գրեք): Շնորհակալություն:
ՀԾ հաշվապահ
Աննա.
Հարգելի հաշվապահներ, արտադրության կազմակերպումը ՀԾ հաշվապահ համակարգում կատարում են հիմնականում կոմպլեկտավորումով, բայց կա նաև այլ մեթոդ, որ նյութերի շարժը պահում են Excel-ի ֆայլերով և ամսվա վերջում հումքի մուտքը և պատրաստի արտադրանքի ելքն են ցույց տալիս, կարծեմ, պահեստի մուտքի փաստաթղթով պատրաստի արտադրանքի մուտքն են ցույց տալիս, որի հիման վրա հավելյալ ծախսերով հումքի ծախսը ավելի ճշգրիտ։ Եթե գիտեք, շատ եմ խնդրում արձագանքել։
Շրջանառության հարկի հաշվարկ
Ռուբ․
Բարև ձեզ։ Իմ ընկերությունը աշխատում է շրջանառության հարկի դաշտում։ Ես գնում եմ գերաններ հարկային հաշիվներով և ունեմ ծառայությունների մատուցման պայմանագիր սղոցարանների հետ, որոնք սղոցում են գերանները և ստանում տախտակ։ Ես այդ տախտակը վաճառում եմ ընկերություններին։ Հիմա ես պետք է շրջանառությունս հարկեմ որպես արտադրություն 3,5%՞ , թե՞ 5%՝ նվազեցնելով ձեռք բերածս փայտանյութի արժեքը:
Աշխատանքի պայմանների վնասակարության աստիճան
Արմինե.
Բարև Ձեզ: Ինչպե՞ս որոշել արտադրամասի աշխատողների վնասակարության աստիճանը: Կառավարման որոշման ցուցակում շատ ընդհանուր է գրված:
Տեղափոխման փաստաթուղթ
Մարգարիտա.
Բարև Ձեզ: Մեր խմորեղենի արտադրամասը և ընդհանուր հումքի պահեստը գտնվում է մեկ հասցեում, իսկ սրճարանը այլ հասցեում: Խնդրում եմ պատասխանեք` ամեն օր թխվածքը արտադրամասից սրճարան տեղափոխելու համար պե՞տք է e-invoicing-ում տեղափոխման փաստաթուղթ լրացնեմ, թե՞ պարտադիր չէ: Կանխավ շնորհակալություն:
Տալ հաշվապահական ձևակերպումներ
Աննա.
Բարև Ձեզ։ Դրամարկղից գումար է հատկացվել արտադրության համար նյութերի ձեռքբերման համար՝ դտ 811 կտ 251-ով կարո՞ղ եմ ձևակերպել։


