Tag: գործունեության հասցե

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀԴՄ հասցեի ուղղում

Լուսինե. Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնեք, ունեմ ԱՁ, որն զբաղվում է վարսավիրական ծառայությամբ: ՀԴՄ-ի ձեռք բերման հայտում ՀԴՄ-ի տեղադրման հասցեի մասում գործունեության իրականացման հասցեի փոխարեն նշել եմ իրավաբանական հասցեն և արդեն 2 ամիս աշխատում եմ: Խնդրում եմ ինձ օգնեք, թե ինչպես կարող եմ ուղղել:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Պարտադի՞ր է արդյոք փոխել ՍՊԸ-ի իրավաբանական հասցեն

Մարի. Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ի տնօրենը (միակ մասնակից) փոխել է իր բնակության ու գրանցման հասցեն: Պարտադի՞ր է արդյոք, որ ՍՊԸ-ի իրավաբանական հասցեն փոխվի: Հասցեն փոփոխելու համար ինչպիսի՞ փաստաթղթեր պետք է ներկայացվեն իրավաբանական անձանց պետական ռեգիստրում և ՊԵԿ տարածքային գրասենյակներ: ՀԳ: e-register.am-ում ամբողջական տեղեկատվություն չկա, միայն նմուշային կիսատ-պռատ ձևեր են:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ԱՁ ցանկանում է գործունեություն սկսել նաև Երևանում

Lucie. Բարև ձեզ, խնդրում եմ հուշեք` եթե Ա/Ձ-ն (մատուցում է ծառայություննր) գրանցված է Գյումրիում, սակայն ուզում է գործունեություն սկսել նաև Երևանում, ի՞նչ է դրա համար հարկավոր անել:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը Ռուսաստանից ներմուծում է կատարել

Արթուր. Բարև ձեզ: Կարո՞ղ եք պատասխանել. ՍՊԸ չունի պահեստ, Ռուսաստանից ներմուծում է կատարել գործունեության հասցե և այնտեղից վաճառել` դուրս գրելով հարկային հաշիվ: Ես կարո՞ղ եմ այդպես ձևակերպել մինչև պահեստ ունենալը: Եթե գիտեք ուրիշ տարբերակ, խնդրում եմ գրեք: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀԴՄ գրանցման հայտի մեջ սխալ է թույլ տրվել

Սոնա. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել: ՀԴՄ-ի գրանցման հայտի մեջ սխալ է թույլ տրվել, մասնավորապես՝ գործունեության հասցեն անգլերեն տառատեսակով է գրվել: Խնդրում եմ, ասեք` ինչպե՞ս պետք է ուղղում արվի: Նոր հայտը լրացնելուց գրում է, որ տվյալ ՀԴՄ-ն արդեն գրանցված է: Արդյո՞ք պետք է ՀԴՄ-ն հանել գրանցումից և նոր հայտ ուղարկել, այն դեպքում, երբ այդ ՀԴՄ-ով արդեն մի քանի օր է գործունեություն է ծավալվել:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպության իրավաբանական հասցեի փոփոխություն

Կարինե. Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Կխնդրեի նշել, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ՍՊԸ-ի իրավաբանական հասցեի փոփոխության համար, և որտեղի՞ց կարող եմ վերցնել նմուշային ձևերը: Նախապես շնորհակալ եմ:
.ԱյլՀարց ու պատասխան

Մատակարարվող ապրանքի նշանակման վայրի նշումը հաշվի մեջ

228 Nshan4. Կարո՞ղ է որևէ մի ընկերությանը մատակարարվող ապրանքի նշանակման վայրը նշվել այնպիսի հասցե, որի հետ ապրանքը ստացող ընկերությունը իրավական կապ չունի, և հաջորդ հարցս` եթե ամեն դեպքում վերը նկարագրված գործողությունը տեղի է ունեցել, ապա ի՞նչ խնդիրներ կարող են ի հայտ գալ հետագայում:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ո՞ր հասցեն նշել որպես գործունեության հասցե

Armen. Բարև: Խնդրում եմ խորհուրդ տալ: Որոշել եմ զբաղվել մեքենաների ու տարածքների հոտոզերծմամբ ու արոմատիզացիայով: Անհրաժեշտ սարքը դյուրակիր է, ծառայությունը կարելի է մատուցել և պատվիրատուի մոտ, և իմ ավտոտնակի մոտ: Իմ ավտոտնակից ընդհամենը պահանջվում է հոսանքի կետ: Հարց. Ո՞ր հարկային դաշտում է հարմար աշխատել, և ձեռնարկություն բացելիս գործունեության վայրը ի՞նչ նշել` տան հասցեն, թե՞ ավտոտնակի: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ԱՁ գործունեություն է իրականացնում տարբեր վայրերում

Վրույր. Բարև Ձեզ: Եթե ԱՁ-ի գործունեությունն այնպիսին է, որ այն տեղի է ունենում տարբեր վայրերում, օրինակ` ոռոգման ցանցերի նախագծում և այլն: Այդ դեպքում հարկային պարտավորությունները կատարվում են գրանցման վայրու՞մ, թե՞ որտեղ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ո՞ր հասցեն է նշվում հաշվետվություններում

Gurgen. Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. հաշվետվությունների մեջ "հարկ վճարողի գտնվելու վայրը" տողը լրացնելիս նշվում է կազմակերպության իրավաբանակա՞ն հասցեն, թե՞ փաստացի գործունեության: Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը գործունեություն է ծավալում երկու տարբեր հասցեներում

Արման. Բարև ձեզ: Կազմակերպությունը գործունեություն է ծավալում երկու տարբեր հասցեներում, երկու տեղ ունի դրամարկղային ապարատ: Այդ դեպքում ես երկու օբյեկտներից ֆիսկալը գումարեմ և մեկ մուտքի օրդերով գրանցեմ դրամարկղային գրքի մեջ, թե՞ առանձին մ/0N1 և մ/օN75: Շնորհակալություն:
.ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպության գործունեության հասցեում փակցնելու ենթակա փաստաթղթեր

Sweet. Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ: Ես սկսնակ հաշվապահ եմ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: Ի՞նչ պարտադիր փաստաթղթեր է հարկավոր փակցնել ՍՊԸ-ի գործունեության հասցեում, որոնք ենթակա են հարկային տեսչության մարմինների կողմից ստուգման: Արդեն փակցրված են "Օրինակելի ձև հարկ վճարողի կողմից տեղեկություններ փակցնելու հայտարարությունը" և "Ոգելից/ալկոհոլային խմիչք և ծխախոտ վաճառելու թույլտվությունները": Խնդրում եմ օգնեք ինձ լրացնել այլ անհրաժեշտ փաստաթղթեր, եթե դրանք կան: Նախապես շնորհակալ եմ:
.ԱյլՀարց ու պատասխան

Ընկերության գործունեության հասցեի հետ կապված

Սոնա. Հարգելի հաշվապահներ, ես սկսնակ հաշվապահ եմ և իմ առաջին գործն եմ վերցրել և շատ եմ զգում Ձեր օգնության կարիքը: Ընկերությունը նորաբաց ՍՊԸ է, որը դեռ չունի գործունեության հասցե: Տնօրենը ցանկանում է վարձակալել տարածք: Ուղղակի գործունեության բնույթը այնպիսին է, որ տարածքը իրականում այդքան էլ պետք չի գալու (ինտերնետ առևտուր): Իսկ հիմա հարցերս. 1. Հնարավո՞ր է որպես գործունեության հասցե ձևակերպել տնօրենի բարեկամներից մեկի բնակարանը, որում մարդիկ են ապրում: 2. Օֆիսային տարածքներ տրամադրող շենքերից մեկում, երբ տարածք էինք նայում, ասեցին, որ վարձակալության պայմանագիրը կարող է տվյալ դեպքում նոտարով չհաստատվել, այլ ներքին պայմանագիր կնքել: Դա հնարավո՞ր է: Թե՞ ամեն դեպքում վարձակալության պայմանագիրը պետք է հաստատվի նոտարով: 3. Եթե վարձակալության պայմանագիրը պետք է հաստատվի նոտարով, ի՞նչ քայլեր են պետք դրա համար և ի՞նչ ծախսեր կան: Շատ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ծառայության մատուցման վայրի հետ կապված

Արմեն. Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք հնարավոր է բնակելի տարածքում որևիցե ձեռնարկատիրական գորքունեություն ծավալել: Ա/Ձ իրավունք ունի՞ իր տանը ծառայություններ մատուցել:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն որպես բաժանորդ գրանցելու համար

Վարդան. Հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ օգնել քանդել այս Գորդյան հանգույցը: ՍՊԸ-ի հիմնադիրը հանդիսանում է 100% բաժնետեր: Տարածքը, որտեղ գրանցված և գործունեություն է ծավալում ՍՊԸ-ն կադաստրի վկայականի հիման վրա, պատկանում է հիմնադիրին: Պետ. ռեգիստրի վկայականի մեջ այլ տեղեկություններում հիմնադիր որոշման հիման վրա նշված է տնօրենի անունը: Ծառայություններում` գազ, ջուր, էլ., ՍՊԸ-ն անվանափոխելու համար պահանջում են, տարածքի վարձակալության պայմանագիր: Ի՞նչ օրենքներ են այստեղ գործում, և ի՞նչ է անհրաժեշտ կատարել ՍՊԸ-ն որպես բաժանորդ գրանցելու համար: Նախապես նշեմ, որ նշված տարածքում բոլոր ծառայությունները առկա են եղել մինչև տարածքի ձեռքբերումը: Նախապես շնորհակալ եմ խորհուրդների համար:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գործունեության հասցեի հետ կապված

Silva. Բարև Ձեզ: Վարձակալությամբ վերցվել է տարածք առևտրի նպատակով: Այն ունի մեկ մուտք: Այդ տարածքում գործունեություն են ծավալելու երկու կազմակերպություններ: Փաստացի երկու կազմակերպությունների գործունեության հասցեները նույնն են: Խնդրում եմ ասեք, ՀՏ-ան հետ կապված որևիցե խնդիր կունենա՞ն: Միգուցե հասցեները ա և բ կամ 1 և 2 կետերով տարանջատվեն մեկը մյուսից: Նախապես շնորհակալ եմ: