Tag: դեկրետ

Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Գրանցման հայտը ուշ է ներկայացվել

Լիլիթ․ Բարև ձեզ։ Կազմակերպությունում ունենք երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձ, հարկային հայտով նրա ժամկետն սահմանված էր մինչև երեխայի 1 տարեկան լրանալը, 03.01.2020թ աշխատողը խնամքի արձակուրդը երկարաձգել է ևս մեկ տարով։ Հարկային հայտն ուղարկել ենք 05.02.2020թ, արդյո՞ք դա վարչական խախտում է։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս պետք է հաշվարկվի մայրության նպաստը

Հասմիկ. Բարև ձեզ: Եթե հղիության ու ծննդաբերության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության թերթիկում նշված օրվանից փաստացի 1 ամիս ավելի երկար է աշխատել կինը, ինչպե՞ս է ձևակերպվում նրան վճարման ենթակա գումարի չափը: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Դրոշմանիշային վճար վճարելու վերաբերյալ

Թամարա Հովհաննիսյան. Բարև ձեզ: ՀՈԱԿ ենք և ունենք ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատող, նրա փոխարեն ամեն ամիս մենք պետք է բյուջեից դրոշմանիշային վճար փոխանցե՞նք:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հնարավո՞ր է արդյոք ժամկետից շուտ գնալ ֆիզ. արձակուրդ

Լյուսի. Բարև ձեզ: Ես գտնվում եմ հղիության 14-րդ շաբաթում։ Աշխատանքս ոտքի վրա է և ստեղծում է լուրջ առողջական խնդիրներ։ Կասե՞ք, խնդրեմ, հնարավո՞ր է արդյոք ժամկետից շուտ գնալ ֆիզ. արձակուրդ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք անձը կստանա նպաստ

Արուս. Բարև ձեզ: 31 շաբաթական հղի եմ, և բյուլետենը արդեն բացվել է: Ունեմ Ա/Ձ ընտանեկան ձեռնարկատիրություն, որը սոց. չի վճարում, 3 ամիս է գրանցված աշխատող եմ այլ Ա/Ձ-ում, նաև քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատում եմ: Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք կստանամ ֆիզ. արձակուրդի գումարը և աշխատող մայրերի՝ երեխայի խնամքի նպաստը (18 000 դրամը):
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք անձը կստանա մայրության նպաստ

Լուսինե. Բարև ձեզ: Ձեր տոները շնորհավոր!!! Մի էսպիսի հարց ունեմ. Ես այժմ գտնվում եմ երեխայի խնամքի արձակուրդում, որը ձևակերպել եմ ֆիզ. արձակուրդից հետո: Կարո՞ղ եմ այս դեպքում առանց աշխատանքի վերադառնալու նորից ֆիզ. արձակուրդ գնալ: Եթե այո, ապա արդյո՞ք մայրության նպաստ կստանամ նորից: Որովհետև մայրության նպաստը հաշվարկվում էր ֆիզ. գնալու օրվան նախորդող մեկ տարվա միջին աշխատավարձով, իսկ նկարագրածս պարագայում մայրը փաստորեն աշխատավարձ չի ստացել խնամքի արձակուրդում լինելու պատճառով: Երկար ստացվեց, բայց շատ շնորհակալ կլինեմ պատասխանելու համար:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Հղիության ու ծննդաբերության արձակուրդ գնալու դեպքում

Կարեն. Բարև ձեզ: Եթե ԱՁ-ն աշխատում է շրջ. հարկով և ունի գրանցված աշխատողներ, ֆիզ. արձակուրդ գնալու դեպքում պե՞տք է ԱՁ-ն դադարեցնել, և ինչքա՞ն գումար կստանա ֆիզ. արձակուրդ գնալուց առաջ և արձակուրդի ընթացքում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ձևակերպել դիմումը

Հեղինե․ Ունեմ մեկ տարեկան երեխա, 4 ամսականից վերադարձել եմ աշխատանքիս, սակայն ցանկություն ունեմ կրկին ֆիզ. արձակուրդ գնալ: Ինչպե՞ս ձևակերպեմ դիմումս։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անձը գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում

Արմինե. Բարև ձեզ: Այս պահին գտնվում եմ հղիության և ծննդաբերության արձակուրդում, որը երկարացվել է բարդ ծննդաբերության պատճառով: Ինձ հետաքրքրում է մի հարց՝ երեխայի խնամքի նպաստի համար պետք է դիմել նրա 70 օրականը լրանալուն պե՞ս, թե՞ երբ որ ավարտվեն իմ ավելացված արձակուրդի օրերը: Շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Արդյո՞ք անձը կստանա նպաստ

Դիանա Բադիյան. Բարև ձեզ: 1. Խնդրում եմ, հուշեք ֆիզ. արձակուրդի հաշվապահական ձևակերպումը: 2. Եվ եթե անձը, ով հանդիսանում է ՍՊԸ-ի սեփականատեր, նաև այդ ՍՊԸ-ում գրանցված աշխատող է, ապա նրան հասնու՞մ է երեխայի խնամքի նպաստ, թե՞ ոչ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության արձակուրդի վերաբերյալ

Թագուհի․ Բարև ձեզ: Ես ցանկանում էի իմանալ՝ արդյո՞ք հղին իրավունք ունի հասանելիք ֆիզ. արձակուրդ գնալ 8-րդ ամսում, թե՞ օրենքը թույլ չի տալիս։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստի և երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ

Լիլիթ․ Բարի օր, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ, օգնեք ինձ հասկանալ. Ես 16-շաբաթական հղի եմ, մինչ այժմ աշխատում էի տանից ու գրանցված աշխատող չեմ եղել։ Հիմա անցնելու եմ աշխատանքի մի հիմնարկ, որտեղ ինձ գրանցելու են։ Հարցերս հետևյալն են՝ ինձ վրա տարածվելու՞ է աշխատող մայրերի նպաստը։ Եվ երկրորդ հարցս՝ հիմնարկի հաշվապահը պնդում է, որ ամուսինս կարող է ստանալ խնամքի արձակուրդի գումարները (18 000 դրամ), առանց արձակուրդի դուրս գալու, արդյո՞ք ցնդաբանություն չէ սա: Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում

Հասմիկ. Աշխատողը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում, որի ժամկետը պետք է երկարացվեր 01.04.19թ., սակայն մոռացվել է: Հիմա 27.10.19թ. պետք է գրանցվի երկրորդ երեխայի խնամքի արձակուրդը, ինչպե՞ս վարվել, որ ճիշտ լինի, այսինքն՝ նախորդ տվյալներն ուղղելու հնարավորություն կա՞, թե՞ արդեն ոչ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է նորաձևության սրահ բացել

Արփի. Բարև ձեզ, հարգելի մասնագետներ: Մի քանի հարց ունեմ ձեզ: 1) Ցանկանում եմ գրանցել նորաձևության սրահ (ատելյե), ԱՁ-ով, սակայն հարկատեսակը չեմ կողմնորոշվում: 2) Ցանկանում եմ գրանցել որպես ընտանեկան բիզնես, բայց այս պարագայում էլ ոչ մի ինֆորմացիա չեմ գտնում դեկրետի մասին: Ուզում եմ գրանցված աշխատող լինել նախքան դեկրետ գնալը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անձը գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում

Մարիա․ Բարև ձեզ: Եթե անձը գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում և ունի 1 տարի մինչև աշխատանքի վերադառնալը, կարո՞ղ է արդյոք այդ ընթացքում աշխատել այլ տեղ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կհատուցվի՞ արդյոք չօգտագործված արձակուրդի համար

Աննա. Բարև ձեզ: Ես գնալու եմ դեկրետ մեկ ամսից, բայց ունեմ մնացած արձակուրդ՝ մոտ 12 օր, եթե չօգտագործեմ, ապա կփոխհատուցվի՞, թե՞ կկորցնեմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անձը փոխարինում է ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատակցին

Լիաննա. Անձը փոխարինում է ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատակցին, սակայն նա նույնպես մինչև պայմանագրի ավարտը հղիանում է, նրան ազատու՞մ են աշխատանքից, թե՞ գնում է դեկրետ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստի հաշվարկ

Ինա. Բարև ձեզ: Խնդրում եմ, ինձ ևս մեկ հարցում օգնեք: Եթե տարվա ընթացքում աշխատում եմ 8 ամիս (սեզոնային), ֆիզ. արձակուրդ գնալիս աշխատած ամիսների եկամուտը կրկին պետք է բաժանել 12-ի՞։ Եվ արդյո՞ք սեզոնային աշխատողների համար չկա այլ տարբերակ։