Tag: դրամարկղ

.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Գումարի մուտքագրում դրամարկղ

ԳՈՀԱՐ. ՍՊԸ-ն ամեն օր ՀԴՄ ֆիսկալ է հանում: Հնարավո՞ր է դրամարկղի գրքում օրվա հասույթը գրանցում անել ոչ թե ամեն օր, այլ ասենք շաբաթը մեկ անգամ: Չնայած ես կարծում եմ, որ դրամարկղի շարժը պետք է երևա նույնիսկ րոպեի ճշգրտությամբ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Փոխառության ստացում արտարժույթով

Հայկ. Հարգելի հաշվապահներ, եթե կազմակերպությունը արտարժույթի դրամարկղ չունի, բայց բանկում հաշիվ ունի, կարո՞ղ է արդյոք հիմնադրից արտարժույթով ներգրավել փոխառություն, և այդ գումարը հիմնադիրը մուտքագրի բանկային հաշվին: Նախապես շնորհակալ եմ:
.ԱյլՀարց ու պատասխան

Որքա՞ն գումար ելքագրել մեկ ելքի օրդերով

Narine Movsisyan. Կազմակերպության հաշվետու անձը ՀԴՄ կտրոններով մեկ ամսվա ընթացքում կատարել է 1250000 դրամի գնումներ, ներկայացրել է առհաշիվ հաշվետվություն: Գումարը ի՞նչ չափով կարելի է ելք անել դրամարկղից, այսինքն մեկ ելքի օրդեր կարելի՞ է կազմել 1250000-դրամի չափով, թե՞ պետք է այն 300000-ի բաժանել, ըստ այդմ էլ կազմել մի քանի ելքի օրդերներ: Կանխավ շնորհակալություն:
.ԱյլՀարց ու պատասխան

Կանխիկ գործառնությունների սահմանափակում

Անի. Մանրածախ առևտրով զբաղվող խանութի վրա, որը կարող է աշխատել ԱԱՀ-ով կամ առանց ԱԱՀ-ի, դրամարկղի գծով սահմանափակումները ամսվա մեջ 3 մլն-ից ավել առք ու վաճառքին է՞լ է վերաբերում: Այսինքն` խանութը չպե՞տք է վաճառի 3 մլն-ից ավել կանխիկ գումարով, և նրա ձեռքբերումները չպե՞տք է անցնեն 3 մլն-ը: Գուցե ես շփոթում եմ, թե չէ սուպերմարկետները ինչպե՞ս պետք է վարվեին, որոնց օրվա հասույթն արդեն կարող է անցնել 3 մլն-ը: Ո՞ր օրենքով է կարգավորվում այս պահը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արտարժույթի կանխիկացում

Արման. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ինձ օգնեք: Ի՞նչ կարող եմ անել այս դեպքում` ձեռնարկության տնօրենը չիմանալով բանկից արտարժույթ է միանգամից կանխիկացրել $1000, ու նույնիսկ փոխանակման կետի թուղթ էլ չկա, ինչպե՞ս կարող եմ ես այս պարագայում լուծել իմ խնդիրը, և ինչքա՞ն տուգանք է այդ խախտման դեպքում: Իմ կարծիքով միակ տարբերակը այդ գումարը այդ օրվա կենտրոնական բանկի կուրսով մուտք անելն է դրամարկղ:
.ԱյլՀարց ու պատասխան

Դրամարկղային գործառնությունների մասին օրենքի խախտում

Վարդան. Բարև ձեզ: 2012թ. փետրվար ամսում կատարել եմ "Դրամարկղային գործառնությունների մասին" օրենքի խախտում: Միանվագ գործարքի գումարը կազմում է 3 050 000 դր: Խնդրում եմ ասել տուգանքի չափը: Այն կհամարվի՞ երկու խախտում, թե՞ ոչ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գիրք վարելու հետ կապված

Էդգար. Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանեք` արդյո՞ք պետք է ՍՊԸ-ն վարի դրամարկղային գիրք, եթե դրամարկղային գործառնությունների մասին օրենքն ասում է. Հոդված 4. Դրամարկղային գիրք` գրանցամատյան, որում գրանցվում է դրամարկղում կանխիկ դրամի մնացորդը ժամանակաշրջանի սկզբի և վերջի դրությամբ, ինչպես նաև կանխիկ դրամի մուտքը դրամարկղ և ելքը դրամարկղից: Հոդված 5. Դրամարկղային գործառնություններն իրականացվում են դրամարկղի և (կամ) հաշվետու անձանց միջոցով: Այսինքն պարտադիր է, եթե ունես դրամարկղ, իսկ եթե գործառնություններն իրականացնում է հաշվետու անձը, որը չունի դրամարկղ, կարող է դրամարկղային գիրք չվարել:
.ԱյլՀարց ու պատասխան

Համարվու՞մ է արդյոք վճարումը անկանխիկ

Ruzan. Կազմակերպության դրամարկղից տրված կանխիկ գումարով հաշվետու անձը կատարում է վճարում բանկային համակարգի միջոցով ձեռքբերված ապրանքի դիմաց: Համարվու՞մ է արդյոք վճարումը անկանխիկ:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՆորություններ

2012թ. հարկային օրենսդրության փոփոխություններ

Աղբյուր` Accountant.am Այս հոդվածով ներկայացրել ենք հարկային օրենսդրության փոփոխությունների ընդհանուր պատկերը: Հարկային փոփոխությունների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք գրանցվել սեմինարի: 2012թ. հունվարի մեկից ուժի մեջ մտան մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք վերաբերում են Հարկերի, Շահութահարկի, Եկամտահարկի, Ակցիզային հարկի, Ավելացված Արժեքի հարկի, Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին օրենքներին, ինչպես նաև մի շարք այլ օրենքների: Մանրամասն
.ԱյլՀարց ու պատասխան

Կանխիկ գնումները ամսական կտրվածքով գերազանցում են 3 մլն-ից

Դավիթ Աատրյան. ԱԱՀ վճարող չհանդիսացող ՍՊԸ-ն իրականացրել է ապրանքների կանխիկ գնումներ (առկա են ՀԴՄ կտրոններ) վաճառելու նպատակով: 2011թ. փետրվար ամսին ամիս այդ գնումների ընդհանուր արժեքը կազմել է 3.2 մլն դրամ: Հարց. ասացեք խնդրեմ, շահութահարկի պարզեցված հաշվարկում որպես նվազեցվող ծախս ցույց է տալու 3.2 մլն, թե՞ 3.0 մլն դրամ: Միայն "Դրամարկղային գործառնությունների մասին" օրենքում է սահմանափակումները, որ միանվագ կանխիկ գնումների ամսական չափը չպետք է գերազանցի 3.0 մլն դրամը, իսկ "շահութահարկի հրահանգում" դրա մասին խոսք չկա:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գրքի գործառնություններ

Lina. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք, եթե հաստատագրված հարկ վճարելու համար դրամարղային ելքի օրդերով ելք է եղել 300.0 դրամ գերազանցող գումար, արդյո՞ք դա համարվում է սահմանափակումների խախտում:
.ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը փոխառություն է ստացել

Գուրգեն. Բարև Ձեզ: Կազմակերպությունը որպես փոխառություն ֆիզ. անձից ստացել է 2 մլն դրամ: Ասացեք խնդրեմ, կա՞ արդյոք իրավունք այդ չափի գումարը մուտքագրել դրամարկղ և որոշակի ժամանակ անց նույն չափի գումարը դրամարկղից վերադարձնել ֆիզ. անձին (մուտքի և ելքի օրդերներ): Եթե ոչ, ապա ինչպիսի՞ սահմանափակումներ են սահմանված օրենքով: Շնորհակալություն:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ավել վճարված գումար

Սվետլանա. Բարեվ ձեզ: Հարգելի կոլեգաներ, ես հայտնվել եմ մի իրավիճակում, որտեղ ճիշտ ելքը չեմ գտնում: Մայիս ամսին ես 3 աշխատողի արձակուրդային եմ տվել, և գումարը ինչպես հարկն է 3 օր առաջ դուրս եմ գրել ելքի օրդերով դրամարկղի գրքից: Այս ամսին բացահայտել եմ, որ ծրագիրը սխալ կերպով է հաշվել մեկ աշխատողի եկամտահարկը, և դրա հետևանքով ես դրամարկղից մոտ 3000 դրամ ավել եմ ելքագրել: Հարգելի հաշվապահներ, ինչպե՞ս կարող եմ ես այս իրավիճակից դուրս գալ: Իհարկե, դրամակղի գրքում ուղղակի չեմ կարող այդքան էջ սխալ համարել և գրել ճիշտը: Ստուգման ժամանակ եթե բացահայտվի այդ թյուրիմացությունը, ի՞նչ է սպասվում ինձ: Ո՞ր հոդվածը որպես խաղտված կարձանգրեն հարկային տեսուչները: Խնդրում եմ պատասխանեք, ինձ շատ է հարկավոր ձեր խորհուրդը:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ փաստաթղթավորում է անհրաժեշտ

Անի. Հարգելի հաշվպահներ, կազմակերպությունը պետք է գումար մուտքագրի բանկ, սակայն դրամարկղում գումար չունի: Տնօրենի կողմից նշված գումարը մուտքագրվել է դրամարկղ, դրամարկղից էլ համապատսխան ելքի օրդերով ելք է արվել և մուտքագրվել բանկային հաշվին: Տվյալ դեպքում ի՞նչ փաստաթղթավորում է անհրաժեշտ և ի՞նչ ձևակերպում պետք է տալ դրամարկղ մուտքագրված գումարի գծով:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կանխիկ դրամի մուտք և ելք հաշվարկային հաշվից

Աննա. Բարև Ձեզ: Եթե կանխիկ գումար է բանկից դուրս գրվում կամ բանկ մուտք արվում, ապա պարտադիր պե՞տք է այն դրամարկղում ցույց տրվի և հետո դրամարկղի ելքի-մուտքի օրդերներով ցույց տրվի, թե՞ դա պարտադիր չէ: Նախապես շնորհակալություն: