
Ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնել
Լաուրա.
Բարև ձեզ։ Նորաբաց ՍՊԸ-ն, եթե գործունեություն դեռ չի իրականացնելու ինչ-որ ժամանակ, հարկային ի՞նչ պարտավորություններ են առաջանում և ի՞նչ հաշվետվություններ է պետք հանձնել։

Ստացված կրթաթոշակներ
Գրիգոր.
Հիմնադրամը (ԲՈՒՀ) պետ բյուջեից ստանում է անվճար սովորող ուսանողների կրթաթոշակը և ինքը վճարում ուսանողներին: Հարցս հետևյալն է. արդյո՞ք այդ ստացված և վճաված գումարները պետք է համարել հասույթ և ծախս: Երկու հաշվապահներ տարբեր կարծիքներ ունենք: Եթե այո, ապա ցույց ե՞նք տալիս ԱԱՀ-ի հաշվետվությունում, թե՞ միայն շահութահարկի հաշվետվության «այլ եկամուտներ» և «այլ ծախսեր» տողերում: Խնդրում եմ գրեք նաև հաշվապահական թղթակցությունները: Եթե կան հաշվապահներ, որոնք աշխատում են այդ ոլորտում, խնդրում եմ կիսվեք Ձեր փորձով: Շնորհակալություն:

ՍՊԸ գործունեության ժամանակավոր դադարեցում
Լիլի.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ ԱԱՀ֊ով աշխատող ՍՊԸ-ն հունիսից ժամանակավոր դադար եմ տվել (ՍՊԸ֊ն գրանցվել է ապրիլին, լրիվ զրոյական է եղել, չի աշխատել)։ Այսօր եմ տեսել, որ տնօրենին չեմ ազատել։ Հիմա, եթե ազատեմ` խնդիր կլինի՞, թե՞ ազատեմ ու տամ 0-ական 189, 260 հուլիսի և օգոստոսի համար։

Փոխառություն
Լյուդմիլա.
Բարի երեկո։ Խնդրում եմ պատասխանել․ եթե կազմակերպության/միկրոբիզնեսով աշխատող/ հիմնադիրը տոկոսով փոխառություն է տրամադրում կազմակերպությանը, հարկային հաշվետվություններում դա արտացոլվու՞մ է և առաջանու՞մ է արդյոք որևէ հարկային պարտավորություն հետ վերադարձի ժամանակ։ Նախապես շնորհակալություն։

Հարկման ընդհանուր համակարգ
Անուշ.
Բարև Ձեզ։
Ես միկրոձեռնարկատեր եմ, գործունեությունն է հեռավար աշխատանք, ծառայությունների մատուցում է: Չկան գրանցված աշխատողներ, անհատ եմ: Տեխնիակական խնդրի հետևանքով դարձել եմ ԱԱՀ հարկատու, սակայն վերջերս եմ ծանուցում ստացել այդ մասին:
Կասեք խնդրեմ՝
1. ի՞նչ ամսական հաշվետովություններ պետք է ներկայացնեմ ԱԱՀ-ի համար,
2. այդ հաշվետվությունները միայն ամսվա համար են, թե՞ նաև եռամսյակային,
3. ի՞նչ վճարումներ (հարկեր) պետք է կատարեմ, դրոշմանիշայինից բացի,
4. արդյո՞ք նախորդ ամիսների համար հարկ է գանձվելու, չնայած որ նոր են տեղեկացրել։
Կա՞ արդյոք ուղեցույց կամ վիդեհոլովակ հարկային հաշվետվությունների վերաբերյալ։
Շնորհակալություն։

Ա/Ձ գործունեության դադարեցում
Լուսինե.
Խնդրում եմ հուշեք, թե ո՞րն է լինելու իմ քայլերը: ԱՁ-ն բացվել է հուլիսին ու դադարեցման հայտ պետք է տամ օգոստոսի համար: ԱԱՀ-ի հարկման դաշտում է: Մինչև դադարեցում տալը ի՞նչ հաշվետվություն պետք է տամ, ի՞նչ վճարումներ պետք է լինեն:

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
Մարիաննա.
Բարև ձեզ, հարգելի հարշվապահներ: Եթե վարսավիրանոցը՝ Ա/Ձ, գտնվում է Երևանում, կարո՞ղ է աշխատել միկրոյով: Միկրոյով աշխատելու դեպքում, եթե ունի 3 աշխատող, պե՞տք է Ձև 189 հաշվետվությունը ամեն ամիս վճարի:

Հաշվետվության ձևը չի երևում
Նունե.
Բարև Ձեզ։ Իմ մոտ 274 հաշվետվությունը չի երևում, ի՞նչ պիտի անեմ։

Շահաբաժնի վճարում
ՍԵդա Հախվերդյան.
Բարև Ձեզ։ Մեր ընկերությունն աշխատում է ԱԱՀ-ով, հիմնադրին երբեք շահաբաժին չենք վճարել, հիմա որոշում ենք կայացրել վճարել մինչև 2018թ. շահույթի ազատ մնացորդի մի մասը: Խնդրում եմ ասեք՝ ես դա պետք է ներառեմ եկամտային հարկի հաշվետվության մեջ, թե՞ ոչ, քանի որ եկամտային հարկ չի պահվում, և ուրիշ որտե՞ղ պետք է այն ներառեմ և ցույց տամ:

Գործունեության տեսակների դասակարգիչ
Մարի.
Բարի աշխատանքային օր բոլորին: Հարգելիներս, խնդրում եմ Ձեր պարզաբանումը հետևյալ հարցերին. ՍՊԸ-ն նոր է բացվել, դեռ հարկային դաշտի ընտրության համար հայտ չի ներկայացվել: Հնարավո՞ր է երկու տնտեսական դասակարգչով աշխատել` N79.12.0 և N81.30.0... Վերջիններս կարո՞ղ են միկրոյի դաշտում գործել, եթե չգերազանցենք տարեկան սահմանված շեմը: Եվ, քանի դեռ գործունեություն չի իրականացնում ՍՊԸ-ն, տնօրենին չվճարել կարո՞ղ է։ Այսինքն՝ ամսական հաշվետվության մեջ 0 գրել, հետևաբար հարկերը ևս 0 լինեն։ Շնորհակալ կլինեմ արձագանքների համար։

Էլեկտրոնային դիմում ներկայացնելու հետ կապված
Անի.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ա/Ձ բացվել է 2014 թվականից, բայց գործունեություն չի ձեռնարկվել, իսկ 01.08.2022թ. որոշել ենք աշխատենք, հիմա բացել ենք e-invoicing և օնլայն հաշվետվությունը, բայց չեմ կարողանում հայտարարություն տամ, որ աշխատելու ենք շրջհարկով և ՀԴՄ գրանցեն, ֆայլերը ակտիվ չեն: Կարո՞ղ եք ուղղություն ցույց տալ՝ ի՞նչ անեմ։ Նախապես շնորհակալություն։

Շրջանառության հարկի հաշվարկ
Ռոման.
Բարև ձեզ: Կազմակերպությունը զբաղվում է առևտրի առք ու վաճառքի գործունեությամբ՝ շրջանառության հարկի դաշտում: 2022 թվականի 1 եռամսյակում ստացել է ապրանքի հաշիվ 50 000 դրամ, 2022 թ. 2 եռամսյակում տվյալ հաշվից 20 000 դրամի ապրանքը ետ է վերադարձվել: Տվյալ դեպքում 20 000 դրամը պե՞տք է նվազեցնել 2-րդ եռամսյակի ձեռքբերման գումարից, թե՞ պետք է 1-ին եռամսյակի հաշվետվությունը ճշգրտել։

Ներմուծման հայտարարագիր
Անի.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս են լրացնում ներմուծման հարկային հայտարարագիրը, դա լրացվում է հարկային ծրագրով, թե՞ բրոքերներն են լրացնում ձեռքով։ Եթե հարկային ծրագրով, խնդրում եմ ասեք՝ ի՞նչ հաշվետվության ձև է։

Ա/Ձ հարկեր
Մարի.
Հարգելիներս, հարցս հետևյալն է. շրջհարկով աշխատաող ԱՁ-ն, որը չունի գրանցված աշխատող, պետք է պարտադի՞ր վճարի ամսական/կամ տարեկան կտրվածքով 5 000դրամ եկ.հարկ և 5 000դրամ սոց վճար։ Եվ երկրորդ հարցս. այդ վճարները ո՞ր ձևի հաշվետվության մեջ պետք է ցույց տա ու ի՞նչ ժամկետներում: Շնորհակալ եմ նախապես:

Հաշվետվությունների ռուսերեն տարբերակ
Ալլա․
Բարև Ձեզ: Կարո՞ղ եք ինձ ֆինանսական հաշվետվությունների ռուսերեն տրաբերակ տրամադրել: Եթե այո, միանգամից մեյլս գրեմ՝ emkar2010@mail.ru: Կանխավ շնորհակալություն:

Ճշգրտող հաշիվ
Աննա.
Հարգելի հաշվապահներ, եթե հունիսի 10-ին ստացել ենք ապրանքներ՝ պահեստի մուտքով, ապա եթե այդ հաշիվը ստորագրվել է մինչև հուլիսի 20-ը, ապա հաշվանցում եմ և հաշվարկի մեջ ցույց եմ տալիս։ Որից հետո, եթե դիմացի կողմը մեզ գրել է ճշգրտող հաշիվ՝ հուլիսի 5-ին, ասենք նվազեցումով, ապա 20-ով նվազեցումը ցույց եմ տալիս հուլիսի 20-ին, թե՞ օգոստոսի 20-ին։
Շնորհակալ կլինեմ պատասխանի համար։

Վիճակագրական հաշվետվություն
Բարև Ձեզ։ Հարցս հետևյալն է․ նշվածներից ովքե՞ր են ներկայացնում վիճակագրության հաշվետվություն՝ 1․ միկրոյով գործող վուլկանիզացիան, 2․ միկրոյով գործող ռեզակներ պատրաստող Ա/Ձ-ն, 3․ շրջհարկով աշխատող բանջարեղենի խանութը։

ՏՏ ոլորտի գործունեության հետ կապված
Արուս.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ստանալու այս հարցի հստակ պատասխանը.
ՏՏ ոլորտում ծառայություններ մատուցող և շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն իր ծառայության համար ամեն ամսվա համար մինչև հաջորդ ամսվա 15-ը 2 000 դոլար է ստանում արտերկրից:
Հուլիս ամսվա համար - 2000 դոլար կնստի հաշվին օգոստոսի 15-ին,
օգոստոս ամսվա համար - 2000 դոլար կնստի հաշվին սեպտեմբերի 15-ին,
սեպտեմբեր ամսվա համար - 2000 դոլար կնսի հաշվին հոկտեմբերի 15-ին:
Հարցս այսպիսին է. հաշվին նստելու օրո՞վ է հաշվարկային փաստաթուղթ դուրս գրվում և նույն օրվա փոխարժեքով է հաշվարկվում եկամուտը, թե՞ հնարավոր է յուրաքանչյուր ամսվա վերջում դուրս գրել հաշվարկային փաստաթուղթ և նույն ամսվա վերջին օրվա փոխարժեքով հաշվարկել եկամուտը:
Երրորդ եռամսյակի համար, եթե ցանկանում եմ հոկտեմբերի 10-ին հաշվետվություն ներկայացնել, դեռ սեպտեմբեր ամսվա գումարը նստած չի լինում, հետևաբար դա հաշվարկելու եմ սեպտեմբեր ամսվա վերջին օրվա դրությամբ, որը դեռ հաշվին չի երևալու: Ինչպիսի՞ն է Ձեր պրակտիկան և նման պարագայում ինչպե՞ս եք հաշվարկելու:

Արտահանման վիճակագրական հաշվետվություն
Գայանե․
Բարև ձեզ։ Կասե՞ք՝ արտահանում եմ արել անցած ամիս, հիմա վիճակագրական հաշվետվությունը ինչպե՞ս հանձնել։

ԱԱՀ 0-ական հաշվետվություն
Ալլա.
Հարգելիներ, եթե ՍՊԸ հունիս ամսին է բացվել՝ գրանցվել է պետռեգիստրում, բայց առայժմ գործունեություն չի ծավալել, աշխատելու է ԱԱՀ-ի դաշտում։ Պե՞տք է ներկայացվի 0-ական հաշվետվություն ԱԱՀ-ի, էլ ուրիշ ի՞նչ պետք է արվի մինչև գործունեություն ծավալելը։
Վերջին մեկնաբանություններ