
Ձևակերպում ՀԾ-ում
Ալիսա․
Բարև Ձեզ, դեկտեմբերի 23-ին ամսվա ամբողջ հերթապահությունների համար վարձատրվել է աշխատակիցը , սակայն դեկտեմբերի 26-ին վաղաժամ ծննդաբերության պատճառով վերջի 2 հերթապահությունը չի կատարվել: ՀԾ ծրագրում անց եմ կացրել իր անաշխատունակության թերթիկը, ինչպե՞ս կարող եմ ՀԾ-ում ձևակերպել նրա գումարի հետ վերադարձը։

Աշխատողը գողություն է արել
Հռիփսիմե․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս հետևյալն է․ եթե աշխատողը գողություն է արել և դրա համար ազատվել է աշխատանքից, և քանի որ ունի դրամական պարտավորություն խանութին, պետք է իր տվյալ ամսվա աշխատավարձը և վերջնահաշվարկը չփոխանցենք իր հաշվեհամարին։ ՀԾ-ում ի՞նչ ձևակերպում անեմ, որ պարտք չերևա։ Ո՞նց վարվեմ, որ ճիշտ լինի։

Ի՞նչ ձևակերպումներ տալ
Անի․
Բարի օր: Հարգելի հաշվապահներ, հանրային սննդի ոլորտ է: Մեր կազմակերպությունից գալիս են և օգտագործած ձեթը գնում են (սանիտարական նորմերից ելնելով): Հաշիվ ենք դուրս գրում դրա համար: Հարցս հետևյալն է. ծրագրի մեջ ի՞նչ ձևակերպումներ պետք է տալ։ Շնորհակալություն։

Գործուղման ծախսերի ձևակերպում
Գրիգոր․
Բարև Ձեզ: Էրազմուս + ծրագրով ԲՈՒՀ-ի աշխատակիցները մեկնում են գործուղման ՀՀ կամ Եվրոպա: Ծրագիրը նախատեսում է ճանապարհածախսի, կեցության ծախսերի հաստատուն գումար (գումարները երևում են բոլոր հրավերներում): Առահաշիվ տալիս ենք նշված գումարները: Հարցս այսպիսին է՝ ենթադրենք՝ ծրագիր նախատեսում է 300 եվրոյին համարժեք դրամ ճանապարհածախս, սակայն տոմսի արժեքը 200 եվրոյին համարժեք դրամ է, ինչպե՞ս ձևակերպել տարբերություն 100 եվրոյին համարժեք դրամը և ո՞ր գումարը համարել շահութահարկի հարկման գծով ծախս, նույնն է նաև կեցության ծախսերը (օրապահիկ և հյուրանոց): Խնդրում եմ փորձ ունեցող հաշվապահներին մանրամասն գրել, և եթե կարելի է օրենքի հղում գրեք: Շնորհակալ եմ նախապես։

Փոխառության և վարկի ձևակերպումներ
Սերգեյ․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ն բանկից 500.000.000 վարկ է վերցրել ու լրիվ գումարը անտոկոս փոխառություն տրամադրել հիմնադիրին: Հիմնադիրը ամեն ամիս վարկի մարման չափով գումար է մուտք անում կազմակերպության հաշվին վարկի մայր գումարը և տոկոսները մարելու համար: Ի՞նչ ձևակերպումներ եմ տալու ՀԾ հաշվապահ ծրագրով:

Բնական գազի վաճառք
Աննա․
Հարգելի հաշվապահներ, սեղմված բնական գազի վաճառքի ժամանակ դուրս է գրվում ակցիզային հարկով հարկվող ապրանքների հարկային հաշիվ կազմակերպությանը։ Լինում է արժեք 90 433, ակցիզային հարկի գումար 15 146, ԱԱՀ =արժեք+ակցիզային հարկ 105 579*20%=21 115, ընդամենը 126 694, խնդրում եմ տալ հաշվապահական ձևակերպումները:

ԱԱՀ ձևակերպում
Քրիստինա․
Բարև ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը ձեռք է բերել ապրանք, որից առաջացել է ԱԱՀ-ի դեբետ, բայց այն վաճառելու է առանց ԱԱՀ։ Հիմա հարցս․ այդ չհաշվանցած ԱԱՀ-ի գումարը պե՞տք է տամ վերաձևակերպում ավելացումով։

Արտարժույթով պարտքի մարում
Կարեն․
Ողջույն։ Խնդրում եմ օգնեք տալ հաշվապահական ձևակերպում հետևյալ հարցում։ 2022թ․ սկզբին ունեցել ենք ձեռքբերում ՌԴ-ից ԱՄՆ դոլարով։ Հետագայում, ՌԴ բանկերի դեմ կիրառվող սանկցիաներից հետո ստիպված էինք փոխանցել այդ ձեռքբերման դիմաց ԱՄՆ դոլարին համարժեք ռուբլով։ Ինչպե՞ս ձևակերպեմ տարբեր արժույթներով պարտքի մարումը։ Կանխավ շնորհակալ եմ։

Հաշվապահական ձևակերպումներ
Հռիփսիմե․
Բարև՛ Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնեք ձևակերպել հետևյալ գործառնությունները։
1.Հաշվեգրվել է հաշվետու ժամանակաշրջանի տոկոսային եկամուտը վաճառքի համար մատչելի երկարաժամկետ արժեթղթերի գծով 150.000։
2.Արտացոլվել է շահույթի բաժնեմասը բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ֆինանսական ներդրումների գծով։
Մանրամասն
Գործառնությունների ձևակերպում
Հռիփսիմե․
Բարև՛ Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնեք ձևակերպել հետևյալ գործառնությունները․
- Մատակարարներից ձեռք են բերվել գունավոր մետաղներ,որոնց դիմաց վճարումը պետք է կատարվի 10 օրվա ընթացքում. ա)արժեքը գնման գներով - 560.000, բ) փոխադրման արժեքը - 80.000 գ) ԱԱՀ - ?։
- Գունավոր մետաղների տեղափոխումը մինչև պահեստ կատարվել է սեփական տրանսպորտով, որի ծառայությունը դուրս է գրվել ինքնարժեքով։
- Հայտնաբերվել է տրանսպորտային կազմակերպության մեղքով առաջացած պակասորդը 60.000, փաստացի մուտքագրվել է 260.000 ԱԱՀ - ?։ Նախապես շնորհակալ եմ։

Կանոնավոր ուղևորափոխադրումներ
Աննա․
Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ աշխատում է հարկման ընդհանուր համակարգում և ունի գործունեության տեսակ՝ կանոնավոր ուղևորափոխադրում, որի հանար մինչ գործունեությունը սկսելը վճարում է պետ․ տուրք, ստանում արտոնագիր յուրաքանչյուր ամիս և իրականացնում գործունեությունը։ Կասե՞ք՝ գործունեության այս տեսակի մասով ինչպե՞ս կատարել ձևակերպումներ: Կանխավ շնորհակալ եմ:

Ինչպե՞ս տալ ձևակերպումը
Ալիսա․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կխնդրեմ օգնեք մի հարցում: ՀԾ ծրագրով եմ աշխատում , ինվոյսինգով դուրս գրված հաշիվները գրանցում եմ, բայց չգիտեմ՝ ինչպես հաշվային ձևակերպումը տալ, եթե անվճար ստացված դեղորայքը մատակարարում ենք այլ ԱԱՊԿ (առողջապահության ապահովման և պահպանման կենտրոն)-ին։

Գործառնության ձևակերպում
Տաթևիկ․
Բարև ձեզ։ Խնդրում եմ օգնեք ձևակերպել հետևյալ գործառնությունը` վաճառվել է 75 000 դրամ ինքնարժեքով արտադրանք ապառիկ 100 000 դրամով։ Կանխավ շնորհակալ եմ։

Անհատույց ստացված ակտիվներ
Սերգեյ․
Կազմակերպությունը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում: Մեկ այլ կազմակերպությունից անհատույց ստացվել է հիմնական միջոցներ և նյութեր: Արդյո՞ք և ՀՄ-ն, և նյութերը կհամարվեն եկամուտ, և ինչպիսի՞ ձևակերպում տալ դրան: Շնորհակալություն պատասխանի համար:

Մայրության նպաստի ձևակերպումներ
Էլինա․
Հաշվապահներ ջան, խնդրում եմ ստուգեք ձևակերպումները․
Մայրության նպաստ է ձևակերպվել և վճարվել։ Վճարված ամսվա եկամտայինի հաշվարկում նպաստը գերաանցել է հաշվարկված եկամտային հարկի գումարը, համապատասխանաբար գերազանցող մասը ստացվել է պետությունից։ Նպաստի գումարը հարկը ներառյալ 2,831,808.00, որից՝ եկամտայինի հաշվին 1,065,066.00, ստացված լրացումը 1,766,742.00 ՀԾ-ն ինքնաշխատ աշխատավարձի հաշվարկում լրացրեց դտ- 5242 կտ -5271 - 2,831,808.00։
Ճի՞շտ եմ հասկանում՝ ես ձեռքով պիտի ուղղեմ դտ- 5242 կտ -5271 - 1,065,066.00 և դտ- 2252 կտ – 5271 1,766,742.00 ։ Վերջին թղթակցությունը չկա հաշվային պլանում, խնդրում եմ ուղղեք, եթե սխալ եմ։ Կանխավ շնորհակալ եմ։

Լիզինգի ձևակերպումներ
Անուշ․
Հարցս վերաբերում է լիզինգի ձևակերպումներին, խնդրում եմ վրայով անցնենք իրար հետ, նոր ձևակերպեմ։
1 - ՀՄ Ձեռքբերման մասով դտ 1119-կտ 413,
2 - կանխավճարի ձևակերպման մասով՝ դտ 413-կտ 252,
3 - չկրած տոկոսի ծախսի մասով՝ դտ 414-կտ 413 (ընդհանուր տոկոսն եմ գրում) և 12 ամսվա համար դտ 414-կտ 516,
4 - տոկոսի ծախսագրում՝ դտ 727-կտ 516,
5- մայր գումարի վճարում՝ դտ 413-կտ 252։
Խնդրում եմ տոկոսի սուբսիդավորման մասով ասեք՝ ի՞նչ ձևակերպեմ։

Աշխատակցի ուսման վարձի փոխհատուցում
Աննա․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե շրջ․ հարկով աշխատող ՍՊԸ փոխանցել է իր աշխատակցի ուսման վարձը Պետ համալսարանին, բայց համալսարանը հարկային հաշիվ չի տալիս, ինչպե՞ս ձևակերպել գործարքը: Կանխավ շնորհակալ եմ:

Ծախսագրում ՀԾ-ում
Տաթևիկ.
Ողջույն։ Ի՞նչ հաշվով ՀԾ հաշվապահում ծախսագրում անեմ վառելիք նշեմ, որ պահեստից ելքագրում է լինեու 2113–ով։


Ձեռքբերում ֆիզ․ անձից
Արա․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Երբ շինարարական գործունեությամբ զբաղվող ընկերությունը ֆիզիկական անձից ձեռք է բերում հիմնական միջոց, որի համար կողմերի միջև կնքվում է պայմանագիր, գնման ակտ և կատարվում է հանձնում ընդունում, ապա ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է տրվեն, և արդյո՞ք առաջացած 10 % եկամտային հարկը (քանի որ ընկերությունը աշխատում է ԱԱՀ դաշտում ) ենթակա է հիմնական միջոցի արժեքի ավելացմանը և հետագա ամորտիզացմանը, թե՞ ոչ։ Կանխավ շնորհակալություն։
Վերջին մեկնաբանություններ