
Կազմակերպությունը զբաղվում է արտահանմամբ
Անահիտ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել: Նոր կազմակեպություն է և զբաղվում է սննդամթերքի արտահանմամբ ԱՊՀ երկրներ: Ինչպե՞ս դուրս գրել հաշիվ-ապրանքագիր սննդամթերքի արտահանման ժամանակ, ինչպիսի՞ փաստաթղթեր են հարկավոր մաքսատուն ներկայացնելու համար: Եթե հնարավոր է` խնդրում եմ արտահանելու հաշիվ-ապրանքագրի ձև ուղարկեք:

Ֆիզիկական անձին սուրհանդակային ծառայությամբ եկած ապրանքի մաքսազերծում
Արսեն.
Ֆիզիկական անձի անունով 180 օրվա մեջ երկրորդ անգամ եկել է ծանրոց, որն էլ ենթակա է մաքսազերծման: Մարմնի կրեմները գնված են օնլայն խանութից, և հաշիվ ֆակտուրայում արժեքը նշված է 35 դոլար, ուղարկվել է Հայաստան ԱՄՆ-ից: Մաքսատանը մաքսազերծման համար պահանջվում է 41 000 դրամ կամ ավելի (ինչպես նշվեց բրոկերի կողմից): Ծանրոցի քաշը 3,3 կգ է, ապրանքի զուտ քաշը՝ 2 կգ: Հարգելի հաշվապահներ, ինչպե՞ս է ձևավորվում և հաշվարկվում մաքսային արժեք, որ 15 000 դրամ արժողությամբ ապրանքի համար պետք է վճարվի եռապատիկի չափով մաքսավճար: Արդյո՞ք բեռնափոխադրման արժեքը ներառվում է մաքսավճարի մեջ: Բայց չէ՞ որ այդ գումարը վճարվել է սուրհանդակային ծառայությանը ուղարկող երկրում:

ԱԱՀ մասին օրենքի 6.1 հոդված
Հարություն.
Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը սարքավորում է ներմուծել, որի համար ԱԱՀ վճարումը հետաձգվել է 1 տարով համաձայն ԱԱՀ մասին օրենքի 6.1 հոդվածի: Կազմակերպությունը ցանկանում է մարել այդ ԱԱՀ-ն մասերով: Արդյո՞ք պետք է յուրաքանչյուր մարման ժամանակ հայտարարություն ներկայացնի մաքսային մարմիններ:
Եվ երկրորդ հարցը նույն հոդվածի հետ կապված` "ԱԱՀ-ի գումարները վճարվում են մինչև հետաձգման ժամկետը լրանալու օրը", արդյո՞ք սա նշանակում է, որ այդ հայտարարությունը պետք է ցանկացած դեպքում ներկայացվի, օրինակ, եթե մարման ժամկետին մնացել է 1 օր:
Կամ եթե այն դեպքում, երբ վճարման ժամկետին մնա 1 օր, ներկայացվի հայտարարություն վճարման ժամկետի դադարեցման համար, չի՞ ստացվի, որ վճարման ժամկետը երկարացվում է ևս 10 օրով ("...ԱԱՀ-ի վճարման հետաձգման ժամկետը դադարելու օրվան հաջորդող տասնօրյա ժամկետում` սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված դեպքերում"):

Մաքսային հայտարարագրի չափման միավորների կոդեր
Tato.
Հարգելի հաշվապահներ, որտեղի՞ց կարող եմ վերցնել մաքսային հայտարարագրի չափման միավորների կոդերը: Տվյալ պահին ինձ պետք է իմանալ` 798 կոդին ինչ չափման միավոր է համապատասխանում (լրացվում հայտարարագրի 41 կետում):
Շնորհակալություն ուշադրության համար :D

Մաքսային օրենսդրության հետ կապված
Արամ.
ՀՀ օրենքը ՀՀ մաքսային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին.
«Հայաստանի Հանրապետությունում մշտապես հաշվառված կամ մշտապես բնակվող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից ԱՏԳԱԱ 8702 և 8703 ծածկագրերին դասվող ապրանքների տեղափոխումը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով թույլատրվում է մեկ տարվա ընթացքում միայն երկու անգամ` տասնհինգ օրը չգերազանցող ժամկետով:
8702 - ավտոմեքենաներ՝ նախատեսված 10 կամ ավելի մարդ, ներառյալ՝ վարորդը, տեղափոխելու համար,
8703-էլեկտրական շարժիչով ավտոմեքենաներ (տրոլեյբուսներ): Այս օրենքի փոփոխությունն ի՞նչ կապ ունի փոքր մարդատար մեքենաների հետ: Խնդրում եմ օգնեք...

Մաքսազերծում
Vahan.
Բարև ձեզ: Ես ունեմ մի հարց: Ինձ Գերմանիայից պետք է Snowboard ուղարկեն, այն օգտագործված է: Այնտեղից գնել են 208 EURO, իսկ նորի արճեքը եղել է 519 RURO, քաշը 10 կգ ից քիչ է, խնդրում եմ ասեք, թե այն ես պե՞տք է մաքսազերծեմ, թե հնարավոր է առանց դրա, և եթե այո, ուրեմն ինչքա՞ն կլինի մաքսազերծումը: Շնորհակալություն:

Ընկերությունը ապրանք է ներմուծում
Դավիթ Ասատրյան.
Ընկերությունը ապրանք է ներմուծում, որի համար պետք է վճարի մաքսատանը 600000 դրամ, ձևակերպվում է այն, սակայն չի վճարում և չի հաշվանցվում ԱԱՀ-ից, մնում է պարտք: Մեկ տարի այդ ընկերությունը պետությանը վճարում է 1մլն-ից ավելի ԱԱՀ, ընդանրապես, ընթացիկ գործունեությունից: Եվ մաքսատնից ասում են, որ Ձեր 600000դրամ պարտքը զրոյացել է, քանի որ վճարվել է 1մլն-ից ավել ԱԱՀ: Արդյոք կա՞ այդպիսի օրենք:

Գերակատարումներ՝ հարկային և մաքսային ուղղություններով
2010թ.-ը սկսվել և շարունակում է ընթանալ գերակատարումներով: ՊԵԿ մամուլի ծառայության ներկայացրած տվյալներով, հաշվետու տարվա առաջին եռամսյակի հավաքագրումները գերակատարվել են և հարկային, և մաքսային մասով, որի արդյունքում պետական բյուջե է մուտքագրվել 126.7 մլրդ դրամ` պլանային առաջադրանքի 116.9 մլրդ դրամի փոխարեն կամ ավել է հավաքագրվել 9.8 մլրդ դրամով:
Միաժամանակ, նախորդ տարվա առաջին եռամսյակի բոլոր ամիսների համեմատությամբ նույնպես աճ է արձանագրվել, որը ընդհանուր առմամբ Մանրամասն

Միջազգային չափորոշիչներին համապատասխան և պարզեցված մաքսային համակարգ` ի շնորհիվ “Կոլոմբոս”-ի
Մաքսային համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիայի` Հայսատան այցի շրջանակներում այսօր ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ հանդիպաման ժամանակ քննարկվեցին վերջին տարում մեր երկրում իրականացված բարեփոխումները:
«Ամենակարևոր առաքելությունը, որ ՀՄԿ-ի հետ կատարվել է, «Կոլոմբոս» ծրագրին է, որը նպատակ ունի աշխարհի բոլոր երկրներում գրանցելու Մանրամասն
Վերջին մեկնաբանություններ