
ԱՁ-ն հոգեբանական խորհրդատվությամբ է զբաղվում
Գոհար․
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնել․ արդյո՞ք Ա/Ձ-ն, ով հոգեբանական խորհրդատվությամբ է զբաղվում, կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։

Երկրորդ գործունեություն
Աստղիկ․
Մերը վարսավիրանոց է, ուզում ենք սկսել երկրորդ գործ՝ բանկային քարտերի պատրաստում։ Խնդրում եմ ասեք՝ կարո՞ղ եմ որպես միկրոձեռնարկություն աշխատել ու նույն ՀԴՄ -ով, կանխավ շնորհակալություն։

Իրական շահառուների հայտարարագիր միկրոձեռնարկատիրության դեպքում
Տաթև․
Բարև ձեզ, հարգելիներս: ՍՊԸ-ն աշխատում է միկրոյի դաշտում, հիմնադիրը (սեփականատերը) և տնօրենը նույն անձն է: Այս դեպքում Իրական շահառուների մասին հայտարարագիրը նույնպե՞ս պետք է ներկայացնել: Կանխավ շնորհակալ եմ:

Միկրոձեռնարկատիրության հաշվետվություն
Մարի․
Հարգելիներս, նախ շնորհակալություն հարցերին արագ և հստակ պատասխան տալու համար:
Հիմա հարցս` ՍՊԸ-ն համարվում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, գրանցված է միայն տնօրենը, այլ գրանցված աշխատող չունի, նշեմ նաև, որ գործունեությունը իրականացնում է մարզում, 79.11.0 դասակարգչի տակ է աշխատում, 257 ձևը հանձնել ենք 2023թ․ համար, կարելի է ասել 2022թ․ եկամուտ չի ունեցել, տնօրենի 189 ձևը 0-ական է լրացվել, միայն դեկտեմբերին կատարել է մեկ աշխատանք, որի համար հաշիվ է դուրս գրել, որպես հաշվարկային փաստաթուղթ: Դա է եղել միակ արված գործը:
Հիմա 256 ձևի մեջ այդ դուրս գրված հաշվի թիվը պե՞տք է գրենք։ Նաև խնդրում եմ ասեք՝ ՍՊԸ-ն տարեկան դրոշմանիշային վճար 18 000 վճարու՞մ է, թե՞ ոչ:
Մի բան էլ ավելացնեմ, որ տարածք է վարձակալել, որպես աշխատանքային սենյակ, վարձատու կողմը հաշիվ է դուրս գրել, մենք ամեն ամիս անկախ այն բանից, որ եկամուտ չենք ունեցել, այդ վարձը վճարել ենք:

Թանկարժեք քարերի մշակում
Ռուզաննա․
Հարգելի հաշվապահներ, C32122՝ այլ թանկարժեք քարերի (բացի ադամանդներից) և կիսաթանկարժեք քարերի մշակում, տնտեսական գործունեության դասակարգիչով գործունեությունը կարո՞ղ է աշխատել միկրոհամակարգով։

ԱՁ-ն միկրոձեռնարկատիրության դիմում չի ներկայացրել
Mari.
Բարև Ձեզ, մի հարց ունեմ։ Եթե ԱՁ-ն միկրոձեռնարկատիրության դիմում չի ներկայացրել, ավտոմատ ԱԱՀ-ի դաշտում է հայտնվել, տարվա ընթացքում ոչ մի գործարք չի արել, նաև հաշվետվություն չի ներկայացրել։ Հիմա նախորդ տարվա 12 ամիսների ԱԱՀ-ները 0-ական ներկայացնե՞մ։

Արդյո՞ք դիմացի կողմը միկրոբիզնես է
Արամ․
Բարև Ձեզ, կոլեգաներ։ Ինչպե՞ս պարզել՝ դիմացի կողմը միկրոձեռնարկատիրության սուբյեկտ է, թե՞ ոչ, և կարո՞ղ ենք արդյոք նրա կողմից դուրս գրված հաշիվը ծախս ճանաչել։

Միկրոձեռնարկատիրության հաշվետվություններ
Արտյոմ․
Բարև ձեզ, խնդրում եմ ասեք․ միկրոյի դաշտում աշխատող ԱՁ-ն բացի 256 ձևից, 240-ը և 244 ձևերն է՞լ է լրացելու։ Շնորհակալություն։

Հանրային սնունդ մարզում
Մանե․
Բարև ձեզ։ Հանրային սնունդ իրականացնող ԱՁ մարզերում միկրոյի դաշտում կարո՞ղ է աշխատել։

Միկրոն գերազանցել է 24 մլն շեմը
Լուսինե․
Խնդրում եմ ասել, եթե միկրոյի տարեկան շրջանառությունը 2022թ․ համար 24 մլն անցել է 957 000 դրամով, ի՞նչ պետք է անեմ։

Նվազագույն ժամավարձ
Դիանա․
Բարև ձեզ, հարգելիներս, խնդրում եմ ասել՝ արդյո՞ք փոխվել է ժամավարձով վարձատրության նվազագույն ժամավարձի չափը։ Եթե այո՝ երբվանի՞ց և որքա՞ն է դարձել։ Մի հարց էլ՝ խնդրում եմ ասել, եթե գործունեությունը դադարեցրած է, միկրոյի հայտարարությունը տալու՞ է վերսկսման ժամանակ։ Նախապես շնորհակալ եմ, և շնորհավորում եմ բոլորի Ամանորը և Սուրբ ծնունդը։

Վարձակալությունը որպես միկրո
Արմեն․
Բարև Ձեզ։ 2023թ-ից վարձակալությունը կարո՞ղ է միկրոձեռնակատիրության հարկման դաշտում գործել։

Սոց․ վճար միկրոյի դեպքում
Քրիստինե․
Բարև ձեզ։ Միկրոձեռնարկատերերը կուտակային վճար կատարու՞մ են, կամ սոցիալական վճար։

Վարձակալության պայմանագիր չկա
Lilia.
Բարև ձեզ։ Վարձակալության հետ է կապված հարցս․ եթե մարզում աշխատող խանութը միկրոձեռնարկատիրություն է, վարձով է տարածք վերցրել, բայց պայմանագիր չկա, մեր համար դա խնդի՞ր է, թե՞ պետք է վարձատուն մտածի, ու երկրորդ՝ եթե անհատույց պայմանագիր է կնքում ԱՁ-ն ֆիզ անձի հետ, հարկ չի առաջանում, չէ՞։

Անշարժ գույքի բրոքերային ծառայություն
Գուրգեն․
Բարև Ձեզ, ճի՞շտ եմ հասկանում, որ այս տարվա հունվարի 1-ից անշարժ գույքի վարձակալության միջնորդական գործունեությունը միկրոձեռնարկատիրություն չի համարվելու: Եթե այո, ապա ո՞ր հարկատեսակով է հարկվելու։ Ի՞նչ խորհուրդ կտաք։

Շահաբաժնի վճարում
Սյուզի․
Բարև Ձեզ: Խնդրում եմ ասացեք՝ նշվածներից ո՞ր դեպքում է ՍՊԸ-ն վճարում շահաբաժին, եթե այն գործում է ՝ 1. Ընդհանուր հարկման 2. Շրջհարկի 3. Միկրոձեռնարկատիրության հարկման դաշտում:
Իմ իմացությամբ նշվածներից միայն 1. Ընդհանուր հարկման դեպքում է ՍՊԸ-ն վճարում շահաբաժին: Խնդրում եմ գրեք Ձեր կարծիքը:

Միկրոձեռնարկատիրություն 2023
Արման․
Հարգելի գործընկերներ, փաստորեն ճի՞շտ եմ հասկանում, որ 2023թ-ի հունվարի 1-ից միկրոձեռնարկատիրության սուբյեկտները խնդիր են ունենալու իրենց հաճախորդների հետ՝ կապված միկրոյի կողմից դուրս գրված հաշիվները որպես ծախս ճանաչելու սահմանափակման հետ։
Եվ փոփոխությունների հետ կապված, նաև՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտի աշխատակիցների աշխատավարձը հաշվարկվելու է նու՞յն կարգով, ինչ մնացած հարկային դաշտերում աշխատողներինը, այսինքն՝ եկամտային հարկը լինելու է 20 տոկո՞ս, ոչ թե 5 000 դրամ։
Իսկ էլ ի՞նչ փոփոխություններ կան միկրոձեռնարկատիրության համար։

Մայրության նպաստ միկրոյի դեպքում
Մանե․
Բարև Ձեզ։ Անհատ ձեռնարկատերը, ով հղի է, աշխատում է միկրոյով և ունի 1 վարձու աշխատող։ Կստանա՞ արդյոք պետբյուջեից ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստ։ Ինչպես նաև՝ Ա/Ձ֊ն պե՞տք է դադարեցվի։

Եթե օրենքն ընդունվել է առաջին ընթերցմամբ
Կարեն․
402-11.10.2022-ՏՀ-011/1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 113-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետ.
«8) Օրենսգրքով սահմանված կարգով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող հարկ վճարողներից ձեռք բերված ապրանքների, ստացված ծառայությունների, ընդունված աշխատանքների գծով կատարվող ծախսերը, ինչպես նաև Օրենսգրքով սահմանված կարգով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող հարկ վճարողներից անհատույց օգտագործման վերցված շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի գծով սույն բաժնով սահմանված կարգով հաշվարկվող ծախսերը:»:
Սա սպասվող օրենսդրական փոփոխություն է, գրված է՝ առաջին ընթերցում։
Հարց։ 1․ Այսինքն արդեն ընդունվե՞լ է, ո՞նց հասկանամ։ Ո՞նց ա ընթացակարգը՝ պե՞տք է էլի ընթերցում լինի, որ վերջնական ընդունեն։
Հարց։ 2 Նման փոփոխությունները առաջինը ո՞ր կայքում են հրապարակվում:

Հաշվի դուրս գրում միկրոյի դեպքում
Մարի․
Բարրև Ձեզ: Հարգելիներս, խնդրում եմ պատասխանեք․ մարզում աշխատող ԱՁ-ն, որը զբաղվում է մանրածախ առևտրով` խաղալիքներ, ծննդյան տոնի պարագաներ, գրենական պիտույքներ, համարվում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, կարո՞ղ է արդյոք ֆակտուրա դուրս գրել: Թե՞ պետք է հարկայիրն դաշտը փոխի, օրինակ՝ շրջ հարկով աշխատի, որ կարողանա ֆակտուրայով ապրանք վաճառել, օրինակ, դպրոցներին:
Վերջին մեկնաբանություններ