Tag: նպաստ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին աշխատավարձի հաշվարկ

Կարինե. Ինչպես գիտենք, նպաստի հաշվարկման համար հիմք է հանդիսանում ժամանակավոր անաշխատունակություն առաջանալու ամսվան նախորդած վերջին տասներկուամսյա ժամանակահատվածում աշխատողի համար հաշվարկված եկամուտը: Հարցս հետևյալն է` եթե 12 ամիսների մեջ կա արձակուրդ գնացած ամիս, արձակուրդային գումարն մասնակցու՞մ է միջին աշխատավարձի հաշվարկին:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվապահական հաշվառումՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպիսի՞ ձևակերպումներ են տրվում

Eleni. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կարո՞ղ եք ասել, թե ինչպիսի ձևակերպումներ են տրվում եկամտային հարկից նպաստի գումարի նվազեցման դեպքում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք կարելի է շարունակել ռուսական աշխատանքային գրքույկը

Արսինե. Հարգելի հաշվապահներ, 1. Արդյո՞ք կարող ենք շարունակել ռուսական աշխատանքային գրքույկը, 2. Եթե աշխատողը աշխատում է համատեղությամբ և պետք է գնա ֆիզ. արձակուրդ, ապա ժամանակավոր անաշխատունակության նպաստը ստանում է մե՞կ աշխատավայրից, թե՞ երկու աշխատավայրերից էլ` համապատասխան աշխատավարձի հիման վրա հաշվարկ կատարելով: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Նպաստի արտացոլում եկամտային հարկի հաշվետվության մեջ

Մարիամ. Ամսվա ընթացքում վճարվել է աշխատողի թաղման նպաստ: Ինչպե՞ս դա արտացոլել եկամտային հարկի էլեկտրոնային հաշվետվությունում: Հաշվետվությունում չկա թաղման նպաստի տեսակը ընտրելու հնարավորություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք աշխատողը կարող է օգտվել հերթական արձակուրդի իրավունքից

Ani. Երեխայի խնամքի արձակուրդում գտնվողն արդյո՞ք կարող է վերցնել իր հերթական տարեկան արձակուրդը: Եվ եթե այո, ապա նա զրկվու՞մ է տվյալ ամսվա նպաստից:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նպաստի հաշվարկ

Լիլիթ Մելքոնյան. Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել, իմ հարցը հետևյալն է. ես հաշվարկել եմ հղիության նպաստ 2012-2013թթ. համար` միջին ամսական հաշվարկի մեջ ներառելով նաև 2012թ. գործատուի սոց. վճարները: Սակայն հաշվետվության մեջ, որտեղ որ գրվում է վերջին 12 ամսվա ընդհանուր աշխատավարձի հանրագումարը, գործատուի սոց. վճարները չեմ ներառել, արդյո՞ք այդպես ճիշտ է, թե՞ ոչ: Որտե՞ղ կարող եմ գտնել հենց 12 ամիսների հանրագումարին վերաբերվող մասը, որ իմանամ` այդտեղ գործատուի սոցը ներառեմ, թե ոչ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Երեխայի խնամքի նպաստ

Զավեն. Լսել եմ, որ նոր օրինագիծ կա՝ կապված ծննդաբերած մայրերին տրվող ամսական նպաստի հետ: Մասնավորապես՝ անցյալում, երբ ապագա մայրիկը գրանցված աշխատող էր և գնում էր ֆիզ. արձակուրդ, ապա նա ամսական նպաստ էր ստանում պետությունից, իսկ եթե գրանցված աշխատող չէր կամ չէր աշխատում, ապա չէր ստանում: Իսկ այժմ անկախ այն բանից, թե ապագա մայրը աշխատում է կամ չի աշխատում, ծննդաբերությունից հետո ստանալու է ամսական նպաստ: Խնդրում եմ, պատասխանեք՝ նման օրինագիծ կա՞, թե՞ ոչ, և եթե կա, ապա ավելի մանրամասն տեղեկություն տվեք այդ օրինագծի հետ կապված: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կարո՞ղ է արդյոք գործատուն աշխատանքի ընդունել հղի կնոջը

Աննա Մուրադյան. Բարև ձեզ: Մի հարց ունեմ՝ կապված հղիության և ֆիզ. արձակուրդի հետ: Հարցս հետևյալն է. տվյալ պահին աշխատում եմ և 3 ամսական հղի եմ: Ուզում եմ աշխատաքիս վայրը փոխել, քանի որ աշխատանքային ժամերը և բնույթը առողջությանս վրա բացասական են ազդում: Կա՞ նման օրենք, որը արգելում է գործատուին ինձ աշխատանքի ընդունել` պատճառաբանելով, որ ես հղի եմ: Եթե ոչ, ապա գործատուն կարո՞ղ է խնդիրներ ունենա` ընդունելով ինձ աշխատանքի հղիության այդ ժամկետում: Ի նկատի ունեմ, խնդիրներ հարկային մարմինների հետ: Չէ՞ որ դեկրետի վճարման հարց է ի հայտ գալու մի քանի ամսից: Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

18 000 դրամ երեխայի խնամքի նպաստ

Շուշանիկ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, ասեք. ես Ա/Ձ եմ, մայիսի 12-ից գնացել եմ ֆիզ. արձակուրդ: Ես երեխայի խնամքի նպաստը՝ ամսական 18 000 դրամը կստանա՞մ, թե՞ ոչ, և այդ ընթացքում ամսական 5 000 դրամը պե՞տք է մուծեմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի նպաստը նվազագույն աշխատավարձի դեպքում

Սեդա. Բարև ձեզ: Ես կցանկանայի իմանալ, թե նվազագույն (35 000 դրամ) աշխատավարձի դեպքում ինչպես են հաշվարկում ֆիզ. արձակուրդի համար վճարվող գումարը: Աշխատում եմ տվյալ հիմնարկում 2008 թվականի նոյեմբերի 1-ից, ֆիզ. արձակուրդի մեջ եմ լինելու հունիսի 17-ից: Կխնդրեի ասեիք` ինձ տրվող գումարը մոտավորապես որքա՞ն կկազմի: Ի դեպ նշեմ, որ տոն օրերին աշխատել եմ, աշխատանքային գրաֆիկս վեցօրյա է: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վճարվու՞մ է արդյոք անաշխատունակության նպաստ համատեղությամբ աշխատավայրից

Արմինե. Հարգելի գործընկերներ, պատասխանեք խնդրում եմ. եթե աշխատողը համատեղությամբ աշխատող է և ներկայացնում է անաշխատունակության թերթիկ, վճարվու՞մ է արդյոք անաշխատունակության նպաստ համատեղությամբ աշխատավայրից:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նպաստի հաշվարկման ժամանակ միջին աշխատավարձը փոքր է նվազագույն աշխատավարձից

Anush. Եթե անաշխատունակության նպաստի հաշվարկման ժամանակ միջին ամսական աշխատավարձի չափը փոքր է նվազագույն աշխատավարձի չափից, ապա հիմք է ընդունվում 46300 դրամը, թե՞ 43540 / 35000 + 35000 * 24.4 % = 43540 (կառավարության 21.02.2013թ. 144-Ն որոշումը):
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նպաստի հաշվարկի վերաբերյալ

Ժենյա. Բարև Ձեզ: Ես 2011թ. վերադարձել եմ ֆիզ. արձակուրդից և 2011թ. սեպտեմբերի 3-ից անցել եմ աշխատանքի, իսկ հիմա նորից սպասում եմ երկրորդ երեխային և ս. թ. ապրիլի 10-ից գտնվում եմ ֆիզ. արձակուրդում: Խնդրում եմ ինձ ասեք, թե ինչքան է կազմում ինձ տրամադրված 140 օրվա նպաստը, եթե փաստացի աշխատավարձս կազմում է 109.000 դրամ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հնարավո՞ր է արդյոք, որ հղին չստանա նպաստի գումարը

Անի. Հնարավո՞ր է արդյոք, որ հղին չստանա ֆիզի գումարը, եթե նա մինչև սահմանված օրը աշխատել է, իսկ իր արձակուրդի անցնելուց հետո հաստիքը կրճատվել է, նա ներկայացրել է անհրաժեշտ փաստաթուղթը բուժհաստատությունից:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Երեխայի ծննդյան միանվագ 50 000 դրամ նպաստ ստանալու համար

Էլեն. Բարև ձեզ: Չե՞ք ասի` երեխայի ծննդյան միանվագ 50 000 դրամ նպաստ ստանալու համար մինչև երբ պետք է դիմել: Լսել եմ, որ մինչև երեխայի 6 ամսական դառնալն է: Ճի՞շտ է:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն գումար է վճարվում

Gajane. Բարև Ձեզ, ասացեք խնդրեմ, եթե հղին ուսանող է և չի աշխատել, դեռ մեկ տարի էլ ունի սովորելու, օրենքով ի՞նչ է նախատեսվում այդ դեպքում, ի՞նչ և ինչքա՞ն է վարձատրվում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ԱՁ-ն չի վճարել նպաստ աշխատողին

Մերի. Բարև ձեզ: Ինձ հետաքրքրում է մի հարց. ես աշխատում եմ ԱՁ-ի մոտ որպես պատճենահանող: Աշխատավարձս կազմել է 35 000 դրամ, հիմա գտնվում եմ ֆիզ. արձակուրդի մեջ, ստանում եմ ինձ հասանելիք ամենամսյա 18 000 գումարները, սակայն մինչ այժմ չեմ ստացել դեկրետի գումարը՝ նախածննդյան և հետծննդյան օրերի հաշվարկը վերջացել է 2012թ. դեկտեմբերի 3-ին, իսկ թերթիկս ներկայացրել եմ դեռ օգոստոս ամսին, սակայն վճարումը ձգձգում են՝ պատճառաբանելով, որ հարկայինի հետ խնդիրներ ունեն, բայց կլինի, սակայն այդպես էլ չի լինում: Խնդրում եմ, ինձ օգնեք՝ իմանամ՝ ում դիմեմ և ինչպես այս հարցին լուծում տամ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Երեխայի խնամքի նպաստ

Լուսինե. Ուզում եմ իմանալ` եթե ամուսինս է աշխատում, մենք կարո՞ղ ենք օգտվել երեխայի խնամքի համար նախատեսված նպաստից: Եվ ճի՞շտ է, որ օրենք է ընդունվել, որ կապ չունի` աշխատում ես, թե ոչ, ստանալու ես 18 000 նպաստ 2 տարի:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին աշխատավարձը հաշվարկելու համար

Hayk. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք. եթե աշխատողը ընդունվել է աշխատանքի 08.01.2013-ին և ստանում է 100 000 դրամ, այլ գործատուի մոտ նախկինում չի աշխատել, 04.04.2013-ին ներկայացնում է հիվանդության թերթիկ, ապա միջին աշխատավարձը հաշվարկելու համար 100 000-ը պետք է բաժանել 12-ի՞, թե՞ 3-ի: